Telegram Web Link
Տարածաշրջանային դրության և Հայաստանի թուրքական զավթման մասին հարցազրույցս լիբանանահայկական «Վանայ ձայն» ռադիոկայանին։

https://soundcloud.com/user-662278087/oragark-edgar-elbakian-22-05

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏12
Media is too big
VIEW IN TELEGRAM
Իրական ամերիկյան արժեքներ, որոնք անպայման պետք է որդեգրել։

«Մեկ էլ զինված գերմանացի տենաս, հերը կանիծես։ Իմ վեջին չի՝ դաժե եթե նորածին ըլնի՝ մի ձեռին կարագի դանակ, մյուսին՝ մոր ծիծը։ Հերը կանիծես» ("Fury", Ayer D., 2014

Ի դեպ, այս մասին դեռևս 1921 թ․-ին ավելի կուլտուրական ասել է Գարեգին Նժդեհը՝ խոսելով Բազարչայ (ներկայումս՝ Գորայք) գյուղի թյուրքաթափման մասին․

«Գիտական ռազմավարության տեսակետից կանայք ու ծերերն էլ վտանգավոր են ճանաչված»։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏19❤‍🔥3💯1
ՄԱՅԻՍ 28 ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր

• 1919 թ. փետրվարին հայոց բանակի գեներալ Քրիստափոր Արարատյանը գրում էր. «Եթէ երէկ մեզ հետ հաշուի էին նստում եւ այսօր էլ հաշուի են նստում, դրա համար մենք պարտական ենք երեք հոգու՝ Արամին, Սիլիկեանին, Դրոյին»։

Ահա թե որտեղ կարող ենք հարգանքի տուրք մատուցել մեր պետության հիմնադիր հայրերից այս երեք մեծություններին

Արամ Մանուկյան – Հայաստանի Հանրապետության հիմնադիր։ Երևանի դիկտատոր։ Հանգչում է Երևանի քաղաքային գերեզմանատանը («Թոխմախ»)՝ հազարավոր այլ տապանաքարերի և ծառաթփերի մեջ պարփակված մի համեստ մահարձանի ներքո։ Առանց աշխարհագրական ճշգրիտ կոորդինատների իմացության անհնար է գտնել, ուստի՝ օգտվե՛ք տեղորոշման հարմարություններից (40°9'5.50"N 44°32'21.92"E)։

Դրաստամատ Կանայան – Բաշ Ապարանի ճակատամարտի հրամանատար, Հայաստանի առաջին երկու հանրապետությունների համահիմնադիր։ Ի սկզբանե աճյունն ամփոփվել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքի Մաունթ Օբուրն գերեզմանատանը (42°22'03.8"N 71°08'54.3"W), ապա՝ Երրորդ հանրապետության ազգային զարթոնքի տարիներին, դստեր ցանկությամբ վերահուղարկավորվել Ապարանում՝ Բաշ Ապարանի հերոսամարտի սովետահայկական հուշակոթողի տարածքում։

Մովսես Սիլիկյան – քաղաքական ազգությամբ և դավանանքով՝ հայ, էթնիկ ծագմամբ՝ ուտի։ Սարդարապատի ճակատամարտի հաղթական հրամանատար։ Զոհ է գնացել սովետական բռնաճնշումներին, 1937 թ․ նոյեմբերի 22-ին ապօրինի գնդակահարվել է ներկայիս գազանանոցի տարածքում։ Հանգստարան չունի։ Թարխանով, այժմ՝ Պուշկինի փողոց 38-րդ շենքի դիմերեսին կա հուշատախտակ, որ 1918-1920 թթ․ այդտեղ է ապրել Մովսես Սիլիկյանը։

• Այսօր ալիքումս կտեղադրեմ նաև մայիս 28-ի հետ կապված ընթերցանության նյութեր՝ Արամ Մանուկյանին վերաբերող Ազգային արխիվի նյութերի և փաստաթղթերի ժողովածուն, ինչպես նաև Մովսես Սիլիկյանի մասին պատմող գիտական հոդված։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
🥰15👏14😍2
Elbakyan's diary
ՄԱՅԻՍ 28 ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր • 1919 թ. փետրվարին հայոց բանակի գեներալ Քրիստափոր Արարատյանը գրում էր. «Եթէ երէկ մեզ հետ հաշուի էին նստում եւ այսօր էլ հաշուի են նստում, դրա համար մենք պարտական ենք երեք հոգու՝ Արամին, Սիլիկեանին, Դրոյին»։ Ահա թե որտեղ կարող ենք հարգանքի…
Ինչպես խոստացել էի, մայիս28յան ընթերցանության համար տեղադրում եմ Արամ Մանուկյանին վերաբերող Ազգային արխիվի նյութերի և փաստաթղթերի ժողովածուն, ինչպես նաև Մովսես Սիլիկյանի մասին պատմող գիտական հոդված։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
🥰4❤‍🔥2😍1🤝1
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐԻ

• Լուսանկարում Երկրորդ աշխարհամարտի տարիներին օկուպացված Լեհաստանում նացիստների կառուցած Տրեբլինկա համակենտրոնացման ճամբարն է։ Ցուցանակի վրա լեհերենով գրված է․ «սպասասրահ, դրամարկղ»։

• Բնականաբար, ոչ մի սպասասրահ, ոչ մի դրամարկղ էլ համակենտրոնացման ճամբարում չկար։ Նացիստները պարզապես կահավորել էին արհեստական երկաթուղային կայարան՝ կեղծ երկաթգծով, պատուհաններով, դրամարկղով և ժամացույցով։ Նպատակը շատ պարզ էր՝ բանտարկյալներին միանգամից մահվան սարսափ չներշնչել և հույս տալ, որ դա միջանկյալ երկաթուղային կայարան է, որտեղից իրենց տեղափոխելու են արևելքում վերաբնակեցնելու։

• Հայաստանի դե-ֆակտո թուրքական իշխանությունները գործում են նույն սկզբունքով։ Դավաճանախմբի բոլոր անդամները շատ լավ գիտեն, որ հայերն ու թուրքերը խաղաղ առևտուր չեն անելու, ոչ մի հայ չի գնալու Բաքվում ապրելու, իսկ Հայաստան եկող թուրքերն էլ լինելու են ոչ թե «խեղճուկրակ փախստականներ», այլ ռամիլսաֆարովներ։ Այդ ստերը կրկնելու իմաստը մարդկանց «հույս» տալն է և մարդկանց ընդվզման դեմն առնելը։

• Խաղաղության, ծիրան ծախելու-գազ առնելու, Բաքվի հայկական եկեղեցի էքսկուրսիա գնալու ստերը նույն նպատակն ու նույն ճշմարտացիությունն ունեն, ինչ Տրեբլինկայի «երկաթուղային կայարանը»։ Նման կեղծիք մի որևէ ժողովրդի հանդեպ կարող է գործել միայն այդ ժողովրդի գոյաբանական թշնամին, որպիսին են ՀՀ դե-ֆակտո իշխանությունները Հայաստանի ու հայ ազգի հանդեպ։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
💯23❤‍🔥3😢3🤬1
ԳԱԼՈՒ Է ԱՐԴԱՐ ԴԱՏԱՍՏԱՆԻ ՕՐԸ

Սեփական ժողովրդի ցեղասպանությունը հաճույքով իրականացրած ռուս դավաճան կոլաբորացիոնիստ Վասիլի Տառականովը, որ գրազով նշան էր բռնում ու կրակում անզեն ռուս երեխաների ու կանանց աչքին և հրճվում դիպչելու դեպքում, ԽՍՀՄ անվտանգության մարմինների կողմից բացահայտվեց միայն 1980-ականներին։ Դատարանում նա փորձեց արդարանալ. «Սաղ պատերազմն ա մեղավոր»։

Այդպես են արդարանալու ՀՀ ներկայիս թուրք պարագլխի այսօրվա գրառումները հավանողներն ու տարածողները՝ «սաղ նի*ոլն էր մեղավոր»։ Ֆիքսե՛ք նրանց բոլորին, ում կարող եք, քանզի գալու է Հայկական դատաստանի օրը, որ իրենց իսկ հասկանալի լեզվով բացատրվի, որ եթե անգամ «նի*ոլն» է մեղավոր, որ քեզ գայթակղեցրել և դարձրել է հոգով բոզ, միևնույնն է՝ բոզացողը դու ես, և դու պիտի պատասխան կրես քո բոզական արարքի համար։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
💯31👏41😁1🙏1
Հայկական գյուղերը քոչվորներից ազատելու, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհի մաքրագործման և հողահավաքի գործն ուշ միջնադարում սկսել է Հայոց եկեղեցին՝ հանձինս կաթողիկոսներ Ղազար Ջահկեցու և Սիմեոն Երևանցու։

Բնական է, որ ներկայումս հայկական գյուղերում քոչվոր թյուրքերին բնակեցնել ցանկացող ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունները պիտի թիրախավորեն Հայոց թագավորության պաշտպան Հայոց եկեղեցուն։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏25💯12👌3
Հայոց եկեղեցու նզովքը (23.04.2024 թ.) նվաստիս գրաբարյան փոխադրությամբ

«Վասն այնորիկ՝

ամենայն որ ջանայ ջնջեսցէ զյիշատակ կամ երկմտեսցէ ի վերայ ճշմարիտ լինելոյ Ցեղասպանութեանն Հայոց, նզովեալ լիցի ընդ երիս եւ չորս ազգս,

ամենայն որ ջանայ ջնջեսցէ զյիշատակ պատմութեան հարանց մերոց, անիծեալ լիցին անուն եւ յիշատակ նորա եւ ամենայն ընտանեաց իւրոց յաւիտեան,

ամենայն որ ընդդէմ եկեղեցւոյ դառնայ, յիշեսցեն զնա ի նախատինս եւ յամօթ յաւիտենական,

ամենայն որ աւերէ զընտանիս հայոց, որբ մնասցէ եւ հեռու լիցին եղբարք եւ քորք ի նմանէ,

ամենայն որ հրաժարի յերկրէն հայրենեաց, անիծեալ եւ աստանդական լիցի որպէս եղեւ Կայէնն եղբայրասպան»։


#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏22❤‍🔥2🥰2🙏21
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

🟣 Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին եպիսկոպոսներ և թեմակալ առաջնորդներ Հայաստանից ու սփյուռքից։

🟣 Ժողովում քննարկվեցին հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, եկեղեցի-պետություն հարաբերություններին և հասարակությանը հուզող մի շարք հիմնախնդիրներին առնչված հարցեր։
Մասնավոր անդրադարձ կատարվեց վարչապետի կողմից վերջին օրերին հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավին: Այս կապակցությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ:
Կարդալ ավելին
🥰11👏8❤‍🔥1🤬1
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ այս սատանայական արշավը մեր հայրենիքը զավթած թուրք-ադրբեջանական սատանաների պատվերն է։ Դուք չեք գտնի որևէ տարբերություն այս օրերին մեր եկեղեցու և Վեհափառ հայրապետի հասցեին թուրք Ալլահշուքյուր Փաշազադեի և նրա «հայ» ազգանվանակցի հնչեցրած հայտարարությունների մեջ։

Հայաստանը գրավված է, բայց Հայաստանի գաղափարը դեռ կա, և այդ գաղափարը կրողների պարտքն է իրական ազգային-ազատագրական պայքար վարել ու հաղթանակել թշնամիների հանդեպ։ Ցավոք, մեր ազգային դաշտի ներկա վիճակը հեռու է ազգային-ազատագրական պայքարի մակարդակից։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
💯37
Գիշերը՝ ժ. 00:00-ին, գնում ենք «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի մոտ՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏27😍7❤‍🔥6
Forwarded from PARA.TV
Media is too big
VIEW IN TELEGRAM
‼️ «Սա էն օպերատիվ վիճակն ա, որը տեսանելի ա, բայց ես մտահոգված եմ, որովհետև շատ ավելի խորն եմ տեսնում էս սատանայական հակաքարոզչության նպատակները։


📍 Միջավայրը, ժամանակը, որ սկսեցին էս դեպքերը ծավալվել՝ համընկավ Շվեյցարիայում մեր Վեհափառ Հայրապետի ելույթի հետ, որտեղ ուղղակի հնչեցվեց «բռնազավթված Արցախ» բառակապակցությունը։


📍 Այնուհետև՝ Փաշազադեի և նրա հայ ազգանվանակցի (խմբ․ նկատի ունի Փաշինյանին) սինքրոն պատասխանները։


📍 Էն մասշտաբները, որով էս օպերացիան իրականացվում ա՝ համեմատության եզր չունի նույնիսկ 2018-ին տեղի ունեցած հակաեկեղեցական արշավի հետ»։

Քաղաքագետ Էդգար Էլբակյան
❤‍🔥19👏11💯5
Թեհրանի և Սպահանի հայոց թեմերը, լինելով սսապատկան և ոչ էջմիածնապատկան թեմեր, շատ տեղին և դիպուկ դատապարտանքի գնահատական են տվել ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունների էությանն ու գործունեությանը՝ դրանով զորավիգ լինելով Հայոց եկեղեցուն և Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏29❤‍🔥2
Как считает армянский политолог Эдгар Элбакян, глава правительства способен пойти на создание «конкурирующего католикосата», где лишенные сана священнослужители могли бы быть использованы для создания параллельного духовного руководства, и открытие альтернативной резиденции в каком-нибудь из монастырей.

https://pda.iarex.ru/articles/148603.html

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
❤‍🔥7👏2
«ԵՐԿԻՐԸ ՈՒՍՅԱԼ ԶԱՎԱԿԻ՞Ն Է ՓԱՅՓԱՅՈՒՄ ՄՈՐ ՊԵՍ»

• Իսրայելա-իրանական հակամարտության այսօրվա դեպքերի մեջ աննկատ մնաց մի էական հանգամանք, որի մասին կուզեմ խոսել։ Լուսանկարում իրանցի միջուկային գիտնականներից մեկի խոցված տունն է Թեհրանում։ Փաստորեն, Իրանի համար ռազմավարական նշանակության գիտելիքի կրողներն ապրում են նման պայմաններում՝ ի տես ամենքի և հեշտությամբ խոցելի։ Եվ դա այն դեպքում, որ թշնամու մարտավարությունը նորություն չէր…

• Այլաբանորեն այս նկարը կարելի է կոչել «խոցված սոցիալական արդարություն»։ Պատերազմներում հաղթում են պետությունները, իսկ պետությունների հիմքում հասարակարգն է և այն արժեքները, որոնք ծնունդ են տալիս այդ հասարակարգին։ Էական է, թե հասարակության մեջ այդ արժեքները որքանով են ընկալվում որպես արդար։ Ի վերջո հաղթանակը գալիս է ներսից, ոչ թե դրսից։

• 2018 թ․ թուրքական արշավանքին դեմ-հանդիպման՝ Հայաստանը նույնպես էապես թուլացած և խոցելի էր սոցիալական արդարության պակասորդի պատճառով։ Մեր հարևան և բարեկամ Իրանին չեմ ցանկանա նման ճակատագիր։ Թե՛ Իրանը, թե՛ ապագա Հայաստանը սեփական հասարակարգի բարվոքման, էլիտայի շրջանում պատասխանատվության և սակավապետության մակարդակի բարձրացման դեպքում ունակ են փոշիացնելու բոլոր թշնամիներին։

• Իմ զորակցությունն ու աջակցությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
❤‍🔥24👏5💯2🥰1
2025/10/19 21:28:21
Back to Top
HTML Embed Code: