Telegram Web Link
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ասում են՝ Երևանը Արցախի նման չէ, բայց եկեք գյուղ ու տեսեք՝ բնությունն ինչքան նման է Արցախին. Էլինա Բալասանյան

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/eBbhMcivp9k

#ՄԱՎԵՏԱ #Դուալ_կրթություն
👍111
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Եթե Հայաստանը չլիներ, ես ինձ և՛ փախստական կհամարեի, և՛ օտար կզգայի. Էլինա Բալասանյան

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/eBbhMcivp9k

#ՄԱՎԵՏԱ #Դուալ_կրթություն
👍133
Արցախը չի դադարել լինել իմ ոգեշնչման աղբյուրը | Հայացքն Արցախին․ Հերմինե Ավագյան

«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը լրագրող, գրող Հերմինե Ավագյանն է։ Ծնվել է 1989 թվականին՝ Արցախի Աշան գյուղում։ 6 գրքի հեղինակ է, որոնցից 2-ը գրել է պատերազմից հետո։ Նրա յուրաքանչյուր տողում կարելի է տեսնել պատերազմ, ցավ, կորուստ, կարոտ, բայց` ոչ հուսալքություն։ Բացի գրական գործունեությունից, նաև զբաղվում է մշակութային ու կրթական ծրագրերով՝ աջակցելով տեղահանված արցախցիներին։ Մտքերով ամեն օր Արցախում է՝ հայրենի գյուղում։ Հավատում ու սպասում է վերադարձին։

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/Wn3uNwF8978

#Հայացքն_Արցախին #ԱրցախTV #Արցախ
11👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Նոր հնարավորություն գյուղատնտեսության ոլորտում՝ գիտելիքից մինչև երաշխավորված աշխատանք

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/eBbhMcivp9k

#ՄԱՎԵՏԱ #Դուալ_կրթություն
8👍1
Հադրութի օրը` համախմբման ու վերադարձի պատգամով

Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարության ջանքերով և տեղի արցախցիների նախաձեռնությամբ ցանկացած խորհրդանշական օր դառնում է հավաքվելու ու Արցախի մասին հիշեցնելու առիթ։ Օգոստոսի 15-ը նման առիթներից էր` միավորման, ցավի, կորստի, նաև արարման, հույսի ու վերադարձի զգացումներով միախառնված։

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/dliVfZb-bTg

#ԱրցախTV #Արցախ
👍154
Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ զրկված է իր իրավունքներից. Արցախի ԱԺ-ն՝ ԵԱՀԿ մասնակից պետություններին

Ամբողջական հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://shorturl.at/3bvE0

#Արցախ #ԱրցախTV
👍13
Հումանիտար օգնության առաջին փուլն ամփոփվեց

Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսված հումանիտար օգնությունը արդեն բաշխվել է Մասիսի 26 համայնքներում և Մասիս քաղաքում: Եվրասիա ինքնավար շահույթ չհետապնդող կազմակերպության անդամներն ու կամավորները ամփոփում են առաջին բաշխման կետի համակարգման աշխատանքները: Հաջորդիվ Գյումրին է, Աբովյանը ու Կապանը։

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/Enpn552RHZ4

#ԱրցախTV #Արցախ
👍7👎1
Անհետ կորածների և Արցախում հուղարկավորվածների հարցը պետք է պահվի օրակարգում

2023թ․ Արցախում ռազմական գործողությունների և վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած, զոհված ու Արցախում հուղարկավորված անձանց հարազատները այսօր՝ օգոստոսի 21-ին, բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի առջև։ Նրանք պահանջել են, որ կառավարությունը քայլեր ձեռնարկի՝ Արցախում հուղարկավորված իրենց հարազատների արտաշիրիմումն ու աճյունների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու համար։

Հարազատները նամակներ են փոխանցել ՀՀ վարչապետին և ԱԱԾ տնօրենին՝ պահանջելով, որ պետությունը շարունակի զբաղվել անհետ կորած անձանց ճակատագրով։

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/xlu5QOeGKAI

#ԱրցախTV #Արցախ
👍72
Արցախցի ուսանողները սպասում են Հայաստանի կառավարության որոշմանը. վարձավճարի փոխհատուցման հարցը դեռ օդում կախված է

Արցախցի հարյուրավոր ուսանողներ կանգնած են անորոշության առջև: 2023-ից ՀՀ կառավարությունը որոշել էր փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձավճարները, սակայն 2025-2026 ուսումնական տարում բուհ ընդունված ուսանողները ծրագրի շահառու չեն: Բռնի տեղահանված ընտանիքները սոցիալական ծանր վիճակում են: Քաղաքացիական հասարակությունն ու իրավապաշտպանները ՀՀ կառավարությանը կոչ են անում վերանայել որոշումները՝ ապահովելու կրթության շարունակականությունը:

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/n1sqVVGDXwM

#ԱրցախTV #Արցախ
👍54
Արցախն օգնեց ընկալել իմ կյանքի իմաստը | Հայացքն Արցախին․ Հովհաննես Իշխանյան

«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը գրող, լրագրող, վավերագրական ֆիլմերի մրցանակակիր ռեժիսոր, 2021 թվականից «Ակն ընդ ական վավերագրողների համայնք» ՀԿ-ի համահիմնադիր, նախագահ Հովհաննես Իշխանյանն է։ Իր բազմապրոֆիլ գործունեությամբ Արցախի թեման միշտ ուշադրության կենտրոնում է պահում։ Հասցրել է տեսնել ու ճանաչել Արցախը։ Հանրային ուշադրությունն Արցախի վրա սևեռելու նպատակով մի շարք միջոցառումներ է կազմակերպել Արցախում։ Հիմա էլ բռնի տեղահանված արցախցիների ոտնահարված իրավունքների հարցն է փորձում բարձրացնել։

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/WBJg6KEv8rY

#Հայացքն_Արցախին #ԱրցախTV #Արցախ
👍93
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արցախ TV-ն թույլ չի տալիս մոռանալ Արցախը. ձեռքը միշտ զարկերակի վրա է | Հրանտ Թոխատյան

📣Արցախ TV-ին ունի բոլորիդ աջակցության կարիքը։ Ձեր յուրաքանչյուր ներդրում կարևոր է

📌Աջակցել կարող եք reArmenia հարթակում՝ https://t.ly/oOi_C

📌Ինչպես նաև Patreon-ում՝ https://bit.ly/3xSiEUy
13👍8🥰1
Ինչ էլ ասեն միջազգային կամ ազգային գործիչները՝ սա Հայաստան է, և վերջ. Լեոնիդ Ազգալդյան | Փրկված հուշեր

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/h0-mYRJsZiY

#Փրկված_հուշեր #Արխիվ #ԱրցախTV #Արցախ
23👍1
Այրված հող, վազող մարդիկ. պատերազմն ու փրկությունը | Վերապրում. Նիկոլայ Գրիգորյան

Նիկոլայ Գրիգորյանը ծնվել և մեծացել է Ստեփանակերտում: 2023 թվականին նա ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և որոշել վերադառնալ հայրենիք՝ Արցախ: 2023 թվականի բլոկադայի պատճառով ստիպված էր հաղթահարել բազմաթիվ փորձություններ՝ տուն վերադառնալու համար: ԿԽՄԿ-ի միջնորդությամբ դա նրան հաջողվեց 2023 թվականի օգոստոսի 12-ին: Սեպտեմբերյան պատերազմի օրերին, այնուհետև Հայկազովի վառելիքի պահեստի սարսափելի պայթյունի ու բռնի տեղահանության հետևանքով, Նիկոլայն ստիպված եղավ փոխել իր մասնագիտական ուղին, սակայն ոչ իր առաքելությունը՝ պաշտպանել ու օգնել մարդկանց: Բժիշկ Նիկոլայ Գրիգորյանի վկայությունը՝ «Վերապրում»-ի հերթական դրվագում:

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/sNRfA4GstHA

#Վերապրում #ԱրցախTV #Արցախ
8👍5😢2
2025-2026 ուսումնական տարում ՀՀ պետական բուհեր ընդունված արցախցի ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի

Ամբողջական հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://shorturl.at/aWHxo

#Արցախ #ԱրցախTV
👍71
Սամվել Կարապետյանը և Արցախը. հույսի և բարեկամության կամուրջ

Արցախյան առաջին պատերազմը թողեց խոր վերքեր՝ մարդկային կորուստներ, ավերված քաղաքներ ու գյուղեր, քայքայված տնտեսություն, բայց չկոտրեց արցախցու՝ հայրենի հողում ապրելու կամքը։ Պատերազմից հետո Արցախը փորձեց հնարավորինս արագ ոտքի կանգնել:

Հայության հավաքական ուժն ու նվիրումը դարձան այն հենարանը, որի շնորհիվ Արցախը վերածնվեց։

Այդ նվիրյալների շարքում առանձնանում է ազգային բարերար Սամվել Կարապետյանը։ Նա չբավարարվեց միայն խոսքով ու կարեկցանքով՝ ընտրեց գործելու ճանապարհը։ Նրա նախաձեռնած ու ֆինանսավորած բազմաթիվ ծրագրեր նոր շունչ հաղորդեցին Արցախի գյուղերին ու քաղաքներին՝ փոխելով հարյուրավոր ճակատագրեր։ Նա կանգնեց Արցախի կողքին ոչ միայն որպես բարեգործ, այլև որպես վստահելի ընկեր ու նվիրված հայորդի, որի աջակցությունը միշտ հիշվելու է անսահման երախտագիտությամբ։

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/F8pTNEW0lQ8

#ԱրցախTV #Արցախ
10👍3🥰1
Չե՛նք ուրանում, չե՛նք մոռանում, չե՛նք լռում. Մեծ հանրահավաք սեպտեմբերի 2-ին

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/KOc8n9b7ncY

#ԱրցախTV #Արցախ
👍176😢1
Ծնվել եմ Արցախում. Արցախի ձայնը նոր սերնդի նոտաներում

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը Արցախից բռնի տեղահանված 23 երաժիշտների համար զարգանալու, միջազգային բեմերում ելույթ ունենալու և մշակութային ժառանգությունը պահպանելու նոր հնարավորություն է։ Արցախցի պատանիները շարունակում են իրենց երաժշտական ուղին՝ Արցախի ձայնը ներկայացնելով ամբողջ աշխարհին։ Այս ծրագրի շնորհիվ նրանք ոչ միայն սովորում են Հայաստանի լավագույն մասնագետների մոտ, այլև վերածվում են մշակութային դեսպանների՝ համաշխարհային բեմերում հնչեցնելով իրենց հայրենիքի պատմությունը։

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/lbdEqpEueyw

#ԱրցախTV #Արցախ
17👍2
Արցախում չկար ինդիվիդուալիզմ, կար միայն կոլեկտիվիզմ | Հայացքն Արցախին. Ասպրամ Իսրայելյան

Ասպրամ Իսրայելյանը ծնվել է Արցախի Ստեփանակերտ քաղաքում։ Դպրոցն ավարտել է Ստեփանակերտում և ընդունվել Իսրայելի EMIS միջազգային դպրոց, այնուհետև՝ սովորել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում։ Ավարտելուց հետո որոշել է մագիստրոսական կրթությունը ստանալ Հարվարդում։ Արցախի մասին մեծ կարոտով է խոսում և պատրաստ է օգտագործել Հարվարդի հարթակը` Արցախի պատմությունն ու մարտահրավերները ներկայացնելու համար։

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/M8RnjQG20Ls

#Հայացքն_Արցախին #ԱրցախTV #Արցախ
13👍8👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Արցախյան հակամարտությունը լուծված չէ․ մեծ հանրահավաք սեպտեմբերի 2-ին

Սեպտեմբերի 2-ին` ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա Միասնության հավաք՝ հանուն մեր իրավունքների, հանուն Արցախի վերադարձի, հանուն մեր ազգային արժանապատվության, հանուն Հայաստանի Հանրապետության։

#Արցախ #ԱրցախTV
👍147👎1🥰1
Այլ ճանապարհ չունենք. դիմադրություն կամ կործանում | Փրկված հուշեր, 1991թ. սեպտեմբերի 2

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում ընդունվեց հռչակագիր՝ ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին: Արցախն իր անկախությունը հռչակեց Խորհրդային Միության օրենսդրության հիման վրա՝ պահպանելով բոլոր օրենքներն ու ընթացակարգերը։
Արցախի Հանրային հեռուստատեսության արխիվներում պահպանվել են այդ պատմական օրվա ելույթները։ «Փրկված հուշեր» շարքի հերթական թողարկումն ամփոփում է 90-ականներին սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու արցախահայության կամքն ու ցանկությունը։

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/XHWb6e22CWM

#Փրկված_հուշեր #Արխիվ #ԱրցախTV #Արցախ
14👍3
2025/10/31 14:57:19
Back to Top
HTML Embed Code: