Infocom
🇸🇾🇦🇿 Աշխատանքային այցով Բաքու է ժամանել Սիրիայի ժամանակավոր իշխանության առաջնորդ, նախագահ Ահմեդ Ալ Շաարան՝ կառավարության մի շարք անդամների հետ։ 🤝 Նրանք արդեն հանդիպել են նախագահ Ալիևի հետ և հուշագիր ստորագրել՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության ու Սիրիայի…
🇦🇿🇸🇾 Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև փոխըմբռնման հուշագիր է կնքվել:
✍️ Փատստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար, SOCAR-ի վերահսկիչ խորհրդի նախագահ Միքայիլ Ջաբարովը և Սիրիայի էներգետիկայի նախարար Մոհամմեդ ալ-Բաշիրը։ |1lurer.am|

😡7
❗️Ժամը 18:00-ից Երևան քաղաքի Ազատության հրապարակում տեղի է ունենում հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների։
👮 Տեղում են ոստիկանները, այդ թվում՝ փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը։
🗣 «Հանրահավաքի ընթացքում մենք պատրաստվում ենք կիրառել բոլոր օրինական միջոցները՝ ոստիկանության հետ համագործակցաբար մեր խաղաղ երթն իրականացնելու և իրավունքները պաշտպանելու համար», - ավելի վաղ, նշել էր Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

👎26❤23😡4👍3😁1
🗣 «Գիտեմ, որ ոստիկանության բաժին հրավիրել, խոսակցություն ունեցել են ակտիվիստների հետ, սակայն անձամբ ինձ չեն հրավիրել», - այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
📌 Գեղամ Ստեփանյանի խոսքով` բովանդակային իմաստով փորձում են վախեցնել հանրահավաքի մասնակիցներին։ |news.am|

😁14😡8
Infocom
🗣 «Գիտեմ, որ ոստիկանության բաժին հրավիրել, խոսակցություն ունեցել են ակտիվիստների հետ, սակայն անձամբ ինձ չեն հրավիրել», - այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ 📌 Գեղամ Ստեփանյանի խոսքով` բովանդակային…
❗️Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը հայտարարեց, որ սկսում են նստացույց։
🗣 «Այժմ հայտարարում եմ նստացույց։ Բոլորով միասին մնում ենք այստեղ մինչև կառավարությունը կսկսի լուծել մեր խնդիրները։ Մենք տեր ենք մեր իրավունքներին», - հայտարարեց նա։

👎28👍20❤5😁3
🇫🇷 Փարիզի Բուժիվալ արվարձանում Նոր Կալեդոնիա պետության ստեղծման մասին համաձայնագիր է կնքվել:
📌 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնագիրը որակել է «պատմական»։ Նրա խոսքով՝ Նոր Կալեդոնիայի ընտրված ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունները տևել են 10 օր:
🔸Լրատվամիջոցների տվյալով՝ փաստաթուղթը նախատեսում է նոր պետության ստեղծում, որը մասամբ կախված կլինի Ֆրանսիայից։ Ենթադրվում է, որ Նոր Կալեդոնիայի բնակիչները կստանան առանձին քաղաքացիություն և կկարողանան ունենալ երկու անձնագիր: Բացի դրանից՝ նոր պետությանը կարող են փոխանցվել սեփական միջազգային քաղաքականություն վարելու լիազորություններ: |1lurer.am|

👍24❤5😢4😁3
❗️ Օրեր առաջ ձերբակալված ՀՅԴ երիտասարդներից 4-ն ազատ են արձակվել ՁՊՎ-ից:
🔸 Նրանց թվում են ՀՅԴ ԳՄ աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանը, ինչպես նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը։

😡19👍10❤4😢2👎1
Infocom
❗️ Օրեր առաջ ձերբակալված ՀՅԴ երիտասարդներից 4-ն ազատ են արձակվել ՁՊՎ-ից: 🔸 Նրանց թվում են ՀՅԴ ԳՄ աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանը, ինչպես նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը։
❗️Ազատ արձակված քաղաքացիներից Տարոն Մանուկյանն ու Արսեն Մարտոյանը ՁՊՎ-ից դուրս գալուց հետո Yerkir.am-ի հետ զրույցում նշել են, որ «այդպես էլ չեն հասկացել, թե ինչու պետք է 3 օր անազատության մեջ անցկացնեին»։
🔸 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդի, ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանի խոսքով՝ սա «քաղաքական հետապնդում է», իսկ ինչում նրան մեղադրում են՝ «աբսուրդի ժանրից է»:
📌 Հիշեցնենք, որ հուլիսի 10–ին ուժայինները ահաբեկչության նախապատրաստման դեպքին առնչվող քրեական վարույթի շրջանակում խուզարկում էին ՀՅԴ անդամների տները։ Արդյունքում ձերբակալվել էր յոթ անձ։ Նրանք մեղադրվում են ահաբեկչության նախապատրաստման մեջ։

😁14👍3😢3😡2❤1👎1
🇦🇲🇫🇷 Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ:
📌 Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները:
[ՀՀ ԱԺ]

👍19👎9😁4❤3
Infocom
ՄԻՊ-ը՝ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու վերաբերյալ ⚖️ « [...] Քաղաքացու և երեխաների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են, Պաշտպանի հանձնարարությամբ արդեն իսկ ձեռնարկվել և ձեռնարկվում…
❗️«Աբովյան» ՔԿՀ-ում իր ութամսական երեխայի հետ գտնվող Լիանա Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանն ահազանգում է բանտախցի անբավարար եւ ոչ պատշաճ պայմանների մասին՝ նշելով, որ իր պաշտպանյալի երեխայի առողջությունը վտանգված է, իսկ պաշտպանյալը լարված ու շոկային վիճակում է։
📌 Մասնավորապես, Փոստանջյանը գրել է, որ երբ այցելել է Հարությունյանին, պարզել է, որ վերջինիս երեխայի մոտ փորլուծություն է սկսվել, որի պատճառով երեխայի մաշկն ախտահարվել է, իսկ նրան բանտախցում տաք ջրով լողացնելու հնարավորություն չկա։
👨⚕️ Նա նշել է, որ երեխան մանկաբույժի զննություն չի անցել, այլ ՔԿՀ-ի բուժքույրն է որոշ խորհուրդներ տվել։ Փոստանջյանի խոսքով՝ ինքը երեխայի թոքերում խզոց է նկատել, սովորականից ավելի արագ սրտխփոց ու գլխի ու ափերի բարձր ջերմություն։
🔸 Փաստաբանն ահազանգում է, որ կոպտորեն խախտվում են մոր եւ երեխայի իրավունքները, նա հրապարակային դիմում է պատկան մարմիններին՝ Մարդու իրավունքների պաշտպանին, գլխավոր դատախազին եւ արդարադատության նախարարին՝ պահանջելով արձագանքել իրավիճակին։

😢20❤4👍2😁1
Infocom
❗️«Աբովյան» ՔԿՀ-ում իր ութամսական երեխայի հետ գտնվող Լիանա Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանն ահազանգում է բանտախցի անբավարար եւ ոչ պատշաճ պայմանների մասին՝ նշելով, որ իր պաշտպանյալի երեխայի առողջությունը վտանգված է, իսկ պաշտպանյալը լարված ու շոկային…
❗️Ի պատասխան կալանավորված անձ Լիանա Հարությունյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանի՝ հայտնում ենք, որ պնդումներն այն մասին, թե «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոր և մանկան համար նախատեսված խցում տաք ջուր չի եղել, չեն համապատասխանում իրականությանը։ Խցում եղել է տաք ջուր նաև գիշերային ժամերին, ինչը հաստատել են կողքի խցերում երեխաների հետ բնակվող մայրերը։
🔸 Իրականության հետ աղերս չունեն նաև սննդի մասին պնդումները։ Լիանա Հարությունյանին հատկացվել է երեխաների համար նախատեսված, պատշաճ որակի սնունդ՝ կարտոֆիլի խյուս, բանջարեղեն և կաթի փոշի։
📌 Ինչ վերաբերում է խցի՝ իբր ոչ բարվոք պայմաններին, ապա տեղեկացնում ենք, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոր և մանկան համար նախատեսված բոլոր խցերը կապիտալ վերանորոգված են, ապահովված 24-ժամյա տաք և սառը ջրով և կահավորված նաև մանկական մահճակալներով։
🏥 Հավելենք, որ այս պահին երեխան հետազոտություն է անցնում քաղաքացիական բուժհաստատությունում։
[ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն ]

👍15👎9❤3😢1
❗️🔈 Հուլիսի 14-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեմաստիա վարչական շրջանում․ մասնավորապես՝ Սարգսյան, Վանթյան, Օհանով փողոցներում և Իսկաովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
📌 Խնդրում ենք չանհանգստանալ։
[ՆԳՆ փրկարար ծառայություն]
📌 Խնդրում ենք չանհանգստանալ։
[ՆԳՆ փրկարար ծառայություն]
👍9❤1
Infocom
❗️Ազատ արձակված քաղաքացիներից Տարոն Մանուկյանն ու Արսեն Մարտոյանը ՁՊՎ-ից դուրս գալուց հետո Yerkir.am-ի հետ զրույցում նշել են, որ «այդպես էլ չեն հասկացել, թե ինչու պետք է 3 օր անազատության մեջ անցկացնեին»։ 🔸 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի…
❗️Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի՝ այսօր ՁՊՎ-ից ազատ են արձակվել նախորդ օրերին ձերբակալված անձանցից հինգը։
🗣 «Նրանցից որևէ մեկի նկատմամբ մինչ այս պահը որևէ մեղադրանք չի առաջադրվել՝ իրավական հիմքերի բացակայության պատճառով։
🔸 Ավելի վաղ երկու ամսով կալանավորվել է տասնութամյա Անդրանիկ Չամիչյանը, ում մոտ հայտնաբերվել էին բացառապես օրինական և սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաներ։
📌 Ձերբակալվածներից մեկ այլ քաղաքացու նկատմամբ, որի բնակարանում ավելի ուշ հայտնաբերվել էր մեկ նռնակ, նույնպես կիրառվել է երկամսյա կալանք։ Ուշագրավ է, որ այս դեպքում մեղադրող կողմը հրաժարվել է ահաբեկչության կազմակերպման մեղադրանքից, և քաղաքացին կալանավորվել է միայն ապօրինի զինամթերք պահելու մեղադրանքով», - նշված է հայտարարությունում։

👍9👎3❤1
❗️ Արարատ մարզի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում կորել է 4-ամյա երեխա։
📌 Երեք ժամից ավելի է՝ ոստիկաններն ու փրկարարները որոնում են կորած երեխային: News.am-ի հետ զրույցում հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Դեպքը տեղի է ունեցել ժամը 13:00-ի սահմաններում։

😢21
Infocom
❗️ Արարատ մարզի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում կորել է 4-ամյա երեխա։ 📌 Երեք ժամից ավելի է՝ ոստիկաններն ու փրկարարները որոնում են կորած երեխային: News.am-ի հետ զրույցում հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Դեպքը տեղի է ունեցել ժամը 13:00-ի սահմաններում։
❗️ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայութան աշխատակիցների օպերատիվ միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է:
📌 Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում:
[ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյան]

❤43👍9
Infocom
❗️ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայութան աշխատակիցների օպերատիվ միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է: 📌 Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում: [ՆԳ նախարարի մամուլի քարտուղար…
📌 Երեխան հայտնաբերվել է Արարատի մարզի Լանջազատ բնակավայրում՝ գետի ափին։ Երեխայի մարմնի վրա առկա են եղել քերծվածքներ։
🔸 Ըստ նախնական տվյալների՝ երեխան խաղալիս մոլորվել է և փորձելով գտնել հարազատներին, քայլել է դեպի Լանջազատ բնակավայրի ուղղությամբ։ Առկա քերծվածքները նա ստացել է երկար քայլելու և ճանապարհին ճյուղերին հպվելու հետևանքով։
[ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյան]

❤29😢3👍1
🇦🇲✈️ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
🇪🇺 Այսօր նախատեսված է եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:
🤝 Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։

👍19👎10❤5
📣 Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ «ստեղծելու է սկզբունքորեն նոր քաղաքական ուժ»:
💬 «Մեծ հարգանքով եմ վերաբերվում մինչ օրս Նիկոլ Փաշինյանի հակազգային իշխանության քաղաքականության դեմ իրական պայքար մղած քաղաքական ուժերին և գործիչներին։ Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ»,- հայտարարել է Կարապետյանը իր պաշտպանության խորհուրդի միջոցով:

😁48👍27👎9❤8
🇦🇲🇫🇷 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Ազգային տոնի առթիվ.
🔸 «Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ցանկանում նշել, որ մեր երկու երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, որի մասին են վկայում հաստատված բարձրաստիճան քաղաքական սերտ երկխոսությունն ու երկկողմ համագործակցության` անխտիր բոլոր ուղղություններով իրականացվող արդյունավետ համագործակցությունը, Ձեր հաստատակամ հանձնառության շնորհիվ այսօր վերաճել են ռազմավարական գործընկերության։
🔸 Բարձր ենք գնահատում նաև բարեկամ Ֆրանսիայի շարունակական կարևոր աջակցությունը և Ձեր անձնական ջանքերը՝ միտված Հարավային Կովկասում արդար ու տևական խաղաղության հաստատմանը»:

👍17👎4😁3
🏦🇲🇹 Հայաստանի ամենախոշոր բանկը՝ «Արդշինբանկ»-ը հավակնում է ձեռք բերել Մալթայի HSBC բանկը: Այս մասին հայտնում է Times of Malta լրատվականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
📰 Լրատվականը շեշտում է, որ Մալթայի HSBC-ն, որ երկրի բանկային համակարգի ամենամեծ խաղացողներից է, կարող է անցնել «Ռուսաստանի հետ նախկինում կապեր ունեցող հայ գործարարի»՝ նկատի ունենալով «Արդշինբանկ»-ի սեփականատեր Կարեն Սաֆարյանին։ Լրատվականի փոխանցմամբ՝ բացի «Արդշինբանկ»-ը, արևելաեվրոպական մեկ այլ ֆինանսական կառույց էլ է պայքարում մալթայական բանկի բաժնետոմսերի համար։
🗣 «HSBC Malta-ի վերջնական ձեռքբերողը կանաչ լույս պիտի ստանա HSBC-ի ղեկավար կազմի, Եվրոպական կենտրոնական բանկի և Մալթայի ֆինանսական կարգավորող մարմնի կողմից։ «Արդշինբանկ»-ի առաջարկը խոչընդոտների չի հանդիպի HSBC-ի կողմից, հաշվի առնելով, որ բանկին հաջողվեց հաստատումներ ստանալ ու ձեռք բերել հայաստանյան HSBC-ն, այնուհանդերձ, դեռ պարզ չէ՝ ինչպես են մյուս կարգավորող մարմինները արձագանքելու հայկական բանկի առաջարկին», - նշված է մալթայական լրատվամիջոցի հոդվածում։ |azatutyun.am|

❤5👍2👎1