Telegram Web Link
ԻՍՐԱՅԵԼԻ ԱԳՐԵՍԻԱՆ ԻՐԱՆԻ ԴԵՄ․ Ի՞ՆՉ Է ԿԱՐԵՎՈՐ ԻՄԱՆԱԼ

1․ Ցանկացած պատերազմ հետապնդում է քաղաքական նպատակ՝ սկսած թշնամու հարձակումը քո վրա կանխելուց, վերջացրած թշնամու երկրի ամբողջական գրավումով։ Հենց այնպես պատերազմներ չեն լինում։

2․ Երեկվա ռազմական ագրեսիայով Իսրայելի հետապնդած օպերացիոն նպատակն Իրանի քաղաքական անկումն է, օրինական իշխանությունների հեռացումը։ Որպես մարտավարական քայլեր են ընտրված ԱՄՆ-Իրան բանակցությունների խափանումը, ըստ այդմ՝ Իրանի միջազգային մեկուսացումը (այդ թվում՝ պատժամիջոցները) խստացնելը։ Ենթադրվում է, որ այդ ամենի արդյունքում, այդ թվում՝ Իսրայելի գործակալական ցանցի միջոցով, Իրանում ժողովրդական հուզումներ կհրահրվեն, և իշխանությունները կհեռացվեն։

3․ Այլ նպատակ չի էլ կարող լինել, որովհետև Իսրայելը, ըստ իր կարողությունների, ի վիճակի չէ գրավելու Իրանը։ Որևէ երկիր գրավում է այդ հողի վրա ոտք դնող զինվորը, ինչքան էլ «սուպեր-պուպեր» հեռահար խոցման զենքեր հնարի մարդկությունը։

4․ Եվ քանի որ, չնայած առաջին ժամերի շոկին, որ առհասարակ բնորոշ է ցանկացած երկրի, որ ենթարկվել է անսպասելի հարձակման, Իրանը հավաքեց ուժերը և ամբողջ գիշերվա ու լուսաբացի ընթացքում արժանի հակահարված տվեց Իսրայելին, արդեն իսկ կարող ենք խոսել «դիրքային հեռահար պատերազմի» մասին։ Այս պարագայում մեծանում են այն երկրի շանսերը, որ
ա․ ներքուստ քաղաքականապես ավելի ամուր է,
բ․ բնակչությունը՝ տոկուն, և
գ․ որն ավելի շատ ռազմաքաղաքական պոտենցիալ ունի, ասել է թե՝ համապատասխան զինամթերք և դաշնակիցներ։

5․ Առաջին կետն է պաճառը, որ կողմերը երեկ «զրուցում էին» դիմացինի ներքին ուժերի հետ․ Նեթանյահուն կոչ էր անում Իրանի ժողովրդին ապօրինի խռովությունների, իսկ Փեզեշքյանն իսրայելցի զինվորականներին հորդորում էր ռազմական հեղաշրջում իրականացնել, քանի որ միասին «ավելի հեշտ կպայմանավորվեն»։

6․ Ինչ վերաբերում է զինամթերքին, ապա որպես մարդ, որ պատիվ է ունեցել՝ հենց Իրանում ծանոթանալու այդ երկրի զինված ուժերի միայն մեկ մասը հանդիսացող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդահրթռիային համալիրին, կարող եմ վստահեցնել, որ հրթիռների լուրջ պաշար Իրանն ունի։ Ավիառումբերի մեծ պաշար էլ Իսրայելն ունի, ինչը չես ասի, սակայն, ռազմական օդանավերի և օդաչուների մասին, որոնցից մեկը (կին), ըստ իրանական կողմի, գերի է վերցվել։

7․ Ըստ այսմ՝ կարող ենք պնդել, որ եթե իրանական կողմը շարունակի թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումով չեզոքացնել առաջին օրը կրած «բլիցկրիգային» հարվածի հետևանքները, Իսրայելի սահմանած նպատակը կարելի է տապալված համարել։ Իհարկե, Իսրայելը կարող է այլ անսպասելի գործողություններ ևս իրականացնել՝ սկսած իրանական պետական անձանց և շենքերի թիրախավորումից (խորհրդանշական քայլ), վերջացրած Սիրիայի և Իրաքի «անկառավարելի» աերոդրոմների օգտագործումից (մարտավարական քայլ)։ Բայց նման բաները չեն կարող այս պահին եղած փակուղուց հանել Իսրայելին, քանզի, եթե Իրանը պահպանում է քաղաքական դիմադրողականությունը, Իսրայելը չի կարողանում ցամաքային ներխուժում իրականացնել, ապա ժամանակն սկսում է աշխատել տարածքով Իսրայելից շուրջ 74 անգամ մեծ Իրանի օգտին։

8․ Իմ զորակցությունն ու աջակցությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։

* Լուսանկարում՝ Իսրայելին պատկանող և գիշերը խոցված կործանիչը։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏19❤‍🔥5
ISRAEL'S AGGRESSION AGAINST IRAN: WHAT IS IMPORTANT TO UNDERSTAND

1. Every war pursues a political objective – from preempting an enemy attack to completely conquering an adversary's territory. Wars never start "just like that."

2. Israel's operational goal in yesterday's military aggression was to politically destabilize Iran and remove its legitimate government. As tactical steps, it chose to disrupt U.S.-Iran negotiations and thereby reinforce Iran's international isolation, including the tightening of sanctions. It is assumed that, as a result of these efforts – including through Israel's covert networks – civil unrest would be instigated inside Iran, leading to regime change.

3. There can be no other realistic objective, since Israel is not capable of militarily occupying Iran. A country is conquered not by missiles, but by soldiers who step foot on its soil – no matter how “super-advanced” modern weaponry may be.

4. Despite the initial shock of the attack – a reaction common to any country subjected to a surprise strike – Iran swiftly mobilized its forces and delivered a worthy counterattack throughout the night and into dawn. Thus, we are already witnessing the onset of a "positional long-range war." In such a scenario, the advantage lies with the side that:
a) is politically more stable internally,
b) has a more resilient population, and
c) possesses greater politico-military potential – meaning sufficient weaponry and strong allies.

5. This explains why both sides spent yesterday "speaking" directly to each other's domestic audiences: Netanyahu called on the Iranian people to rise up in unlawful rebellion, while Pezeshkian urged Israeli soldiers to carry out a military coup, claiming they would be "easier to negotiate with."

6. As someone who had the honor of personally examining one of Iran's key air defense systems – part of the Islamic Revolutionary Guard Corps – I can confirm that Iran possesses a significant missile arsenal. Israel, too, has a vast stockpile of aerial bombs, but this does not necessarily extend to its aircraft or pilots – one of whom (a female pilot), according to Iranian sources, was captured.

7. Based on this, we can assert that if Iran manages to neutralize both the military and political consequences of the initial "blitzkrieg-style" strike, Israel's stated objective can be considered a failure. Of course, Israel may still undertake other unexpected actions – from symbolically targeting Iranian officials and buildings to tactically using "uncontrolled" airstrips in Syria and Iraq. But such steps will not help Israel escape the current deadlock, because if Iran maintains political resilience and Israel cannot carry out a ground invasion, then time will begin working in favor of Iran – a country nearly 74 times larger than Israel in territory.

8. I express my solidarity and support for the Islamic Republic of Iran.

In the photo: an Israeli fighter jet shot down during the night.

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

political scientist Edgar Elbakyan
@elbakyan_edgar
🥰6❤‍🔥2👏1
ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ

• Իմ լավ ընկեր, բ․գ․թ․, իրանագետ Արտյոմ Տոնոյանը Տելեգրամում վարում է «Դրունք Կասպից» ալիքը, որտեղ բացառիկագույն բաներ է հրապարակում Իրանի, Ադրբեջանի և առհասարակ մեր տարածաշրջանի մասին։

• Այդ ալիքում կգտնեք իրանցի թուրքագետ Հուսեյն Սեյֆօդինիի գրառումներից մեկը, որտեղ վերջինս քննադատում էր իրանական պետական շրջանակների բարեփոխական (չափավոր արևմտամետ) թևին Հայաստանի դեմ Ադրբեջանի 2020 թ․ ագրեսիայի ժամանակ «Ղարաբաղը Բաքվինն է» պնդելու համար։ Հեղինակը մեղադրում է, որ այդօրինակ կարճատեսությունը հանգեցրեց նրան, որ «Բաքվի Ղարաբաղը» դարձավ Իսրայելի տարածք։

• Ինչպես ցանկացած երկրի պետական համակարգ, իրանականն էլ միատարր չէ։ Բայց վերջին տարիներին, շնորհիվ նաև հայ մասնագետների, այդ թվում՝ մեր «Հայկական նախագիծ» կազմակերպության աշխատանքների, իրանական փորձագիտական/պետական դաշտում է՛լ ավելի է ամրանում Հայաստանի հզորության և հայկական հողահավաքի՝ նաև Իրանին ձեռնտու լինելու գաղափարը։

• Այս տարի «Հայկական նախագծի» կազմակերպած «Որոտան-3» միջազգային փորձագիտական ֆորումի արդյունքում ընդունված հայ-իրանական փորձագիտական ամփոփիչ հայտարարության մեջ հենց այդպես էլ գրված էր․

«… 1․ Ադրբեջանի կողմից 2020 թ․ և 2023 թ․ Արցախի դեմ ագրեսիաների հետևանքով երկրամասը ներկայումս Ադրբեջանի կառավարության վերահսկողության տակ է։ Այս իրողությունը վերաբերելի է ոչ միայն Հայաստանին, այլև Իրանին, քանզի վերջինս Արցախը դիտարկում էր որպես տարածաշրջանում անվտանգության և ռազմավարական խորության հենասյուն։
… 4․ Իրանի կարմիր գծերի պաշտպանությունն անխզելիորեն կապված է Արցախի հետ։ Իրանն աջակցում է դեպի Արցախ հայերի վերադարձի ցանկացած իրավական մեխանիզմի, մանավանդ որ այս հարցը լայն առումով ուղիղ ազդեցություն ունի տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության վրա
»։

• Երբ պետությունը զավթված է թշնամու կողմից, վերջինիս իրական շահերի առաջմղումը տրամաբանորեն դառնում է ոչ պետական դերակատարների պարտականությունն ու անելիքը։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏13❤‍🔥5👌1
Դե-ֆակտո թուրքական իշխանությունները քարոզչական մակարդակում ունեն երկու սարսափ։ Մեկն այն է, որ ժողովուրդն իրենց կասոցացնի թուրքերի հետ։ Երկրորդն այն է, որ ժողովուրդը կիմանա իրենց կատարած թալանի մասին։ Իզուր չէ, որ թուրքական դրածոները սարսափում են սրանից, քանզի այս երկուսն էլ սուտ չեն, իրականություն են։

Եթե մտածում եք, ինչ անել՝ երկրի ազատագրմանն օգտակար լինելու համար, անդադար բացատրե՛ք ու քարոզե՛ք ձեր մերձավորներին ու պարզ ծանոթներին, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ սատանայական իշխանությունների այս թշնամական արշավը Թուրքիայի և Ադրբեջանի պահանջն է։

Իրենց նպատակին հասնելու համար թուրքերին պետք է, որ Հայաստանում դիմադրություն չլինի, իսկ քանի դեռ մենք քաղաքական իմաստով հայ ենք, ոչ թե զուտ հայախոս գլխաքանակ, ուրեմն այդ դիմադրությունը լինելու է։ Հետևաբար՝ պետք է չեզոքացնել այն հանրակարգերը, որոնք ապահովում են մեր քաղաքական հայությունը, որոնցից առանցքայինը Հայոց եկեղեղին է։

Քարոզե՛ք սա, և գիշերը խիղճներդ հանգիստ կլինի, որովհետև ոչ թե սուտ ասած կլինեք, այլ ճշմարտություն։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏21❤‍🔥4🥰2
Ազգովի այս կետին չէինք հասնի, եթե ազգային դաշտում ընդհանուր միասնականություն և ուժերի կենտրոնացում լիներ։

Հիմա էլ ուշ չէ։ Իսկ միավորվելու և ուժերը կենտրոնացնելու անհրաժեշտությունը թշնամին ամեն օր է ապացուցում՝ պարզ հասկացնելով, որ մինչև վերջին քաղաքական հայը բոլորիս հետևից գալու է։

Սա ազգային-ազատագրական պայքար է՝ հավաքական առումով, և յուրաքանչյուրիս անձնական ապահովության հարցը՝ մասնավոր առումով։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
💯28❤‍🔥2🥰1👏1
Ազգային էլիտան որևէ ազգի այն շերտն է, որ ի վիճակի է ազգի պայքարն առաջնորդելու։

Երբ խնդիր է դրվում ոչնչացնելու որևէ ազգ, նախ՝ ոչնչացնում են նրա էլիտային։

Պատահական չէ, որ հենց ապրիլի 24-ն է ցեղասպանության տարելիցի օրը։ 1915 թ․ այդ օրը թիրախավորվեցին այն մարդիկ, որ արհավիրքին դեմ հանդիման՝ կարող էին առաջնորդել հայ ազգին։

2018 թ․-ից մինչ օրս Հայաստանում և Բաքվի «դատարանում» չդադարող «ապրիլի 24» է…

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
💯18👏11❤‍🔥1
Եթե հիշողությունս չի դավաճանում, Մայր տաճարի վերանորոգման և բարեկարգման գլխավոր մեկենասը ևս Սամվել Կարապետյանն է։ Վերաօծման արարողության ժամանակ Վեհափառ հայրապետը հատուկ հիշատակեց իր անունը։

Նոր սերունդը չի հիշի ադրբեջանական մի հին լեգենդ, թե իբր Էջմիածնի տաճարի նկուղներում հայերը գաղտնի զինագործարաններ են ունեցել, որի արտադրանքով «կոտորել են խեղճ թուրքերին»։

Գրաված լինելով Հայաստանում իշխանությունը՝ Ադրբեջանն ու Թուրքիան հիմա այդ «զինագործարաններն» են ապամոնտաժում։ Խնդիր է դրված քաղաքական հայությունը փոխարինել հայախոս զանգվածով, որին արդեն շատ հեշտ կլինի առանց կռիվ-պատերազմի մի հատ «փըշտ» անել, որ թողնեն, գնան այս հողերից։

Այս ամենի կանխման և հայկական ազգային պետության ստեղծման միակ ճանապարհն ազգային իշխանափոխությունն է։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏15🙏3💯3❤‍🔥2
‼️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ‼️

🟣 Քիչ առաջ տեղյակ դարձանք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, ակնհայտորեն տեղի տալով իշխանության բացահայտ ճնշումներին, որոշել է կալանք կիրառել ազգային բարերար Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ։

🟣 Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է՝ նպատակ ունենալով վախի ու սպառնալիքի կիրառմամբ Հայոց Եկեղեցուն զրկելու հավատավոր իր հոտի աջակցությունից։

🟣 Խստորեն դատապարտելով ամոթալի այս վարքագիծը՝ գնահատում ենք այն որպես հարված ինչպես Հայաստանի Հանրապետության վարկին ու հեղինակությանը, այնպես և Հայոց Եկեղեցուն։

🟣 Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Տիար Սամվել Կարապետյանին և Կարապետյան ընտանիքին՝ հայցելով Տիրոջ օգնականությունն ու պահպանությունը նրանց:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
💯26❤‍🔥8🙏7
⚡️2021 թվականի հունիսի 18 ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ Հայաստանին աջակցելու համար

🔷2025 թվականի նույն օրը հունիսի 18 ին Հայաստանում կալանավորվեց Սամվել Կարապետյանը

Սամվել Կարապետյանի եղբորորդի
Նարեկ Կարապետյան

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤬103
Հայ ժողովրդին ատող վարչախումբը միայն կարող է թիրախավորել ու փակել ամենաժողովրդական, պարզ ժողովրդի գրպանի և ընտանիքով այցելելու համար ամենամատչելի սննդի օբյեկտը։ Բացի հաճախորդներից՝ «Տաշիր պիցցան» նաև որպես աշխատատեղ է հյուրընկալ խոցելի խավի, այդ թվում՝ հաշմանդամների համար։

ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունները հակահայկական, հակասոցիալական և հակաժողովրդական են։ Տրանսպորտի գնի թանկացումից, մինչև Սամվել Կարապետյանի ապօրինի հետապնդում ու հայկական Արցախի հանձնում՝ ամբողջը մեկ նպատակին ծառայող դրվագների ամբողջություն են։ Ամբողջություն, որ կոչվում է Հայաստանի թրքացում և վերացում։

Միայն հակահայկական իշխանությունների հեռացումը և ազգային իշխանափոխությունը կփոխեն մեր ազգային բախտի դժխեմ ընթացքը։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏13💯10❤‍🔥1🙏1
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ

«Ի՞նչ հաջողվեց ներկա իշխանություններին

Մաս 1

Իմ նկատմամբ կալանքի որոշում կայացնելու օրը կյանքիս ամենահետաքրքիր օրերից մեկն էր: Ասեմ՝ ինչու. իմ աչքերով տեսա իր իսկ մեղադրանքն ակնհայտ ստիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը՝ դատարանի կողմից ինձ կալանավորելու որոշումը հրապարակելուց հետո, փորձառու դատախազի անմխիթար վիճակը՝ ամբողջ դատավարության ընթացքում: Եվ վերջապես, իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, ով դատավարության ընթացքում իբր զարմանքով, տեղ-տեղ արհամարհանքով ունկնդրում էր քննիչի և դատախազի բերած ապօրինի մեղադրանքը ու սնանկ փաստարկները՝ դրանով փորձելով դրսևորել կարծես անկողմնակալ, անկախ վարքագիծ: Այնուհետև չորս ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո ցույց տվեց, որ նա կախյալ է եւ անզոր:

Բայց ոչինչ, շուտով դատարանները անկախ են լինելու։

Պայքարելու ենք»։

սկզբնաղբյուր

#ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏27❤‍🔥5🤷‍♂1
Հունիսի 22-ին՝ նացիստական Գերմանիայի կողմից ԽՍՀՄ վրա ուխտադրժորեն հարձակվելու օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը, դրժելով խաղաղության մասին իր խոստումները, հարձակվեց Իրանի վրա։

Տոկունություն և հաղթանակ եղբայրական Իրանին։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
💯32❤‍🔥7🙏7👏3
ՀՀ դե-ֆակտո ԱԳՆ-ն մի «մարտնչող լալահառաչ» հայտարարություն է տարածել Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված փաստաթղթերի առնչությամբ, որտեղ հերթական անգամ Ադրբեջանն առաջ էր քաշել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» և այնտեղ ադրբեջանցիների «վերադարձի» հարցերը։

Առաջին հայացքից դատապարտող այս հայտարարությունը, սակայն, չի նշանակում, թե ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունների շահերին հակառակ է Հայաստանում, ի հակակշիռ հայերի, ադրբեջանցիների բնակեցման հարցը, որոնք ամեն ընտրություններին պարտաճանաչ կքվեարկեն իրենց սիրելի թեկնածուի օգտին։

Սա միայն նշանակում է այն, որ ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունները տեղյակ են Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման հարցում բնակչության խիստ բացասական վերաբերմունքի մասին և վարկանիշի վերջին փշրանքները չկորցնելու համար ստիպված են պարբերաբար այսպիսի շեղող «հուժկու» տեքստեր տարածել։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏13❤‍🔥1
2018 թ․-ից «Քաղաքացիական պայմանագիր» կոչվող կուսակցության քարոզի մաս է, որ իրենք «պայծառ երիտասարդներ» են։ Ինչպես ասում են, կա սուտ, մեծ սուտ և կա քպ-ական քարոզչություն։

Առհասարակ հանրային իրավահարաբերությունների համաշարում ընդունված է երիտասարդ համարել 18-35 տարիքը։ Կից աղյուսակից տեսնում ենք, որ 2021 թ․-ի ընտրություններին առաջադրված քպ-ականների միջին տարիքը (39․04) շատ չնչին է նվազ ընդդիմադիր երկու ուժերի համապատասխան ցուցանիշից։

Քպ-ական սուտն է՛լ ավելի բացահայտ է դառնում, երբ համեմատում ենք ներկայումս պատգամավոր հանդիսացող անձանց միջին տարիքները։

«Ստախոս շուրթերը պիղծ են Տիրոջ առջև, ճշմարտության հավատարիմ բերանը հաճելի է նրան» (Առակաց 12․22)։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
💯7👏6🙏3❤‍🔥1
Իրանը հասավ նրան, որ 1979 թ.-ին «մա՜հ Ամերիկային» (مرگ بر آمریکا) կարգախոսով իշխանության եկած հեղափոխական ռեժիմի տապալմանը ձգտող ԱՄՆ նախագահը գրում է «Աստված պահապան Իրանին»։

Հաղթանակը միայն ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ պայքարողինը կարող է լինել։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏25🙏5👌4❤‍🔥1😁1💯1
Վիճակագրական մոդելների («աբ») միջոցով հորինված իբր «հեղաշրջման պլանի» հրապարակման հաջորդ օրը դե-ֆակտո թուրքական իշխանությունները նոր բռնաճնշումներ են սկսել հայկական ուժերի դեմ։

Սա սոսկ բռնապետական ռեժիմ չէ։ Ի վերջո, անգամ բռնապետությունը կարող է ազգային լինել։ Սա թուրքական բռնապետություն է, այսինքն՝ թշնամական լուծ, որ հալածում է մեզ՝ հայ լինելու և թուրքի տակ չծալվելու համար։

Միայն ազգային իշխանափոխությունը կարող է Հայաստանը հանել այս դրությունից։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
💯18❤‍🔥4👏1
Գրում է էներգետիկային մասնագետ Վահե Դավթյանը՝ ցույց տալով, թե ոնց են հատուկ թուլացնում մեր պետության անվտանգության հիմքերը.

«Գործընթացը ՀԷՑ-ով չի սահմանափակվելու:
«Հեղաշրջման պլան» հատուկ տեղեկատվական օպերացիան շատ ավելի խորքային նպատակներ է հետապնդում, քան կարող է թվալ առաջին հայացքից:

«Պլանում» հիշատակվում են «Գազպրոմ Արմենիան» և «Հարավկովկասյան երկաթուղին»՝ որպես «կանխված հեղաշրջման» դերակատարներ:

Չեմ բացառում, որ դրանով իսկ փաստացի հող է նախապատրաստվում այդ ընկերությունների պետականացման համար:

«Հարավկովկասյանի» դեպքում դա, իհարկե, կարող է ավելի հեշտ արվել՝ հաշվի առնելով այն, որ երկաթուղային ենթակառուցվածքները պատկանում են պետությանը (շարժակազմն ամբողջությամբ ընկերությանն է):

«Գազպրոմի» դեպքում նման սցենարը կարող է հանգեցնել էներգետիկ անվտանգության լրջագույն ռիսկերի և կրկին ակտիվացնել քպ-ական խոսույթը Ադրբեջանից բնական գազի ներկրման հեռանկարի մասին:

Ստեղծված պատկերն ամբողջացնելու համար նշենք նաև, որ օրերս էլ ՀԾԿՀ-ի ներկայացուցիչը խոսել է Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետևանքով սակագների հնարավոր բարձրացման մասին: Պետք չէ սա ընկալել զուտ որպես հերթական հայտարարություն: Սա Հայաստանում «խաղաղ ատոմի» վերաբերյալ կառավարության իրական՝ սպառողական ու հակառազմավարական մոտեցման արտացոլումն է: Ուզում են ասել՝ դեռ պետք է հասկանանք՝ մեզ ատոմակայան պետք է, թե՝ ոչ:

Այսպիսով, թիրախում են երկրի ազգային անվտանգության հենասյուներ հանդիսացող կրիտիկական ենթակառուցվածքները՝ էլցանցերը, ԱԷԿ-ը, այժմ նաև գազատրանսպորտային համակարգն ու երկաթուղին»:

Ինչպես կասեր Օստապ Բենդերը՝ «Բոլորս դեպի Թուրքիա, ընկերնե՛ր»։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
❤‍🔥72👌2💯1
❗️❗️❗️Սիրելի հայրենակիցներ, Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կալանավորելու ՔԿ միջնորդության նիստը տեղի կունենա այսօր ժամը 22։00-ին, Ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում (հասցե՝ Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքեխվյան փող., 20 շենք)։

Ժամը 22։00-ին հավաքվում ենք դատարանի շենքի դիմաց՝ աջակցելու Սրբազան Հորն ու մեր պայքարի ձերբակալված մնացած բոլոր ընկերներին։


Մեր ընթացքն անշեղ է։ Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤‍🔥21👏2🙏1
2025/10/19 15:47:39
Back to Top
HTML Embed Code: