Telegram Web Link
Թուրքերի կողմից հավաքագրված թավրիզցի պանթուրքիստը մեղադրում է իրանցի հայրենասեր փորձագետին «ադրբեջանցիների ցեղասպանության» մեջ և Արցախի դրոշի ֆոնին նկարվելու համար՝ օգտագործելով հենց «Արցախ» բառը։

«Կարևորը գործի քննության արդյունքում ինքդ քեզ վրա դուրս չգալն է»։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👌11👏3💩3
ԱՐԻ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մինչ ՀՀ կոլաբորացիոնիստական, դե-ֆակտո թուրքական իշխանությունները համաձայնում են Ադրբեջանի բոլոր պահանջներին, երկիրը տանում թրքացման՝ փաստացի ուս-ուսի գործելով ողջ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» հռչակած թուրք-ադրբեջանական իշխանությունների հետ, ադրբեջանական խոշտանգարանում պատանդառված Դավիթ Մանուկյանը, խոսելով Արցախյան առաջին հաղթական պատերազմի սփյուռքահայ հրամանատարներից մեկի մասին, ասել է․ «Նա «Արևմտյան Հայաստանից էր եկել, և Հայաստանի քաղաքացի էր»։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
🙏18👏53
«ՈՐՈՏԱՆ-3» ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հրապարակվել է «Որոտան-3» ամենամյա միջազգային փորձագիտական ֆորումի ամփոփիչ հայտարարությունը, որի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ սույն հղմամբ։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան

@elbakyan_edgar
👏16💯2
Իրավիճակը շատ պարզ է։ Հայաստանում իշխանության ղեկին մի խմբակ է, որ չի ցանկանում պայքարել թուրքական արշավանքի դեմ։ Ըստ որում՝ «չի ցանկանում պայքարել» ասելով՝ բնավ չեմ հերքում այդ չցանկանալու պատճառ հանդիսացող թուրքահպատակությունն ու կոլաբորացիոնիստ լինելը, որի մասին առաջիններից մեկն եմ բարձրաձայնել 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո, եթե ոչ առաջինը։ Այս դեպքում զուտ արձանագրում եմ փաստ հանդիսացող հետևանքը, որ չեն ցանկանում պայքարել։

Եվ այս խորապատկերին էական է, թե արդյոք հակաիշխանական ճամբարում կա ուժ, որ ցանկանում է պայքարել թուրքական արշավանքի դեմ՝ լավ հասկանալով նման ձեռնարկման վտանգավորությունը, հաստատուն երաշխիքների բացակայությունը և տեխնիկական բարդությունը։

Ըստ որում՝ դարձյալ որպես փաստ պիտի արձանագրեմ, որ թուրքական արշավանքի դեմ պայքարել ցանկանալն ու ի զորու լինելը միայն կարող են ճամփա հարթել Հայաստանում իշխանության հասնելու համար։ Այլ պարագայում որևէ ուժ չի կարող ներքաղաքական պայքարում հաղթանակի հասնել թուրքական դրածո հանդիսացող դե-ֆակտո իշխանությունների դեմ, եթե դրանից հետո պատրաստ չէ արտաքին պայքարում դիմադարձել բուն թուրքական արշավանքին։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան

@elbakyan_edgar
💯19
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այս իշխանությունը վերարտադրվում է մարդկանց սարսափի մեջ պահելով

Էդգար Էլբակյան
💯21👏5
Ի շարս օրվա անցուդարձի՝ քննարկել ենք @srbazan_payqar Սրբազան պայքարի երիտասարդների #չեմ_վստահում նախաձեռնությունը, ինչպես նաև, թե երբ է բարենպաստ միջազգային և տարածաշրջանային վիճակ՝ Հայաստանն ազատագրելու (spoiler:ամեն օր

https://www.youtube.com/watch?v=5Wk1NOKQSWw

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան

@elbakyan_edgar
👏15🙏4
Դե ինչ, վաղը՝ ժ․ 15։00-ին, Ազատության հրապարակում՝ ցույց տալու, որ ղարաբաղյան շարժումն սկսվել է Հայկ նահապետից և շարունակվելու է հավերժ, մինչև հայոց բոլոր հողերի ազատագրումը։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան

@elbakyan_edgar
👏33🙏6🤬1
ՏԻՄ ընտրությունների, ազգային-ազատագրական պայքարի, ընդդիմադիր շարժումների հաջողության ու անհաջողության, փոքր պետությունների հաղթանակի բանաձևի մասին՝ մի քիչ լուրջ, մի քիչ հումորով, մի քիչ՝ սարկազմով, մի քիչ՝ երգով։

https://www.youtube.com/watch?v=fGs-4YORiBA

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան

@elbakyan_edgar
❤‍🔥11👏10
1992 թ․ մարտի 5-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց․ «Կարծում եմ՝ Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակը լիովին կբավարարի բոլոր կողմերին (sic!), քանզի Ղարաբաղը կմնա Ադրբեջանի կազմում, կպահպանվի վերջինիս տարածքային ամբողջականությունը, իսկ ղարաբաղցիները կունենան երաշխավորված կենսագործունեություն»։

Մեկ ամիս անց՝ ապրիլի 10-ին, թուրքերն առանձնակի դաժանությամբ կոտորեցին և ողջակիզեցին Մարտակերտի Մարաղա գյուղի բնակչության մեծ մասին։

Թուրքը մի՛շտ է ցեղասպան։ Հարցն այն է, թե որքանով է արտաքին (այդ թվում՝ հայաստանյան) միջավայրը բարենպաստ իր համար։ Կյանքը ցույց է տալիս, որ երբ Հայաստանում փաստացի իշխում է «բոլոր կողմերին բավարարող լուծում» ման եկողների ոհմակը, թուրքերը հաջողում են իրենց ցեղասպանական ծրագրերի հարցում։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան

@elbakyan_edgar
👏19💯6
Տխուր է հասարակական-քաղաքական դաշտի վիճակը։ Ինքամոռաց ուրացում, արժեքային անկում, դավաճանության նորմալիզացիա, ճամբարափոխության անտիչեմպիոնատ…

Դատավարության ժամանակ գերմանացիների կողմն անցած սովետական դավաճան գեներալ Վլասովը ճանաչել է մեղքը հետևյալ խոսքերով․ «Ես ինձ մեղավոր եմ ճանաչում նրանում, որ, գտնվելով բարդ պայմաններում, ցուցաբերել եմ փոքրոգություն, գերի եմ հանձնվել գերմանացիներին, զրպարտել եմ սովետական հրամանատարությանը»։

Ուժեղ մարդը պոտենցիալ դավաճանից տարբերվում է հենց բարդ պայմաններում ցուցաբերած վարքով։ Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի, ինչպես ասել է Աստված, և նրան փառք բոլոր ստեղծվածներից, ինչպես ասել է պատմահայր Խորենացին։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան

@elbakyan_edgar
👏29👌6🥰3😢2
2020 թ․-ից Ադրբեջանը՝ որպես պետություն, այդ թվում՝ նախագահի մակարդակով, բազմիցս անարգել, այդ թվում՝ այրել է հայկական եռագույնը։ Դա արել է Արցախի ու ՀՀ օկուպացված հողերում։ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները երբեք չեն դատապարտել դա։

Երեկ հայերս որպես պատասխան ակտ այրել ենք ցեղասպան պետություններ (ոչ թե սոսկ «հարևան», այլ ցեղասպան) Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, և ահա այսօր ՀՀ դե-ֆակտո իշխանությունները դատապարտել են դա։

Սա ևս մեկ պարզ վկայություն է, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները թուրքական են, որովհետև հանդես են գալիս թուրքական տեսանկյունի պաշտպանությամբ՝ «թուրքերին կարելի է հայոց դրոշն անարգել, հայերին չի կարելի թուրքերի դրոշն անարգել»։

Իսկ եթե փորձում են մոլորեցնել, թե «մենք արել ենք, դրա համար են իրենք անում, մենք ենք սկսել», բերանները փակե՛ք՝ հիշեցնելով, որ բնիկ հայոց հողերի զավթումը եկվոր թուրքերն են սկսել, ոչ թե հակառակը, հետևաբար՝ հայ-թուրքական թշնամանքի հարուցիչը, մեղավորն ու պատճառը թուրքերն են, ոչ թե հայերիս՝ մեր հողերում ազատ ու երջանիկ ապրելու իրավունքն ու ցանկությունը։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան

@elbakyan_edgar
❤‍🔥16💯13
Forwarded from PARA.TV
‼️ «2020-ից Ադրբեջանը՝ որպես պետություն, այդ թվում՝ նախագահի մակարդակով, բազմիցս անարգել, այդ թվում՝ այրել է հայկական եռագույնը։ Դա արել է Արցախի ու ՀՀ օկուպացված հողերում։ ՀՀ-ի դե-ֆակտո իշխանությունները երբեք չեն դատապարտել դա։

Երեկ հայերս որպես պատասխան ակտ այրել ենք ցեղասպան պետություններ (ոչ թե սոսկ «հարևան», այլ ցեղասպան) Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, և ահա այսօր ՀՀ դե-ֆակտո իշխանությունները դատապարտել են դա։

Սա ևս մեկ պարզ վկայություն է, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները թուրքական են, որովհետև հանդես են գալիս թուրքական տեսանկյունի պաշտպանությամբ՝ «թուրքերին կարելի է հայոց դրոշն անարգել, հայերին չի կարելի թուրքերի դրոշն անարգել»։

Իսկ եթե փորձում են մոլորեցնել, թե «մենք արել ենք, դրա համար են իրենք անում, մենք ենք սկսել», բերանները փակե՛ք՝ հիշեցնելով, որ բնիկ հայոց հողերի զավթումը եկվոր թուրքերն են սկսել, ոչ թե հակառակը, հետևաբար՝ հայ-թուրքական թշնամանքի հարուցիչը, մեղավորն ու պատճառը թուրքերն են, ոչ թե հայերիս՝ մեր հողերում ազատ ու երջանիկ ապրելու իրավունքն ու ցանկությունը»։

Քաղաքագետ Էդգար Էլբակյան
👏31❤‍🔥3🥰1👌1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանի ժամանակավոր հաղթանակը մեր հանդեպ մի էական հիմնապատճառ ունի։ Ադրբեջանում եղել է ազգը միավորող թշնամու կերպար, այն հետևողականորեն մշակվել և զարգացվել է՝ դիպչելով բնակչության բոլոր խավերի սրտին։

Իրենք ի սկզբանե այդչափ մոնոլիտ չէին, իրենց կառուցեցին այդպիսին։ Եթե 1993 թ․-ին, երբ հայերս ազատագրեցինք Աղդամը, աղջաբեդցիները չարախնդում էին աղդամցիների վրա, որովհետև իրար հետ չունեին, ապա արդեն Ալիևյան Ադրբեջանում նման երևույթը բացառվեց։ Ալիևներին հաջողվեց օգտագործել անդրկովկասյան թյուրքերի պատմական հայատյացությունը՝ որպես քաղաքական նոր ազգ ստանալու գործիք։

Ավելի պարզ ասած՝ Ադրբեջանում երբեք չէր կարող ներքին բանավեճ լինել, թե արդյոք պետք է հայոց եռագույնն այրել, թե ոչ։ Իսկ Հայաստանում այդ ընթացքում նախ ազգային գաղափարախոսությունն էր հռչակվում որպես «ֆաշիզմից հինգ պակաս» երևույթ, ապա փորձ էր արվում ոչ թե իրական պաշտպանություն ստեղծել ադրբեջանական հայատյացության դեմ, այլ ի հակադրություն վերջինիս՝ «քաղաքակիրթ աշխարհին» ցույց տալ, որ մենք «իրանց պես չենք»։ Իսկ արդեն վերջում թուրքերը պարզապես մեխանիկորեն իրենց մարդուն բազմեցրին հայոց գահին, ու այս փուլում «թեման փակվեց»՝ ի վնաս մեզ։

Ադրբեջանական քաղաքական հայատյացության և ադրբեջանական ազգային նպատակի հետևողականության մի մշակութային դրսևորմամբ եմ ուզում կիսվել։ Ինչպես և օսմանյան-թուրքական ազգային երազանքի մեջ, այնպես էլ ադրբեջանականում, հայերս «վատագույն դեպքում» իրենց ծառաներն եք, իսկ «լավագույն դեպքում»՝ չկանք։ Ժողովրդական բանահյուսություն հանդիսացող այս քառատողի ասելիքը հենց դա է։ Սա երգվել է դեռ 2020 թ․ մարտին։ 2023 թ․ սեպտեմբերին հայկական պատվիրակությունը՝ որպես «պատվավոր պատանդ» տարվեց հենց Եվլախ, իսկ այս մեյխանաչին հռչակվեց «ազգային մարգարե»։

«Qələt eləyir Qarabağı kim eləyir işğal kimi // Ղալաթ ա արել, ով Ղարաբաղը գրավել ա,
Mübariz bir gizirdi, sanbalı general kimi // Մուբարիզը կոչումով սերժանտ, կշիռով՝ գեներալ ա։
Qarabağı azad eləyək, qapısına hambal kimi // Ղարաբաղն ազատագրենք, Աշոտին ու Արամին
Gətirək Aşotu, Aramı Yevlax uşaqlar üçün // Համբալի պես բերենք եվլախցի ախպերների առաջին»
։

Որպեսզի այս գարշանքով չեզրափակեմ գրառումս, հիշեցնեմ մեր ազգային երազանքի քառատողը, որից բավականին հետ ենք ընկել, բայց պիտի շարունակենք քայլել դեպի նա՝

«Արցախի քաջերը՝ ֆիդայիները,
Քո գերեզմանին երդում են տվել՝
Աղդամն ավերել ու հասնել Բարդա,
Մի խոսքով՝ արյան վրեժը լուծել…»։


#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏23💯7🙏2🥰1
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԴԵ-ՖԱԿՏՈ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԿՈՂՄԻՑ

• Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝ տուֆտոցից, կան փաստեր, որոնք անհերքելի են և նույնիսկ ամենառելյատիվիստական աշխարհակարգում դրանք կենդանի են, քանի դեռ կենդանի է գեթ մեկ հոգի, որ հիշում է դրանց մասին։

• Խորհրդային զորքերի անդառնալի պարտության դեպքում Թուրքիայի՝ Հայաստան ներխուժելու պլանները փաստարկված են ինչպես համակարգային վերլուծության մակարդակում՝ հիմք ընդունելով «հիվանդ մարդու» շուրջ կեսդարյա քաղաքականությունը տարածաշրջանում և Հայկական հարցի վերաբերմամբ, այնպես էլ կոնկրետ վկայություններով, որոնք նույնպես երկշերտ են՝ սկսած լենինականցի գյուղացիների վկայություններից՝ գետի այն ափին կանգնած թուրքական զորքի մասին, վերջացրած արխիվային փաստաթղթերով։

• Այդ փաստաթղթերից մեկը ներկայացնում եմ ձեր ուշադրությանը։ Այն կազմվել է ֆրանսիական բանակի գլխավոր շտաբի 2-րդ բյուրոյի կողմից, ապա որսացվել խորհրդային պետական անվտանգության մարմինների ձեռամբ։ Փաստաթղթից պարզ է դառնում, որ թուրքական «ամենահամեստ» պլաններով իրենք 1918 թ․ և 1920 թ․ նմանությամբ պետք է ռազմակալեին Լենինական քաղաքն ու համանուն շրջանը։ Տեղի հայության համար հետևանքները, բնականաբար, լինելու էին նույնը, ինչ 1918 թ․-ին և 1920 թ․-ին, այսինքն՝ կոտորած։

• Շատ բնական է, որ Հայաստանում հաստատված թուրքական ռեժիմը պետք է սպասարկի նաև թուրքերի նախկին ու ներկա դաշնակիցների շահերը, ինչպես օրինակ՝ Ադրբեջանի բարեկամ Հունգարիայի «ռեստավրացիան» վերջին տարիներին կամ Թուրքիայի բարեկամ նացիստական Գերմանիայի արդարացումը վերջին օրերին։

* Փաստաթղթի աղբյուրը՝ Органы государственной безопасности СССР в Великой Отечественной войне, Сборник документов, т. I (Накануне), кн. 1-ая (ноябрь 1938 г.-декабрь 1940 г.), Москва, 1995, стр. 304

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏17❤‍🔥5
Media is too big
VIEW IN TELEGRAM
ԻՆՉՊԵՍ ԾՆՎԵՑ ՄԵՐ «ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ» ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐԻՑ #հաջորդտարիՇուշիում

Սա հատված է իմ՝ 2021 թ․ հունվարի 1-ի ամանորյա ուղիղ եթերից, որ վերնագրել էի «լավատեսական» և «ի՞նչ անել» մակդիրներով։

Պատերազմից դեռ 3 ամիս էլ չէր անցել, իսկ հասարակությունը ջախջախված ու ապակողմնորոշված վիճակում էր։ Բացի իրավիճակի սառնասիրտ և իրատեսական արձանագրումից՝ պետք էր նաև ոչ պակաս իրատեսական լավատեսություն, ապրելու ու պայքարելու կողմնացույց։ Այդտեղ օգնության եկավ, այսպես ասենք, համաշխարհային լավագույն փորձը՝ հանձին #հաջորդտարիՇուշիում տեղայնացված կարգախոսի։

Անշուշտ, հուսադրելը մեկ բան է, իսկ կենդանի կերպով օրինակ ծառայել այդ հուսադրման իրատեսականության համար՝ լրիվ այլ բան։ «Հայկական նախագծի»՝ անցած 4.5 տարիների աշխատանքը եղել է և շարունակելու է մնալ փորձ ու գործ՝ սեփական օրինակով ցույց տալու, որ #հաջորդտարիՇուշիում և դեպի #հավերժականՀայաստան կարող է լինել և լինելու է։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏22🙏42🤡1🤝1
Հին ու արդյունավետ ժամանակներից.

«Ղարաբաղում բոլոր գործողությունները, որպես կանոն, համաձայնեցվում էին Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ, և այդ ամենին անձամբ հետևում էր Սերժ Սարգսյանը՝ Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարը։ Սերժի վրա էր դրված նաև ջոկատներին զենքով ու զինամթերքով ապահովելու, գործողությունները նախապատրաստելու և վերահսկելու պարտականությունը։ Առանց Սերժի իմացության Ղարաբաղում ոչինչ չէր կատարվում։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը լուծում էր քաղաքական բոլոր բնույթի հարցերը։ Նա Ղարաբաղը Հայաստանին ու աշխարհին կապող թիվ 1 քաղաքական գործիչն էր։ Նրա հետ ու նրա միջոցով էին լուծվում ղարաբաղյան բոլոր թնջուկները՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ»։

ՀՀ ԶՈՒ առաջին շտաբի պետ Գուրգեն Դալիբալթայանի հուշերից

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏21😱1
Օսմանյան կայսրության գոյության, ըստ էության, ամբողջ ընթացքում ևս հայ տղամարդիկ «ազատված էին» բանակից։ Նպատակը հպատակ համարվող ժողովրդին զենքից և բանակային մշակույթից հեռու պահելը, թուլացնելը և հարմար պահին ոչնչացնելն էր, ինչը և տեղի ունեցավ Հայաստանի արևմտյան հողերում 19-20-րդ դարերում։

«Բանակից ազատվելու» նոր նախաձեռնությունը նույն նպատակն է հետապնդում, այն է՝ հեշտացնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից առանց բանակի մնացած և անպաշտպան հոտի վերածված հայության ոչնչացումը հայկական մնացած հայաբնակ հողերում։

Հազարերորդ անգամ կկրկնեմ, որ 2018 թ․-ին Հայաստանում քաղաքական իշխանությունն անցել է թուրքական ռեժիմի, և դա ո՛չ չափազանցություն է, ո՛չ այլաբանություն, ո՛չ էլ քաղաքական սուր բնորոշում։ Դա դառը իրողություն է։ Ուստի՝ քաղաքական հայության միակ ու գերագույն նպատակը պետք է լինի ազատագրվելը թուրքական ներկայիս լծից։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
❤‍🔥14👏14
2025/10/21 23:49:12
Back to Top
HTML Embed Code: