Telegram Web Link
Infocom
🇮🇷🇷🇺 Իրանի արտգործնախարարը հայտարարել է, թե պատրաստվում է մեկնել Մոսկվա, որտեղ վաղը կհանդիպի ՌԴ նախագահ Պուտինի հետ։ 🗣 «Ռուսաստանը Իրանի բարեկամն է, մենք ռազմավարական գործընկերություն ունենք, միշտ խորհրդակցում ենք միմյանց հետ և համակարգում մեր դիրքորոշումները»…
🇮🇷 Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ շատ լավ հանդիպում է ունեցել, և մանրամասն քննարկել են վերջին զարգացումները։

🗣 Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, Արաղչին հայտարարել է, որ Ռուսաստանը մտահոգված է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին ուղղված հարվածներով․ «Երկու կողմերն էլ կարծում են, որ այս գործողությունները սպառնալիք են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար, ինչպես նաև կասկածի տակ են դնում միջուկային զենքի չտարածման ռեժիմը»։

🇷🇺 Վլադիմիր Պուտինն էլ նշել է, որ «սա Իրանի դեմ բացարձակապես չհրահրված ագրեսիա է, այն որևէ հիմք կամ արդարացում չունի»։
✍️ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից:
💸 Վանաձորի համայնքապետարանի աշխատակցին փոխկապակցված ընկերությունը 188․5 մլն դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ

📌 «Պագամի» ՍՊԸ-ն միայն 2021-2025 թթ․-ին հայտ է ներկայացրել համայնքի հայտարարած 16 գնման ընթացակարգերում, որից 14-ում ճանաչվել է հաղթող մասնակից՝ կնքելով ընդհանուր շուրջ 188․5 մլն դրամի պայմանագիր։
Ընկերության սեփականատերը Գրիշա Պառավյանն է։ Նա նախկինում եղել է Վանաձորի համայնքապետարանի համատիրությունների ու բնակարանային տնտեսության բաժնի պետը։ 2016-2019 թթ․ «Պագամի» ՍՊԸ-ի տնօրենը եղել է նրա որդին՝ Միհրան Պառավյանը, որն այժմ աշխատում է Վանաձորի համայնքապետարանում՝ որպես ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի ավագ մասնագետ։ Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին խնդրել ենք պատասխանել՝ արդյոք համայնքապետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկացրե՞լ է իր գործողությունների արդյունքում շահերի բախման իրավիճակի առաջացման մասին։ Համայնքապետը, սակայն, մեր հարցերին չի պատասխանել։
Infocom pinned a photo
Օրվա կարեւորը՝ #միվոյսով
‼️ 🇮🇷 Իրանի հարձակումը Քաթարում և Իրաքում ԱՄՆ բազաների ուղղությամբ մեկնարկել է։

Այս մասին հայտնում է իրանական Tasnim-ը։
Infocom
‼️ 🇮🇷 Իրանի հարձակումը Քաթարում և Իրաքում ԱՄՆ բազաների ուղղությամբ մեկնարկել է։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim-ը։
🇺🇸 Սպիտակ տունը հայտնում է, որ մեկ շաբաթ առաջ տարհանում է իրականացրել Քաթարի բազայում։

🇶🇦 Քաթարը հայտարարում է, որ իրեն իրավունք է վերապահում պատասխանել հարձակմանը՝ այն որակելով երկրի «ինքնիշխանության խախտում»։
Infocom
‼️ 🇮🇷 Իրանի հարձակումը Քաթարում և Իրաքում ԱՄՆ բազաների ուղղությամբ մեկնարկել է։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim-ը։
🇶🇦🇮🇷 Քաթարը դատապարտել է Իրանի հարձակումը՝ միաժամանակ նշելով, որ իրավունք ունի համարժեք պատասխան տալու՝ միջազգային իրավունքին համապատասխան։ |theguardian.com|
🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Իսրայելն ու Իրանը պատրաստ են խաղաղության, ապա նշել, թե ուշ երեկոյան իրականացված հարվածը միավորեց բոլորին և «համաձայնությունը» (չակերտները՝ ԱՄՆ նախագահի) իրականություն դարձավ։

🇮🇷🇮🇱 Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ինքը դեռևս չի կարող հաստատել, որ հրադադար է ձեռք բերվել։ Իսրայելական կողմից հայտարարություն դեռ չի եղել։

‼️ Միաժամանակ ԶԼՄ-ների փոխանցմամբ գիշերը կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները։
🇮🇱🕊🇮🇷 Իսրայելը համաձայնել է երկկողմանի հրադադարի առաջարկին: Այս մասին ասվում է երկրի կառավարության հայտարարության մեջ:

🔸 Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին X-ում գրել է, որ Իրանի ռազմական գործողությունները ավարտվել են գիշերը ժամը 04:00-ին:
◾️ Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը: Նա 88 տարեկան էր:

Այդ մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից:
Վարչապետի որոշմամբ Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեչական մարմնի ղեկավար:

Մինչ այս նա զբաղեցնում էր ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնը:
💡 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։

📌 Պրոցեսները տեղի կունենան ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

[ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]
🇮🇱 Իսրայելի ՊԲ-ն հայտարարում է, որ երկրի հյուսիսում ակտիվացել են տագնապի ազդանշանները, քանի որ Իրանի կողմից հրթիռներ են արձակվել:

🔸 Հրադադարի ուժի մեջ մտնելու մասին Թրամփի հայտարարությունից անցել է մոտ 2 ժամ:
🇮🇷📌 Իրանը հերքում է հրադադարի ռեժիմը խախտելու մասին Իսրայելի պնդումը:

📣 Այս մասին հաղորդել է Իրանի պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերությունը:
‼️ Սամվել Կարապետյանին տեղափոխել են ՀՀ ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

🗣 Այս մասին news.am-ին հայտնել է քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։

Հարցին, թե որն է տեղափոխության պատճառը, նա պատասխանել է. «Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ տեղափոխել են Երևան-Կենտրոն ՔԿՀ»։
2025/07/01 17:37:46
Back to Top
HTML Embed Code: