Սիրելի՛ ընկերներ, ինչպես գիտեք, մեր Հայկական համալսարանի մի խումբ շրջանավարտների կողմից նախորդ տարվա սեպտեմբերին հիմնվել և ցայսօր արդյունավետորեն գործում է Հայկական առաքելություն բարեգործական հիմնադրամը, որի գործունեության կիզակետում ՀՀ-ում հաստատված արցախցիներին օգնել ու զորացնելն է այնպես, որ մինչև Արցախի վերաազատագրումը շարունակեն ապրել ու կայանալ հայրենիքի այս հատվածում։
Հիմնադրամի կողմից այս պահին իրականացվում է «Նոր տարի 2025» թեմատիկ ծրագիրը, որի շրջանակներում հայաստանյան և սփյուռքյան նվիրատուների ջանքերով արցախցի դիմումագիր երեխաներն ստանում են իրենց փափագած նվերները։
Եթե ցանկանում եք դառնալ նվիրատու, արձագանե՛ք, խնդրեմ, մեկնաբանություններում։ Եթե ցանկանում եք, որ «աջ ձեռքը չիմանա՝ ձախն ինչ է անում», գրե՛ք նամակով։
«Յուրաքանչյուրը թող տա, ինչպես հոժար է սրտով և ոչ թե հարկադրաբար և տրտմությամբ, որովհետև Աստված սիրում է զվարթառատ տուրքը»։ Բ Կորնթացիներին 9։7
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

🥰7🙏4🤩1
Էսօր Մոնթեի ծնված օրն ա…
https://www.youtube.com/watch?v=d-b7ousrrI8
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
https://www.youtube.com/watch?v=d-b7ousrrI8
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
YouTube
Մոնթեականության և իդեալական հայի մասին [ՄԱՐԶԱՀՈՍ]
00:00:00 – Վայրի և թեմայի ներկայացում
00:01:45 – Մոնթեի կյանքի առանցքային դրվագները
00:05:06 – Մոնթեի կերպարի հիմնական առանձնահատկությունները
00:15:01 – Մոնթեն՝ որպես իդեալական հայի կերպար և թյուրքերի թշնամի
00:18:06 – Մոնթեականության և հարատև պայքարի մասին…

🥰18👏11
Մինչ աշխարհն ու մեր տարածաշրջանն ավելի խորն են թաթախվում արյան գետերի մեջ, թշնամի Ադրբեջանը հիմնավորումներ է կառուցում Հայաստանի Սյունիքի մարզի վրա հարձակվելու համար, իսկ ՀՀ դե-ֆակտո թուրքական վարչակարգը ձևեր է փնտրում այդ գործը հեշտացնելու և Հայաստանը լուծարելու համար, հայրենի ընդդիմության մեծ մասը, անհուսորեն թաղված «էլեկտորալ գետտոյի» մեջ, մտածում է ոչ թե թուրքական վարչակարգից ազատվելու, այլ այդ վարչակարգի կազմակերպելիք նոր ընտրություններում միմյանց թիրախավորելով ու պիտակավորելով՝ ընդդիմադիր ձայները մեջ-մեջ անելու մասին։
Իսկ ժողովուրդը, չզգալով ու չտեսնելով մեկին, որ պատրաստ է՝ իրեն վարելու ազգային-ազատագրական պայքարի փշոտ, բայց փրկարար ճանապարհով, պատրաստվում է հերթական «ուրախ տարի ըլնի, ձերն էլ, ձերն էլ, կարևորը՝ խաղաղության ըլնի» ինքնախաբեական մանտրան կրկնելուն՝ նախընտրելով մնալ «դավին անտեղյակ, ցավին անտարբեր»…
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Իսկ ժողովուրդը, չզգալով ու չտեսնելով մեկին, որ պատրաստ է՝ իրեն վարելու ազգային-ազատագրական պայքարի փշոտ, բայց փրկարար ճանապարհով, պատրաստվում է հերթական «ուրախ տարի ըլնի, ձերն էլ, ձերն էլ, կարևորը՝ խաղաղության ըլնի» ինքնախաբեական մանտրան կրկնելուն՝ նախընտրելով մնալ «դավին անտեղյակ, ցավին անտարբեր»…
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
😢30👏10❤🔥5
Կազմակերպչական և հրամանատարական գործի գերագահության մասին.
«Ամեն գնդում ու ամեն վաշտում պատահում են տարբեր որակի մարդիկ։ Գիտակից և անձնազոհ մարդիկ փոքրամասնություն են։ Մյուս ծայրում պիղծ, մորթապաշտ և միտումնավոր թշնամիացածների չնչին փոքրամասնությունն է։ Այս երկու փոքրամասնությունների միջև անվստահ տատանվողների հոծ միջամասնությունն է։ Փլուզում տեղի է ունենում այն ժամանակ, երբ լավագույնները զոհվում կամ դուրս են մղվում ասպարեզից, իսկ մորթապաշտներն ու թշնամիները՝ հաղթանակում։ Այդ ժամանակ միջամասնությունը կազմողները չեն իմանում, ում հետևից գնալ, և վտանգի պահին տրվում են խուճապի։ 1919 թ․ փետրվարի 24-ին մոսկովյան Սյունազարդ դահլիճում երիտասարդ հրամանատարներին ասել եմ հետևյալը․ «Տվե՛ք ինձ երեք հազար դասալիքներ, կոչե՛ք դա գունդ, ես նրանց կտամ մարտական հրամանատար, լավ կոմիսար, համապատասխան գումարտակապետներ, վաշտապետներ ու դասակապետներ, և երեք հազար դասալիքները չորս շաբաթվա ընթացքում մեր հեղափոխական երկրում կվերածվեն գերազանց գնդի… Վերջին շաբաթներում,- հավելել եմ ես,- մենք կրկին փորձեցինք այս ձևը նարվյան և պսկովյան ռազմաճակատներում, որտեղ ցաքուցրիվ փշրանքներից կարողացանք ստեղծել ընտիր զորամասեր»»։
Լև Տրոցկի՝ ռուսական քաղաքացիական պատերազմի հաղթած ղեկավար

👏12🤔2
Հասկանալի է, թե Եղիշե Չարենցի անթիվ-անհամար երկերից հետստալինյան Սովետական Միությունում ինչու հանրահռչակվեց հենց «Երկիր Նաիրին»։ Ռուսական աշխարհակալության կողմից հայերիս առաքվող ուղերձը շատ պարզ է․ «եթե մեզ հետ չեք, վերջներդ սա է»։
Այստեղ ռուսական և թուրքական շահերի միջև հետաքրքիր առնչություն է գոյանում։ Թուրքերին նույնպես ձեռնտու է հայության շրջանում «երկիրնաիրիական» ծեքծեքումները, որովհետև դրա միջոցով կարելի է հայերին անընդմեջ սարսափի մեջ պահել՝ «եթե ուզում եք անկախ լինել, վերջներդ սա է»։
Երևութական նմանության կողքին աչքի է զարնում նաև ռուսական և թուրքական մոտեցումների էութենական տարբերությունը․ առաջինի համար էական է, որ մենք իր դեմ չլինենք կամ ուրիշի հետ չլինենք, իսկ երկրորդի համար էական է, որ մենք ընդհանրապես չլինենք։
Ավելորդ է ասել, որ «Երկիր Նաիրիի» հանդեպ լևոնակապիտուլյանտականների անթաքույց սերը հենց թուրքական մտածողական տարբերակի դրսևորում է։
Մինչդեռ Չարենցը գրել է նաև «Ես իմ անուշ Հայաստանի»-ն և «Ազգային երազ» պոեմը, որ անպայման խորհուրդ եմ տալիս կարդալու։

👏21
Աշխարհն ամբողջությամբ վերադարձել է պատերազմի իրավունքի և ուժի տիրապետության բնական կերպարանքին։
Հայաստանի առաջնային խնդիրը, անշուշտ, այն է, որ երկրի ղեկին մի ռեժիմ է, որ ժողովրդին տանում է ոչ թե պայքարի, այլ ստրկության։
Ցավոք, առաջնային խնդիր լինելով հանդերձ՝ սա միակ խնդիրը չէ։ Հաջորդ խնդիրն այն է, որ այդ ռեժիմի դեմ պայքարի դուրս եկած ազգային-ընդդիմադիր ուժերը ևս, ինչ-որ չափով գիտակցելով երկրի գլխին կախված վտանգի չափը, ինչ-որ չափով պատրաստ չլինելով դրանց ամբողջությամբ առերեսվել, ժողովրդին չեն ուղղում մեկ մարդու պես պայքարելու, կռվելով հայ մնալու և ապրելու իրավունք ստանալու երկար սպասված պատգամները։
Տարիներ շարունակ տեղին ու անտեղին նժդեհներ ու չերչիլներ մեջբերողների մեջ չկան այնպիսիները, որ ժողովրդին ոգի կտան՝ չվհատվելու պատերազմի հեռանկարից, ընդհակառակը՝ այն ընկալելու որպես ազատության գրավական։ Չկան այնպիսիները, որ ժողովրդին ազնվորեն կասեն՝ «ես ձեզ չեմ կարող ոչինչ խոստանալ՝ բացի արյունից, կռուժկով լողանալուց ու կտրոնով հացի հերթերից»։
Իսկ մարդկանց նման բան ասելու համար առաջին հերթին պիտի ինքդ պատրաստ լինես դրան։ Քանի դեռ դա չկա, հայոց քաղաքական դաշտում շարունակում են թևածել «բա ուզում եք՝ պատերա՞զմ լինի», «բա որ դուք գաք, ի՞նչ եք անելու, կռի՞վ եք սկսելու» փակուղային և ինքնացեղասպանական խոսույթները…

💯27👏3
«Դժբախտ ու դժգույն քաղաքների» շքերթ։ Նույն սցենարն ու նույն մեխանիզմը։
"По его словам, на подконтрольной киевскому режиму территории уже начата информационно-пропагандистская кампания по преуменьшению значимости этих городов, упоминая их в негативном окрасе, тем самым показывая, что они обуза, дотационные и не играют важной роли в вопросах обороны."
https://ria.ru/20241211/goroda-1988566292.html

РИА Новости
Киев начал готовиться к сдаче пяти городов в ДНР, заявил Рогов
Киевский режим дал приказ через подконтрольные СМИ готовить общественное мнение к сдаче пяти городов в ДНР, сообщил РИА Новости председатель комиссии... РИА Новости, 11.12.2024
👏3
Ի՞ՆՉՊԵՍ ԸՆԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՍԻՐԻԱՆ
• Արցախյան առաջին հաղթական պատերազմից հետո մի անգամ ՀՀ այն ժամանակվա պաշտպանության նախարարը քարտեզի վրա գեներալ Մանվել Գրիգորյանին է ներկայացնում բանակային զորավարժության սցենարը․
– Էս առաջնագիծն ա, ստեղից էլ թշնամին մտել ա, գրավել ա մեր դիրքերը։
– Գա̈ , թուրք իմ դիրքե՞րն էլ ա գրավե։
– Հա՛։
– Խ**ս կերել ա։
– Իսկական չի գրավել, Մանվե՛լ, ես եմ տենց ասում։
– Գա̈ , դու էլ ես խ**ս կերե։
• Պատերազմի միջով անցնող երկրները պարտվում են այն ժամանակ, երբ կռիվը չավարտված՝ հրամանատարները հանում են զինվորական համազգեստը և հագնում վաղաժամ հյուսված կոստյումները։ Մանվելը հավաքական խտացումն էր այն տեսակի, որ մինչև վերջ մնաց զինվորական համազգեստի մեջ։ Ցավոք, այդ տեսակի ներկայացուցիչների շարքերը նոսրացան՝ հանգեցնելով 2018 թ․-ին։
• Նույնը տեղի ունեցավ Սիրիայում։ 13 տարի մաքառած երկրի իշխող էլիտայի ներսում ի վերջո արմատ գցեց պրոթուրքական խմբավորումը, որ համոզված էր, թե պետք է «լեզու գտնել հարևան Թուրքիայի հետ» (ծանո՞թ ձևակերպում է, չէ՞)։ Արդյունքում մի ողջ տասնամյակ ծանր ու համառ կռիվներով ազատագրված ու պահված երկիրը մի քանի օրում հանձնվեց թշնամուն։
• Ադրբեջանի պարտված նախագահ Աբուլֆազ Էլչիբեյն իր ժամանակին ձևակերպել է այս երևույթը հետևյալ բառերով՝ «tank qabağında duran oğlanlar pul qabağında sındılar» («տանկի դեմը կանգնող տղեքը փողի դեմը չոքեցին»)։

👏14💯13
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
21 տարի առաջ այս օրը ԱՄՆ Պաշտպանության նախարարության թիվ 121 հատուկ նշանակության խումբը «Կարմիր արշալույս» գործողության շրջանակներում հայտնաբերեց և գերեվարեց Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնին։
Դրանից 5 տարի անց՝ 2008 թ․ մարտի 29-ին, ելույթ ունենալով Դամասկոսում կայացած Արաբական երկրների լիգայի վեհաժողովին՝ Լիբիայի ղեկավար Մուամար Կադաֆին զգուշացրեց, որ Սադամի ճակատագիրն սպասում է իրենց բոլորին, եթե շարունակեն աչք փակել ամերիկյան և արևմտյան ամենակուլ աշխարհակալության վրա։ Տանտեր Բաշար Ասադին այդ նախազգուշացումը ծիծաղելի թվաց…
Ժամանակակից ազգային էլիտաների ընչաքաղցությունը, կարճատեսությունն ու համակարգաստեղծ կարողությունների անկումը բերելու են ամբողջ պետությունների և ազգային միավորների անհետացման։ Մեր՝ հայերիս, խնդիրը միայն այն չէ, որ մեր էլիտաները ևս չեն փայլում ռազմավարական խորքային պլանավորման հանճարով, այլ այն, որ մեր թշնամի Թուրքիան համաշխարհային բթամտության այս շքերթում, ցավոք, եզակի բացառություններից է, և ունի էլիտաներ, որ կարողանում են բացի այսպահային աթոռակռվային բազառներից՝ նաև հոգալ 100 տարի հետոյի հարցերը։
Կից՝ Մ․ Կադաֆիի նախազգուշացում-կանխատեսումը․ «Մի ամբողջ արաբական պետության ղեկավարություն կախաղան հանվեց։ Իսկ մենք, այստեղ նստած, ոչինչ չենք ձեռնարկում։ Մինչև ե՞րբ։ Ձեզնից յուրաքանչյուրը կարող է լինել հաջորդը։ Ինչո՞ւ մենք չենք հետաքննում Սադամ Հուսեյնի սպանությունը։ Ամերիկան վերջինիս հետ ուս-ուսի մարտնչում էր Խոմեյնու դեմ։ Նրանք ընկերներ էին։ Չեյնին (ԱՄՆ ՊՆ ղեկավար - Է․Է․) Սադամի ընկերն էր։ Նույնպես և Ռամսֆելդը (ԱՄՆ ՊՆ ղեկավար - Է․Է․), որ Պենտագոնի շեֆն էր, երբ ավերում էին Իրաքը … Սադամ Հուսեյնի մոտ ընկերն էր։ Բայց վերջ ի վերջո նրանք հանձնեցին և կախաղան հանեցին Սադամին։ Հիմա դուք, … նույնպես Ամերիկայի ընկերներն եք, … հավաքվել եք այստեղ։ Լա՛վ, «դուք» չէ, «մենք»։ Բայց միգուցե կգա օրը, երբ Ամերիկան մեզ էլ կկախի»։

👏16💯7😁1
Եթե հայերի ցեղասպանություն հայկական հողերի վրա չի եղել, ինչպես պնդում են թուրքերն ու նրանց դրածո ՀՀ իշխանությունները, ուրեմն թուրքերի ասածն է ստացվում, որ տեղի է ունեցել թյուրքերի ցեղասպանություն ներկայիս ՀՀ տարածքում, որը «թյուրքական հայրենիք» է։
Հայ-թուրքական հարաբերությունների հարցով ապագա բանակցություններում թուրքերի կողմից ցեղասպանության ճանաչումն ըստ այդմ պիտի լինի կանխարգելիչ նախապայման, այլապես Հայաստանը չի կարող դիմակայել թուրքական սպառնալիքին։
https://youtu.be/pYZ72urzQao?si=V4fIe9jmEiY0znmq
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Հայ-թուրքական հարաբերությունների հարցով ապագա բանակցություններում թուրքերի կողմից ցեղասպանության ճանաչումն ըստ այդմ պիտի լինի կանխարգելիչ նախապայման, այլապես Հայաստանը չի կարող դիմակայել թուրքական սպառնալիքին։
https://youtu.be/pYZ72urzQao?si=V4fIe9jmEiY0znmq
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
YouTube
Ազգային ուժերը պետք է նախապայման դնեն Ցեղասպանության ճանաչումը. Էլբակյան
Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
#Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
#live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

Հայաստանի անկումը հետևանք է բացառապես գաղափարազրկության, և Հայաստանի զարթոնքն սկսելու է բացառապես գաղափարական զարթոնքով։
https://www.panorama.am/am/news/2024/12/22/%D4%B7%D5%A4%D5%A3%D5%A1%D6%80-%D4%B7%D5%AC%D5%A2%D5%A1%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6/3093889
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
https://www.panorama.am/am/news/2024/12/22/%D4%B7%D5%A4%D5%A3%D5%A1%D6%80-%D4%B7%D5%AC%D5%A2%D5%A1%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6/3093889
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
panorama.am
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան

👏25💯4🥰2🤝1
Նոր տարվա առթիվ դժվար է ավելի խորունկ բան ասել, քան այն, ինչ 1879 թ․ գրել է Ռափայել Պատկանյանը։
«Երնէ՜կ, թէ այս նոր տարին
Հայ ազգ ի մի գումարուէր,
Ի գլուխ Կարնոյ Հայ ամրին
Հայի դրօշակ ծածանէր»։
#ՀաջորդՏարիՇուշիում
#ՀավերժականՀայաստան
https://youtu.be/dxb4VFrOQaw
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
«Երնէ՜կ, թէ այս նոր տարին
Հայ ազգ ի մի գումարուէր,
Ի գլուխ Կարնոյ Հայ ամրին
Հայի դրօշակ ծածանէր»։
#ՀաջորդՏարիՇուշիում
#ՀավերժականՀայաստան
https://youtu.be/dxb4VFrOQaw
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
YouTube
Էդգար Էլբակյան (Աղդամ) – Երնեկ, թե այս նոր տարին
Հեղինակ՝ Ռափայել Պատկանյան
Հնչյունային ռեժիսոր և ձայնագրող՝ Հայկ Ղևոնդյան XP (HGH Records)
Լուսանկարներում՝ Արցախի՝ ներկայումս ժամանակավորապես օկուպացված տարածքների ձմեռային պատկերներ։
* *
ՆՈՐ ՏԱՐԻ
Երնէ՜կ, թէ այս նոր տարին
Վերջ տար Հայի ցաւերուն․
Չարը…

🙏37👏11💯5
Վերնագիրը «կիսամեջբերում» է։ Պահեստային բենզին պահելու «օդում կախված» վկայությունները վերաբերում են 2022 թ․ սեպտեմբերին։ Ինչևէ, էականը դա չէ, այլ այն, որ դե-ֆակտո իշխանությունները Հայաստանին տանում են նոր կապիտուլյացիայի, 2025 թ․-ը հռչակել են «թուրքերի տակ պառկելու» տարի, իսկ ապագա ազգային իշխանություններից ժողովրդի պահանջած ակնկալիքները պետք է լինեն առարկայական։
https://www.youtube.com/watch?v=lKDfW6iUpqE
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
https://www.youtube.com/watch?v=lKDfW6iUpqE
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
YouTube
ՔՊ-ում անհանգիստ են. մեքենաների մեջ բենզին են պահում՝ դեպի Վրաստանի սահման փախուստի համար. Էլբակյան
Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
#Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
#live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…
#Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
#live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…
💯12👏6
Ինչպես են ՀՀ դե-ֆակտո իշխանությունները կրկնում Օսմանյան կայսրության քարոզչությունը, ինչպես կարելի է հաղթահարել հայաստանյան ընդդիմության ներսում առկա հակամարտը, և ինչու է իշխանափոխության ռազմավարությունը սխալ։ Եվ իհարկե՝ թշնամու բանտում հալածվող մեր եղբայրների մասին։
https://www.youtube.com/live/kdw0GHelhIc?si=FF8ObghRERj3HKsF
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
https://www.youtube.com/live/kdw0GHelhIc?si=FF8ObghRERj3HKsF
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
YouTube
#ՈՒՂԻՂ․ Ինչպես է Նիկոլը հանձնում Արմավիրը․ Էդգար Էլբակյան
🚩Բաժանորդագրվե՛ք Telegram ալիքին. https://www.tg-me.com/hayeliakumb
Պաշտոնական Կայք - https://hayeli.am/
Facebook: https://www.facebook.com/hayeliclub/
Telegram: https://www.tg-me.com/+PcfjvKj4PzJhMzI0
Tiktok: https://www.tiktok.com/@hayeli_official
Viber: https://cutt.ly/5wn8sJBS…

👏11💯4🤡2
«Թող հորդի իրավունքը ինչպես ջուր, և արդարությունը՝ ինչպես անհուն հեղեղ»։ Ամոս 5․24
Արդարությունը և արդարության հիման վրա ծնված իրավունքը մարդ էակի անկապտելի և բնական պահանջմունքն են։ Այդ պահանջմունքը ծագել է մարդու հետ միաժամանակ՝ կենսաբանական-նյարդային մակարդակից արդեն ուղեկցելով վերջինիս։
Այս է պատճառը, որ արդարությունը բռնաբարողի մասին հաճախ ասում ենք՝ «մարդ չի»։ Այս է նաև պատճառը, որ մարդկային հասարակությունները միշտ արհամարհանքով են նայել անարդարությունը ողջունողներին։ Այդ մարդիկ խնդիր ունեն ոչ սոսկ բարոյականության, այլև առաջին հերթին՝ ուղեղի հետ, քանզի հենց մարդուս ուղեղն է պատասխանատու արդարության խախտմանը բացասական արձագանքելու համար։
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում և Հայաստանի հետ, մեծագույն անարդարություն է։ Նրանք, որ ստեղծում են այդ անարդարությունը, հայության և Հայաստանի թշնամին են։ Նրանք, որ ողջունում են այդ անարդարությունը, թշնամու գործիքն են։ Իսկ նրանք, որ չեն հասկանում, որ գործ ունեն անարդարության հետ, և որ այդ անարդարությունը նաև հենց իրենց դեմ է, խաբված են, և պիտի դարձի բերվեն։
Հայ իշխանների «դատը» Բաքվում անարդարության գագաթնակետ է, որովհետև չկա արդարություն այնտեղ, ուր թուրքը դատում է հային։ Խաբված մարդկանց պետք է այսպես բացատրել տեղի ունեցողը, որ հայի դեմ թուրքի գործած անարդարության զոհ է յուրաքանչյուր հայ, այդ թվում՝ ինքը։
Հայության ինքնորոշումն սկսել է Հայկ Նահապետից։ Նրա պայքարը սոսկ իր աղխի՝ գերդաստանի ազատության համար չէր, այլև բռնակալ անարդարության դեմ։ Ով ճշմարիտ հայ է, պարտավոր է պայքարել արդարության համար, և արդարությունն այդ կերպ անպայման հաղթելու է։

👏24🙏3
«Հայ ռազմաքաղաքական առաջնորդների դեմ Ադրբեջանի Հանրապետության վարած ապօրինի հաշվեհարդարի գործընթացն անցնող շաբաթ դրսևորվեց բեմադրված շինծու «դատավարության» տեսքով։
Սիրելի՛ հայրենակիցներ, իրավիճակի ողբերգականությունը չի կարող արդարացում լինել հուսահատության կամ սթափությունը կորցնելու համար։ Իրավիճակի սթափ գնահատականը հուշում է, որ հարցը կարող է լուծվել բացառապես Հայաստանում ազգային շահերին և օրակարգին ծառայող իշխանությունների առկայության պարագայում։ Նման հավակնություն ունեցող որևէ ուժից կամ ուժերից ժողովուրդն իրավասու է այսօրվանից արդեն պահանջելու հետևողական պայքար Հայաստանի և հայության դեմ իրականացվող անարդարությունների դեմ, որոնց շարքում է նաև հայ ռազմաքաղաքական առաջնորդների դեմ ապօրինի հաշվեհարդարի գործընթացը»։
https://168.am/2025/01/19/2154813.html

168.am
«Հայկական նախագծի» հայտարարությունը պատանդառված հայ ռազմաքաղաքական առաջնորդների «դատավարության» առնչությամբ
Հայ ռազմաքաղաքական առաջնորդների դեմ Ադրբեջանի Հանրապետության վարած ապօրինի հաշվեհարդարի գործընթացն անցնող շաբաթ դրսևորվեց բեմադրված շինծու «դատավարության» տեսքով։
❤🔥9
Forwarded from HAYELI.AM
#ՈՒՂԻՂ․ Թուրքական քարոզ՝ Ալեն Սիմոնյանի թքոտ բերանից․ Էդգար Էլբակյան
https://youtube.com/live/REpV8LIaRI4?feature=share
https://youtube.com/live/REpV8LIaRI4?feature=share
YouTube
#ՈՒՂԻՂ․ Թուրքական քարոզ՝ Ալեն Սիմոնյանի թքոտ բերանից․ Էդգար Էլբակյան
🚩Բաժանորդագրվե՛ք Telegram ալիքին. https://www.tg-me.com/hayeliakumb
Պաշտոնական Կայք - https://hayeli.am/
Facebook: https://www.facebook.com/hayeliclub/
Telegram: https://www.tg-me.com/+PcfjvKj4PzJhMzI0
Tiktok: https://www.tiktok.com/@hayeli_official
Viber: https://cutt.ly/5wn8sJBS…
Պաշտոնական Կայք - https://hayeli.am/
Facebook: https://www.facebook.com/hayeliclub/
Telegram: https://www.tg-me.com/+PcfjvKj4PzJhMzI0
Tiktok: https://www.tiktok.com/@hayeli_official
Viber: https://cutt.ly/5wn8sJBS…
💯19👏2
⚠️ ⚠️ Մարդկությունը պատրաստ չէ առերեսվել այն վիրուսներին, որոնք կարող են լույս աշխարհ գալ հավերժական սառույցների ու սառցակալումների հալելու հետևանքով։
Այս մասին ասել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ կլիմայի փոփոխության հարցերով նախկին խորհրդական Ռաե Կվոն Չունգը։
Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ կարդացածս մի պարզ մեկնաբանություն երբեք մտքիցս դուրս չի գալիս․ «աշխարհն այլևս երբեք նախկին ապահով վայրը չի լինելու»։
Այս ամենին եթե գումարում ենք կլիմայականի հետ լծորդված ռազմաքաղաքական տեկտոնիկ տեղաշարժերը, ցեղասպանություններն ու վերաձևումները, հասկանում ենք, որ մարդկությանը, այդ թվում՝ Հայաստանին ու հայաշխարհին, լրջագույն մարտահրավերներ են սպասում։
Որևէ ազգային էլիտայի կարևոր պարտադիր հատկանիշ է տվյալ ազգին սպառնացող քաղաքակրթական մարտահրավերների վաղաժամ հավաստանշումն ու դրանց դիմակայելու համար արդյունավետ ծրագրի կազմումն ու իրականացումը։
If you know what I mean…

💯21👏1