Telegram Web Link
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ‼️

Նոր կադրեր երեկվա հանրահավաքից և երթից:
96👍28🙏13🔥3
Media is too big
VIEW IN TELEGRAM
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ‼️ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ‼️

Զանգեր, ղողանջեք,
ՍՐԲԱԶԱՆ ՔԱՋԵՐԻՆ կանչեք
Այս ԱՐԴԱՐ պատից,
Սերունդներ դուք մեզ ճանաչեք
Սարդարապատից:
👍10518🙏18🥰5🔥2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով թե ինչպես են քաղաքական որոշումով և կեղծ մեղադրանքներով կալանավորվել Միքայել, Բագրատ, Մկրտիչ Սրբազանները, Սամվել Կարապետյանը:

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս
115🙏49
Media is too big
VIEW IN TELEGRAM
Սրբազան Պայքարի աջակիցների ուխտը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հանուն Հավատի ու Հայրենիքի գերեվարված մեր ընկերների ✝️
133🙏60🔥6👎2
Քանի որ ատում եք ձեզ հանդիմանողներին և չեք սիրում ուղիղ խոսողին, աղքատներին նեղելով` նրանցից պարգևներ եք վերցնում, այդ պատճառով շքեղազարդ ապարանքներ պիտի շինեք, բայց չեք բնակվի դրանց մեջ, գեղեցիկ այգիներ պիտի տնկեք, սակայն դրանց գինին չեք խմի, որովհետև Ես գիտեմ ձեր բազում ամբարշտությունները և սարսափելի են ձեր մեղքերը. դուք, որ նեղում եք ԱՐԴԱՐԻՆ, կաշառք եք վերցնում և դատարանում զրկում եք ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ...

✝️ Ամովսի մարգարեություն 5:10-12
68🙏30👍11🔥2
Դուք պատասխան եք տալու։

Դուք՝ նեռի ծառա դատավորներ, դատախազներ, քննիչներ…
Դուք պատասխան եք տալու ձեր սերունդներով՝ արդարներին շղթայելու, ճշմարտությունը խեղդելու և սուտը օրենք հռչակելու համար։

Աստծո դատաստանից փրկություն չկա. ձեր անունները դաջվելու են խավարի վրա՝ որպես դավաճանության և անարգանքի հավերժ նշան։

Բայց Լիդյան կանգնած է մեր մեջքին, մենք՝ նրա։
Ձեր բանտերը մեզ չեն բաժանի, ձեր կապանքները մեզ չեն վախեցնի։

Մենք կանգնած ենք՝ ուս ուսի տված, անսասան ու անպարտ։
Եվ այս հողի լռության տակ բաբախում է մեր սրտերի փոթորիկը։
Ձեր երկաթյա դռները չեն կարող փակել այն շունչը, որ ծնվել է արդարության մեջ։

Դուք կարող եք փակել մարմինը, բայց ոչ ոգին։

Որովհետև ոգին արդեն դուրս է ձեր սահմաններից՝ տարածվել է մեր բոլորի մեջ՝ ինչպես լույս, ինչպես հավատ, ինչպես անմար կրակ։

Լիդյան հիմա ձեր պատերից այն կողմ է՝բայց նրա ձայնը մեր շուրթերին է, նրա հայացքը՝ մեր աչքերում։

Ձեր դատավճիռները մեզ չեն խեղդի, այլ միայն կխորացնեն մեր երդումը՝ մինչև վերջ կանգնել ճշմարտության կողքին, մինչև վերջ գնալ սրբազան հաղթանակի համար։

Դուք կարող եք խաբել ինքներդ ձեզ, բայց ոչ Աստծուն։

Եվ երբ գա դատաստանի օրը՝ ձեր անունները կլվացվեն ձեր իսկ արած մեղքերով։Մենք չենք վախենում, մենք չենք նահանջում։
Ձեր ժամանակը ավարտվում է։

Մեր ժամանակն է գալիս՝ լույսի, արդարության և հաղթանակի ժամանակը։

Լուսինե Գրիգորյան
88👍26🙏9🔥2👎1🥰1
Կարգալույծ է հռչակվել
Տ․ Արամ քահանա Ասատրյանը


Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը:

Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝

ա/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին,

բ/ Անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ,

գ/ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց,

դ/ Երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:
1147👍91👎3💔1
2025/10/22 04:37:22
Back to Top
HTML Embed Code: