Telegram Web Link
Ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել իբր «դատավորի մասին արատավորող կամ դատավորի իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու» համար։

Դպրոցական աշակերտի համար է նույնիսկ պարզ, որ եթե պետության դե-ֆակտո ղեկավարը պնդում է, որ «չկա դատավոր, որ կարա իրա ասածը չանի» (sic!)՝ դրանով իսկ արատավորելով ԲՈԼՈՐ դատավորներին, ընդդիմադիր գործչին նման մեղադրանք առաջադրելը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հալածանք և հաշվեհարդար։

Էդգար Ղազարյանի գործով դատական նիստը կկայանա վաղը քրեական դատարանի «Ավան» նստավայրում (Գյուլիքեխվյան 20)։ Ժամը կհայտնի ազգային իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
😡10🤯7👀1
Դեկտեմբերից ահազանգում եմ ներընդդիմադիր դաշտի ահագնացող երկպառակությունների, այս դեպքում նույնիսկ՝ բազմապառակությունների մասին։ Այդ առումով հիմա բոլոր հնարավոր ու անհնար մտահոգությունները միս ու արյուն են ստացել։ «Անուն գոռոցի» խաղացող երեխաների օրինակով սկսվել են աջ ու ձախ տենդագին վազքն ու բղավոցը՝ փոխադարձ մեղադրանքների, պիտակավորումների, կծոցների, «դարավոր սկրինշոտերի» ու փոխադարձ ցեխարձակումների։

Այս հայրենակուլ ճահճում ոչ ոք այլևս չի հիշի միավորման կոչերի ու հիմնավորումների մասին։ Ըստ որում՝ խոսքը բնավ իմ համեստ կոչերի մասին չէ։ Գոնե ինձ հայտնի ամենածանրակշիռ քաղաքական կոչը, որ արվել է վերջերս, Դաշնակցության Բյուրոյի՝ հունվարի 18-ով թվագրվող հայտարարությունն է․

«Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի ազգային իշխանություն ձեւավորելու եւ համահայկական կարողականությամբ Ուժեղ Հայաստան կառուցելու գործում»։

Ձայն բարբառոյ յանապատի…

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդՏարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏24😢3👌3
Վաղվա ազգային միջոցառումների ժամանակացույց

• Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ | Ծիծեռնակաբերդի խաչքարի մոտ, ժ․ 12։00-ին | «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ - հղում

• Հավաք՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի | ԱԳՆ-ի շենքի մոտ, ժ․ 12։00-ին | քաղ․ գործիչ Մեսրոպ Առաքելյան - հղում

🚨 ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԵՎ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է 🚨 | Կառավարության շենքի մոտ, ժ․ 12։30-ին | Բաբոն Տեր ա նախաձեռնություն - հղում

Առաջինին կմասնակցեմ կենդանի (ավելի շուտ էի հրավիրված), երկրորդին՝ հայտարարությունը տարածելով։ Դուք էլ միացե՛ք՝ ըստ ժամանակատարածական հարմարության։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏18🥰3
Եթե «տալով» հնարավոր է «հանգիստ ապրել», ինչո՞ւ խոփ-խոշոր Արևմտյան Հայաստանը տալուց հետո «հանգիստ» չապրեցինք ու Նախիջևանը կորցրինք, ինչո՞ւ Նախիջևանը տալուց հետո «հանգիստ» չապրեցինք ու Արցախի հարց գոյացավ, ինչո՞ւ Արցախը տալուց հետո «հանգիստ» չապրեցինք ու Տավուշի ու Սյունիքի հարց գոյացավ։

Պատասխանը պարզ է․ խնդիրը «տանք, հանգիստ ապրենք» բանաձևի ՍԽԱԼԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է։ Միայն պայքարելով է հնարավոր հանգիստ ապրել։

https://www.youtube.com/watch?v=2sg-nCbF3Vs

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
💯20👏5
Media is too big
VIEW IN TELEGRAM
⚡️Տարեց կնոջ ատամները քաշել-հանել էին. ցեղասպան քաղաքականությունը սահմանափակում չունի

Քաղաքագետ
Էդգար Էլբակյան

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💯13
⚡️«Հայկական նախագծի» հայտարարությունն Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ

🔷Իրավիճակի սթափ գնահատումը հուշում է, որ հայոց բռնազավթված հողերի վերազատագրման և բնակչության վերադարձի հարցերը կարող են լուծվել բացառապես Հայաստանում ազգայի շահերին և օրակարգին ծառայող իշխանությունների առկայության պարագայում։

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💯15👏1
Երբ լուր տարածվեց, որ թուրքերը Հակարի գետի վրա կառուցված ապօրինի անցակետում պատանդառել են Ռուբեն Վարդանյանին, Երևանում գտնվող կառավարության շենքում բացվեց շամպայնի տոնական շիշ։

Լինի հավատացյալ, թե անկրոն՝ ամենասահմռկեցուցիչ հարցը, որ որևէ մարդ կարող է ստանալ, աստվածաշնչյան «ո՞ւր է Հաբէլ՝ եղբայր քո» նախադասությունն է, որով Աստված դիմեց եղբայրասպան Կայենին…

Հայաստանում շատերը չեն գիտակցում, որ հանձին դե-ֆակտո թուրքական իշխանությունների՝ մենք գործ ունենք բարուց և չարից անդին գործող մի սատանայական համակարգի հետ, որ թշնամի է ո՛չ առանձին վերցրած Ռուբեն Վարդանյանին, ո՛չ առանձին վերցրած նախկին նախագահներին, ո՛չ առանձին վերցրած «մի խումբ ընդդիմադիրների», այլ յուրաքանչյուր հայի և հայաստանցու։

Ամեն անգամ ձեր կամ ձեր մերձավորի փոքրիկ երեխային նայելիս, հիշե՛ք, որ Ռուբեն Վարդանյանի պատանդառության «առթիվ» շամպայնի շիշ բացողը թշնամի է այդ երեխայի խաղաղ, բարեկեցիկ և արժանապատիվ ապագայի համար։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
💯258🥱1
Այն, ինչ հանգեցրեց 2018 թ․-ին, և այն, ինչ տեղի է ունենում այժմ՝ տանելով դեպի ավելի զարհուրելի տեղեր, մենք մի անգամ արդեն ապրել ենք։ Արցախում։ 18-րդ դարում։ Բնիկ հայ մելիքներն այնքան անհաշտ էին իրար հետ, որ նրանցից մեկը, ի հակակշիռ մյուսների, Շուշի հրավիրեց թուրք Փանահ խանին։ Ի վերջո Փանահն ու նրա ժառանգները վերջ տվեցին բոլոր մելիքություններին՝ հրավիրողին էլ, մյուսներին էլ։

Անցյալի ու ներկայի միակ տարբերությունն այն է, որ չնայած փոխադարձ մեղադրանքներին՝ այս դեպքում չկա կոնկրետ մեկ հրավիրող։ Թուրքին Հայաստան հրավիրողն ու նրա ներկայությունը երկարացնողն ինքնին մելիքների անհաշտությունն ու դրա արդյունքում թուլացումն է։

Իսահակի երկվորյակ որդիներ Եսավն ու Հակոբը շուրջ 20 տարի թշնամացած էին անդրանիկության իրավունքի համար։ Դա տարածվեց նաև իրենց ժողովուրդների՝ իսրայելացիների և եդոմացիների վրա։ Ի վերջո տարիքի հետ եկած ողջամտությունն օգնեց, որ նրանք հաշտվեն, բայց երկու ժողովուրդների մեջ արմատացած վեճերն ու հակամարտությունը շարունակվեցին դարեր…

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
😢9💯3🙏1
19-րդ դարից միջազգային հարաբերությունների ասպարեզ մտած Հայոց հարցը ներկայումս իրավական ձևակերպում ունի միայն միջազգային դատարաններում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ՀՀ հայցերով։ Դրանց հետկանչումով ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունները միջազգային իրավական ասպարեզում գերեզման են դնում Հայոց հարցը։


https://168.am/2025/03/05/2178235.html

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան

@elbakyan_edgar
💯13
Ադրբեջանի կողմից պատանդառված Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, չնայած թշնամական փաստացի խոշտանգարանում գտնվելուն, հաստատել է, որ սպա է, ծառայել է հայկական զինված ուժերում, մարտնչել է ադրբեջանական զինված ուժերի դեմ 1990-ականների և 2020 թ․ Արցախյան պատերազմներում։

11-րդ դարում Թաթուլ Վանանդեցի անունով մի իշխան ունեինք, որ թուրքերի դեմ ճակատամարտում վիրավորել էր թշնամու առաջնորդ Տուղրիլ բեկի բարեկամին։ Տուղրիլը խոստանում է, որ եթե տղան ողջ մնա, Թաթուլին ազատ կարձակի, ինչին վերջինս պատասխանում է, որ եթե հարվածն ինքն է հասցրել, ուրեմն տղան կմեռնի…

Սպարապետ Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի վկայությունները հիշեցնում են Աստծո խոսքը Պողոս առաքյալի անունով․ «Իսկ ես զոհաբերվելու եմ, և իմ մեկնումի ժամանակը հասել է։ Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը։ Եվ հիմա ինձ է սպասում արդարության պսակը, որը, որպես հատուցում, ինձ պիտի տա Տերը՝ արդար Դատավորը» (Բ Տիմոթեոս 4։6-8)։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
💯24👏21
Վերջին սպարապետ կարող են ունենալ միայն վերջացած ազգերը։ Հայ ազգը վերջացած չէ՛։

Թուրքական օկուպացիայի օրոք հրապարակված այդ «ֆիլմին» հաջորդած որոշ արձագանքներ կենդանի մարմնավորումն են այն պատկերի, որ մասնագետներս «կարդում ենք» սոցիոլոգիական հարցումների արդյունքներով։

Խոսքն այն մասին է, որ մարդկանց գլուխներում լիակատար խառնաշփոթ է, և անգամ քաղաքականապես ազգային և ակտիվ մարդիկ շատ հաճախ չեն նկատում երևույթների պատճառահետևանքային կապերը։ Այս դեպքում չեն նկատում, որ «ֆիլմն» ակնհայտորեն նկարված է դե-ֆակտո թուրքական իշխանությունների ակտիվ և պասիվ հովանավորությամբ, տարածում է իշխանության քարոզչական թեզերը՝ պատմելով ոչ թե իրական Վազգեն Սարգսյանի, այլ վերջինիս շուրջ կերտված այն կերպարի մասին, որ ձեռնտու է փաստացի իշխող ռեժիմին և նրան սպասարկու մանկլավիկներին։

«Ֆիլմի» վերնագիրն անգամ, ինչպես ակնարկեցի, հակահայկական է ընդհանրապես և մասնավորապես, քանզի ուրանում է Հայաստանի և հայության արժանապատվության համար Ադրբեջանում պատանդառված սպարապետ Լևոն Մնացականյանի չարչարանքն ու սխրանքը։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏40💯10👌21
Երևանում աշխատանքներն է սկսել «Որոտան-3» միջազգային փորձագիտական ամենամյա ֆորումը։

Այն անցկացվում է «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության կողմից։

Առաջին օրվա միջոցառմանը, ինչպես նաև սպասվող հանրային ձեռնարկումներին ծանոթանալու համար կարող եք այցելել «Հայկական նախագծի» ֆեյսբուքյան և ինստագրամյան հարթակներ։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏16
2025/10/22 16:05:15
Back to Top
HTML Embed Code: