ՆՈՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

🎓 «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ մեկնարկում է ընդունելություն Հայկական համալսարան կրթական ծրագրի 2025-2026 թթ․ ուսումնական տարվա աշնանային հոսքում։ Կրթությունը Հայկական համալսարանում ԱՆՎՃԱՐ է։

👨‍🎓 Դասընթացը նախատեսված է
• ֆորմալ բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողների,
• հայաստանյան հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդների,
• առանձին դեպքերում նաև՝ միջին և ավագ սերնդի ներկայացուցիչների համար։

🏆 Հայկական համալսարանի շրջանավարտն ունենալու է
• հասարակագիտական և հումանիտար առաջանցիկ գիտելիքներ,
• քաղաքականությունն ինքնուրույն հասկանալու տեսա-կիրառական հմտություններ,
• տրամաբանական, փաստարկային և այլ փափուկ հմտություններ,
• համապատասխան ոլորտների լավագույն մասնագետների հետ համատեղ աշխատելու առիթ և հնարավորություն,
• Հայկական համալսարանի երաշխավորությունն իր ուսումնաաշխատանքային հետագա գործունեության ժամանակ,
• գաղափարակից ընկերների ու գործընկերների ակտիվ շրջանակ,
• ձեռքբերված գիտելիքների և հմտությունների շնորհիվ «Հայկական նախագծի», այդ թվում՝ «Հայկական համալսարանի միության» շրջանակներում հասարակական նշանակության նախագծերի հղացման և իրականացման հնարավորություն,
• ավարտական կամ մասնակցության վկայական։

🖊 Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել ընդունելության երկու փուլերը։ Առաջին փուլին մասնակցելու համար հարկավոր է մինչև ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ամբողջությամբ լրացնել մեր պաշտոնական կայքում տեղադրված հայտաձևը։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏10🥰1😍1
ԻՆՉՈ՞Ւ ԵՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ

• Սեպտեմբերի 2-ին՝ ժ․ 18։30-ին, Ազատության հրապարակում ես մասնակցելու եմ Արցախի Հանրապետության անկախության օրվան նվիրված միասնության հանրահավաքին և կոչ եմ անում ինձ ընթերցողներին ևս մասնակցելու՝ հետևյալ պարզ պատճառաբանությամբ։

• Սկսած միջտղամարդկային հարաբերությունները կարգավորող պարզունակ վարքականոնից՝ «պանյատից», վերջացրած ժամանակակից միջազգային իրավունքով՝ ամենուր կա ոսկե կանոն, որ քո դեմ գործված ենթադրյալ ապօրինության դեպքում տևական լռությունդ և/կամ անգործությունդ նշանակում են ապօրինության բացակայություն։

• Մեր խոսքով և գործով պարբերաբար պարտավոր ենք ի լուր աշխարհի ցույց տալ, որ Արցախի և առհասարակ՝ հայոց հողային իրավունքների հարցը փակված չէ, որ հայկական հասարակությունը հիվանդ չէ։ Պարտավոր ենք ցույց տալ, որ Հայաստանի և հայության ներկայիս վիճակը հետևանք է զուտ ուժի սպառնալիքի գործադրման («բեսպրեդել»)։

• Ի՞նչքան պետք է հանրահավաքից հանրահավաք դա ցույց տանք։ Ինչքան որ կարիք լինի։ Արցախի հարցը 1988 թ․-ին չի բացվել, ապա՝ մի քանի տարի անց լուծվել։ Արցախի հարցը 1921 թ․-ից սկսած՝ պարբերաբար հանրագրերի, ստորագրահավաքների, Բաքու և Մոսկվա ուղարկվող դիմումների տեսքով բաց է մնացել։ 1988 թ․-ին դրա շնորհիվ էր մեր լեզուն երկար (սրա անունը «լեգիտիմություն» է)՝ աշխարհին և թշնամուն ասելու, որ մարդկային ձևով չհասկացան, մենք էլ դիմեցինք ինքնապաշտպանության։

• Վստահեցնում եմ, որ սեպտեմբերի 2-ին սպասվող հանրահավաքների և Արցախի դատի պաշտպանությանն ուղղված այլևայլ միջոցառումների շնորհիվ ապագայում գալու է նոր «1988»-ը։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏22❤‍🔥5
Forwarded from Your Opportunities Youth, Informationall NGO - Main Channel (Artak Admin)
Վերջնաժամկետը` սեպտեմբերի 19!!!

📢 Հետաքրքրված անձանց համար, 🇦🇲Հայկական համալսարան անվճար կրթական ծրագիր (2025-26 աշնանային հոսք) !!

http://www.youropportunities.info/2025/08/2025-26.html
💯5👏2❤‍🔥1
Արցախի Հանրապետության վերադարձ ու հայ բնակչության վերադարձ Արցախ լինելու է։ Այլապես չի լինի Հայաստան և հայություն։ Մի անգամ վեր խոյացող դրոշը չի կարող հավերժ խոնարհվել։

Ինչպես Ստեփանակերտում էր գրված, Արցախի Հանրապետությունը համայն հայության հպարտությունն է։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
❤‍🔥33👏4🤝2
Իսկ նախկինների օրոք Հայաստան-Պորտուգալիան 1-1 էր ավարտվում, ոչ թե 0-5 ))) ։

https://www.youtube.com/watch?v=mP63T05shMA&t=25s

Հ․Գ․ Սա տափակ հումոր չի։ Հակազգային էլիտայի օրոք ազգային ոչ մի հաղթանակ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
💯26❤‍🔥3
Սիրելի՛ ընկերներ, ուրախ ենք տեղեկացնելու մեր «Հայկական նախագծի» նոր ծրագրի մասին։

Այսուհետ Հայկական ալիքի մեր նորաստեղծ տաղավարից շաբաթական պարբերականությամբ ուղիղ եթերով վարելու եմ «Քաղաքագետի կաբինետ» հաղորդաշարը՝ ներկայացնելով մեր հայկական խնդիրների գիտահեն ախտորոշումը և բուժման դեղատոմսը։ Եկել է ժամանակը՝ ավելի շատ խոսելու լուծումների մասին։

Առաջին եթերը՝ այսօր՝ ժ․ 23։00-ին, Հայկական ալիքի յութուբում և ֆեյսբուքյան իմ էջում։ Կհանդիպենք։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏24❤‍🔥5🥰1
ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱԲԻՆԵՏ #1 Ի՞նչ է կաբինետը, ո՞վ է «ճշմարտախոս քահանան», ընդդիմության ներքին խնդիրները

🎙 Այս թողարկման մեջ խոսելու ենք հաղորդաշարի գաղափարի մասին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ապօրինի հարձակումների և դասական ընդդիմության ներսում առկա խնդիրների։

✍️ Հաղորդաշարի մասին

Այս հաղորդաշարում ներկայացնում ենք մեր հայկական խնդիրների գիտահեն ախտորոշումը և բուժման դեղատոմսը։ Եկել է ժամանակը՝ ավելի շատ խոսելու խնդիրների լուծման մասին։

😎 Թողարկումը կարող եք դիտել https://youtube.com/live/9f_wVghtQAA?feature=share


🎁 Կարող եք աջակցել անկախ ալիքին Պատրեոնում

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👏4
ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱԲԻՆԵՏ #2 «չԻրական Հայաստանը», Մասիս սարը և փաշա դարձած ազգակործան պատուհասը

🎙 Այս թողարկման մեջ խոսելու ենք «չԻրական Հայաստանի» կոնցեպտի, Մասիս սարի՝ որպես ազգային սիմվոլի դեմ հարձակման մասին, և թե ինչպես Տեր-Պետրոսյանի համար կապիտուլյանտը դարձավ «փաշա»։

✍️ Հաղորդաշարի մասին

Այս հաղորդաշարում ներկայացնում ենք մեր հայկական խնդիրների գիտահեն ախտորոշումը և բուժման դեղատոմսը։ Եկել է ժամանակը՝ ավելի շատ խոսելու խնդիրների լուծման մասին։

😎 Թողարկումը կարող եք դիտել https://youtube.com/live/I3JPzkH4SiI?feature=share

🎁 Կարող եք աջակցել անկախ ալիքին Պատրեոնում

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👏12
Սեպտեմբերի 19-ը մի խորհուրդ ունի՝ հավերժական պայքար։ Այդ օրը Հայաստանը՝ Արցախի գլխավորությամբ, ժամանակավորապես պարտվել է, բայց ծնկի չի եկել։

Խոնարհումս Արցախի Պաշտպանության բանակի բոլոր մարտիկներին, որ չնայած անմարդկային պայմաններին, սովին-քաղցին, լիակատար շրջափակմանը՝ կյանքի գնով պաշտպանեցին ոչ միայն Արցախի բնակչության գոյությունը, այլև հայի և հայ զենքի պատիվը։

Մենք հաղթողի և տիրոջ իրավունքով անպայման վերադառնալու ենք Արցախ։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
💯18❤‍🔥5
ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱԲԻՆԵՏ #3 Ինչպե՞ս կոտորածից փրկվեցին արցախցիները, ինչո՞ւ այսօր պարգևատրվեցին գեներալներ

🎙 Այս թողարկման մեջ խոսելու ենք սեպտեմբերի 19-ի խորհրդի մասին, թե ինչպես ու ինչի շնորհիվ կոտորածից փրկվեցին Արցախի հայերը, և ինչո՞ւ հենց այսօր որոշ գեներալներ պարգևատրվեցին։

✍️ Հաղորդաշարի մասին

Այս հաղորդաշարում ներկայացնում ենք մեր հայկական խնդիրների գիտահեն ախտորոշումը և բուժման դեղատոմսը։ Եկել է ժամանակը՝ ավելի շատ խոսելու խնդիրների լուծման մասին։

😎 Թողարկումը կարող եք դիտել https://youtu.be/PKh1JeJcOwI?si=YIVwRP0nEvftEvul

🎁 Կարող եք աջակցել անկախ ալիքին Պատրեոնում

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👏7
Գևորգ Պապոյան անունով ոմն քպ-ական այսօր կեղծ հայրենասիրական տեքստ է ասել՝ «Եթե ես էստեղից հոխորտամ օրինակ Թուրքիայի հասցեին, բոլորը ասեն՝ «էս ի՜նչ հայրենասեր տղա ա», բայց դրա արդյունքում զինվորներ զոհվեն օրինակ ինչ-որ տեղ…, էդ դեպքում ես ազգային դավաճան եմ ինձ համարում»։

Սկզբունքորեն սխալ չի ասում։ Միայն թե «մոռացել է», որ 2018-2020 թթ․, այդ թվում՝ 2020 թ․ պատերազմից ընդամենը մեկ օր առաջ, իր քաղաքական պարագլուխը գիշեր ու զօր հոխորտում էր Ադրբեջանի և վերջինիս ղեկավարի հասցեին։

Հետևություններ անելը շատ պարզ է։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏18❤‍🔥2
«Մենք՝ որպես «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպություն՝ համոզված ենք, որ անկախությունն ամենօրյա հոգածության և վերաիմաստավորման կարիք ունի։ Հայաստանի պատմաաշխարհագրական ինքնությունը մեզ թելադրում է իմաստավորելու անկախությունը՝ որպես ԹՇՆԱՄՈՒ ԿԱՄՔԻՑ ԱՆԿԱԽ գոյություն ունենալու և զարգացման հնարավորությունների տիրապետելու վիճակ»։

Հատված՝ «Հայկական նախագծի» սեպտեմբերի 21-ի ուղերձից։

Իսկ ՀՀ թուրքական իշխանությունները քարոզում են «մեկից կախվածությունը փոխարինել շատերից կախվածությունով», որն իրենց ընկալմամբ նշանակում է Ռուսաստանից կախվածությունը փոխարինել Թուրքիայից ու Ադրբեջանից կախվածությունով։ Թե բա «ինքնիշխանություն»…

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏12❤‍🔥1
Օսմանյան կայսրության ստեղծած թուրքական պետությունները՝ ըստ ժամանակագրական հաջորդականության՝

1․ Ադրբեջանի Հանրապետություն (1918 թ․),
2․ Թուրքիայի Հանրապետություն (1923 թ․),
3․ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (1983 թ․),
4․ Նիկոլի Թուրքական Հանրապետություն (2018 թ․)։

«Չորրորդ հանրապետությունը» իրականում սա է։ Հայկական ալիքի «Քաղաքագետի կաբինետի» այսօրվա թողարկման ընթացքում կխոսեմ սրա մասին, ու թե ինչու եկեղեցու դեմ հալածանքներն սկսվեցին հենց ա՛յս շրջանում։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
💯18❤‍🔥3
ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱԲԻՆԵՏ #4 Թուրքական չորրորդ հանրապետությունն ու Ալմա-Աթայի հռչակագրի «հակառակ կողմը»

🎙 Այս թողարկման մեջ խոսելու ենք գոյություն չունեցող «չորրորդ հանրապետության» անվան տակ գոյություն ունեցող երրորդը ոչնչացնելու, ինչպես նաև երեք նախագահներին միավորող հանգամանքների մասին։

✍️ Հաղորդաշարի մասին

Այս հաղորդաշարում ներկայացնում ենք մեր հայկական խնդիրների գիտահեն ախտորոշումը և բուժման դեղատոմսը։ Եկել է ժամանակը՝ ավելի շատ խոսելու խնդիրների լուծման մասին։

😎 Թողարկումը կարող եք դիտել https://youtube.com/live/Bb17_2z47Gk?feature=share

🎁 Կարող եք աջակցել անկախ ալիքին Պատրեոնում

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👏6
Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի եղերական սպանության կապակցությամբ հիշեցի Աբդուլ Համիդի գահակալության շրջանին մեր ժողովրդի տված բնորոշումը՝ զուլումի տարիներ…

Վոլոդյա Գրիգորյանի անունը պիտի գրվի հայոց ազգային-ազատագրական պայքարի մերօրյա փուլի նահատակների անվան կողքին։ Մխիթարություն և համբերություն եմ մաղթում ընտանիքին։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
😢11🙏2🤯1
Միայն վերջին 24 ամիսների ընթացքում Հայաստանում՝

▪️Ընդդիմադիր քաղաքապետի սպանություն,

▪️Հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա հարձակում,

▪️Բագրատ ու Միքայել սրբազանների ապօրինի կալանավորում,

▪️Բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալում,

▪️Ընտրված համայնքապետերի ձերբակալում ու համայնքապետարանների հաղթած թիմերի վրա բռնաճնշումներ,

▪️Մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ,

▪️Մեծացող արտաքին պարտք,

▪️Օրեցօր ավելացող կենցաղային խնդիրներ՝ խցանումներից մինչև ջրհեղեղներ,

▪️Հղի աղջկա սպանություն պետական մեքենայի կողմից

▪️Տասնյակ կոռուպցիոն բացահայտումներ իշխողների թիմի անդամների մասին,

▪️Մի քանի տասնյակ հայ գերիներ Ադրբեջանում՝ թողնված Ալիևի քմահաճույքին,

▪️Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պահանջների կատարում,

▪️Պատրաստվող տարածքային զիջումներ Տավուշում ու Վայոց Ձորում,

▪️Արցախի հանձնում և ազատագրական պայքարի ու մեր սուրբ նահատակների ուրացում,

▪️Ամենօրյա ռեժիմով մաղձի, ատելության ու պղծության քարոզ, վիրավորանքներ ու հասարակության գիտակցված պառակտում։

Ցանկը շարունակելի է։

Սա է թուրքական Հայաստանը, որի հեղինակին ու գլխավոր մեղավորին բոլորս գիտենք անուն ազգանունով, որը դե-ֆակտո զբաղեցնում է վարչապետի աթոռը։
Կամ կլռեք ու կհամաձայնեք էս ամենին՝ լավագույն դեպքում դառնալով անտուն գաղթական, կամ վերջապես կխոսեք ու կպայքարեք ուժեղ, արդար ու հաղթող Հայաստանի համար, որտեղ հնարավոր կլինի ապրել անվտանգ ու ազատ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | միանալ ալիքին՝ @varuzhandragoman
💯21😱2😢1
«Իմ բոլոր անհաջողությունների մեջ՝ քաղաքական, անձնական, բիզնես, մեղավոր եք Դուք ու Ձեր սփյուռքը»,- դռնփակ հանդիպումների ժամանակ նեղացած երեխայի պես ասում էր Իլհամ Ալիևը Սերժ Սարգսյանին։

2018 թ. թուրքական իշխանափոխությունից ընդամենը կես տարի անց փակվեց ՀՀ Սփյուռքի նախարարությունը։

Պատմության համար պահե՛ք սա։ Հիշողներս էսօր կանք, էգուց չկանք։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏12❤‍🔥3🤔2😢1
Դե-ֆակտո իշխանությունները շարունակում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու դեպ ապօրինի հալածանքներն ու ձերբակալությունները։ Ապօրինի ձերբակալվել է նաև արժանապատիվ հոգևորական, մեր Հայկական համալսարանի լավ բարեկամ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։ Տոկունություն և շուտափույթ ազատում եմ մաղթում տեր հորը։

Հուդայակերպ մատնիչների արարքներին զոհ գնալն իրական քրիստոնյային է՛լ ավելի է մոտեցնում Քրիստոսին։ Ու եթե Հուդային գոնե հիշում են, մերօրյա հուդայակերպ մատնիչները պատմության աղբանոցում էլ տեղ չեն ունենալու։

Տեսանյութում Տեր Փառենն է՝ Հայկական համալսարանի 2024-2025 թթ․ ուսումնական տարվա ավարտահանդեսին՝ խիստ հիշվող և տպավորիչ ելույթով։

https://www.youtube.com/watch?v=zxQo1VrKHPU

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏4❤‍🔥3
2025/10/18 06:43:52
Back to Top
HTML Embed Code: