«Հպարտություն չեմ ուզում ունենալ, կուզեի՝ ողջ լինեին՝ գրկեի...»․ Պատերազմից 5 տարի անց 
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ: 1994-ին կնքված զինադադարից հետո առաջին անգամ զանգվածային հարձակման էին ենթարկվել նաև խաղաղ բնակավայրերը՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը, Մարտունին, Մարտակերտը: 44 օր տևած պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնություն։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր հարգել են 44-օրյա պատերազմում նահատակված տղաների հիշատակը։
Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/Z76K8Fk3skQ
#ԱրցախTV #Արցախ

😢7❤5
  Քաղաք, որը վերապրեց պատերազմը․ Ստեփանակերտը՝ 2020-ին 
Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/L4ED_Akntmc
#ԱրցախTV #Արցախ
Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/L4ED_Akntmc
#ԱրցախTV #Արցախ
😢7❤5
  Հայրերին միայն լուսանկարներից ճանաչող սերունդը. «Մայրենիք» ծրագրի պատմությունը
2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմն ու սեպտեմբերի 25-ի վառելիքի պահեստի ողբերգական պայթյունը խլեցին հարյուրավոր կյանքեր։ Շատ կանայք՝ հղի կամ դեռ նոր մայրացած, դարձան այրիներ, իսկ իրենց դեռ չծնված կամ նորածին երեխաները՝ որբեր։ Այս ընտանիքների կողքին առաջիններից մեկը կանգնեց «Հայորդի» բարեգործական հիմնադրամը՝ «Մայրենիք» ծրագրով։ Ծրագիրն օգնում է ոչ միայն երեխաներին, այլև նրանց մայրերին՝ ապահովելով բժշկական ծառայությունից մինչև ամենօրյա հոգատարություն։
«Մայրենիք»-ը գործում է արդեն երկու տարի և այսօր աջակիցների ու նվիրատուների կարիք ունի՝ շարունակելու լույս ու հույս պարգևել այն ընտանիքներին, որոնք կորցրել են ամենաթանկը։
«Մայրենիք» ծրագրին կարող եք աջակցել՝ կատարելով նվիրատվություն հետևյալ հաշվեհամարներին․
Բանկային հաշիվ․ 𝟭𝟭𝟴𝟭𝟱𝟬𝟰𝟮𝟭𝟵𝟵𝟴𝟬𝟯
Քարտ․ 𝟰𝟯𝟭𝟴𝟮𝟴𝟬𝟭𝟬𝟬𝟬𝟰𝟵𝟭𝟬𝟮
Իդրամ․ 𝟭𝟬𝟬𝟬𝟱𝟰𝟬𝟱𝟴 |
Ստացող՝ «Հայորդի» բարեգործական հիմնադրամ
Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/MBHEXD7Fu8c

❤9👍1
  «Հայորդի»-ն դրամահավաքի է պատրաստվում «Մայրենիք»-ի համար
«Մայրենիք»-ը գործում է արդեն երկու տարի և այսօր աջակիցների ու նվիրատուների կարիք ունի՝ շարունակելու լույս ու հույս պարգևել այն ընտանիքներին, որոնք կորցրել են ամենաթանկը։
Ծրագրին կարող եք աջակցել՝ կատարելով նվիրատվություն հետևյալ հաշվեհամարներին․
Բանկային հաշիվ․ 𝟭𝟭𝟴𝟭𝟱𝟬𝟰𝟮𝟭𝟵𝟵𝟴𝟬𝟯
Քարտ․ 𝟰𝟯𝟭𝟴𝟮𝟴𝟬𝟭𝟬𝟬𝟬𝟰𝟵𝟭𝟬𝟮
Իդրամ․ 𝟭𝟬𝟬𝟬𝟱𝟰𝟬𝟱𝟴 |
Ստացող՝ «Հայորդի» բարեգործական հիմնադրամ
Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/MBHEXD7Fu8c
#ԱրցախTV #Արցախ
«Մայրենիք»-ը գործում է արդեն երկու տարի և այսօր աջակիցների ու նվիրատուների կարիք ունի՝ շարունակելու լույս ու հույս պարգևել այն ընտանիքներին, որոնք կորցրել են ամենաթանկը։
Ծրագրին կարող եք աջակցել՝ կատարելով նվիրատվություն հետևյալ հաշվեհամարներին․
Բանկային հաշիվ․ 𝟭𝟭𝟴𝟭𝟱𝟬𝟰𝟮𝟭𝟵𝟵𝟴𝟬𝟯
Քարտ․ 𝟰𝟯𝟭𝟴𝟮𝟴𝟬𝟭𝟬𝟬𝟬𝟰𝟵𝟭𝟬𝟮
Իդրամ․ 𝟭𝟬𝟬𝟬𝟱𝟰𝟬𝟱𝟴 |
Ստացող՝ «Հայորդի» բարեգործական հիմնադրամ
Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/MBHEXD7Fu8c
#ԱրցախTV #Արցախ
❤10👍2
  Տունը վառվի ու արվեստագետը լռի՞... | Հայացքն Արցախին․ Արսեն Գրիգորյան
«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը ժողովրդական երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն է։ Ծնվել է Սիրիայի Ղամիշլի քաղաքում։ 1987 թվականին վերադարձել է Հայաստան։ Արցախում 1989 թվականին է եղել, շրջել գյուղերով ու մարդկանց իր զորակցությունը հայտնել։ Արցախը երբեք չի առանձնացրել, իր ամբողջական հայրենիքի մի հատվածն է համարում, որտեղ շատ է եղել ու բազմաթիվ նախագծեր է իրականացրել։ Հիմա իր առաքելությունն է համարում ժողովրդի մեջ արթնացնել այն ամենը, ինչը դարերից եկել ու հասել է մեզ։ Չի հուսալքվում, քանի որ հավատում է` ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան։
Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/pto4wTsKadw
#Հայացքն_Արցախին #ԱրցախTV #Արցախ

  Դրախտի անունը Արցախ է. Մենք դա չհասկացանք | Վերապրում. Լյուդմիլա Քամալյան
Լյուդմիլա Քամալյանը ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում։ Փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Ղազախստան, որտեղ կրթություն է ստացել և ամուսնացել: 1980-ականներին ամուսնու հետ վերադարձել է հայրենի Ճարտար, որն ընդունել է նրան գրկաբաց։ Լյուդմիլան ամուսնու հետ հայրենիքում տուն է կառուցել, երկու զավակ մեծացրել: 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, ինչպես հազարավոր արցախցիներ, ստիպված է եղել մահվան վտանգի տակ լքել իր բնօրրանը։
Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/PVmtPMiW8b8
#Վերապրում #ԱրցախTV #Արցախ

❤12👍2
  Երաժշտություն, որը ծնվել է Արցախում․ բեմում են արցախցի պատանիները
Սեպտեմբերի 24-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացել է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի առաջին մասնակիցների առաջին համերգը։ Ծրագրի մասնակից 23 պատանիներն Արցախից բռնի տեղահանված պատանի երաժիշտներ են, որոնք արվեստի միջոցով ներկայացնում են իրենց պատմությունը։ Ծրագրի նպատակն է աջակցել Արցախից բռնի տեղահանված պատանիների երաժշտական կրթությանն ու զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն տալ նրանց հանդես գալ համաշխարհային բեմերում։
Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/vynSaF8mHpU

❤7👍2
  Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի Հանրապետության պետական այրերին
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի պետական այրերին և քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ։
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի պետական այրերը քննարկել են հայրենազրկված արցախցիների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը և արցախահայության իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։
#Արցախ #ԱրցախTV

❤7👍3👎1
  Արցախն առաջնագիծ էր, և մենք պետք է ազգովի պահեինք այդ առաջնագիծը | Հայացքն Արցախին․ Գեղամ Օհանյան
«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը «Բարձունք» կրթական շարժման համահիմնադիր Գեղամ Օհանյանն է։ «Բարձունք»-ը ստեղծվել է 2020-ի պատերազմից անմիջապես հետո։ Գեղամ Օհանյանը, որպես կամավոր, մասնակցել է 44-օրյա պատերազմին, մինչ այդ էլ ծառայել է Արցախում։ Ըստ նրա՝ Արցախ վերադառնալու հույսը երբեք չպետք է կորցնել, քանի որ դրա վրա է կառուցվում վերադարձի ճանապարհը։
Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/cKhlXP6LESc

❤10
  Մայրը գրկեց որդուն և մահացավ... | Վերապրում. Սրբուհի Վանյան 
Սրբուհի Վանյանը ծնվել ու մեծացել է Ստեփանակերտում: Նա ստիպված է եղել մենակ հաղթահարել բլոկադայի դժվարությունները՝ հոգածության տակ ունենալով տարեց հորն ու ամուսնու հիվանդ մորը: Հայերեն խոսքի վարպետն աստիճանաբար կորցնում էր հավատը խոսքի ուժի հանդեպ, բայց երբեք լավ օրերի հույսը: Սակայն ճակատագիը ցավալի եղավ նրա և հազարավոր արցախցիների հանդեպ... Այսօր Սրբուհին ընտանիքի հետ Երևանում է ապրում և հիշողությունների ծանրությունից փրկվում է գույներով՝ նկարելով այն, ինչի մասին լռում է խոսքը:
Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/Izkp-gH1xns
#Վերապրում_Ծովինար_Բարխուդարյանի_հետ #ԱրցախTV #Արցախ

❤12👍1
  Արցախցիների համար ստեղծվել է բարեգործական հիմնադրամ․ սպասում են նվիրատուների աջակցությանը
Հոկտեմբերի 13-ին Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը հրավիրել է մամուլի ասուլիս, որի ընթացքում հայտարարվել է «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամի ստեղծման մասին։ Նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել արցախցի առավել խոցելի ընտանիքներին։
Նրա խոսքով ՀՀ կառավարության կողմից արցախցիներին ցուցաբերվող աջակցությունը բավարար չէ, մինչդեռ տեղահանված քաղաքացիները կանգնած են լուրջ սոցիալական ու հումանիտար խնդիրների առաջ։
Արցախի պետական նախարարը կոչ է արել բոլոր նրանց, ում համար Արցախի հարցը դեռևս բաց է, միանալ նախաձեռնությանը և սատար կանգնել արցախցիներին։ Մասնավորապես՝ դիմել է Հայաստանի և Արցախի գործարարներին, բարերարներին, ինչպես նաև ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին՝ միավորել ջանքերը հանուն արցախցիների բարեկեցության։
Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/b7GZJrCai1w

❤12🤨1
  Բաքուն մերժել է գերիների հետ հանդիպելու իմ խնդրանքը․ Սիրանուշ Սահակյան
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը մասնակցում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հոկտեմբերի 6-ից 17-ը անցկացվող համաժողովին՝ նվիրված ԵԱՀԿ երկրներում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խնդիրներին։
Իրավապաշտպանը առիթը բաց չի թողել միջազգային գործընկերների շրջանում մեկ անգամ ևս բարձրաձայնելու Բաքվում պահող հայ պատանդների խնդրի և այս հարցում Ադրբեջանի խտրական քաղաքականության մասին։
✔️Ադրբեջանը հայ պատանդներին զրկում է անկախ փաստաբաններ ունենալու հնարավությունից,
✔️Դատական գործընթացներն անկախ և անաչառ չեն և նման են նվաստացման բեմականացված ծեսերի։
✔️Բաքուն մերժել է իմ՝ որպես պատանդների ՄԻԵԴ-ի կողմից լիազորված ներակայացուցիչ, գերիների հետ հանդիպելու խնդրանքը։
Ելույթի ամբողջական տարբերակը՝ https://shorturl.at/lw15o

❤4👍1😢1
  Իմ դարդս էլա իմս, քու դարդդ էլա իմս... | Մունք մենք ենք. Լյուբա Շինդյան
Լյուբա Շինդյանին Աշանում ճանաչում էին որպես ակումբավար։ Երանությամբ է հիշում գյուղում բեմադրված բազմաթիվ թատերական ներկայացումները, գյուղացիների զրույցներն ու երգիծապատումները։ Գրական ստեղծագործությունները, որոնք նա այսօր էլ շարունակում է ընթերցել ծննդավայրից հեռու, հիշեցնում են հարազատ վայրերն ու իր ժամանակակիցների հերոսապատումները։ «Մունք մենք ենք» հաղորդաշարի հերթական թողարկումը ներկայացնում է աշանցիների հուշերն ու նրանց առօրյան։
Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/IrCcglYhaF8
#Մունք_մենք_ենք #ԱրցախTV #Արցախ

❤8👍1
  Արցախի կորուստը կրկնակի ցավ է ինձ համար | Հայացքն Արցախին. Գայանե Անտոնյան
«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը ապրիլյան պատերազմում անմահացած Ադամ Սահակյանի մայրն է` Գայանե Անտոնյանը։ Մասնագիտությամբ մշակութային ծրագրերի կազմակերպիչ է, աշխատում է որպես խմբագիր։ Որդու զոհվելուց հետո առաջին անգամ այցելեց Արցախ ու առանձնահատուկ սիրով է պատմում Արցախի ու արցախցիների մասին։ Արցախի կորուստը նրա համար կրկնակի ցավ է։ Իր խոսքում անընդհատ փորձում է թաքցնել վիշտը՝ շեշտը դնելով հպարտության ու արժանապատվության վրա։ Չի հուսալքվում՝ մտածելով, որ մի օր փյունիկի պես թևեր կառնենք ու կվերածնվենք ցավից, կորստից, հպարտությունից։
Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/Xglc4pOkQeU

❤7👍3
  Թթվածինը վերջացել էր շտապօգնության մեքենայում. վիրավորը մահամերձ էր | Վերապրում. Սվետլանա Հարությունյան
Սվետլանա Հարությունյանը ծնվել է Արցախի Մարտունի քաղաքում: Ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ Ուսումն ավարտելուց անմիջապես հետո՝ 2022 թվականի հոկտեմբերին վերադարձել է Արցախ: Վերադարձից ընդամենը օրեր անց սկսվեց Արցախի շրջափակումը։ Երիտասարդ ռևմատոլոգն իր վկայության մեջ նկարագրում է այն ցավալի ու սարսափեցնող տեսարանները, որոնց ականատես է եղել պատերազմող և բռնատեղահանվող Արցախում։ Նա պատմում է իր ավագ գործընկերների անձնվեր աշխատանքի, պայքարի, երբեմն՝ մարդկային սահմաններից դուրս կատարած սխրանքների մասին։
Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/JoEwDkGXljY

❤4😢4
  Նա փրկվեց, որ պատմի...
2023թ. սեպտեմբերի 25-ի պայթյունի հետևանքով, ըստ պաշտոնական տեղեկագրի, զոհվել է 219, վիրավորվել 300, անհետ կորել 22 մարդ։ Աշոտ Բեգլարյանը վիրավորվել է պայթյունի ժամանակ: Երբ սկսվեց 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմը, Աշոտը Արցախի Հանրապետության ՊԲ-ում էր ծառայում։ Պատերազմից հետո, երբ դիրքերը թողնելու հրաման ստացավ, տուն գնաց՝ ընտանիքը Հայաստան տեղափոխելու համար։ Վառելիք գտնելու հույսով գնաց Հայկազովի պահեստ։ Գտավ։ Սակայն մի քանի րոպե անց պահեստը պայթեց։ Աշոտը ծանր վիրավորվեց՝ կորցնելով ոտքը, ձեռքի մատները, մյուս ձեռքի մատներն այլևս չունեն ֆունկցիոնալություն:
Առ այսօր նրան աջակցել է «Հայորդի» բարեգործական հիմնադրամը: Այսօր հիմնադրամի միջոցները սպառվել են։ Աշոտ Բեգլարյանին կարող եք աջակցել՝ կատարելով նվիրատվություն հետևյալ հաշվեհամարներին.
Բանկային հաշիվ․ 𝟭𝟭𝟴𝟭𝟱𝟬𝟰𝟮𝟭𝟵𝟵𝟴𝟬𝟯
Քարտ․ 𝟰𝟯𝟭𝟴𝟮𝟴𝟬𝟭𝟬𝟬𝟬𝟰𝟵𝟭𝟬𝟮
Իդրամ․ 𝟭𝟬𝟬𝟬𝟱𝟰𝟬𝟱𝟴 |
Ստացող՝ «Հայորդի» բարեգործական հիմնադրամ
Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/MHqVxbXm0Lo

❤9😢3
  Արցախի կորստով փլուզվեց մեր ազգային իդեալը | Հայացքն Արցախին․ Ավետիք Չալաբյան
«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն է։ Ծնվել է Երևանում։ Ամեն անգամ Արցախ այցելելով մեծ բավականություն էր ստանում, հպարտանում, երբ տեսնում էր՝ ինչպես է քարը քարի վրա դրվում, Արցախը շենանում։ «Վերջին անգամ լինելով Արցախում՝ օդի մեջ աղետի կանխազգացում ունեի»,-ասում է նա։ Ավետիք Չալաբյանի կարծիքով Արցախ վերադարձ կլինի, երբ ամեն մեկս պահանջատեր լինենք։
Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/_JNmu8CpcZ0

👍5❤2
  Media is too big
    VIEW IN TELEGRAM
  Արցախ TV-ն արդեն հասանելի է աշխարհի բոլոր կետերում
Նորություններ, վավերագրություններ, հարցազրույցներ՝ Արցախի ու արցախցիների մասին։ Անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը, բաժանորդագրվել, և ընտրել Արցախը:
Միացեք մեզ՝ Shangal IP portal-ի միջոցով՝ հեռուստատեսային լավագույն արտադրանքը մեկ հավելվածում՝ մեկ հպումով։

👍13❤7🥰3👎1
  Արցախի հարցի շուրջ հետաքրքրություն կա, գործնական առաջընթաց՝ դեռ ոչ 
Արցախի ԱԺ-ի պատգամավորները հոկտեմբերի 26-ին հանդիպել են Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի հետ՝ ծանոթանալու հանձնախմբի վերջին ամիսների գործունեությանը, արդյունքներին և առաջիկա նախաձեռնություններին: Հանձնախմբի անդամները ներկայացրել են միջազգային գործընկերների հետ ունեցած շփումների արդյունքները՝ նշելով, որ Արցախի հարցի շուրջ թեև կան որոշ դրական արձագանքներ, սակայն գործնական առաջընթաց առայժմ չկա: Հանձնախումբը պատրաստ է շարունակել աշխատանքները՝ մինչև արցախցիների հիմնարար իրավունքների միջազգային ճանաչում և պաշտպանություն։
Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/nXicS3odTsU

❤7👍1👎1
  Աշխատանքը սկսվում է երազանքից 
«Երեմյան» ընկերությունների խմբի և «Արցախ» հեռուստատեսության համագործակցության շրջանակում ներկայացնում ենք մարդկային պատմություններ, որոնց հերոսները չհանձնվող, փոփոխությունների պատրաստ և մեծ կամքի տեր արցախցիներ են։ Նրանք գրեթե նույն ճանապարհն են անցնում, ինչ շատ արցախցիներ, բայց նախընտրում են դրականը փնտրել ամեն մի փորձության մեջ, չընկրկել և առաջ նայել։ Նրանք այսօր Երեմյան ընկերությունների մեծ ընտանիքի անդամներն են։
Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/ueef3LyxeBw
#Երեմյան_ընկերություններ #ԱրցախTV #Արցախ

❤8👍3