Telegram Web Link
Մենք որոշել ենք ոչ թե խոսքերով, այլ գործերով հաստատել մեր հայրենասիրությունն ու սերը ժողովրդի նկատմամբ։

Դեկտեմբերի 29-ին «Ուժը հայրենյաց» կուսակցության ակտիվիստները շնորհավորել են երևանցիների գալիք Ամանորը և նվերներ հանձնել:

Միանում ենք շնորհավորանքներին,

Ձեր գալիք Ամանորը շնորհավոր!
Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում մեր կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի հետ տեղի ունեցած միջադեպն ամբողջությամբ հանգուցալուծվել է։

Հասկանալի լինելու համար նշենք, որ երեկ պարոն Արզաքանցյանը մեկնում էր ճանապարհորդության և իր հետ տանում օրինական ճանապարհով ձեռք բերված զենք, բայց ուղեբեռի հետ կապված խառնաշփոթի պատճառով փաստաթղթերը ներկայացվեցին երեք ժամ ուշացումով։

Այժմ ամեն ինչ կարգին է, պարոն Արզաքանցյանն ընտանիքի հետ այցով ԱՄԷ-ում է։ Իրավական հարցերն ամբողջությամբ կարգավորված են։

Կուսակցության մամուլի ծառայություն
Media is too big
VIEW IN TELEGRAM
Շնորհավոր Նոր տարի
Շնորհավորում ենք Ձեր գալիք Ամանորը եւ Սուրբ ծնունդը։

«Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավարներ `Նատալյա եւ Տիգրան Արզաքանցյաններ։
____
Поздравляем вас с наступающим Новым годом и Рождеством.

Лидеры партии "Сила Отечества" Наталья и Тигран Арзаканцяны.
____
We wish you a Merry Christmas and a Happy New Year.

The leaders of the "Fatherland Power" party Natalia and Tigran Arzakantsyan.
Հանուն մաքուր Երևանի: 🇦🇲

2024 թվականին կառավարության դեկտեմբերի 28-ի որոշմամբ Հայաստան հնարավոր կլինի ներմուծել զրոյական մաքսատուրքով 7400 էլեկտրամոբիլ ։ Մենք ՝«Ուժը հայրենյաց» կուսակցությունը, առավելագույնս ողջունում ենք այս որոշումը եւ հանդես ենք գալիս Երեւանի տաքսոպարկերում հնացած ոչ էկոլոգիական տրանսպորտի ակտիվ փոխարինման օգտին Էլեկտրամոբիլներով ։ Մենք կոչ ենք անում քաղաքի վարորդներին ավելի ակտիվորեն անցնել էլեկտրական մեքենաների, իսկ տաքսի ծառայություններին՝ GG–ին և «Yandex Taxi»–ին, դիտարկել նրանց համար արտոնությունների հնարավորություններ:

Այս քայլերը թույլ կտան մեր սիրելի քաղաքը դարձնել էկոլոգիապես ավելի մաքուր և հարմարավետ վայր և մեզ, և մեր երեխաների համար:
Հնդկաստանը լրջորեն դիտարկում է Հայաստանում ռազմաբազա կառուցելու հնարավորությունը

«Մենք պետք է օգնենք հայկական բանակին»,- հայտարարել հնդկական բանակի գեներալ Աշոկ Կումարը։ Նա առաջարկում է Հայաստան ուղարկել ոչ միայն պրոֆեսիոնալ ռազմական հրահանգիչների, այլեւ զինվորական ջոկատներ։

Եթե խոսակցությունը մտնի արդեն իրականացվող գործերի շրջանակ, ապա հայ հասարակությունը, ամենայն հավանականությամբ, կաջակցի հնդիկ դաշնակիցների գալուն։ Եվ սա վատ նորություն կլինի «Մեծ Թուրան» կառուցողների համար։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը Հայ Առաքելական եկեղեցու բոլոր հավատացյալները դիմավորում են Քրիստոսի Ծննդյան լուսավոր տոնը: Դարեր շարունակ մեր նախնիները վանքերից  Սուրբ Ծննդյան կրակ են տարել, որը, ըստ լեգենդի, օրհնություն է բերում ընտանիքին։

Վերջին տարիներին կարող է թվալ, թե մենք ՝ հայերս, սկսել ենք հեռանալ մեր քրիստոնեական արմատներից։  Մարդիկ սկսեցին ավելի քիչ այցելել վանքեր, մոռանալ եկեղեցական տոների և ավանդույթների մասին ՝ Աստծո հանդեպ հավատը ընկալելով ոչ թե որպես իրենց կյանքի անբաժան մասնիկ, այլ միայն որպես աննշան ձևականություն: Այդպես կարող է թվալ առաջին հայացքից, բայց ես հաստատապես համոզված եմ, որ հայն այն ազգն է, որն ավելի քան հազարամյակներ առաջ ճանաչել է մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ ճշմարիտ հավատը, եւ որ կրկին կտեսնի Բեթղեհեմի աստղի լույսն ու կհետևի դրան: Սա է լինելու Հայաստանի վերածննդի ժամը։ Ես անկեղծորեն հավատում եմ դրան և կոչ եմ անում ողջ հայ ժողովրդին, որն, ավաղ, սփռված է աշխարհով մեկ, միայն Սուրբ Ծննդյան ժամերին չդիմել Աստծուն աղոթքով հոգևոր շնորհներ ստանալու եւ ազգովի համախմբվելու համար:

Շնորհավոր Սուրբ Ծնունդ, սիրելի հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր: Աստված ձեզ պահապան։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ինչպես եմ ես վերաբերում խաղաղության պայմանագրի կնքման հարցին։
________________
Как я отношусь к вопросу заключения мирного договора?
________________
How do I feel about the issue of concluding a peace treaty?
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հայաստանը պետք է հավատարիմ լինի ինքն իրեն։ Մենք չպետք է կենտրոնանանք ինչ-որ մեկին ավելի շատ դուր գալու գաղափարի վրա: Մենք պետք է ուժեղ տնտեսություն կառուցենք ՝ զարգացնելով հարաբերությունները բոլոր գործընկերների հետ ։
Ավելին, մենք պետք է մշտապես փնտրենք առևտրի և միջազգային համագործակցության համար նոր ուղիներ ինչպես Արևմուտքում, այնպես էլ Արևելքում ։
____
Армении нужно быть верной самой себе! Мы не должны зацикливаться на идее кому-то больше понравиться. Нам нужно строить сильную экономику, развивая отношения со всеми партнерами.
Более того, мы должны постоянно искать новые каналы для торговли и международного сотрудничества как на западе, так и на востоке.
____
Armenia needs to be true to itself! We shouldn't get hung up on the idea of liking someone more. We need to build a strong economy by developing relations with all partners.
Moreover, we must constantly look for new channels for trade and international cooperation both in the west and in the east.
Հայաստանում սկսվել է ձմեռային զորակոչը

«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը կոչ է անում բոլորին, ովքեր այս ձմռանը համալրում են մեր քաջարի բանակի շարքերը, պատվով կատարել իրենց պարտքը երկրի հանդեպ։

Միայն մեր բանակն է Հայաստանի ազատության և անկախության պահպանման իրական երաշխավորը։

Եկեք աջակցենք և աղոթենք մեր բոլոր զինվորների համար։
Թոշակառուները պետք է արժանապատվորեն ապրեն

2018 թվականին մեր հայրենակիցներից շատերը հավատացին, որ հեղափոխությունը բարենպաստ ազդեցություն կունենա մեր երկրում կենսաթոշակների վրա։ Նոր կառավարությունը բազմիցս խոստացել է կենսաթոշակներ, որոնք կանցնեն 300 դոլարի սահմանագիծը։ Փաստացի, շատ դեպքերում մեր թոշակառուները ստանում են 100 դոլարից մի փոքր ավելին: Միաժամանակ երկրում կյանքը շարունակում է թանկանալ։

Չնայած տնտեսական աճի բարձր տեմպերին, Հայաստանում թոշակառուները շարունակում են մնալ ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների շարքում։ Մեր ծերերը աշխարհով մեկ շրջելու և իրենց ծերությունը արժանապատվորեն անցկացնելու փոխարեն ստիպված են գումար խնայել բնակարանային և կոմունալ ծառայությունները վճարելու համար՝ հազիվ իրենց թույլ տալով իսկապես բարձրորակ ապրանք գնել։ Սա ամոթ է մեր ողջ հանրապետության համար: «Ուժը Հայրենյաց» կոչ է անում կառավարությանը կատարել իր խոստումը և արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծել հայ թոշակառուների համար։

2023 թվականին միջին աշխատավարձը, ըստ տնտեսագետների, կազմել է 650 դոլար։ Մենք կողմնակից ենք նրան, որ նվազագույն կենսաթոշակը հասցվի այդ արժեքին:

Բոլոր խոսակցություններն այն մասին, թե երեխաները պետք է հոգ տանեն իրենց ծնողների մասին, այստեղ տեղին չեն: Նախորդ սերունդներն իրենց կյանքն ու առողջությունը տվեցին Հայաստանին: Եկեք այնպես անենք, որ նրանց ծերությունը երջանկության և ոչ թե հուսահատության ժամանակ լինի:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Նոր բանակցություններ և պայմանագրեր ՌԴ - ի հետ։
____
Новые переговоры и договоры с РФ.
____
New negotiations and agreements with the Russian Federation.
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մեր երկիրը հայրենասերների պակաս ունի:
____
Нашей стране не хватает патриотов!
____
Our country lacks patriots!
Հայաստանում հաճախ ենք լսում իշխանափոխության կոչեր։ Եվ այո, մենք կողմնակից ենք, որ մեր երկրում փոփոխություն պետք է լինի։ Ազգային ժողովում պետք է հայտնվի իսկական հայրենասերների կուսակցություն: Բայց այս գործընթացը չպետք է տեղի ունենա հեղափոխության ճանապարհով՝ իշխանափոխությունը պետք է տեղի ունենա օրենքի համաձայն՝ ընտրությունների միջոցով։ Միայն այդպես կարող ենք երաշխավորել երկրի կայունությունն ու զարգացումը։ «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը համախմբում է մարդկանց՝ պայքարելու հանուն հզոր, բարեկեցիկ և ազատ Հայաստանի։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Միշտ հեշտ է ինչ-որ մեկին մեղադրել ձախողման կամ կորստի համար,բայց շատ դժվար է նայել սեփական սխալներին:
____
Всегда легко винить кого-то в своих неудачах или проигрыше,но очень сложно посмотреть на собственные ошибки.
____
It is always easy to blame someone for your failures or losses, but it is very difficult to look at your own mistakes.
«Սիրելի՛ կուսակիցներ, հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր նշում ենք «Ուժը Հայրենյաց» կուսակցության կազմավորման 1-ամյակը։ Շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական օրվա առթիվ։ Հայաստանում  քաղաքական մշակույթն այսօր դժվարին օրեր է ապրում՝ վստահության կորուստ, հավատի բացակայություն, ապագայի հանդեպ անվստահություն։ Մեր կուսակցությունը ձևավորվեց հայրենիքի համար վճռորոշ ժամանակաշրջանում, կարևոր և պատասխանատու օրերին նորաստեղծ կուսակցությունը դուրս եկավ անձնվեր պայքարի՝ հանուն հայրենիքի և հանուն արժանապատիվ խաղաղության։

Կարծում եմ՝ ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ «Ուժը Հայրենյաց» կուսակցությունն այս մեկ տարվա ընթացքում  հասցրել է հաստատել իր տեղն ու դիրքը և իր նշանակալի նպաստն ունի պետականաշինության, տնտեսության, խորհրդարանականության և օրինաստեղծ պրակտիկայի զարգացման գործում։ Միևնույն ժամանակ ՝ մենք հստակորեն գիտակցում ենք մեր առաջնակարգ պատասխանատվության աստիճանը, ինչպես նաև, ունենալով համապատասխան փորձառություն ու քաղաքական ասելիք, ձգտելու ենք շարունակել զբաղեցնել այդ դիրքը։ Սա չենք թաքցնում. հակառակն անելն անազնվություն կլիներ մեր կողմից։

Սիրելի՛ կուսակիցներ, մեր առաջիկա անելիքների վերաբերյալ արդեն առիթ ունեցել եմ բարձրաձայնելու և այսօր մեկ անգամ ևս վերահաստատում եմ, որ շարունակելու ենք ներկուսակցական ինստիտուտների զարգացման և թիմի շարքերի հետագա կռման ու միասնականացման աշխատանքները։ Հավատացնում եմ ձեզ, որ կուսակցական լինելն առաջին հերթին պարտավորություն է, ներդրում կատարելու պատրաստակամություն, ոչ թե «արտոնություն», քանի որ կուսակցությունն ինստիտուցիոնալ միջոց է հայրենիքին ծառայելու համար:

Միասին պետք է  անենք այնպես, որ նորօրյա Ազգային ժողովը համալրվի հայրենասեր և հայրենանվեր գործիչներով:
Ամենայն բարիք ու նորանոր հաջողություններ եմ մաղթում բոլորիս առաջիկա քաղաքական գործընթացներում:

https://www.ujhay.am/contact
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սիրելի Նատալյա, շնորհավորում եմ քեզ այս հրաշալի օրվա կապակցությամբ:
Շնորհակալ եմ, որ կաս և լուսավորում ես ինձ ու ամեն օրս տոն ես դարձնում։💫💫💫
____________________
Любимая Наталья, поздравляю тебя с твоим днём.
Спасибо, что ты есть и озаряешь меня светом и даришь праздник каждый день.
____________________
Dear Natalia, I congratulate you on your birthday.
Thank you for being there and illuminating me with light and giving me a happiness every day.
Media is too big
VIEW IN TELEGRAM
Онлайн-казино стали опасней даже наркотиков. Люди верят рекламе, в которой деньги буквально просто так попадают к ним на счет и идут тратить последнее. Я бы хотел, чтоб это явление исчезло из нашей страны.
____
Օնլայն խաղատները դարձել են ավելի վտանգավոր,քան թմրանյութերը։ Մարդիկ հավատում են գովազդին, որում փողը բառացիորեն հենց այնպես ընկնում է նրանց հաշվին, և գնում են վերջինը ծախսելու:
Ես կցանկանամ, որ այս երևույթը վերանա մեր երկրից։
____
Online casinos have become more dangerous even than drugs. People believe advertisements in which money literally just gets into their account and goes to spend the last one.
I would like this phenomenon to disappear from our country.
Հունաստանի արտգործնախարար Գիորգոս Գերապետիտիսի այցը Հայաստան, ռազմական համագործակցությունն ամրապնդելու Հնդկաստանի առաջարկը, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ արդյունավետ դիվանագիտական ​​երկխոսությունը հույս են տալիս, որ մեր հայրենիքի դաշնակիցների ճամբարը բազմապատկվում է։ Մենք տեսնում ենք, որ աշխարհը չի ցանկանում, որ Հայաստանը պարտվի: Երկրների շրջանակ կա, որոնք ակտիվորեն աջակցում են մեզ։ Չնայած մշակույթների տարբերությանը, մենք ընդհանուր հասկացողություն ունենք, որ աշխարհին կայունություն է պետք,իսկ բոլոր տեսակի ահաբեկիչներին պետք է կազմակերպված հակահարված տալ: Սրանում նման են Հայաստանի, Հունաստանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հնդկաստանի և այլ երկրների շահերը։ Մեր պարտքն է համատեղ ուժերով զարգացնել տնտեսական կապերը և գործարար գործընկերությունը։ Արդյունքում կհայտնվի անվտանգության նոր ճարտարապետություն: Հենց դա կերաշխավորի կայուն խաղաղությունը։
2024/05/13 19:50:59
Back to Top
HTML Embed Code: