Telegram Web Link
🇦🇲, 🇺🇸
ՀՀ ԱԺ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցությունն իր երախտագիտությունն է հայտնում Շվեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատներին՝ Ազգային ժողովին և Կանտոնների խորհրդին, «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար. Հայերի վերադարձի հնարավորությունը» վերնագրով բանաձևի ընդունման կապակցությամբ։
Այս սկզբունքային և ժամանակին կայացված որոշումը վկայում է միջազգային իրավունքին, համամարդկային հումանիտար արժեքներին և ընդգրկուն դիվանագիտությանը Շվեյցարիայի երկարամյա հավատարմության մասին։
Կարևորելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսություն խթանող հատուկ ֆորումի ստեղծման անհրաժեշտությունը՝ Շվեյցարիան կարևոր շեշտադրում է կատարում՝ պաշտպանելու բնօրրանից բռնի տեղահանված հայերի հավաքական վերադարձի և հիմնարար այլ իրավունքի իրացման ուղղությամբ։
Մենք խորապես գնահատում ենք Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների պատրաստակամությունը՝ աջակցելու և կյանքի կոչելու այս կենսական նախաձեռնությունը և ողջունում ենք Դաշնային խորհրդի առաջիկա դերակատարությունը այն իրագործելու հարցում։
Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի, էթնիկ զտման նպատակադրումով և ռազմական գործողություններով ուղեկցված տեղահանումը ոչ միայն լրջագույւն հումանիտար ճգնաժամ է առաջացրել, այլև բարոյական և իրավական լուրջ մարտահրավեր է միջազգային հանրությանը։
Երկխոսության ֆորում կազմակերպելու Շվեյցարիայի առաջնորդությունը հույսի նշան է և կառուցողական ներգրավվածության օրինակ։ Մենք պատրաստ ենք ակտիվորեն աջակցել այս նախաձեռնությանը և սերտորեն համագործակցել շվեյցարացի մեր գործընկերների և բոլոր շահառուների հետ՝ ապահովելու ֆորումի արդյունավետ ընթացքն ու նպաստելու Հարավային Կովկասում հարատև և արդար խաղաղության հաստատմանը։

21.03.2025
Երևան

🇺🇸
Statement of the “Armenia” Faction of the National Assembly of the Republic of Armenia

The “Armenia” faction of the National Assembly of the Republic of Armenia expresses its gratitude to both chambers of the Federal Assembly of Switzerland—the National Council and the Council of States—for adopting the resolution titled "Peace Forum for Nagorno-Karabakh: Enabling the Return of Armenians."

This principled and timely decision reflects Switzerland’s longstanding commitment to international law, universal humanitarian values, and inclusive diplomacy.

By emphasizing the necessity of establishing a special forum to promote dialogue between representatives of Nagorno-Karabakh and Azerbaijan, Switzerland is making an important contribution toward ensuring the collective return of Armenians forcibly displaced from their ancestral homeland, as well as the realization of other fundamental rights.

We deeply appreciate the willingness of both chambers of the Swiss Parliament to support and implement this vital initiative, and we welcome the upcoming role of the Federal Council in making it a reality.

The forced displacement of the Armenian population of Nagorno-Karabakh—carried out with the intent of ethnic cleansing and accompanied by military actions—has not only created a severe humanitarian crisis but also poses a serious moral and legal challenge to the international community.

Switzerland’s leadership in organizing the dialogue forum is a sign of hope and an example of constructive engagement. We are ready to actively support this initiative and closely cooperate with our Swiss partners and all stakeholders to ensure the forum’s effective implementation and to contribute to the establishment of lasting and just peace in the South Caucasus.

21.03.2025
Yerevan
124👍58💯14😱1😢1
Սրանք միշտ են սուտասան եղե՞լ, թե՞ ՔՊ մտնելուց հետո են դառնում:

Ամբողջական հոդվածն այստեղ
👍167💯6124
Forwarded from NEWS.am
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կամ պաշտոնից հեռացման պահից սկսած նոր պատերազմի սպառնալիքը կնվազի. Վարդան Օսկանյան

Հայաստանը կանգնած է խաչմերուկում։ Փաշինյանի օրոք ճանապարհը եղել է նահանջի, հուսահատության և աճող խոցելիության ուղի։ Բայց այս ընթացքը անխուսափելի չէ։ Նոր առաջնորդությամբ, վերականգնված ազգային նպատակով և վստահ արտաքին քաղաքականությամբ Հայաստանը կարող է նորից բարձրանալ՝ պաշտպանելով իր ժողովրդի իրավունքները, պահելով իր ինքնությունը և վերականգնելով իր արժանի տեղը տարածաշրջանում և աշխարհում
170👍71💯52
ԱԳՆ այս արձագանքը որակել այլ կերպ քան դավաճանական, ուրացող և ապազգային, դժվար է:
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են Արտգործնախարարությունից:
💯142👍4716😢9😁4😱2
Որոշ շրջանակներ, իրենց հին աշխատաոճին հավատարիմ, երեկվանից մի նոր հատվածական «ցնցող բացահայտում» են «գտել» Վիկիլիքսում ու ամբողջ տեղեկանքից ընդամենը մի քանի տող տեղադրելով՝ հերթական ֆեյք լուրն են փորձում ստեղծել։
Պարզապես հիշեցման կարգով․ վիկիլիքսյան այդ տեղեկանքում վերարտադրված են ամենաթրքամետ-ադրբեջանամետ գործչի՝ Մեթյու Բրայզայի ընկալումները։ Սակայն, նույնիսկ այդ պարագայում տեղեկանքին ամբողջական ծանոթացումը դիվանագիտության մասին փոքր-ինչ պատկերացում ունեցող մարդու մոտ միայն հիացմունք կարող է առաջացնել այն կարողությունների և դիրքորոշումների վերաբերյալ, որ այդ ժամանակ Հայաստանն ուներ՝ թե՛ հարևան Իրանի հետ հարաբերությունների, թե՛ Արցախի հարցում, թե՛ Հայաստանի ներքին գործերին որևէ միջամտություն թույլ չտալու, թե՛ սփյուռքի հետ հարաբերությունների և թե՛ հայ-թուրքական հարաբերությունների և դրանում ԱՄՆ կողմից առաջ տարվող թեզերի վերաբերյալ։
Տարատեսակ մանիպուլյացիաները արմատից կանխելու համար պարզապես հիշեցնեմ, որ 1998-2008 թվականներին նաև մեր պետական դիրքորոշման արդյունքում շուրջ մեկուկես տասնյակ պետություն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ընգրկված է եղել արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկում, իսկ թուրքական բոլոր անիմաստ առաջարկները բախվել են հայկական պետական ընկալումների կուռ դիրքորոշմանը։
Բոլոր հետաքրքրվողների համար կտեղադրեմ շատ հատվածային և մանիպուլյատիվ շրջանառվող տեղեկանքի ամբողջական տեքստը, առանց որևէ մեկնաբանության։ Պարզապես համադրեք շրջանառվող հատվածը՝ ուղեկցվող կեղծիքով և բուն տեղեկանքը՝ ամբողջությամբ։
Որ ոմանք սկսել են Վիկիլիքսն ուսումնասիրել, դա լավ է, վստահ եմ՝ այտեղ դեռ շատ բան կա, որ պետք է նաև մեր հանրությունն իմանա 1998-2008 թվականների մեր պետության ամուր դիրքորոշման մասին։ Այն մասին, որ ժամանակին Հայաստանի անունից բանակցել են մարդիկ, որոնք հասկանում էին՝ ինչ է պետությունը, պետական շահը և պետական մտածողությունը։ Մի բան որին, ցավոք, վաղուց կարոտ է հանրությունը։
Դիվանագիտական տեղեկանքները բանակից ազատվելու համար սեփական մոր վրա գրված ցուցմունք չեն, դրանք հասկանալը պահանջում են սթափ ընկալում, ինչը դասալիքներին հասու չէ։

Վիկիլիքսի լինքը 👈
👍180💯5337
Media is too big
VIEW IN TELEGRAM
⚡️«Հայաստան» խմբակցությունն ԱԺ է ներկայացրել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել Հայոց ցեղասպանության ժխտման կամ նսեմացման համար

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍24561💯26😁1
Media is too big
VIEW IN TELEGRAM
⚡️Ջահերով երթը թռչնի թռիչքի բարձրությունից

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
296👍72💯19
Հայտարարություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը մշտապես կողմնակից է  եղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որևէ տարբերակի  կիրառմանը։ Փաշինյանի հեռացումը համարելով կենսական անհրաժեշտություն պետության և ժողովրդի համար՝ «Հայաստան» խմբակցությունն առաջինն է հայտարարել իմպիչմենտի իրավական գործիքը կիրառելու տարբերակի մասին։

● Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի միջոցով անվստահություն հայտնելու քաղաքական և իրավական ծանրակշիռ հիմքերն առկա են։ Մյուս կողմից գործող վարչապետին անվստահություն հայտնելն Ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրություն։ Գործընթացի հաջողության համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն՝ ԱԺ պատգամավորների պարզ մեծամասնությունը։

Նաև ակնհայտ է՝ առանց փողոցում ձևավորված հզոր, համաժողովրդական ճնշման անհնար է իմպիչմենտի հաջողության համար անհրաժեշտ՝ շուրջ երկու տասնյակ հավելյալ ձայների ապահովումը։ Ավելին, նույնիսկ այդպիսի ճնշումը վերջնական չի երաշխավորում անհրաժեշտ ձայների ապահովումը:

Նախաձեռնության հեղինակները քաղաքական կուսակցություններ կամ  շարժումներ չեն ներկայացնում և, ըստ էության, որևէ քաղաքական պատասխանատվություն չեն կրում իմպիչմենտի հավանական ձախողման և դրա հետևանքների համար։
Այսօրվա դրությամբ նույնպես տեսանելի չէ նրանց կարողությունը հաջողության համար անհրաժեշտ ընդվզող զանգվածի գեներացման հարցում։ Այս ամենը խմբակցության մոտ կասկածներ է առաջացնում նախաձեռնության իրական նպատակների վերաբերյալ։  
 
 Այնուամենայնիվ,
 «Հայաստան» խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը,  ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին։

Մենք նաև անընդունելի ենք համարում մեր խմբակցության պատգամավորներին թիրախավորելու, մեզ հետ շանտաժի լեզվով խոսելու փորձերը, որոնք անպատասխան չեն կարող մնալ:

Այս գործելաոճը կասկածներ է առաջացնում՝ արդյո՞ք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե՞ դրա տակ թաքնված է «Հայաստան» խմբակցությանը թիրախավորելու նպատակ։

«Հայաստան» խմբակցություն
02.05.2025թ.
175👍88💯35😢2😁1😱1
Երկրի ղեկավարի պաշտոնում նստած չարիքը, հղվելով իշխանությունների գրպանի քարոզչական կայքերի «տեղեկություններին», նախօրեին պնդում էր, իբր ընդդիմությունը երկրում հեղաշրջում անելու ծրագիր ունի։ Հատկանշական է, որ տպագրելով այդ «ծրագիրը», իշխանական քարոզչամեքենան երեկ թղթով ծածկել էր այդ «ծրագրի» իրագործման ժամանակը (նկար 1)։

Մինչդեռ Քննչական կոմիտեի՝ այսօր հրապարակված այդ նույն «ծրագրի» մեջ հստակ երևում է, որ «ծրագիրը» մեկ տարվա վաղեմություն ունի (նկար 2) և, իհարկե, չի իրագործվել։

Այսիքն՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական բռնաճշումներ իրականացնելու համար օգտագործել է անհայտ մարդկանց կողմից մեկ տարի առաջ պատրաստված, բայց այդպես էլ կյանքի չկոչված ինչ-որ թուքղ։ Ընդ որում, դատելով այն փաստից, որ «ծրագրում» առկա ամսաթիվը չարիքն ու իր քարոզչամեքենան երեկ ծածկել էին, կարելի է վստահ պնդել, որ իշխանությունն ինքն էլ հրաշալի գիտի՝ հորինված թղթի վրա ապօրինի հետապնդումներ է իրականացնում։
139👍65💯44
🔴Բագրատ Սրբազանի կալանքի միջնորդությունը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին

🔷Նիստը կայանլու է այսօր, ժամը 22:00-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության
դատարանում (Մասիվի դատարան Հասցե՝ Գյուլիքևխվյան 20)։

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
70😢33👍16😱4
«Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը


Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Միքայել Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակն ու առկա հանրային համախմբումը, ինչպես նաև փաստը, որ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են Միքայել Աջապահյանի համաձայնության պարագայում վերջինիս թեկնածությամբ անվստահություն գործընթաց նախաձեռնելու մասին, «Հայաստան» խմբակցությունը հայտնում է, որ խմբակցության 28 պատգամավորների ստորագրություններով միանում է անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։
230👍78💯22😁5
Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանին մեր զորակցությունը հայտնելու համար ուրբաթ օրը՝ հուլիսի 4֊ին, ժամը 17։30֊ին հավաքվում ենք Արամ Մանուկյանի արձանի մոտ (մետրոյի Հանրապետության հրապարակ կայարան), ապա երթով շարժվում
Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգի (Մալիբու), որտեղ 18:00-ին կկայանա հավաք հաջակցություն Սամվել Կարապետյանի:
201👍76😁1
Forwarded from 5-րդ ալիք / 5 TV
Media is too big
VIEW IN TELEGRAM
❗️Խոստացել եմ, որ միշտ հորս կողքին եմ լինելու և ինչ պետք է անելու եմ։

Արթուր Սարգսյանի որդի

Ազգային ճակատ

@News_5TV
268👍88💯17
​​ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2025 թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի կողմից եռակողմ հանդիպման հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը, որոնց չհիմնավորված կարևորությունը շեշտում և քարոզում են փաշինյանական ռեժիմի ներկայացուցիչները, որևէ առնչություն չունեն իրական խաղաղության հետ: Ավելին, դրանք պարունակում են Հայաստանի և հայ ժողովրդի համար գոյաբանական նոր սպառնալիքներ:

Մասնավորապես՝

1. դրանցով փորձ է արվում լեգիտիմացնել Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացված էթնիկ զտումն ու ցեղասպանական քաղաքականությունը, պատանդառությունն ու շինծու դատավարությունները, Արցախից հայկական հետքի վերացումը, Մինսկի խմբի լուծարմամբ՝ արցախյան հիմնահարցը միջազգային օրակարգից դուրս մղելը, Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթումը,

2. դրանք ոչ միայն չեն վերացնում Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական երեք տասնամյակից ավելի տևող շրջափակումն ու թշնամական գործողությունները, այլև Ադրբեջանը անխոչընդոտ կապ-միջանցք է ստանում Հայաստանի սուվերեն տարածքում՝ ստեղծելով Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումների և արգրեսիան շարունակելու հավելյալ պայմաններ,

3. ստորագրված փաստաթղթերում չկան միջազգային կոնֆլիկտների լուծման արդարության չափանիշները, մարդու ազատությունների և հիմնարար իրավունքների ապահովման և պաշտպանության միջազգային հանձնառությունները,

4. նախաստորագրված համաձայնագիրը (մասնավորապես, հոդված 8-9, հոդված 15) պարունակում է ձևակերպումներ, որոնք ակնհայտորեն օգտագործվելու են արցախյան ազատագրական պայքարին մասնակցած բոլոր հայորդիների դեմ, քողարկում են ադրբեջանական հանցագործությունները, ինչպես նաև զրկում են հայկական կողմին այդ հանցագործությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու միջազգային գործիքակազմ օգտագործելու հնարավորություններից,

5. անգամ ստորագրված փաստաթղթերում ձևականորեն հռչակված տարածքային ամբողջականության սկզբունքի հարգման, խաղաղություն հաստատելու փոխադարձ կամքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու ձևակերպված դրույթները ոչ մի միջազգային երաշխիք չեն նախանշում: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, դրանք հիմնված են բացառապես Ադրբեջանի ցանկության վրա: Իսկ այն նախապայմանները, որոնք Ադրբեջանը ներկայումս առաջադրում է (Անկախության հռչակագրից հրաժարում, սահմանադրական փոփոխություններ և այլն), վկայում է վերջինիս ակնհայտ հակառակ ցանկության մասին:

Տարածաշրջանային իրական խաղաղությունը և երկարատև կայունությունը՝ հիմված ազգերի ազատ ինքնորոշման վրա, պահանջում է շահերի բազմակողմ համադրում, ուժերի իրական հավասարակշռություն, միջազգային երաշխիքների առկայություն: Մեր կողմից անհրաժեշտ է ապահովել Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության համակարգերի ամրապնդում, ներազգային համերաշխության հաստատում, ազգային-պետական ինստիտուտների ամրացում, ինչպես նաև արտաքին դաշնակիցների ներգրավում:

Առանց վերը նշված հարցերի՝ ներկայացված փաստաթղթերը բացառապես փաստում են հայկական կողմին հասցվող մեծ վնասի մասին:

Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ չարաշահելով Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իր լիազորությունները, խախտելով կառավարության ստանձնած հանրային-իրավական պատասխանատվությունը, կեղծ խաղաղության քարոզով մոլորության մեջ է փորձում գցել հայ ժողովրդին՝ նպատակ ունենալով ապահովել իր ռեժիմի վերարտադրությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

մենք մերժում ենք նման գործելաոճը, անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները, վերահաստատում ենք, որ հնարավոր է դուրս գալ մեր ժողովրդին պարտադրվող պարտությունների այս արատավոր շղթայից, վերականգնել մեր ազգային արժանապատվությունն ու կերտել ամուր պետականություն: Այս ամենը հնարավոր է իրականացնել՝ բացառելով ազգային ողբերգության հեղինակ-Հայաստանի գործող ռեժիմի վերարտադրությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցություն
12 օգոստոսի, 2025 թ.
👍13242💯39
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔴Չե՛նք ուրանում, չե՛նք մոռանում, չե՛նք լռում

🇦🇲Միասնության հավաք

🗓Սեպտեմբերի 2-ին

🕖18:30

📍Ազատության հրապարակ

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
190💯83👍50😢3😁1
Քննիչներ, դատախազներ, դատավորներ, երբ ակնհայտ ապօրինի կերպով գործեր եք կարում և բանտարկում հոգևորականներին, իշխանություններին ընդդիմացող մարդկանց, պիտի նաև պատրաստ լինեք նրան, որ ձեզ իրավացիորեն ասվելու է այն, ինչ ասել է Ալեքսանդր Կոչուբաևը ձեր մասին։ Սա չափազանց օրինաչափ է և ասվում է հազարավոր սթափ մարդկանց կողմից։ Կոչուբաևին խոշտանգելով ձերբակալելն ու կալանքի տանելը չեն կարող փոխել իրականությունը։ Նիկոլները գալիս և գնում են, բայց ձեր արած ստորությունները դաջված են մնալու ձեր կենսագրության մեջ։
149💯96👍37😱3😁1
2025/10/21 01:21:54
Back to Top
HTML Embed Code: