Telegram Web Link
⚡️Հայ ժողովրդի պատմության ընթացքում ոչ մի օտար նվաճող նման կերպ չի վարվել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և հայ հոգևորականների հետ, ինչպես Նիկոլի ռեժիմը և նրան սպսարկող ուժային կառույցները

🔷Երիտքպականները հիշեցնում են ոչ միայն երիտբոլշևիկներին ու 1937 թվականը, այլև գերազանցում երիտթուրք պարագլուխներին։

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Իշխան Սաղաթելյան

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍12825🙏12👎2🔥1
Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։

Այն, որ… ակնհայտ է...

Այն, որ Փ.Ն.-ն և իր խմբակը ուրացող են, դա ակնհայտ է…

Այն, որ ես և մենք նախաձեռնել ենք հեռացնել չարիքը, դա էլ է ակնհայտ…

Այն, որ 2024թ. ապրիլից ամեն սուտ, լուտանք և զրպարտություն նետել են մեր հասցեին, դա էլ է ակնհայտ…

Այն, որ 2024-25թթ. ապօրինի կերպով հարյուրավոր հայրենատեր մարդկանց են ձերբակալել, կալանավորել, խոշտանգել և հալածանքի ենթարկել, դա էլ է ակնհայտ…

Այն, որ Հունիս 12-ին ռմբահարել են խաղաղ ժողովրդին և իրենք են ահաբեկիչներ, դա էլ է ակնհայտ…

Այն, որ գլխավոր դատախազը և քննչական կոմիտեի խեղճ ղեկավարը ստախոս, խաբեբաներ են, դա էլ է ակնհայտ…

Այն, որ նրանք քաղաքական հրահանգով հնարել և ապա նենգափոխել են իրականությունը, դա էլ է ակնհայտ…

Այն, որ այս երկուսը անպայման ենթարկվելու են իրավական պատասխանատվության, դա էլ է ակնհայտ…

Այն, որ այս ամբողջը քաղաքական հետապնդում է, դա էլ է ակնհայտ…

Այն, որ ԱԺ-ում հայրենավաճառները խախտել են մեր անմեղության կանխավարկածը, դա էլ է ակնհայտ…

Եվ վերջապես… Այն, որ ճշմարտությունը, արդարությունը և Հայաստանը հաղթանակելու է, դա էլ է ակնհայտ…

Այն, որ այս մասին չարիքն ու իր խմբակն էլ գիտեն և հենց այդ փաստից են սարսափած, դա էլ է ակնհայտ…

Եվ Հաղթանակն այլընտրանք չունի։

Հայրենիքի Կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
14.10.2025թ.


Հ.Գ. Ի հետևումն անցյալ օրը դատարանում պաշտպանիս՝ Հովհաննես Խուդոյանի ներկայացրած իրականությանը։
109🙏37👍12🔥4👎1
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
___

Սույն թվականի հոկտեմբերի 15-ի լուսադեմին իրավապահ համակարգի ներկայացուցիչները Արագածոտնի թեմի Հովհաննավանքի սպասավոր Տ․ Արամ քհն․ Ասատրյանի հրապարակած ստահոդ տեղեկությունների և «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա խուզարկություններ են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանի և Արագածոտնի թեմի քահանաների ու աշխատակիցների բնակարաններում։

Այս պահին հայտնի տեղեկություններով բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդը, թեմի 12 քահանաներ՝ Արժ․ Տ․ Փառեն քհն․ Առաքելյանը, Արժ․ Տ․ Հայկ քհն․ Քոչարյանը, Արժ․ Տ․ Մկրտիչ քհն․ Երանյանը, Արժ․ Տ․ Մանուկ քհն․ Զեյնալյանը, Արժ․ Տ․ Ղևոնդ քհն․ Գափոյանը, Արժ․ Տ․ Հայկ քհն․ Սահակյանը, Արժ․ Տ․ Սարգիս քհն․ Սարգսյանը, Արժ․ Տ․ Գարեգին քհն․ Արսենյանը, Արժ․ Տ․ Նարեկ քհն․ Սարգսյանը, Արժ․ Տ․ Օշին քհն․ Հայրապետյանը, Տ․ Վրթանես քհն․ Բաղալյանը, Արժ․ Տ․ Համբարձում քհն․ Դանիելյանը, Արագածոտնի թեմի հաշվապահը, գանձապահը և գործավարը։

Օրենքի կոպտագույն ոտնահարմամբ ժամեր շարունակ ծածուկ է պահվել Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանի, Արժ․ Տ․ Սարգիս քհն․ Սարգսյանի, Արժ․ Տ․ Նարեկ քհն․ Սարգսյանի, Արժ․ Տ․ Օշին քհն․ Հայրապետյանի, Արժ․ Տ․ Համբարձում քհն․ Դանիելյանի, Տ․ Վրթանես քհն․ Բաղալյանի պահման վայրը, և նրանք զրկված են եղել իրավական աջակցություն ստանալու որևէ հնարավորությունից։

Արագածոտնի թեմի առաջնորդի, թեմում ծառայող քահանաների և աշխատակիցների նկատմամբ իրականացված ապօրինի քրեական հետապնդման գործողությունները հերթական դրսևորումն են իշխանությունների հրահրած հակաեկեղեցական համակարգված արշավի։ Նմանօրինակ դատապարտելի գործողություններով ակնհայտ չարամիտ դիտավորություն է հետապնդվում խափանելու Եկեղեցու բնականոն գործունեությունը, հարվածելու Եկեղեցու հեղինակությանը և վախի ու տագնապի մթնոլորտ տարածելու հոգևորականների, հավատացյալների ու հանրության լայն շրջանակներում։

Հակաօրինական այս գործողությունների պատճառով խոչընդոտվել է թեմի գործունեությունն ու ծիսա-արարողական կյանքը, խաթարվել հոգևոր հովիվների ծառայությունը։

Ամբողջատիրական համակարգերին բնորոշ նմանօրինակ բռնաճնշումների կիրառմամբ ՀՀ իշխանությունները կոպտորեն ոտնահարում են կրոնական ազատության իրավունքը, վիրավորում հավատացյալների կրոնական զգացումները, շարունակում տարածել ատելություն՝ խորացնելով հանրային պառակտումը։

Մեր հոգևորականներին և հավատացյալ ժողովրդին կոչ ենք ուղղում չտրվել սադրանքներին, ամուր մնալ Եկեղեցու պաշտպանության դիրքերում։ Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին։

Աղոթում ենք հայրենի մեր երկրի խաղաղության և մեր ժողովրդի անվտանգ կյանքի համար։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
🙏11638👍7👎1🔥1
Իշխանությունները երկու ամսով կալանավորեցին ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։
👎104🙏101
Սիրելիներ,

Շենգավիթի դատարանում այսօր կշարունակվի 18 արդարների գործով դատական նիստը։

Նիստը նշանակված է ժամը 16։00-ին։

Կհանդիպենք դատարանի բակում՝ միասին սատարելու Բագրատ Սրբազանին ու մեր պայքրաի 17 մյուս արդարներին։

Մենք պայքարելու ենք արդարության և Հայաստանի ապագայի համար։ Պայքարելու ենք և հաղթելու։

Հաղթանակն այլընտրանք չունի։

Եվ ուրեմն՝ այսօր, ժամը 16։00-ին, Շենգավիթի դատարանի դիմաց (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 24/1)
🙏9225👍15👎4
▶️Սիրելիներ, 18 արդարների գործով դատավարությանը ուղիղ միացմամբ կարող եք հետևել Սրբազան Պայքարի Youtube-յան ր Facebook-յան ալիքներում։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
60🙏29👍8
Սրբազան Պայքարի աջակիցները ԱՐԴԱՐՆԵՐԻ ազատության պահանջով և պաստառներով դատարանի դիմաց են:
69🙏31👍10🔥3👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Նոր պաստառներ ուղղված իրավապահ, արդարադատության, դատական համակարգերին, քննչական մարմիններին և միջազգային կառույցներին` Արդարության պահանջով և հորդորներով:
62👍23🙏13🔥2👎1
Դատարանի դիմաց հավաքված բազմաթիվ աջակիցները իրենց ԱՐԴԱՐ պահանջն ու ուղերձը կրկին բարձրաձայնում են տարբեր գրառումներով և պաստառներով:
👍60🙏3216🔥4👎1
2025/10/21 09:05:31
Back to Top
HTML Embed Code: