Ծանր ու դժնդակ օրեր են գալու։ Մխիթարություն և ո՛ւժ գտնենք անցյալի մեր փառքի մեջ, որ կարողանանք փոխել ապագայի կործանարար ընթացքը դեպի ազգային փրկություն։
https://youtu.be/QQnExDKbMPw?si=djEOh5n1fdlFXfDK&t=2s
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
  
YouTube
  
  Պարգև եպիսկոպոսն օրհնում է հայ մարտիկներին Շուշիի ազատագրումից առաջ
  ««Աւրհնեա՛ եւ յաջողեա՛ ի մեզ գործս ձեռաց մերոց եւ պաշտպանութիւն հաւատոյ եւ հայրենեաց եւ ազատագրումն շրջանի Շուշուայ: Պահեա՛ եւ պահպանեա՛ սուրբ ի պատուական խաչիւդ քոյ ի խաղաղութեան զհրամանատարութիւնս ազգիս բանակայ հայոց, զսպայական կազմս, զենթասպայական կազմս…
💯15❤🔥3
  Բորիս Թամոյանի հետ զրուցել ենք առաջին հայացքից պարզ և հանրածանոթ խնդիրների մասին։ Իրականում խնդիրների արծարծման հետ մեկտեղ անդրադարձ կա դրանց անցյալ հիմնապատճառներին, ըստ այդմ՝ ապագա լուծման տարբերակներին։ 
Իմ հիմնական եզրակացությունը շարունակում է մնալ նույնը, որ խնդիրը մեր՝ ազգային էլիտայի մեջ է։ Հարցազրույցում դա փորձում եմ հիմնավորել 300,000 ադրբեջանցիների ժողովրդագրական ագրեսիայի հետ կապված թեմայով։
https://www.youtube.com/watch?v=VOefpabqgQ4
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
  
  Իմ հիմնական եզրակացությունը շարունակում է մնալ նույնը, որ խնդիրը մեր՝ ազգային էլիտայի մեջ է։ Հարցազրույցում դա փորձում եմ հիմնավորել 300,000 ադրբեջանցիների ժողովրդագրական ագրեսիայի հետ կապված թեմայով։
https://www.youtube.com/watch?v=VOefpabqgQ4
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
YouTube
  
  Բա որ Իրանը խփե՞ց․ Թուրքիան Սյունիքի հարցով գործին խառնել է ԱՄՆ-ին
  #politik #news #Armenia 
Պաշտոնական Կայք - http://politik.am/
Facebook: https://www.facebook.com/politikyou/
Telegram: https://www.tg-me.com/politiknews

👏6🤷♂2🤝1
  Գիտահանրամատչելի այս տեսանյութը հրապարակել ենք 2021 թ․ հունիսի 21-ին՝ ԱԺ ընտրությունների հաջորդ օրը, երբ ազգային ներհայեցողություն ունեցող մարդկանց շրջանում տիրապետող էր հուսահատությունն ու թևաթափությունը։
Հաշվի առնելով այսօրվա նույնական «խորհուրդը»՝ կհորդորեմ դիտել կամ վերադիտել այն՝ որսալու համար երեք հիմնական ասելիքները՝
1․ Հայկական լեռնաշխարհում հայկական ազգային նախագծի համար պայքարն սկսել է Հայկ Նահապետից և շարունակվում է դեպի հավերժություն,
2․ հայության ամեն հաջորդ քաղաքական սերունդ պետք է առավելագույնն անի՝ հաջորդների գործը հեշտացնելու համար։
3․ հաղթանակն անպայման մե՛րն է լինելու։
https://www.youtube.com/watch?v=352A1Hrk3kQ
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
  
  Հաշվի առնելով այսօրվա նույնական «խորհուրդը»՝ կհորդորեմ դիտել կամ վերադիտել այն՝ որսալու համար երեք հիմնական ասելիքները՝
1․ Հայկական լեռնաշխարհում հայկական ազգային նախագծի համար պայքարն սկսել է Հայկ Նահապետից և շարունակվում է դեպի հավերժություն,
2․ հայության ամեն հաջորդ քաղաքական սերունդ պետք է առավելագույնն անի՝ հաջորդների գործը հեշտացնելու համար։
3․ հաղթանակն անպայման մե՛րն է լինելու։
https://www.youtube.com/watch?v=352A1Hrk3kQ
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
YouTube
  
  Հայկական լեռնաշխարհի թյուրքաթափման մասին [ՄԱՐԶԱՀՈՍ]
  00:00:00 – Տարածքի և դրա պատմական կարևորությունը
00:02:26 – Դավիթ Բեկի ժամանակաշրջանը
00:07:52 – Դավիթ Բեկով սկսված հայոց հողահավաքի մասին
00:11:12 – Ժողովրդագրական դինամիկայի և միտումների մասին
00:16:30 – Չհուսահատվելու և սերունդների համար պայքարի կորովի…

❤🔥7👏5
  Սյունիքի այսօրվա հանձնումը լոկ հետևանքն է 2020 թ․-ին Աղդամից, Քարվաճառից ու Քաշաթաղից հայոց չպարտված ու կռվող զորքը հանելու դավաճանական հրամանի։ 26 տարի ամբողջ Հայաստանի անվտանգությունն ապահոված Արցախի դավաճանական հանձնումը չէր կարող ու չի կարող անվտանգություն բերել մնացյալ Հայաստանին։ Դա հակառակ է աստվածային օրենքին։
«Քանի որ մոռացար քո Աստծու օրենքները, ես էլ կմոռանամ քո որդիներին» (Օսեե 4․6)։
Լուսանկարում՝ մեր իսկ մեղքերի համար մեզ մոռացած Աստծու տունը՝ Արցախի Դադիվանքը…
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
«Քանի որ մոռացար քո Աստծու օրենքները, ես էլ կմոռանամ քո որդիներին» (Օսեե 4․6)։
Լուսանկարում՝ մեր իսկ մեղքերի համար մեզ մոռացած Աստծու տունը՝ Արցախի Դադիվանքը…
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
💯11😢7🤯2
  Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հույս դնել իր միջամտության վրա, եթե կողմերից որևէ մեկը խախտի համաձայնությունը։
Հիշեցնեմ, որ 2029 թ․ հունվարից Դ․ Տրամպն այլևս երբեք չի լինելու ԱՄՆ նախագահ։ Միայն սա բավարար է՝ հասկանալու համար, թե ՀՀ կոլաբորացիոնիստական իշխանությունների կողմից այսօր մեր երեխաներին խոստացված իբր խաղաղ ու երջանիկ ապագան ինչ աստիճանի իրատեսական ու ինչ աստիճանի «ապագա» է։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Հիշեցնեմ, որ 2029 թ․ հունվարից Դ․ Տրամպն այլևս երբեք չի լինելու ԱՄՆ նախագահ։ Միայն սա բավարար է՝ հասկանալու համար, թե ՀՀ կոլաբորացիոնիստական իշխանությունների կողմից այսօր մեր երեխաներին խոստացված իբր խաղաղ ու երջանիկ ապագան ինչ աստիճանի իրատեսական ու ինչ աստիճանի «ապագա» է։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
💯22
  Նկատենք, որ եռակողմ հռչակագրի պաշտոնական տեքստում ոչ մի շեշտադրում չկա Հայաստանի հաշվին թուրքերին տրվելիք միջանցքի (ոչ թե առհասարակ հաղորդակցությունների, այլ հենց միջանցքի) նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության մասին։ Ավելին՝ ոչ մի խոսք չկա 99-ամյա վարձակալության մասին։ Երկու էական հանգամանք, որ դյուրացնելու են թուրքերի կողմից Սյունիքի ուղղակի գրավումը։ Դեռ ավելին՝ միջանցքի մասին ձևակերպումն այնպես է, որ թուրքերը կարող են Քաջարանից դեպի Ագարակ և Իրան մեր երթևեկությունը ներկայացնել որպես «Հայաստանի օգուտ» և իրենց բարի կամքի դրսևորում։ Թարգմանաբար ներկայացնում եմ հռչակագրի այդ հատվածները, որ կարդալով՝ ինքներդ կհամոզվեք իմ ասածում։ Ընդգծումներն իմն են՝
«3․ Մենք վերահաստատում ենք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրման նպատակով երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը, որ պետք է խթան հանդիսանա տարածաշրջանում և վերջինիս հարևանությամբ խաղաղության, կայունության և բարգավաճման համար, և պետք է հիմնվի կողմերի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա։ Այս քայլերը պետք է ներառեն Հայաստանի Հանրապետության տարածքի վրայով Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապը՝ Հայաստանի համար ունենալով փոխադարձ շահավետություն միջազգային և ներպետական կապի համար։
4․ Հայաստանի Հանրապետությունը համագործակցելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և համատեղ որոշված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հաստատելու «Միջազգային խաղաղության և բարգավաճման Տրամպի ճանապարհ» (ՄԽԲՏՃ) կապուղային նախագծի հիմնադրույթները։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը՝ բարեմիտ ջանքեր գործադրելու առավելագույնս մոտ ժամկետում այս նպատակին հասնելու համար»։

🤯7😢3⚡1
  Отметим, что в официальном тексте трёхсторонней декларации нет ни одного акцента на вопрос суверенитета Армении в отношении коридора (не просто коммуникаций, а именно коридора), который будет передан Азербайджану за счёт Армении. Более того, ни слова нет и о 99-летней аренде. Два этих ключевых обстоятельства облегчают для Турции и Азербайджана прямой захват Сюника. Более того, формулировка по поводу коридора построена таким образом, что Азербайджан сможет представить наше сообщение из Каджарана в направлении Агарaка и Ирана как «выгоду для Армении» и как проявление своей доброй воли.
Ниже я перевожу соответствующие разделы декларации, чтобы вы могли сами убедиться в справедливости моих слов. Подчёркивания – мои:
«3. Мы подтверждаем важность открытия коммуникаций между двумя странами в целях внутригосударственных, двусторонних и международных перевозок, что должно способствовать миру, стабильности и процветанию в регионе и по соседству с ним и должно основываться на уважении суверенитета, территориальной целостности и юрисдикции сторон. Эти шаги должны включать беспрепятственную связь между Республикой Азербайджан и Нахичеванской Автономной Республикой через территорию Республики Армения, при этом обеспечивая взаимную выгоду для Армении в сфере международных и внутригосударственных перевозок.
4. Республика Армения будет сотрудничать с Соединёнными Штатами Америки и третьими сторонами, определёнными совместно, для установления основного проекта «Дороги Трампа международного мира и процветания» (ДТММЦ) на территории Республики Армения. Мы подтверждаем нашу решимость прилагать добросовестные усилия для достижения этой цели в максимально короткие сроки».
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
политолог Эдгар Элбакян

⚡1🤯1
  Let us note that the official text of the trilateral declaration contains no emphasis whatsoever on Armenia's sovereignty over the so-called corridor (not just general communications, but specifically the corridor) that is to be handed over to Azerbaijan at Armenia's expense.
Moreover, there is not a single word about a 99-year lease. These two key points pave the way for Turkey and Azerbaijan to proceed with a direct takeover of Syunik.
Even more alarming, the wording about the corridor is constructed in such a way that Azerbaijan could present our own transit route from Kajaran to Agarak and Iran as a "benefit for Armenia" and as an expression of its goodwill.
Below, I present translated excerpts from the declaration so you can judge for yourself the validity of what I'm saying. The emphases are mine:
"3. We reaffirmed the importance of the opening of communications between the two countries for intra-state, bi-lateral, and international transportation for the promotion of peace, stability, and prosperity in the region and in its neighborhood. These acts of respect for each other’s sovereignty, territorial integrity and jurisdiction of the Parties should include unimpeded connectivity between the main part of the Republic of Azerbaijan and its Nakhchivan Autonomous Republic through the territory of the Republic of Armenia with reciprocal benefits for international and intra-state connectivity for the Republic of Armenia.
4. The Republic of Armenia will work with the United States of America and mutually determined third parties, to set forth a framework for the "Trump Route for International Peace and Prosperity" (TRIPP) connectivity project in the territory of the Republic of Armenia. We confirm our determination to pursue efforts in good faith to achieve this goal in the most expeditious manner."
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
Political scientist Edgar Elbakyan

🤯5⚡1
  Շուտով կբացվի օգոստոսի 9-ի առավոտը։ Կախված կյանքի հանդեպ մեր դիրքավորումից՝ դա կլինի կա՛մ մեր բոլորիս պարտության շարունակության մի հերթական օրը, կա՛մ մեր բոլորիս գալիք հաղթանակի համար տքնելու ևս մի պարբերամիջոց։ Պետք է ընտրել երկրորդը և ոչ մի պարագայում չվհատվել։ 
Ինչպես Աստված է պատգամել Հեսուին Ավետյաց երկրի առումից առաջ․ «Զորացի՛ր և արիացի՛ր, որովհետև դու պիտի բաժին տաս այս ժողովրդին այն երկիրը, որ երդվեցի տալ քո հայրերին» (Հեսու 1․6)։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Ինչպես Աստված է պատգամել Հեսուին Ավետյաց երկրի առումից առաջ․ «Զորացի՛ր և արիացի՛ր, որովհետև դու պիտի բաժին տաս այս ժողովրդին այն երկիրը, որ երդվեցի տալ քո հայրերին» (Հեսու 1․6)։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
🥰18❤🔥13😢3🤝2
  Հատվածներ այսպես կոչված հայ-ադրբեջանական չակերտավոր խաղաղության համաձայնագրի հրապարակված տեքստից, որոնք պարզ ցույց են տալիս, որ Ադրբեջանը հասնում է իր առջև այս փուլում դրված խնդրին, այն է՝ Հայաստանին թողնել մեն-մենակ, առանց որևէ երրորդ կողմի ռազմադիվանագիտական իրական և նույնիսկ սիմվոլիկ աջակցության՝ ապագայում՝ մի հերթական համաշխարհային պատերազմի ժամանակ, հեշտությամբ գրավելու համար։
«Նրանք որևէ երրորդ կողմի թույլ չեն տա օգտագործել իրենց համապատասխան տարածքները մյուս Կողմի դեմ ՄԱԿ-ի կանոնադրությանը չհամապատասխանող ուժի կիրառման համար։
Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի։
Կողմերը կձգտեն լուծել սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրարկման վերաբերյալ ցանկացած վեճ ուղիղ խորհրդակցությունների միջոցով, այդ թվում՝ հոդված XIII-ում նշված Հանձնաժողովի շրջանակներում։ Եթե նման խորհրդակցությունները 6 ամսվա ընթացքում երկու Կողմերի համար ընդունելի արդյունք չտան, ապա Կողմերը կփնտրեն վեճերի խաղաղ կարգավորման այլ միջոցներ»։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
«Նրանք որևէ երրորդ կողմի թույլ չեն տա օգտագործել իրենց համապատասխան տարածքները մյուս Կողմի դեմ ՄԱԿ-ի կանոնադրությանը չհամապատասխանող ուժի կիրառման համար։
Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի։
Կողմերը կձգտեն լուծել սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրարկման վերաբերյալ ցանկացած վեճ ուղիղ խորհրդակցությունների միջոցով, այդ թվում՝ հոդված XIII-ում նշված Հանձնաժողովի շրջանակներում։ Եթե նման խորհրդակցությունները 6 ամսվա ընթացքում երկու Կողմերի համար ընդունելի արդյունք չտան, ապա Կողմերը կփնտրեն վեճերի խաղաղ կարգավորման այլ միջոցներ»։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
❤🔥6
  ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ԲԱՑՈՒՄ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
• Օգոստոսի 10-ին Սյունիքի Տեղ գյուղում տեղի ունեցավ Զորավար Անդրանիկի կիսանդրու բացումը։ Կիսանդրու գաղափարը 2019 թ․ հղացել և ստեղծման աշխատանքները կազմակերպել է ձեր խոնարհ ծառան։
 
• Ի սկզբանե կիսանդրին պետք է տեղադրվեր Արցախի Քաշաթաղի շրջանի Մարքիզ լեռան վրա (1504.9 մ), որ 1918 թ․ դեկտեմբերի 1-ին՝ Անդրանիկի արցախյան արշավանքի ժամանակ, ազատագրվել է զորավարի կողմից։ 2020 թ․ Արցախյան երրորդ պատերազմի արդյունքում Քաշաթաղի ժամանակավոր օկուպացիայի պատճառով առայժմ կիսանդրին կհանգրվանի Մարքիզ լեռան հանդիպակաց ձորափին գտնվող, ներկայումս սահմանամերձ դարձած Տեղ գյուղում։
• Շնորհակալություն եմ հայտնում արձանի ստեղծման գործում իրենց նպաստը բերած շուրջ 100 նվիրատուներին, ինչպես նաև քանդակագործ Հարություն Համբարչյանին և Տեղ համայնքի ղեկավարությանը։
• Հավատում եմ նրան, ինչ ասել եմ կիսանդրու բացման արարողությանը, որ «Մարքիզ լեռը մերն է եղել և մերն է լինելու, Շուշին մերն է եղել և մերն է լինելու, Արցախը մերն է եղել և մերն է լինելու»։
Տեսանյութը՝ կից։

❤🔥31👏9
  Հայկական համալսարանի՝ 2024-2025 թթ․ ուսումնական տարվա հոսքերի ավարտահանդեսի միջոցառմանը ներկայացրել եմ անցնող տարվա ընթացքում «Հայկական նախագծի» և Հայկական համալսարանի գործունեության հաշվետվությունը։ 
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ում օգնությամբ հնարավոր է դառնում մեր գործունեությունը։ Առաջիկայում հանրության դատին կհանձնենք նոր գործեր և նոր արդյունքներ։
https://youtu.be/vD5Y6waR03U
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
  
  Շնորհակալ ենք բոլոր նրանց, ում օգնությամբ հնարավոր է դառնում մեր գործունեությունը։ Առաջիկայում հանրության դատին կհանձնենք նոր գործեր և նոր արդյունքներ։
https://youtu.be/vD5Y6waR03U
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
YouTube
  
  Էդգար Էլբակյանը՝ «Հայկական նախագծի» և Հայկական համալսարանի անցնող տարվա գործունեության մասին
  Հայկական համալսարանի՝ 2024-2025 թթ․ ուսումնական տարվա ավարտահանդես
❤🔥9👏3🤝1
  Forwarded from خبرگزاری ایرانویو۲۴
Media is too big
    VIEW IN TELEGRAM
  🎥 ادگار الباکیان، متخصص علوم سیاسی از ارمنستان در گفتگو با ایرانویو۲۴ به این پرسش پاسخ میدهد؛
🔺کریدور زنگهزور؛ گذرگاه صلح یا ابزاری برای محاصره ایران و نقض تمامیت ارضی ارمنستان؟
@IranView24

👏8❤🔥2🤷♀1🤷♂1
  Media is too big
    VIEW IN TELEGRAM
  😳 ✅ ԻՆՉՊԵՍ 1 ՕՐՎԱ ՄԵՋ ԿԱՏԱՐՎԵՑ ՏՐԱՄՊԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՍ
Օգոստոսի 19-ի մի հարցազրույցում նշել էի, որ Տրամպին առանձնապես հետաքրքիր չէ Հայաստան-Ադրբեջան խնդիրը, առավել ևս՝ վերջինիս ղեկավարները։ Միտքս ավելի խորացնելով՝ բառացի հավելել էի․ «կարող ա, որ մի քիչ շատ խմած լինի, մոռանա էլ, որը որ մեկն էր, որն էր Հայաստանինը, որը՝ Ադրբեջանինը»։ Ընդամենը 1 օր անց՝ օգոստոսի 20-ին, «Մարկ Լեվին շոուին» տված հարցազրույցում Տրամպն Ադրբեջանը կոչեց «Աբեր-բայջան», իսկ Հայաստանը՝ «Ալբանիա»։
Շատերին թվում է, թե քաղաքագիտությունը կա՛մ լուրեր կարդալն է, կա՛մ «ներսից մարդ ա ասել», իսկ լիակատար բախտավորության դեպքում՝ երկուսը միասին։ Մինչդեռ քաղաքագիտությունը ցանկացած այլ գիտության պես ուսումնասիրողից պահանջում է բնատուր ձիրք, սթափ հոգի և միտք, վերլուծական ապարատ, տեսական մոդելների իմացություն և այս ամենի գագաթին արդեն՝ ավտոմատ կերպով սեփական մտահանգումների կերտում, որ այլ կերպ կոչում ենք՝ մասնագիտական ինտուիցիա։
Անհամեստ թող չհնչի, բայց 2018 թ․, հատկապես 2020 թ․-ից հետո հազիվ թե լինի իմ արած մասնագիտական մի կանխատեսում, որ իրականություն դարձած չլինի։ Օգնե՞լ են արդյոք կանխատեսումներս՝ կանխելու անցնող տարիների արհավիրքները․ ավելի շատ՝ ոչ, քան այո։
Կարո՞ղ են արդյոք իմ ու ինձնից ավելի բանիմաց մասնագետների կանխատեսումներն ու խորհուրդներն օգնել՝ կանխելու վերահաս աղետները։ Կարծում եմ՝ այո։ Իսկ այս պահի դրությամբ չկա այլ խորհուրդ, քան ազգային-ընդդիմադիր պառակտված և ներքուստ թշնամացած դաշտի ներսում համախմբումը և ուժերի կենտրոնացումը…

👏29❤🔥1
  «Ղարաբաղի պատճառով ենք վատ ապրում» և «մի՛ ձգտեք հաղթանակի, այլապես կպարտվեք» կործանարար հայեցակարգերի ակունքները։
Իմ դավանած գաղափարախոսական ուղենիշներին ծանոթ մարդկանց համար դժվար չի լինի գուշակել, թե ով է մեջբերվող տեքստի հեղինակը ))։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Իմ դավանած գաղափարախոսական ուղենիշներին ծանոթ մարդկանց համար դժվար չի լինի գուշակել, թե ով է մեջբերվող տեքստի հեղինակը ))։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
😢11🤝2🥰1🤔1
  Forwarded from HAYELI.AM
https://www.youtube.com/watch?v=FBdd3XWZOxw
Please open Telegram to view this post
    VIEW IN TELEGRAM
  YouTube
  
  #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ Նիկոլի խաղաղություն․․․ցեղասպանության և կյանքի երկընտրանք․ Էդգար Էլբակյան
  🚩Բաժանորդագրվե՛ք Telegram ալիքին.  https://www.tg-me.com/hayeliakumb
Պաշտոնական Կայք - https://hayeli.am/
Facebook: https://www.facebook.com/hayeliclub/
Telegram: https://www.tg-me.com/+PcfjvKj4PzJhMzI0
Tiktok: https://www.tiktok.com/@hayeli_official
Viber: https://cutt.ly/5wn8sJBS…

👏5🤝1
  ՆՈՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
🎓 «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ մեկնարկում է ընդունելություն Հայկական համալսարան կրթական ծրագրի 2025-2026 թթ․ ուսումնական տարվա աշնանային հոսքում։ Կրթությունը Հայկական համալսարանում ԱՆՎՃԱՐ է։
👨🎓 Դասընթացը նախատեսված է
• ֆորմալ բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողների,
• հայաստանյան հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդների,
• առանձին դեպքերում նաև՝ միջին և ավագ սերնդի ներկայացուցիչների համար։
🏆 Հայկական համալսարանի շրջանավարտն ունենալու է
• հասարակագիտական և հումանիտար առաջանցիկ գիտելիքներ,
• քաղաքականությունն ինքնուրույն հասկանալու տեսա-կիրառական հմտություններ,
• տրամաբանական, փաստարկային և այլ փափուկ հմտություններ,
• համապատասխան ոլորտների լավագույն մասնագետների հետ համատեղ աշխատելու առիթ և հնարավորություն,
• Հայկական համալսարանի երաշխավորությունն իր ուսումնաաշխատանքային հետագա գործունեության ժամանակ,
• գաղափարակից ընկերների ու գործընկերների ակտիվ շրջանակ,
• ձեռքբերված գիտելիքների և հմտությունների շնորհիվ «Հայկական նախագծի», այդ թվում՝ «Հայկական համալսարանի միության» շրջանակներում հասարակական նշանակության նախագծերի հղացման և իրականացման հնարավորություն,
• ավարտական կամ մասնակցության վկայական։
🖊 Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել ընդունելության երկու փուլերը։ Առաջին փուլին մասնակցելու համար հարկավոր է մինչև ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ամբողջությամբ լրացնել մեր պաշտոնական կայքում տեղադրված հայտաձևը։

👏10🥰1😍1
  https://youtu.be/9-vXu9CRSXE?si=bVO9NpXPwzOilYXa
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
  
  #ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
YouTube
  
  Եթե մարդը պրոբլեմ է, ձևը կգտնեն բռնելու. օրագիրը կկարդան կամ մանկության հուշատետրը. Էդգար Էլբակյան
  Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
#Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
#live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

👏9🥰2❤🔥1
  ԻՆՉՈ՞Ւ ԵՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ
• Սեպտեմբերի 2-ին՝ ժ․ 18։30-ին, Ազատության հրապարակում ես մասնակցելու եմ Արցախի Հանրապետության անկախության օրվան նվիրված միասնության հանրահավաքին և կոչ եմ անում ինձ ընթերցողներին ևս մասնակցելու՝ հետևյալ պարզ պատճառաբանությամբ։
• Սկսած միջտղամարդկային հարաբերությունները կարգավորող պարզունակ վարքականոնից՝ «պանյատից», վերջացրած ժամանակակից միջազգային իրավունքով՝ ամենուր կա ոսկե կանոն, որ քո դեմ գործված ենթադրյալ ապօրինության դեպքում տևական լռությունդ և/կամ անգործությունդ նշանակում են ապօրինության բացակայություն։
• Մեր խոսքով և գործով պարբերաբար պարտավոր ենք ի լուր աշխարհի ցույց տալ, որ Արցախի և առհասարակ՝ հայոց հողային իրավունքների հարցը փակված չէ, որ հայկական հասարակությունը հիվանդ չէ։ Պարտավոր ենք ցույց տալ, որ Հայաստանի և հայության ներկայիս վիճակը հետևանք է զուտ ուժի սպառնալիքի գործադրման («բեսպրեդել»)։
• Ի՞նչքան պետք է հանրահավաքից հանրահավաք դա ցույց տանք։ Ինչքան որ կարիք լինի։ Արցախի հարցը 1988 թ․-ին չի բացվել, ապա՝ մի քանի տարի անց լուծվել։ Արցախի հարցը 1921 թ․-ից սկսած՝ պարբերաբար հանրագրերի, ստորագրահավաքների, Բաքու և Մոսկվա ուղարկվող դիմումների տեսքով բաց է մնացել։ 1988 թ․-ին դրա շնորհիվ էր մեր լեզուն երկար (սրա անունը «լեգիտիմություն» է)՝ աշխարհին և թշնամուն ասելու, որ մարդկային ձևով չհասկացան, մենք էլ դիմեցինք ինքնապաշտպանության։
• Վստահեցնում եմ, որ սեպտեմբերի 2-ին սպասվող հանրահավաքների և Արցախի դատի պաշտպանությանն ուղղված այլևայլ միջոցառումների շնորհիվ ապագայում գալու է նոր «1988»-ը։

👏22❤🔥5
  Forwarded from Your Opportunities | Youth & Informational NGO - Main Channel (Artak Admin)
  
⏳Վերջնաժամկետը` սեպտեմբերի 19!!! 
📢 Հետաքրքրված անձանց համար, 🇦🇲Հայկական համալսարան անվճար կրթական ծրագիր (2025-26 աշնանային հոսք) !!
http://www.youropportunities.info/2025/08/2025-26.html

💯5👏2❤🔥1