Telegram Web Link
🇪🇺 Եվրոպական որոշ երկրներում ջերմաստիճանը գերազանցել է +40°C։ Եվրոպական 17 քաղաքներում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ

🔸 Իտալիայի առողջապահության նախարարությունը 27 դիտարկվող քաղաքներից 17-ին՝ այդ թվում Հռոմը, Միլանը և Նեապոլը, դասել է ամենաբարձր՝ ջերմային տագնապի մակարդակին։

📌 Մասնագետները շոգային ալիքների հաճախության և ինտենսիվության աճը Հարավային Եվրոպայում կապում են կլիմայի փոփոխության հետ։ Բարձր ջերմաստիճաններ են արձանագրվել նաև Հունաստանում և Պորտուգալիայում, որտեղ ինչպես տեղի բնակիչները, այնպես էլ զբոսաշրջիկները տառապում են եղանակային պայմաններից։ |factor.am|
🇦🇲🇪🇺 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:

🗣 «Հայաստանի Հանրապետությունն այսօր որդեգրել է մի ճանապարհ, որն ընդհանրական ձևակերպմամբ կարող ենք անվանել ժողովրդավարության ուղի և այս առումով ԵՄ հետ համագործակցությունը շատ կարևոր է», - նշել է նախագահը։

📌 «Մենք կարևորում են Հայաստան ԵՄ սերտ համագործակցությունը և շահագրգռված ենք Ձեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։

🔸 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն բազմաշերտ համագործակցության հարցերի լայն շրջանակ։

[ՀՀ նախագահի աշխատակազմ]
🇷🇺🇦🇿 Ադրբեջանը Ռուսաստանի հետ պետական և մասնավոր խողովակներով համաձայնեցված միջոցառումները չեղարկում է:

🗣 «Հաշվի առնելով Եկատերինբուրգի մարզում ՌԴ իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների դիտավորյալ սպանությունները, ինչպես նաև բռնի գործողությունները՝ հիմնված նրանց ազգային պատկանելության վրա, և այն փաստը, որ նման դեպքերը վերջերս դարձել են համակարգված, Ադրբեջանում նախատեսված ռուսական մշակութային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները և այլն, չեղարկվում են», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։

📌 Նախօրեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել, որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001թ. տեղի ունեցած սպանությանն առնչություններ ունենալու մեջ։ |azatutyun.am|
🇦🇲🇫🇷 Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

📌 Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։

🔸 Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին եւ Հայաստանի Կառավարության որդեգրած խաղաղության ռազմավարությանը։

🔸 Զրուցակիցները պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը։

[ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար]
Infocom
🇦🇲🇫🇷 Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ 📌 Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։ 🔸 Ֆրանսիայի նախագահն…
🇫🇷🇦🇲 Շատ լավ հեռախոսազրույց ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

📌 Հայտնեցի Ֆրանսիայի համերաշխությունն՝ ի պատասխան Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի։

🔸 Նաև վերահաստատեցի մեր աջակցությունը նրա խիզախ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։

🔸 Խաղաղությունը և բաց սահմանները կարևոր զարգացում կլինեն ամբողջ տարածաշրջանի համար և օրինակ՝ դրա սահմաններից անդին։

[Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն]
❗️Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել:

📌 Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 13:36-ին: Այրվել է բնակարաններից մեկի ննջասենյակի (15 քմ) կահույքը՝ մասամբ, ջերմահարվել՝ շքամուտքի պատը (մոտ 3 գմ):

🔸 Փրկարարները տարհանել են 10 քաղաքացու․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

[ՆԳՆ փրկարար ծառայություն]
Infocom
🇷🇺🇦🇿 Ադրբեջանը Ռուսաստանի հետ պետական և մասնավոր խողովակներով համաձայնեցված միջոցառումները չեղարկում է: 🗣 «Հաշվի առնելով Եկատերինբուրգի մարզում ՌԴ իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների դիտավորյալ սպանությունները, ինչպես նաև բռնի գործողությունները՝ հիմնված…
🇷🇺🇦🇿 Ի նշան բողոքի, Ադրբեջանից հայտարարում են, թե Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին։

🗣 «Այցի չեղարկման պատճառը այն ցուցադրական, դիտավորյալ սպանություններն ու ազգային հողի վրա բռնության ակտերն են, որոնք Ռուսաստանի իրավապահ մարմինները իրականացրել են ադրբեջանցիների դեմ Եկատերինբուրգում՝ առանց դատի և քննության, ինչպես նաև վերջին շրջանում նման դեպքերի համակարգային բնույթը», - հայտնում են Միլի մեջլիսից։ |azatutyun.am|
🇦🇲🇺🇳 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի Թագավորությունում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, որը տեղի է ունենալու Սևիլիայում:

📌 Այցի շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդիպումներ կունենա օտարերկրյա գործընկերների հետ։

🔸 Նախատեսվում է նաև հանդիպում Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

[ՀՀ նախագահի աշխատակազմ]
🌎 Հունիսի 30-ին՝ ժամը 01:51-ին Մարտունի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք 2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

📌 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

🌃 Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ինչպես նաև Երանոս, Լիճք և Զոլաքար գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։

[ՆԳՆ փրկարար ծառայություն]
🇦🇲 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մեկնի Ղրղզստան՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին։

💬 ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտնել են Ղրղզստանի ԱԳՆ-ից։

‼️ ՀՀ ԱԳՆ-ից դեռևս չեն մեկնաբանել: |azatutyun.am|
📍 Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ համապատասխան պայմանագրի կնքմամբ կսառեցվեն մինչև քրեական վարույթի ավարտը,
📍 վարկերի գծով տոկոսներ չեն հաշվեգրվի,
📍 մինչև սույն որոշման կիրառումը տվյալ վարկերի հետ կապված հաշվարկված տոկոսները կզրոյացվեն,
📍 ժամկետանցումները կվերացվեն (կճշգրտվեն) [«սև ցուցակում» քաղաքացիները չեն հայտնվի]։

‼️ Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնց անունով խաբեությամբ ձևակերպվել են վարկեր։

[ՀՀ ՆԳՆ]
‼️ Հայաստանում ստեղծված իրավիճակը երկրի ներքին գործն է, սակայն եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են առաջացնում։

[ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով]

🔗 Կարդալ ավելին
🇷🇸 Սերբիայում 2024-ի նոյեմբերից մեկնարկած բողոքի ակցիաները չեն դադարում մինչ օրս։ Զանգվածային ցույցերի պահանջը արտահերթ ընտրության անցկացումն է։ Նախագահ Ալեքսանդր Վուչիչը պնդում է, որ չի ենթարկվելու «վերջնագրին»։

👮 Երեկ բախումներ են տեղի ունեցել ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև։ Տասնյակ ձերբակալվածներ կան, երկրի նախագահը հայտարարել է, որ այդ թիվը ավելանալու է։

🗑 Այս գիշեր ցուցարարները ձերբակալվածներին ազատ արձակելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջներով փակել են իրենց թաղամասերի ճանապարհները, փողոցներն ու խաչմերուկները։ Ըստ երկրի ՆԳՆ-ի՝ առավոտյան ապամոնտաժվել են Բելգրադի փողոցների բոլոր բարիկադները։
‼️ 46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից։ Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։

[Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյան]
🔸 3․9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել այսօր՝ ժամը 08։53-ին, Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 28 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ։

📍 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

🇦🇲 Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզում 4 բալ, Վայոց Ձորի մարզի Ելփին և Չիվա գյուղերում 3 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ։

[ՆԳՆ փրկարար ծառայություն]
🇪🇺 Եվրոպական հանձնաժողովն ընդունել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի առաջարկը, և երբ պայմանները կատարվեն, գործընթացն ավարտին հասցվի, այն ավելի մոտ կդարձնի միմյանց Եվրամիությունը և Հայաստանը։

🇦🇲🤝 Մեր հարաբերություններում առանցքային տեղ են զբաղեցնում ժողովուրդ-ժողովուրդ շփումները: Ահա թե ինչու ենք զարգացնում մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը:

[ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսին] |1lurer.am|
🗣 ՀԷՑ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը պնդում է՝ ո՛չ իշխանությունների, ո՛չ ՀԾԿՀ-ի կողմից որևէիցե ձևով անցած տարիների ընթացքում անգամ ակնարկ չի եղել, որ ընկերությունում այնպիսի վիճակ է, որ կարող է բերել լիզենցիայից զրկելուն:

🔸 Նա նշեց, որ իշխանությունները այս ընթացքում, երբ սկսել են խոսել ընկերության պետականացման մասին, չեն փորձել գալ ՀԷՑ, քննարկել խնդիրները, եթե դրանք կան:

💬 «Իմ անձնական կարծիքով նախ վախենում են, որ այդ քննարկումների արդյունքում իրենք սխալ դուրս կգան, այստեղ պետականացնելու խնդիրն ընդհանրապես… խելագարության կանխավարկածի խնդիր կա»,- ասաց Ղազինյանը։ |azatutyun.am|

🔗 Կարդալ ավելին
2025/07/02 00:40:44
Back to Top
HTML Embed Code: