Telegram Web Link
...որովհետև ուղիղ են Տիրոջ ճանապարհները, և ԱՐԴԱՐՆԵՐԸ գնում են նրանցով, իսկ հանցավորները սայթաքելու են նրանց մեջ։

✝️ Ովսեի մարգարեություն 14:9
111🙏42👍14👎1🔥1
Այս տեսանյութը Լիդյայի կյանքի պատմությունն է․ պատմություն, որտեղ յուրաքանչյուր փորձություն վերածվել է հաղթանակի։ Նա ապրում է այնպես, որ իր քայլերով օրինակ լինի, իր ուժով՝ ոգեշնչում, իր հավատքով՝ լուսավոր ուղեցույց։

Լիդյան ոչ միայն պատմություն ունի, այլ նաև պատգամ՝ ապացուցելով, որ անկոտրում հոգու առաջ ոչ մի խոչընդոտ չի կարող կանգնել։
Media is too big
VIEW IN TELEGRAM
160👍35🥰4🙏4👎2🔥2
Իսկապես ցավում եմ շատ սիրելի Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության զազրելի արարքի դառն առիթով։

Մեր աղոթքներն իրենց հոգու խաղաղության, ինչպես նաև Արծրուն Գալստյանի շուտափույթ ապաքինման համար են։ Մեր խորազգաց ցավակցությունները Վալոդյայի և Կարենի ընտանիքներին՝ հայցելով Սուրբ Հոգու զորակցությունն այս ծանր և ողբերգական պահին։ Իմ աղոթքն ու մտածումները ձեզ հետ են։

Մինչև այսօր հիշում եմ Վալոդյայի հետ մեր խոսակցությունը իր հաղթական ընտրությունից հետո, որը ևս մեկ հույսի և լույսի նշույլ էր մեր կյանքի փոփոխության համար։

Թող հոգիդ Աստծո լույսերի և գրկի մեջ հանգչի, սիրելի՛ եղբայր։

Խոնարհումով և աղոթքով՝
Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
139🙏95
Ովքեր անիրավին համարում են արդար ու ԱՐԴԱՐԻՆ՝ անիրավ, նրանք պիղծ ու գարշելի են Տիրոջ առջեւ:

✝️ Առակաց 17:15
126👍42🙏26🔥2👎1
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԴԱՐՆԵՐԻՆ

Երբ ԱՐԴԱՐՆԵՐԸ զորանան, ժողովուրդը կուրախանա... բայց երբ անիրավն է իշխում, ժողովուրդը հառաչում է։

✝️ Առակաց 29:2
1128🙏70👍9🔥6👎1
Սիրելիներ, շնորհավորում եմ բոլոր Գևորգներին Սուրբ Գևորգ Զորավարի տոնի խորհուրդով: Տարիներ շարունակ սովորություն ունեի հեռաձայնելու բոլոր Գևորգներին՝ շնորհավորելու և սուրբի բարեխոսությունն ու հովանին խնդրելու իրենց համար: Այս տարի չկարողացա... կներեք... Աղոթքով ու սիրով, շնորհավոր:

Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է: Այս խորհուրդով մեծ ուխտագնացություն է դեպի Տավուշ՝ Վարագավանք, ուր բերվում է տերունական կենսաբեր խաչափայտի մասունքը: Տարիներ շարունակ խոնարհ պատիվն եմ ունեցել խաչափայտի մասունքով օրհնելու մեր բազմահազար ուխտավորներին, որպես Տավուշի թեմի առաջնորդ:
Հոգով սավառնում եմ Վարագավանք, աղոթքով ձուլված աղոթքներին, հավատքով ջերմացած և հոգով եռալով: Տիրոջ օրհնությունը բոլորիդ:

Սուրբ Խաչը պահի մեզ բոլոր փորձություններից:
Սա է հաղթելու չարի զորությանը և հաղթանակն այլընտրանք չունի:

Հայրենիքի Կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
143🙏37👍10
Սրբազան պայքարի աջակիղներն ուխտի Պատարագի են մասնակցել Վարագավանքում՝ ի աջակցություն Բագրատ և Միքայել Արքեպիսկոպոսների և 17 արդարների։

Աստված մեզ հետ է և օրհնյալ է մեր ուղին...

Հաղթանակն այլընտրանք չունի։
140🙏47👍1👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այսօր սրբազանները գտնվում են անազատության մեջ, որովհետև կանգնել են իրենց եկեղեցու, իրենց հայրենիքի կողքը… Սամվել Կարապետյանը, Արթուր Սարգսյանը, Իգոր Սարգսյանը, Սրբազանի գործով անցնող մեր մնացած ընկերները՝ նրանցից որևէ մեկը հանցանք չի կատարել։ Նրանք այսօր գտնվում են անազատության մեջ իսկական հայ լինելու, իրենց հայրենիքի կողքին կանգելու համար։

Իշխան Սաղաթելյան
97👍41🙏13👎1
«Քանզի հիմարը հիմարություն դուրս կտա և իր սրտում փուչ բաներ կմտածի՝ անօրենություն անելով» (Եսայի 32։6)

Լսեցի, որ չարիքը ցանկացել է «բանավիճել» Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում։

Ա՛յ վախկոտ, ստախոս, չեմ ուզում ասել` հարբեցող ծաղրածու, ինչպես քո ընկերը, բայց մեր թշնամին է ասել, մուրճդ վերցրու և արի՝ սպասում ենք… Բայց ասեմ, որքան էլ փորձես այս ամբողջ արհավիրքի մեղքը ուրիշներին վերագրել, միևնույնն է, մեր պատմության աղվեսադրոշմն արդեն ճակատիդ է և երբեք չի սրբվելու…

«Եվ քո խոսքերը դեպի հողը պիտի խոնարհվեն,
քո պատգամները գետնի մեջ մտնեն,
քո ձայնը պիտի հնչի գետնի տակից խոսողի նման,
և հողի ընդերքում քո ձայնը պիտի մարի» (Եսայի 29։4)։

«Իսկ իմ ժողովուրդը պիտի բնակվի խաղաղության քաղաքում, պիտի բնակվի հույսով և պիտի հանգստանա հարստության մեջ» (Եսայի 32։18)։

Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
152🙏44👍9👎2🥰1
Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրնեիքի Կալանավոր Բագրատ արք. Գալստանյանը ԱԺ ամբիոնից հնչեցնելու նպատակով նոր նամակ է հղել քրեակատարողական հիմնարկից։ Սրբազան Հոր նամակը խորհրդարանում այսօր հանրությանն է ներկայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը.

Այս խոսքն ընդունեք նաև ԱԺ պատգամավոր և Հայրենիքի Կալանավոր Արթուր Սարգսյանի և մյուս 16 Հայրենիքի Կալանավորների անունից։

Տերն է իմ լույսը և կյանքը, ես ումի՞ց եմ վախենալու,
Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց եմ դողալու․․․

Այս աղոթքը ողջ կյանքում ուղեկցել է ինձ, ինչպես այսօր ուրացողների և հայրենավաճառների խմբակի դիմաց կանգնած, ովքեր կողոպտել են իմ և իմ Հայրենիքի կենսագրությունը և պատիվը։ Իսկ իրենց և իրենց սերունդների ճակատին անջնջելի կերպով դրոշմվել է ԱՂՎԵՍԱԴՐՈՇՄԻ խարանը։

Իսկապես, ումի՞ց եմ վախենալու...

Ես ազատ եմ քան երբևէ, քանզի մեր պայքարը ճշմարտության համար է, որն ազատագրող է...

Իսկապես, ումի՞ց եմ վախենալու...

Այս անկենսագիրների՞ց, ում ձեռքերը թաթախված են արյամբ Հայրենիք և Հաղթանակ ուրացած, ովքեր իրենց փողի ու փորի համար փորձում են ահաբեկել և վախեցնել․․․

Լավ իմացե՛ք, որ «այս հավատքից ոչինչ չի կարող բաժանել․ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ իշխանությունը, ո՛չ ներկա և ո՛չ գալիք բաները» (Հռոմ 8.37)։

Մենք նախընտրել ենք մեր հայրերի ու եղբայրների հետ կալանքը և նույնիսկ մահը, քան ուրացողների հետ բաժին ունենալը, որի համար ուխտել եմ, որ չեմ մոռանալու հանուն քեզ Հայաստան և չեմ ներելու հանուն քեզ Արցախ։

Հիշե՛ք, որ չեք կարող մեր երազներն ու իղձերը սպանել, քանի որ նրանք ավելին են, քան մեր կյանքը, իսկ ««ձեր այդ մեղքերին մինչև ձեր մահը թողություն չի տրվելու», - ասում է Զորությունների Տերը»(Ես․22։14):

Հիմա անդրադառնամ այն հանգամանքին, որ այս երեք ամսվա ընթացքում երկու անգամ հրապարակային հարցում եմ ուղղել գլխավոր դատախազին և քննչական կոմիտեի խեղճ ղեկավարին, որոնք մնացել են անպատասխան․․․

Այժմ այս ամբիոնից, որտեղից հնչել են մեր հասցեին զրպարտությունները, նույն հարցադրումներն եմ ուղղում․

ա) Ինչի՞ն է վերաբերում «երկու հոգու գյուլլելու և տասնհինգ հոգու բանտ դնելու» ձեր այդքան սիրած պատմությունը,

բ) Ո՞վ կամ ովքեր էին ավտոբուս վառելու, արդյո՞ք նման պատմություն գոյություն ունի։ Մնացյալի մասին՝ հետո։

գ) Արդյո՞ք ձեր ներկայացրած այսպես կոչված ձայնագրությունները փորձաքննություն անցել են, թե՞ ոչ։

դ) Այդքան նենգ եք, որ ձեր իսկ վկայությամբ 8 ամիս շարունակ լսելուց հետո պարզելով, որ հիմնազուրկ եք, փորձել եք մի վերջին ճիգով ինչ-որ բան կորզել՝ գաղտնալսելով իմ և իմ հոգևոր եղբոր՝ Միքայել Սրբազանի խուցը, ընդ որում՝ մեր կալանքը տրված է եղել 2 ամսով, դուք գաղտնալսման հրամանը տվել եք 3 ամսվա համար, այդպիսով փաստելով երկարաժամկետ կալանքի նախապես ծրագրած լինելը։

Սա՛ է ձեր իրական նկարագիրը։

Երկրորդ՝ հարցս ԱԳՆ-ին է ուղղված։

Մեզ հասած տեղեկություններով դուք զանազան միջազգային ներկայացուցիչների ասել եք, որ այս մեր գործում «ռուսական հետք» է առկա, որը գրեթե հավաստի է, այլապես ՀՀ իրավական պատմության մեջ առաջին անգամ լինելով՝ ձեր իսկ նենգափոխած ձայնագրությունները չէիք թարգմանի անգլերեն և սփռի համացանցով։

Հարցս․

ա) նման բան ասե՞լ եք, թե՝ ոչ։

բ) «ռուսական հետք» կա՞, թե՝ ոչ։

Այս վերոնշյալ հարցերին միայն հստակ պատասխաններ եմ ակնկալում մինչև այս քառօրյայի ավարտը, այլապես, դուք վերջնականացած ստախոս և խաբեբաներ եք։

Ամփոփեմ՝

Այո՛, ինչպես հավատում եմ, Հոգևոր Հայաստանը անպայման հաղթելու է ձեր «սուտ և կեղծ իրական չհայաստանին»։

Եվ իմացեք, որ «եթե նույնիսկ դարձյալ զորանաք, դարձյալ պարտության եք մատնվելու, որովհետև Աստված մեզ հետ է» (Ես․ 8:9-10):

Կեցցե՛ Արարատով, Սուրբ Էջմիածնով, Արցախով և մեր նահատակներով սրբագործված Հավերժական Հայաստանը․․.

Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք․ Գալստանյան
148🙏43👍14👎3🥰1
2025/10/19 23:16:56
Back to Top
HTML Embed Code: