Telegram Web Link
⚡️ Քաղաքացիների իրազեկման ակցիան Աբովյանում:

Հայկական ալիք | @hayaliq
‼️Ազգային ճակատ թելեգրամյան ալիքը պատկերավոր ներկայացնում է Տավուշում միակողմանի զիջումների հետևանքները։

Հայկական ալիք | @hayaliq
Լևոնաթուրքականությունը սոսկ արցախատյացություն չէր։ Լևոնաթուրքականությունը հայատյացություն է առհասարակ։

Պարզապես երկար տասնամյակներ Արցախն էր հայկականության միջնաբերդն ու պատվարը, դրա համար թուրքական աշխարհի ամբողջ ուժն ուղղված էր վերջինիս դեմ։

Իսկ հիմա արդեն ատելության առարկան տավուշցիներն են, որ չեն ցանկանում իրենց տունն ու հողը լևոնաթուրքերի տերերին հանձնել։

Միով բանիվ՝ լևոնաթուրքականությունը հակաՀայաստանն է, որ կա…


քաղաքագետ Էդգար էլբակյան
@elbakyan_edgar
⚡️ «Կիրանցում ոստիկնության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա:

Ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը:
Մեծաքանակ ոստիկանականներ լցվել են գյուղ: Ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի տղամարդիկ վայրենի կերպով բերման են ենթարկվել: Բերման ենթարկվածնեուի մեջ կան նաև անչափահասներ: Այս պահին գտնվում եմ Իջևանի ոստիկանության բաժնում, որտեղ բերման է ենթարկվել 2 տասնյակից ավել քաղաքացի»

Գառնիկ Դանիելյան

ՀԵՏԵՎԵ՛Ք
Առաջին անգամ Հայաստանում ճանապարհներ փակել են թուրքերը 1918 թ․ հունիս-դեկտեմբեր ամիսներին։ Նպատակը նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն էր։ Դրա արդյունքում օրական մահանում էր 1000 հայ։

Նույնը կրկնվել է 100 տարի անց՝ 2018 թ․-ին։ Թուրքերի պատվերով Հայաստանում փակվել են ճանապարհներ։ Նպատակը դարձյալ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն էր։

Այսօր արդեն վլասովական ենիչերիները փակել են տավուշցիների ճանապարհը՝ նրանց առնելով աքցանի մեջ և ստիպելով, որ իրենց հայրենիքը հանձնեն թուրքերին։ Նպատակը դարձյալ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն է։

Ապագա ազգային Հայաստանում ճանապարհները փակ են լինելու միմիայն թուրքերի առաջ։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Օսմանյան սուլթանները, որպես կանոն, իրենց սիրելի վասալներին տրամադրում էին ենիչերիական զորագնդեր, որպեսզի վասալը կարողանար պահել իր իշխանությունը նոր գրավված հողերի վրա։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Media is too big
VIEW IN TELEGRAM
‼️Ասպրամ Կրպեյանը Կիրանց տանող ճանապարհից ներկայացնում է տիրող իրավիճակը։

Հայկական ալիք | @hayaliq
‼️Շարժումը Տավուշից տեղափոխվում է Երևան:

Այս շարժումը վերկուսակցական, ապակուսակցական է։ Որևէ գույն, տեսք, նշան չունի։ Բոլորինն ա էս շարժումը։

Դետալների մասին՝ մենք նախատեսում ենք ամսի 9-ին կեսօրին գտնվել Երևանում։

Շարժումը ձևավորվել է բնական, բնական էլ գնալու է։ Ինչպես ուզենք, այնպես էլ կգնանք՝ մեր երկիրն է, մեր ճանապարհը։

Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի։

[ Բագրատ Սրբազան ]

Հայկական ալիք | @hayaliq
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇦🇲Այսօր՝ մայիսի 4-ին, շաբաթներ տևած բողոքի ակցիաներից հետո Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տեղափոխվում է Երևան՝ մայիսի 9-ին Աստծո կամոք մայրաքաղաք հասնելու նպատակով։

❤️Սրբազանն անձամբ առաջնորդում է Կիրանցից մեկնարկած քայլերթը դեպի մայրաքաղաք։

❤️Ճանապարհին քաղաքացիները ջերմորեն ընդունում են քայլերթի մասնակիցներին, հյուրասիրում, աջակցություն հայտնում, իսկ ոմանք՝ միանում։

❤️Հայկական ալիքն ամբողջացրել է քայլերթի
առաջին օրվա լավագույն պահերը մեկ տեսանյութում՝ անձամբ Բագրատ Սրբազանի կողմից կատարվող Արցախի հիմնի հնչյունների ներքո։

Հայկական ալիք | @hayaliq
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
‼️«Հայ արծիվներ» հիմնադրամը հայտարարություն է տարածել Տավուշյան ճգնաժամի վերաբերյալ.

Տավուշից արևելք, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, Տավուշի և Լոռու մարզերի միջև ընկած անտառային գոտում թշնամի Ադրբեջանին հողերը միակողմանիորեն հանձնելու քայլերը նպաստում են թուրք-ադրբեջանական տանդեմի ցեղասպան քաղաքականության իրականացմանը Հայաստանի տարածքում:

Նշված հողերը հանձնելու արդյունքում ադրբեջանական ուժերը տեղակայվելու են Տավուշի գյուղերի մեր դպրոցներից, եկեղեցիներից, համայնքային հաստատություններից մի քանի մետր հեռավորության վրա՝ այդպիսով գյուղերում կյանքը դարձնելով անկենսունակ։ Հայաստան մտնող մայր գազատարն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ավելին, Ադրբեջանը վերահսկողություն կստանա Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի վրա։ Հայաստանի ողջ պաշտպանական համակարգը կոչնչացվի, իսկ թշնամին կհայտնվի խորը թիկունքում։

Ի պատասխան Տավուշի ճգնաժամի՝ «Հայ արծիվներ» հիմնադրամը կտրականապես դեմ է ցանկացած գործողությունների, որոնք վտանգում են մեր երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Ադրբեջանին հողեր հանձնելը միայն ծառայում է մեր հակառակորդներին հզորացնելուն և մեր քաղաքացիների կյանքը վտանգելուն։ Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել մեր համայնքները պաշտպանելու և մեր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։


[ «Հայ արծիվներ» հիմնադրամ ]

Հայկական ալիք | @hayaliq
ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից փորձ է արվում հայկական հողերի հանձնումը փաթեթավորել որպես «սահմանազատում և սահմանագծում», իսկ ժողովրդի արդար ցասումը տեղավորել ինչ-որ տեղային սահմանափակ և հուզական շրջանակների մեջ․ «եթե կիրանցեցին չի ուզում ադրբեջանցու տեսնել, թող պատ կառուցի»։

Իրականում տավուշյան հողերի հանձնումը մահացու սպառնալիք է ամբողջ մարզի, ինչպես նաև ընդհանրապես Հայաստանի համար։

«Հայկական ալիքը» բաց աղբյուրների հիման վրա դիտարկել է Տավուշի մարզի Բերդավան գյուղի հատվածում հայ-ադրբեջանական իրական և այսպես կոչված «ջիպիէսային» սահմանները։ Իրական սահմանի վրա առկա պաշտպանական գիծը թույլ է տալիս բավարար մակարդակի անվտանգություն ապահովել Դովեղ և Բերդավան գյուղերի համար։

Ինչպես դժվար չէ նկատել քարտեզից, «ջիպիէսային» սահմանների դեպքում թշնամին ընդհուպ մոտենալու է Դովեղ գյուղին՝ կրկնելով Ներքին Հանդի և Սյունյաց մյուս գյուղերի ողբերգական սցենարը, հայտնվելու է Բերդավան գյուղի ապրուստի միջոց հանդիսացող դաշտերից ընդամենը 60 մ հեռավորության վրա՝ անհնար դարձնելով որևէ տեսակի գյուղատնտեսական աշխատանք և կենսագործունեություն։

Հորդորում ենք այս գրառումը տարածել այն մարդկանց շրջանում, որ բավարար պատկերացում չունեն խնդրի մասին և հավատում են դե-ֆակտո իշխանությունների ստերին, թե իբր հողերի հանձնմամբ Հայաստանը խաղաղություն և զարգացում կստանա։

Հայկական ալիք | @hayaliq
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի համահիմնադիր Կարեն Իգիթյանի հարցազրույցը 24 News-ին՝ Սևանից։

«Մենք պետք ա հասկանանք, որ պետականության մասին ա խոսքը։ Փաշինյանը ոչ միայն գյուղերն ա հանձնում, իրանք արդեն խոսում են սահմանադրությունը փոխելու մասին՝ Ադրբեջանի պահանջով։ Այսինքն էս պայքարը պե՛տք ա հաջողի»։

Հայկական ալիք |
@hayaliq
‼️Ռեժիմի խուճապից ինքնախոստովանություն մեկ քայլ է

ՀՀ դե-ֆակտո վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տխրահռչակ քարոզիչ Տարոն Չախոյանը մեկին մեկ ներկայացրել է այն ծրագիրը, որով իրենք փաստացի եկել էին իշխանության և լիարժեքորեն իրականացրել.

🔻2018 թվականին իրականացրին հեղաշրջում

🔻2020 թվականին դաշնակիցների հետ հարաբերությունները փչացնելուց և անվտանգային համակարգը քայքայելուց հետո բանակցային պրոցեսը «զրոյական կետից» մտցրեցին փակուղի և հրահրեցին պատերազմ

🔻2020 թվականին ուժերի անհավասարության պայմաններում բանակը տարան պարտության և հրավիրեցին խաղաղապահներ

🔻2023 թվականին մենակ թողեցին Արցախը, ողջ պատասխանատվությունը գցեցին խաղաղապահների վրա և ունեցանք Արցախի պետականության կորուստ, բռնի տեղահանում

❗️Սա, փաստորեն, դե-ֆակտո կառավարության կողմից «Ղարաբաղ 1» անվանումը ստացած դավաճանական օպերացիան է։

❗️Իսկ այժմ իրենք շարունակում են իրենց դե-ֆակտո թուրքամետ քաղաքականությունը՝ միակողմանի զիջումներով դարձնելով Հայաստանը թուրքական ծայրագավառ։

‼️Հակահայկական օպերացիաների այս շղթան կոտրելու միակ ճանապարհը Հայաստանն օկուպացիայից ազատելն ու հայկական իշխանություն հաստատելն է։

Հայկական ալիք | @hayaliq
2025/10/28 13:43:01
Back to Top
HTML Embed Code: