Իմ անունը
Մի անգամ էլ արտասանիր:
Արտասանիր այնպես, ինչպես
Միայն դու ես կարողանում,
Հավատարիմ մնալով քեզ
Ինքնամոռաց քո կարոտով,
Քո քնքշությամբ անկրկնելի,
Անմեկնելի քո խորհրդով…
Ես լսել եմ ուզում քեզնից,
Ես լսել եմ ուզում անվերջ
Իմ անունը, քո կանչը ինձ:
Ես լսել եմ ուզում անվերջ
Իմ անունը, որ լցնում ես նո՜ր իմաստով,
Հմայքներով գունեղ ու պերճ:
Իմ անունը՝ ողջ աշխարհի համար անտես
Քո հնչումով ամենալավ բառն է դառնում:
…Իմ անունը սիրում եմ ես,
Երբ որ դու ես արտասանում…
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ ✍️
Մի անգամ էլ արտասանիր:
Արտասանիր այնպես, ինչպես
Միայն դու ես կարողանում,
Հավատարիմ մնալով քեզ
Ինքնամոռաց քո կարոտով,
Քո քնքշությամբ անկրկնելի,
Անմեկնելի քո խորհրդով…
Ես լսել եմ ուզում քեզնից,
Ես լսել եմ ուզում անվերջ
Իմ անունը, քո կանչը ինձ:
Ես լսել եմ ուզում անվերջ
Իմ անունը, որ լցնում ես նո՜ր իմաստով,
Հմայքներով գունեղ ու պերճ:
Իմ անունը՝ ողջ աշխարհի համար անտես
Քո հնչումով ամենալավ բառն է դառնում:
…Իմ անունը սիրում եմ ես,
Երբ որ դու ես արտասանում…
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ ✍️
Forwarded from Հայոց Պատմություն 🇦🇲 Armenian History
Հնեվանք, Լոռու մարզ, 7-րդ դար։
Forwarded from Հայոց Պատմություն 🇦🇲 Armenian History
Թալինի Կաթողիկե եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզում, Թալին քաղաքի հյուսիս-արևելյան ծայրին։ Ենթադրվում է, որ կառուցվել է 7-րդ դարում, իսկ շինարարական աշխատանքները վերագրվում է Կամսարականների իշխանական տոհմին։
Արթուր Խաչենց & Ժիրո Յան \ Im Mahov - Khachents & Jiro Yan
Իմ մահով ոչինչ չի փոխվի
Խոսքերը՝ Համո Սահյանի ❤️
Forwarded from Armenian history 🇦🇲✌️🏻
Դավիթ Գրիգորյան
Դավիթ Գրիգորյանը ծնվել է 2000թ. նոյեմբերի 17-ին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում։ Ընտանիքի միակ որդին էր։
2007-2018թթ. սովորել է Սարդարապատի միջնակարգ դպրոցում:
2018-ին ավարտել է դպրոցը և նույն թվականին շարունակելով մեծ քրոջ ` Հռիփսիմեի ուղին՝ ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ։ Կիսատ թողնելով ուսումը՝ 2019թ. հունվարի 13-ին զորակոչվել է բանակ։ Գյումրու ուսումնական զորամասում անցել է 6-ամսյա սերժանտական կուրսեր, որի արդյունքում 2019թ. հուլիսի 1-ին ստացել է կրտսեր սերժանտի կոչում, որից հետո ծառայությունը շարունակել է Հադրութի N զորամասում։
2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախում ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, Կարախամբեյլի-Ֆիզուլիի հատվածում խոցել է 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ, ինչի համար հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։ Նոյեմբերի 2-ին Դավիթը և երեք ընկերները զոհվել են՝ նվիրելով իրենց կյանքը հայրենիքին։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մոմ վառեցի Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում | Նիկոլ Փաշինյան