Forwarded from Հայկական ալիք
📌 Այս իշխանությունների գործունեության առանցքը ոչ թե Հայաստանը, այլ իրենց իշխանությունը պահելն է։ Հայ ժողովրդի պատմությունից շատ գիտենք դեպքեր, երբ իշխանությունը պահելու համար երկիրը հանձնել են թշնամիներին։
Մենք հիմա Հայաստանում տեսնում ենք միջնադարը հիշեցնող իրականությունը։
[ քաղաքագետ Էդգար Էլբակյան ]
Հայկական ալիք | @hayaliq

💯23
🔌 Պարբերական դարձած հովհարային անջատումների վերաբերյալ հաճախ եմ նկատում մարդկանց բողոքն առ այն, թե ով պետք է պատասխան տա ֆիզիկական և իրավաբանական անձանց խափանված տեխնիկայի և պատճառված վնասի համար։
☣️ Անկեղծ ասած՝ տարակուսում եմ քաղաքացիական նման միամտությունից։ Պատասխանատվություն փնտրող մեր համերկրացիներին ուզում եմ հիշեցնել, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ դե-ֆակտո իշխանությունների նշանակած քաղաքապետին պատերազմի ժամանակ հարցնում են, թե արդյոք թշնամին ցանկանում է գրավել իր համայնքում գտնվող ոսկու հանքը, վերջինս պատասխանում է․ «թող վերցնեն»։
🔗 Իմ ասածին չեք հավատում, ձեր աչքերով ստուգեք բնօրինակից։
😈 Իրոք, միամտություն է պատասխանատվություն ակնկալել մի համակարգում, որի պարագլուխը թիվ 1 շահառուն է համատարած անպատասխանատվության, որովհետև պատասխանատվության մշակույթի պայմաններում ինքը թիվ 1 պատասխանատվության կանչվողն է լինելու Հայաստանի հողերի 30 տոկոսը թշնամուն հանձնելու և հայկական ազգային նախագիծը ոչնչացման տանելու համար։
🐟 Ձուկը գլխից է հոտում, ընկերնե՛ր, կամ՝ Հայաստանը զավթած կապիտուլյանտների մայրենի լեզվով ասած՝ balık baştan köker…
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

💯32👏3
Forwarded from Հայկական համալսարան
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆՈՐ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
🎓 Ուրախ ենք հայտարարել Հայկական համալսարանի 2024-2025 թթ. ուսումնական տարվա աշնանային հոսքի ընդունելությունը:
👨🎓 Հայկական համալսարանն ազգային բացառիկ կրթական ծրագիր է։ Վերջինիս հիմքում ընկած է միջգիտակարգային դասընթաց, որտեղ համադրված են հասարակագիտական և հումանիտար գիտությունների մի քանի հիմնական գիտակարգեր՝ քաղաքագիտությունից մինչև տնտեսագիտություն ու սոցիոլոգիա, միջազգային հարաբերություններից մինչև պատմագիտություն, ինչպես նաև ընդհանրական, մտածողական և հետազոտական հմտություններ։ 2021-2022, 2022-2023 և 2023-2024 թթ. ուսումնական տարիներին «Հայկական համալսարանն» ունեցել է շուրջ 230 շրջանավարտներ։
📓 Դասընթացը ներառում է տեսական և գիտակիրառական դասախոսություններ, վարպետության դասեր, սեմինարներ, գործնական աշխատանքներ, արտագնա դասախոսություններ և գիտարշավներ։
💝 Հայկական համալսարանում կրթությունը ԱՆՎՃԱՐ է։
🔗 Հայկական համալսարանի այլ մանրամասներին ծանոթանալու այցելե՛ք մեր պաշտոնական կայքէջ։
🖊 Դիմելու համար հարկավոր է մինչև ս․ թ․ սեպտեմբերի 14-ը լրացնել սույն հայտաձևը։
#ՀայկականՀամալսարան
#ՀայկականՆախագիծ
#ՀավերժականՀայաստան

👏15😨1
Forwarded from Հայկական ալիք
🇦🇲 Սիրելի՜ հայրենակիցներ,
🎒 «Հայկական առաքելություն» հիմնադրամը նախաձեռնել է նոր՝ «Դեպի դպրոց 2024» ծրագիրը, որով նպատակ է դրել արցախցի 80 երեխաների տրամադրել սեպտեմբերմեկյան դպրոցական պայուսակներ։
💳 Ծրագրին մասնակցել կարող եք ինչպես ուղիղ դրամական նվիրատվություններով, այնպես էլ նկարացանկում նշված իրերի կամ գրենական պիտույքների հանգանակումով։
✊🏻 Յուրաքանչյուր ներդրում շատ կարևոր է։
📲 Հարցերի դեպքում կարող եք գրել @armenianmission ինստագրամյան էջին կամ զանգահարել նշված հեռախոսահամարով:

👏10❤🔥5
Իմ ելույթը Հայկական համալսարանի՝ 2023-2024 թթ․ ուս․ տարվա ավարտահանդեսի միջոցառմանը։
Խոսում եմ Հայկական համալսարանի առաքելության, նպատակների, ունկնդիրների ու շրջանավարտների համայնքի արժեքի մասին։
Հայկական համալսարանի նոր հոսքի ունկնդիր դառնալու համար կարող եք մինչև սեպտեմբերի 14-ը դիմել՝ լրացնելով հետևյալ հայտաձևը։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Խոսում եմ Հայկական համալսարանի առաքելության, նպատակների, ունկնդիրների ու շրջանավարտների համայնքի արժեքի մասին։
Հայկական համալսարանի նոր հոսքի ունկնդիր դառնալու համար կարող եք մինչև սեպտեմբերի 14-ը դիմել՝ լրացնելով հետևյալ հայտաձևը։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏22🥰1😁1
🇦🇲 🇮🇷 «Այն երազները, որոնք ոմանք տեսնում են Հայաստանի մասին տարբեր անվանումներով, այդ թվում` այսպես կոչված «միջանցքի» մասին, իրականություն չեն դառնա»,- այսօր ասել է Հայաստանում Իրանի դեսպանը։
Մեզ մնում է մաղթել, ապա և պայքարել, որ հա՛յ ազգի երազներն իրականան, որ մի օր ունենանք հայկական իշխանություն, որն ավելի ջանադրաբար կպաշտպանի բնիկ հայկական շահերը, քան այլ, թեկուզ և՝ բարեկամական պետությունները։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Մեզ մնում է մաղթել, ապա և պայքարել, որ հա՛յ ազգի երազներն իրականան, որ մի օր ունենանք հայկական իշխանություն, որն ավելի ջանադրաբար կպաշտպանի բնիկ հայկական շահերը, քան այլ, թեկուզ և՝ բարեկամական պետությունները։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
❤🔥21👏18💯2🥰1🙏1
Երբ ասում ենք, որ լևոնակապիտուլյանտականները քաղաքական թուրքեր են, դա փիլիսոփայական աբստրակցիա, չափազանցություն կամ քարոզչական դարձույթ չէ, այլ մաքրամաքուր ճշմարտության պարզ գիտական արձանագրում։
Դիտե՛ք այս վիդեոն, և ինքնե՛րդ դատեք՝ թուրքից զատ՝ որևէ մեկն այսպիսի բավարարվածությամբ կպնդեր արդյոք այս խոսքերը՝
https://www.tg-me.com/armnationalfront/5296
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Դիտե՛ք այս վիդեոն, և ինքնե՛րդ դատեք՝ թուրքից զատ՝ որևէ մեկն այսպիսի բավարարվածությամբ կպնդեր արդյոք այս խոսքերը՝
https://www.tg-me.com/armnationalfront/5296
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Telegram
Ազգային ճակատ
⚡️Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի
Ալեն Սիմոնյան
@armnationalfront
Ալեն Սիմոնյան
@armnationalfront
🤬27👏1
• Տելեգրամում տեսանյութ է տարածվում, որում մի կիսամերկ աղջիկ, Մատենադարանի պատին հենված, ֆոտոշարք է անում։
• Ակամայից հիշում եմ, որ երբ անցյալ տարի Մատենադարանի մուտքի հարթակում (առանց պատերը մագլցելու, բնականաբար) մեր Հայկական համալսարանի մասին պատմող ֆիլմն էինք նկարում, անվտանգության աշխատակիցը մոտեցավ՝ տեղեկացնելու, որ «սրանից հետո» (sic!) այդտեղ նկարահանում անելու համար թույլտվություն է պետք։
• Այս գրառմանս մեջ կարող էր լինել ժամանակների և բարքերի մասին կիկերոնյան հայտնի ասույթը, բայց դրա փոխարեն ես կհիշեցնեմ, որ մեր Հայկական համալսարանում հիմա նոր ընդունելություն է, և ընդամենը 1 օր է մնացել՝ հայտը լրացնելու համար 😎
• Սա՝ դիմելու հայտաձևը, սա էլ՝ անվտանգության աշխատակցի հետ տենդագին բանակցությունների ընդմեջեն ծնված ֆիլմը։

👏9😁5❤🔥2🤝1
Իրատեսորեն ծանր, բայց և փաստահեն կերպով լավատեսական վերլուծություն իմ կողմից։
https://www.youtube.com/watch?v=PR3SA0RkTVg
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
https://www.youtube.com/watch?v=PR3SA0RkTVg
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
YouTube
Թուղթը Փաշինյանին պետք է արտաքին աշխարհի համար. Էդգար Էլբակյան
#Էդգար_Էլբակյան #ուղիղ_եթեր #5tv
4:16 Այս իշխանության համար հայրենիքի համար զոհվածները արխիվի մատերիալ են
7:57 Ադրբեջանը սպասում է հարմար պահի
10:36 Փաշինյանը կիրառում է ապատիայի կառավարման տեխնոլոգիան
12:20 Թուղթը Փաշինյանին արտաքին աշխարհի համար է պետք…

❤🔥15💯7
ՀԱՅԱԿՈՐԾԱՆ ԿԱՅՍԵՐԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
• ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, Հարավային Կովկասի հարցերով ամերիկյան քաղաքականության խորհրդատու-մշակողներից Դան Բայերն ասել է, որ Հայաստանը պետք է պատրաստվի «դիմանալու մի քանի ցուրտ ձմեռների»՝ նկատի ունենալով, որ Հայաստանում իրենց դրածո իշխանություններն իրենց հրահանգով Հայաստանը ներքաշել են Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, ինչի արդյունքում Հայաստանը կարող է էներգետիկ խնդիրների բախվել, ուստի՝ Հայաստանի բնակչությունը պետք է դրա «ջառմեն» քաշի՝ չնայած նրան, որ Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ, այլ ԱՄՆ-ի, բայց որպես կայսրություն՝ ԱՄՆ պատրաստ է բոլորին զոհել՝ հանուն իր շահերի, ինչպես ժամանակին ցեղասպանել, սովի են մատնել, մանկազուրկ են արել Ամերիկյան մայրցամաքի ժողովուրդներին 😊 …
• Ընդհանրապես Հայկի պայքարը Բել անհատի դեմ չէր, այլ Բելի կերտած գլոբալիստական (!), աստվածամերժ (!!) և համաշխարհային կայսերապաշտական (!!!) նախագծի։ Խորհե՛ք այս մասին, որպեսզի մի օր հայկական ավանդական էլիտաներն ու երիտասարդությունն էլ ի վիճակի լինեն Հայաստանն ազատագրելու օտարերկրյա լծից։

💯17⚡1
Forwarded from Հայկական ալիք
‼️🇱🇧 Լիբանանում առնվազն 100 մարդ Է տուժել կապի սարքերի նոր պայթյունների հետևանքով, հայտնում է Al Hadath հեռուստաալիքը:
🔺 Պայթյունները տեղի են ունեցել «Հզբոլլահի» անդամների հուղարկավորության հետ միաժամանակ, որոնք նախօրեին զոհվել էին փեյջերների պայթեցման ժամանակ:
Հայկական ալիք | @hayaliq
🔺 Պայթյունները տեղի են ունեցել «Հզբոլլահի» անդամների հուղարկավորության հետ միաժամանակ, որոնք նախօրեին զոհվել էին փեյջերների պայթեցման ժամանակ:
Հայկական ալիք | @hayaliq
😱2
ԱՐՑԱԽ
• Այսօր սեպտեմբերի 19-ն է՝ Արցախյան անավարտ պատերազմի տարելիցը։ Արցախը հայոց հնամենի բնօրրաններից է։ Այն անպայման ազատագրվելու է, որովհետև առանց Արցախի կիսատ ու իմաստազուրկ է ամեն ինչ։
• Արցախյան հորովելի իմ համեստ կատարումը նվիրում եմ այն «ապաների» հիշատակին, որ հավերժ ննջեցին արցախյան հողում և չեն տեսնում «իրիքնյակի տյուս կյալը», և այն «կուճուր հոտաղներին», որ դեռ պիտի տիրոջ հաղթական իրավունքով վերադառնան Արցախ։
https://youtu.be/BMUFjYn2VAo

Էդգար Էլբակյան (Աղդամ) – Ղարաբաղի հորովել
Հեղինակ՝ Գուրգեն Գաբրիելյան
Թավ շվիահար և դուդուկահար՝ Վաչե Փաշինյան
Հնչյունային ռեժիսոր և ձայնագրող՝ Հայկ Ղևոնդյան XP (HGH Records)
Մոնտաժը՝ Գեղեցիկ Մանուկյանի
Լուսանկարը՝ Էդգար Էլբակյանի (Աղդամ)․ Ամարասի դաշտեր (Դիլաղարդա), Մարտունու շրջան, Արցախի Հանրապետություն…

👏23🙏7❤🔥3🥰3
168-ի խմբագրակազմը գայթակղիչ վերնագիր և հետաքրքիր նկար են դրել, որ շատերին հետաքրքիր լինի այս հարցազրույցս՝ դիտեն։
Առանց վերնագրի ու նկարի էլ կարող եմ ասել, որ հետաքրքիր է ստացվել։ Ժ․ 20։45-ին կարող եք դիտել 😎😎
https://www.youtube.com/watch?v=8uWLPCPxcFw
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Առանց վերնագրի ու նկարի էլ կարող եմ ասել, որ հետաքրքիր է ստացվել։ Ժ․ 20։45-ին կարող եք դիտել 😎😎
https://www.youtube.com/watch?v=8uWLPCPxcFw
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
YouTube
Իսկական կինոն կսկսվի իշխանափոխությունից հետո. Էդգար Էլբակյան
Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
#Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
#Արցախ #էթնիկ զտում #Սամվել_ՇԱհրամանյան #Եռաբլուր
#Ադրբեջան…

👏12💯5
Forwarded from Հայկական ալիք
🇦🇲 «ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ» ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ՝ ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի, հայոց օրացույցում սեպտեմբերի 21-ը նշվում է որպես անկախության օր։ Սա խորհրդանշական առիթ է՝ հիշելու Հայկ Նահապետից սկսած՝ բռնակալության դեմ հայոց ազգային անկախության համար մղվող պայքարը և այդ ճանապարհին զոհաբերության գնացած մեր բոլոր հայրենակիցներին։
Չնայած նրան, որ 1988-1991 թթ․-երին Հայաստանի վերանկախացման գործընթացի համաշարը նախկին Խորհրդային Միության փլուզումն էր՝ անկախության մեր իդեալը գալիս է դարերի խորքից, նոր ժամանակներում դրսևորվել է Հայաստանի առաջին հանրապետության տեսքով, ապա պահպանվել ազգային հաստատությունների և հանրային հիշողության մեջ և, ի վերջո, պատմության քննությունն է բռնել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում և Արցախում հայ ազգի հերոսական պայքարի և հաղթանակի տեսքով։ Ուստի՝ այսօր ևս մեկ անգամ պարտավոր ենք հիշել այդ հաղթանակը կերտած մեր բոլոր եղբայրներին և քույրերին։
Մենք՝ որպես «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպություն՝ համոզված ենք, որ անկախությունն ամենօրյա հոգածության և վերաիմաստավորման կարիք ունի։ Հայաստանի պատմաաշխարհագրական ինքնությունը մեզ թելադրում է իմաստավորելու անկախությունը՝ որպես թշնամու կամքից անկախ գոյություն ունենալու և զարգացման հնարավորությունների տիրապետելու վիճակ։
Դժբախտաբար, ներկայումս ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից տարվում է հակազգային քաղաքականություն՝ անկախությունը բնորոշելով որպես «անկախություն ազգային պատասխանատվությունից» և հայրենիքը երևակայական «բարիքների» դիմաց հանձնելու գործընթաց։
Յուրաքանչյուրի պես կրելով մեր բաժին պատասխանատվությունը հայոց նախկին, ներկա և գալիք սերունդների հանդեպ՝ վստահությամբ պնդում ենք, որ իրապես անկախ Հայաստանի գոյությունը հնարավոր է միայն ազգային պետության հիմնադրույթների վրա պետականության գաղափարի վերաիմաստավորմամբ և շուտափույթ կյանքի կոչմամբ։
Հայոց հավաքական իրավունքների պաշտպանությանը և հայոց հավաքական ինքնության զարգացմանը միտված ազգային պետության մոդելից զատ՝ պետականության ցանկացած այլ մոդել անհամապատասխան է մեր պատմաաշխարհագրական ինքնությանը և առարկայական մարտահրավերներին, ուստի և՝ ճանապարհ է դեպի կործանում։
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանին պատուհասած ներկայիս մարտահրավերներն ու գոյաբանական խնդիրները պետք է հուսահատեցնելու փոխարեն ավելի մեծ պատասխանատվության կոչեն մեզ։
Հասարակական-քաղաքական խորը ճգնաժամի պայմաններում երկրի քաղաքական ճակատագիրը տնօրինելու, Արցախը վերաազատագրելու և սերունդներին ավելի ընդարձակ ու բարեկեցիկ հայկական պետություն ժառանգելու պատասխանատվությունը սահմանափակ թվով անձանցից զատ՝ տարածվել է հանրային ավելի մեծ շրջանակների, ասել է թե՝ յուրաքանչյուրիս վրա՝ ըստ մեր հոգու և մտքի կարողությունների։ Վստահ ենք, որ այս հարցում մեծ աշխատանք ունի անելու մանավանդ հայ երիտասարդությունը, որի կարողությունների ընդլայնմանն է ուղղված և մեր կազմակերպության գործունեությունը։
Սիրելի՛ հայրենակիցներ՝ ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի, անկախության համար պայքարում հաղթելու համար հավատարիմ լինենք քաջությանն ու արիությանը վախկոտություն չխառնելու մեր նախնյաց կոչին և ազատությունն իբրև չարիքի պատրվակ չբռնելու ավետարանական պատգամին։
«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպություն
Երևան, 21 սեպտեմբերի 2024 թ․

👏9
Forwarded from Армянская волна
🇦🇲 Послание «Армянского проекта» по случаю Дня независимости Армении
Дорогие соотечественники, в Армении и в диаспоре, 21 сентября в армянском календаре отмечается как День независимости. Это символический повод вспомнить борьбу за национальную независимость армян против тирании, начиная с Айка Наапета до наших дней, и всех наших соотечественников, принесших жертвы на этом пути.
Несмотря на то, что процесс восстановления независимости Армении в 1988-1991 гг. был в контексте распада бывшего Советского Союза, наш идеал независимости уходит корнями в глубь веков, проявился в новейшее время в виде Первой Республики Армения, затем сохранился в национальных институтах и общественной памяти, и, наконец, прошел проверку историей в виде героической борьбы и победы армянского народа в приграничных районах Армении и в Арцахе. Поэтому сегодня мы вновь обязаны вспомнить всех наших братьев и сестер, которые ковали эту победу.
Мы, как общественная научно-образовательная организация «Армянский проект», убеждены, что независимость требует ежедневной заботы и переосмысления. Историко-географическая идентичность Армении диктует нам осмысление независимости как состояние, позволяющее существовать и развиваться независимо от воли врага. К сожалению, в настоящее время де-факто власти Республики Армения проводят антинациональную политику, определяя независимость как «независимость от национальной ответственности» и сдача родины в обмен на воображаемые «блага».
Как каждый из нас, принимая на себя свою долю ответственности перед прошлым, настоящим и будущим поколениями армян, мы с уверенностью утверждаем, что существование по-настоящему независимой Армении возможно только через переосмысление идеи государственности на основе принципов национального государства и его скорейшее воплощение в жизнь. Любая другая модель государственности, кроме той, которая направлена на защиту коллективных прав армян и развитие коллективной армянской идентичности, несовместима с нашей историко-географической идентичностью и объективными вызовами, а следовательно, является путем к краху.
Дорогие соотечественники, нынешние вызовы и экзистенциальные проблемы, постигшие Армению, должны побуждать нас к еще большей ответственности, а не к отчаянию. В условиях глубокого общественно-политического кризиса ответственность за политическую судьбу страны, за вновь освобождение Арцаха и за передачу будущим поколениям более просторного и процветающего армянского государства распространилась на более широкие общественные круги, а это значит – на каждого из нас, в меру наших душевных и интеллектуальных способностей.
Мы уверены, что в этом вопросе армянская молодежь, на расширение возможностей которой направлена и наша деятельность, сыграет ключевую роль.
Дорогие соотечественники, в Армении и в диаспоре, для победы в борьбе за независимость давайте останемся верны призыву наших предков не смешивать храбрость и доблесть с трусостью, и евангельскому завету не употреблять свободу для прикрытия зла.
Общественная научно-образовательная организация «Армянский проект»
Ереван, 21 сентября 2024 г.
Армянская волна | @hayaliqru

🥰4
«Երբ 1 տարեկան երեխայից պահանջես բացատրել, թե երբ, որտեղ ու ինչ մեխանիզմով է ինքը քայլելու, ինքը չի կարողանա պատասխանել։ Բայց ինքը հաստատ կքայլի։
Լևոնականությունը, որը ինքնաոչնչացումը փաթեթաորել է «ռացիոնալիզմ» գեղեցիկ բառով, նման է շատ կարդացած, բայց էմոցիոնալ ինտելեկտից զուրկ այն մեծահասակին, ով 1 տարեկան երախային տալիս է այսպիսի հարցեր, ու հպարտանում է, երբ երեխան չի կարողանում փաստարկված պատասխանել։
Երբեմն վճռականությունը, սեփական ուժերի վրա հավատն ու առողջ բնազդները ավելի ուժեղ են գտնվում, քան նեոգաղութատիրական պրոպոգանդան, միջազգային հանրության դիրքորոշումն ու ռեսուրսները։ Այդպես եղավ Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ։
Չգիտեմ, թե նույն բանը հետագայում կլինի, թե չէ, բայց դրա տեսական հնարավորությունը ժխտողները նման են երեխայից պատասխան չստանալու հիման վրա նրա քայլելու հնարավորությունն իսպառ ժխտողներին։
Ոչ երանի էն մարդուն, ով ֆիզիկապես դեռ ֆունկցիոնալ վիճակում գտնվելով հանդերձ հոգեպես մեռած է»։
Ազգային գործարար
Գևորգ Բարսեղյան

💯18🥰1
Forwarded from Ազգային ճակատ
🔷Մենք՝ որպես «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպություն՝ համոզված ենք, որ անկախությունն ամենօրյա հոգածության և վերաիմաստավորման կարիք ունի։
🔷Հայաստանի պատմաաշխարհագրական ինքնությունը մեզ թելադրում է իմաստավորելու անկախությունը՝ որպես թշնամու կամքից անկախ գոյություն ունենալու և զարգացման հնարավորությունների տիրապետելու վիճակ։
🔷Դժբախտաբար, ներկայումս ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից տարվում է հակազգային քաղաքականություն՝ անկախությունը բնորոշելով որպես «անկախություն ազգային պատասխանատվությունից» և հայրենիքը երևակայական «բարիքների» դիմաց հանձնելու գործընթաց։
@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👏9💯2
Forwarded from Ազգային ճակատ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մարզահամերգային համալիրը լեփ-լեցուն է
@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🥰15👏6