Telegram Web Link
🇦🇲Վաղն առավոտյան երթը դեպի Երևան կշարունակվի։

📌Ժամը 11:00-ից՝ Սևանի թերակղզու խաչմերուկից։

🔎Հայկական ալիքը շարունակելու է օպերատիվ կերպով լուսաբանել #հայկական երթի ողջ ընթացքը և կիսվել կարևորագույն դրվագներով։

Հայկական ալիք | @hayaliq
‼️Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա

Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիային» հայտնել է Կիրանցի բնակիչներից  մեկը։
Նախնական տվյալներով` սակրավորը վնասվածքներ է ստացել  ոտքի  շրջանում։ ՀՀ դե-ֆակտո ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոյանը հաստատել է տեղեկությունը։

«Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով կյանքին վտանգ չի սպառնում»,-ասել է նա։

🤬Շարունակվում է հայ զինծառայողների ձեռամբ և կյանքի ու անվտանգության գնով թշնամու առաջ ճանապարհն ականազերծելու գործընթացը։

Հայկական ալիք | @hayaliq
Ընկերնե՛ր, մտադիր եմ այսօր՝ ժ․ 23։23-ին, ուղիղ եթերում պատասխանել հաճախ հնչող այն հարցերին, որ հուզում են մեր ազգաբնակչության հիմնականում չկողմնորոշված հատվածին (պայմանական 60-70%)։

Կապ չունի, թե ինչու են հուզում՝ սեփական կասկածների, թե դե-ֆակտո թուրքական իշխանություններ սերմանածի արդյունքում։

Խնդրանքս է միանալ եթերի ժամանակ ու տարածել, ինչպես նաև ձեր կողմից գրել այդպիսի հարցեր, ինչպես օրինակ՝
1․ «Հիմա Սրբազանի ուզածն ի՞նչ ա, որ էդ գյուղերը չտա, ու պատերազմ լինի»;
2․ «Հա բայց ո՞նց կարա եկեղեցին քաղաքականության մեջ մտնի»;
3․ և այլն…։

Շնորհակալություն։

քաղաքագետ Էդգար էլբակյան
@elbakyan_edgar
📌Օրը՝ մայիսի 9-ին

📌Ժամը՝ 16:00-ին

📌Վայրը՝ Հանրապետության Հրապարակ

🇦🇲Նպատակը՝ Հանուն Հայրենիքի

Հայկական ալիք | @hayaliq
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❤️‍🩹 ««Թաղեցյալ լինիմք, բայց ոչ խոնարհիմք». սա շատ կարևոր կարգախոս է, մենք չենք խոնարհվելու: Մովսես Խորենացին ասում էր՝ «…հյուսիսային ազգերի մեջ վեհագույնը», իսկ վեհագույնը երբեք չի խոնարհվում»:

🇦🇲 Գուրգեն Մելիքյան

Հայկական ալիք | @hayaliq
✊🏻 Հայ
🇦🇲 Հայաստան
❤️‍🩹 Հայրենիք
✝️ Աստված


#հանունհայրենիքի

Հայկական ալիք | @hayaliq
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
✝️Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը։

Հայկական ալիք | @hayaliq
⚡️ «Ամեն մէկ «ես» յանցաւոր ապստամբ մը, ամեն մէկ «ես»-ականութիւն` բարոյական մահափորձ մըն է այն Մեծ Ամբողջին դէմ, որ ԱԶԳ կը կոչենք»:

🇦🇲 Գարեգին Նժդեհ

Հայկական ալիք | @hayaliq
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ

Հայկական պատասխան (08.05.2024 թ․) || «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ կապված հարցերի պատասխաններ

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հայկական պատասխան (08.05.2024 թ․) || «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ կապված հարցերի պատասխաններ

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
🇦🇲 Протест в Армении: опрос

Движение «Тавуш во имя Родины» во главе с архиепископом Багратом Галстаняном объявило общенациональный митинг на площади Республики в Ереване 9 мая в 16:00. Примете ли Вы участие?
Anonymous Poll
49%
Да, я поддерживаю Движение
19%
Да, но не смогу присоединиться
4%
Нет, я за Никола Пашиняна
3%
Нет, я за другую силу
24%
Я из другой страны/посмотреть результат
✝️Սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց,

Հաղթական անցյալի ներշնչանքով, և լուսավոր ապագայի հույսով, բայց նաև ծանր զգացումներով ենք այսօր դիմավորում Հաղթանակի և խաղաղության տոնը, տոնը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի: Այս տարի խորհրդանշական զուգադիպությամբ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին տոնախմբում է նաև մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Համբարձումը և Հայրապետական Աթոռի Սուրբ Էջմիածնում վերահաստատվելու հիշատակի օրը: Ազգային, պետական ու եկեղեցական կարևորագույն այս տոների համընկնումով Մայիսի 9-ը ամբողջացնում է խորհուրդը հաղթանակի:

Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը դիմագրավում են գոյաբանական ծանրագույն փորձություններ: Անհուն զրկանքների ու զոհողությունների գնով ազատագրված Արցախը բռնազավթված է ու հայաթափված, մեր սրբավայրերն ու շիրիմները՝ լքված ու ավերակված: Վտանգված են Հայաստանի սահմանները, և սպառնալիքների տակ՝ հայրենաբնակ մեր ժողովրդի կյանքը, կորսված է մեր անդորրը, և խոցոտված՝ մեր ազգային արժանապատվությունը:

Ցավալի կորուստների և դառն պարտությունների մեջ մենք վերստին դառնում ենք դեպի Կյանքի Աղբյուրը, դեպի Ամենախնամն Աստված, որ հազարամյակների փորձությունների ու մաքառումների, արհավիրքների ու աղետների մեջ կյանքի ու հարատևության շնորհով օրհնեց մեզ և ոգեշնչեց՝ ասելով. «Քաջալերվեցեք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16.33): Մենք ժառանգներն ենք մի ժողովրդի, որ մահվան ու տառապանքների դեմ գոտեմարտում երբեք չկորցրեց իր հավատն առ Աստված, պահեց հավատարմությունը իր հոգևոր-ազգային արժեքներին և չհրաժարվեց իր ինքնությունից: Մենք հետնորդներն ենք մեր հերոս նախնյաց, որոնց փառապանծ գործերով հզորացել ու պայծառացել է ազգն ու հայրենիքը, դպրությունը, գիտությունն ու մշակույթը։ Հայրենի հողը շենացնելու, հայոց պետականությունը վերականգնելու նվիրական տեսիլքը վառ պահելու համար մեր հայրերը 1441 թվականին Սսից Սուրբ Էջմիածին փոխադրեցին Հայոց Հայրապետական Աթոռը:

Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածինը համայն հայության հոգևոր տունն է, հայոց անկախ պետականության կերտման դարբնոցը, մեր ժողովրդի հաղթանակների ու հարատևության խորհրդանիշը և ազգային մեր անաղարտ ինքնության ջահակիրն ու պահապանը: Սուրբ Էջմիածնի տեսիլքը այսօր ևս շարունակում է մնալ հոգևոր ներուժն ու ակունքը հաղթանակների: Հաղթանակ՝ փորձությունների դեմ, հաղթանակ՝ ինքնության ու արժանապատվության համար մղվող պայքարում, հաղթանակ՝ առ հայրենին ու առ սրբազան արժեքները հավատարմության: Մեր հաղթանակները չունեն թշնամանքի ու ատելության կնիք, այլոց արժանապատվությունը նսեմացնելու, սրբությունները ոտնահարելու և ինքնությունը ոչնչացնելու չարորակ նկրտում: Մեր հաղթանակները ամրապնդում են կամքն ու վճռականությունը՝ հասնելու խաղաղության, անվտանգ պահելու մեր ժողովրդին, վերահաստատելու համազգային սերն ու համերաշխությունը:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով անհանգստացած աշխարհասփյուռ Մեր զավակների։ Այդ տագնապներով են նաև այս օրերին իրենց ընդվզումի ձայնը բարձրացնում «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման մասնակիցները։ Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները, և մեր ժողովուրդը պատվով հաղթահարի մեզ պատուհասած արհավիրքները։ Արդ, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք դժվարությունների առջև, հիշենք մեր նախնիների սխրանքները, թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան:
Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ՝ Աստծո օրհնությամբ անկասելի դարձնելու մեր ժողովրդի ընթացքը դեպի նոր հորիզոնները մեր լուսավոր գալիքի։


Աղոթենք միասնաբար, որ Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, նոր կորուստներից ու աղետներից հեռու պահի մեր հայրենիքն ու ազգը և Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո շնորհի անվտանգ կյանք ու ստեղծարար հաջողություններ այսօր և միշտ. ամեն։

[ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց ]

Հայկական ալիք | @hayaliq
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
✊🏻 Երթի ծավալները գնալով մեծանում են:

Հայկական ալիք | @hayaliq
Ժ. 18:40-ին Բագրատ սրբազանը պահանջեց դե-ֆակտո վարչապետից՝ 1 ժամվա ընթացքում հրաժարական տալու։

@elbakyan_edgar
⚡️ Բագրատ Սրբազանի կողմից Նիկոլ Փաշինյանին տրված ժամանակը լրանում է 19:40:

Հայկական ալիք | @hayaliq
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚡️ Սրբազանը կոչով դիմեց բուհերի պրոֆեսորադասախոսական կազմին:

Հայկական ալիք | @hayaliq
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚡️ Բագրատ Սրբազանը Թատերական համալսարանի մոտ հավաքված քաղաքացիներին կոչ արեց փակել ճանապարհները:

Հայկական ալիք | @hayaliq
🇦🇲ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔ

📌այսօր՝ մայիսի 10-ին

📌ժամը՝ 18:30-ին

📌վայրը՝ Հանրապետության հրապարակում

📌նպատակը՝ #ՀանունՀայրենիքի

Հայկական ալիք | @hayaliq
😁1
2025/10/28 04:49:07
Back to Top
HTML Embed Code: