Telegram Web Link
Երկար վերլուծելու կարիք չկա։

Բավական է նայել, թե ոնց են Հայաստանի դե-ֆակտո ղեկավարները «պայքարում» մեր երկիրը գրաված, մեր հայրերին ու որդիներին գլխատած, հայ ռազմագերիներին ամեն օր խոշտանգողների դեմ, և թե ոնց են ճնշում բոլոր նրանց, ովքեր անհամաձայն են, ովքեր պայքարել, պայքարում ու պայքարելու են թշնամի Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ՝ եկեղեցի, նախագահներ, գեներալներ, հասարակ մարդիկ։ Կապ չունի ով է, կարևոր է՝ դեմ է Հայաստանի կործանմանը։
«Զարմանալիորեն», վերջիններին թշնամի են համարում նաև Թուրքիան ու Ադրբեջանը։

Նկարում պատկերված մարդիկ էսօր մեզ են պաշտպանում։
Բայց մենք դա չենք հասկանում։

Ներողություն եմ խնդրում բոլորից, ով նեղվում է սա կարդալով։ Բայց մեզ բոլորիս սպասվում է ամենավատ սցենարը։
Ամենավատ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
12💔11
«Կալանքից դուրս գանք, էդ մասին կմտածենք»։

Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ վարչապետի թեկնածու դառնալու՝ իրեն ուղղված առաջարկի մասին

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏93🙏2
Forwarded from Մհեր Աբրահամյան, թուրքագետ (Mher Abrahamyan)
Ահա այսպես են վարվել թուրքերը հայ հոգևորականների հետ, որպեսզի կարողանան հայ ազգին զրկել համախմբող ուժից:
Ի՞նչով են սրանք տարբերվում 1915թ. ցեղասպանությունը կազմակերպողներից...

պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան \ @mherab
💯20👏52
Forwarded from Азат Адамян
ՊՎԾ պետն օրեր առաջ ասեց, որ չի բացառվում ՀԷՑ-ը պետականացնելուց հետո հնարավոր է տրվի մասնավորին, այսօր արդեն ՏԿԵ նախարարը Ստամբուլում իր «գործընկերոջ» հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները:

«Ինքնիշխանություն» կեզծ լոզունգով Հայաստանը թուրքացվում է, դեռ վաղուց:
👏111😱1
Forwarded from 24News
‼️ Սույն թվականի հունիսի 27-ը Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված խայտառակ գործողություններով մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ կմնա որպես ազգային ամոթի օր։

Շինծու հիմքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահ մարմինների ներկայացուցիչները մուտք ենք գործել Մայր Աթոռի տարածք՝ նպատակ ունենալով ձերբակալելու և բռնի ուժով բերման ենթարկելու Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Այդ ընթացքում մեծածավալ ուժերով արգելափակվել են Մայր Աթոռի մուտքերը և խափանվել համայն հայության հոգևոր կենտրոնի բնականոն կյանքը։ Արհեստական խոչընդոտներ են հարուցվել նաև դեպի Վաղարշապատ և Սուրբ Էջմիածին ուղևորվողների համար, ընդհուպ անցկացվել են ստուգումներ։

Խստորեն դատապարտում ենք նախաձեռնված հակաեկեղեցական գործողությունները և գնահատում որպես անարգանք հայոց հոգևոր կենտրոնի՝ Սրբություն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ, այլև հավատացյալների հոգևոր զգացումներին հասցված ծանր վիրավորանք։

Ինչպես երկրի վարչապետի, այնպես և իշխանության տարբեր ներկայացուցիչների հռետորաբանությունից ակնհայտ է, որ ծրագրավորված այս գործողությունը իշխող ուժի եկեղեցահալած քաղաքականության հերթական դրսևորումն է։ Երբեք հնարավոր չէր պատկերացնել, որ հայրենի իշխանություններն ունակ են նման դավադիր հարված հասցնելու հայոց հնագույն ազգային հաստատությանը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն այնպես, ինչպես նույնիսկ չեն վարվել ժամանակի օտար տիրապետողներ։

Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին շարունակելու նույն նախանձախնդրությամբ լինել Մայր Եկեղեցու կողքին և աղոթելու Սուրբ Էջմիածնի պայծառության և մեր հայրենիքի խաղաղության համար։ Հոգևորականները հավատավոր մեր զավակների հետ, ի զորակցություն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, լինելու են Քննչական կոմիտեի և դատարանի վայրերում։

Դատարանից ակնկալում ենք արդարացի որոշման կայացում։

Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցների կիրառմամբ պայքարելու է Եկեղեցու և եկեղեցականության իրավունքների պաշտպանության համար։


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
👏8🕊71
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

🟣 Սույն թվականի հունիսի 27-ը Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված խայտառակ գործողություններով մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ կմնա որպես ազգային ամոթի օր։

🟣 Շինծու հիմքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահ մարմինների ներկայացուցիչները մուտք ենք գործել Մայր Աթոռի տարածք՝ նպատակ ունենալով ձերբակալելու և բռնի ուժով բերման ենթարկելու Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Այդ ընթացքում մեծածավալ ուժերով արգելափակվել են Մայր Աթոռի մուտքերը և խափանվել համայն հայության հոգևոր կենտրոնի բնականոն կյանքը։ Արհեստական խոչընդոտներ են հարուցվել նաև դեպի Վաղարշապատ և Սուրբ Էջմիածին ուղևորվողների համար, ընդհուպ անցկացվել են ստուգումներ։

🟣 Խստորեն դատապարտում ենք նախաձեռնված հակաեկեղեցական գործողությունները և գնահատում որպես անարգանք հայոց հոգևոր կենտրոնի՝ Սրբություն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ, այլև հավատացյալների հոգևոր զգացումներին հասցված ծանր վիրավորանք։

🟣 Ինչպես երկրի վարչապետի, այնպես և իշխանության տարբեր ներկայացուցիչների հռետորաբանությունից ակնհայտ է, որ ծրագրավորված այս գործողությունը իշխող ուժի եկեղեցահալած քաղաքականության հերթական դրսևորումն է։ Երբեք հնարավոր չէր պատկերացնել, որ հայրենի իշխանություններն ունակ են նման դավադիր հարված հասցնելու հայոց հնագույն ազգային հաստատությանը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն այնպես, ինչպես նույնիսկ չեն վարվել ժամանակի օտար տիրապետողներ։

🟣 Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին շարունակելու նույն նախանձախնդրությամբ լինել Մայր Եկեղեցու կողքին և աղոթելու Սուրբ Էջմիածնի պայծառության և մեր հայրենիքի խաղաղության համար։ Հոգևորականները հավատավոր մեր զավակների հետ, ի զորակցություն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, լինելու են Քննչական կոմիտեի և դատարանի վայրերում։

🟣 Դատարանից ակնկալում ենք արդարացի որոշման կայացում։

🟣 Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցների կիրառմամբ պայքարելու է Եկեղեցու և եկեղեցականության իրավունքների պաշտպանության համար։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
🕊9💔43👏2
❗️հայոց եկեղեցին մնացել է վերջին խրամատը, որը հանձնելու դեպքում, տարածքը կլինի, բայց չեն լինի հայեր

Հայոց պատմության ամենաողբերգական էջն էր, այս խարանը մնալու է մեր ժողովրդի մեջ, որը հնարավոր է լուծել միայն ապաշխարությամբ։

Հայր Զաքարիա ծ. վրդ. Բաղումյան
❤‍🔥20🙏10👏2🕊1
Հունիսի 10-ին՝ Վեհափառ Հայրապետին «Զվարթնոցում» դիմավորելու օրը, կանխատեսել էի, որ դե-ֆակտո թուրքական իշխանությունները հակաթոռ կաթողիկոսություն գոյացնելու ճամփով կարող են գնալ։

https://youtu.be/JRsDU8jtjSM?si=NPojgbYbJLCQpiNO

Ահա հիմա այս բնորոշմանս համապատասխանող մեկին բերել են մեր փողերով ֆինանսավորվող «Հանրային» հեռուստատեսություն։ Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի արձագանքը թեմային․

«Սուրբ Էջմիածնի միաբանությունից վտարված, կարգալույծ եղած մի ապիկար բերվել է Հանրային հեռուստաընկերություն՝ նմանն իրեն նմանին է ձգում... Ապիկարներն իրենց անօրենությունների ու պղծությունների իբրև «արդարացում» բերել խոսեցնում են մեկին, որին բոլորս քաջ ճանաչում ենք և գիտենք ինչու է վտարվել Սուրբ Էջմիածնից: Մինչ օրես խնայել ենք այս նվաստ հոգուն՝ չբարձրաձայնելով իրականությունը: Եվ հիմա հանդգնությունն ունի դեռ խոսելու...
Ողորմելի եք բոլորդ, որ ձեզ զրուցակից եք դարձրել ուրացողին՝ այդպես մոլորեցնելով բարեմիտ հեռուստադիտողներին…
Ողորմելի եք դուք ամենքդ՝ վերից վար
»։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏10
«ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ դե-ֆակտո իշխող վարչախմբի՝ Հայաստանի անկախության հռչակագրի և սահմանադրական կարգի դեմ ուղղված արարքները նոր փուլ են թևակոխել։ Խոսքը 1724-ամյա Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ապօրինի հալածանքների մասին է։ Դե-ֆակտո վարչախմբի կողմից Արցախի գիտակցված հանձնումից մինչև Հայոց եկեղեցու դեմ պլանավորված հալածանքներ ընկած և դեռ սպասվելիք բոլոր քայլերը համահունչ են տարածաշրջանում հայկական քաղաքական ներկայությունը ոչնչացնելու մեր թշնամիների ռազմավարական նպատակների հետ։

Հատվածականացած հայոց ազգային քաղաքական դաշտի սահմանափակ կարողականությունը՝ դիմագրավելու միջնադարյան քոչվոր հորդաների չընդհատվող արշավանք հիշեցնող այս հարվածներին հուշում են, որ հայ ազգը կարող է ապավինել բացառապես Հայաստանի ներսում և Սփյուռքում ազգային քաղաքական, հասարակական և հոգևոր ուժերի հնարավորությունների և ջանքերի կենտրոնացմանը։

Մեր ներսից զատ՝ դրսում ուժ փնտրելը մշուշոտ հեռանկար է նշանակում, քանզի հազիվ թե գտնվի մի արտաքին դերակատար, որ խախտելով ժամանակակից իրավաքաղաքական ստատուս-քվոն, ընդունի, որ հայ ազգը վերածվել է 1960 թ․-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի թիվ 1514 բանաձևով սահմանված «կախյալ ժողովրդի, որ գտնվում է օտարերկրյա ենթակայության, տիրապետության և շահագործման ներքո»։

«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ
Երևան, 28 հունիսի 2025 թ․


Հայտարարությունը՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով

@elbakyan_edgar
👏15🙏2
Այսօր Հայոց եկեղեցին նշում է Սուրբ Ներսես Մեծ Հայրապետի տոնը։ Ըստ ավանդազրույցի՝ Ներսես Մեծը կանխատեսել էր Հայոց թագավորության անկումը։ Պատճառն էլ նույնն էր, ինչ այսօր՝ իշխանների անմիաբանությունը։

«Արդ սկիզբն աշխարհաց աւերածոյն Հայոց ի նենգութենէ եղիցի և յանհնազանդութենէ միմեանց, զի ոչ հնազանդին իշխանքն, այլ բարժանին յիւրաքանչիւր գաւառս, և ոչ հասցեն միմեանց ի թիկունս, այլ ի թշնամեացն կողմն եղիցին»։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
💯21❤‍🔥3
⚡️Հարգելի հայրենակիցներ,

🗓Հուլիսի 4-ին,

🕖ժամը 18:00-ին

📍Հավաք Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում (Մալիբու), որտեղից կմեկնարկի երթ դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը:

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👏182
⚡️Վաղը՝ Հուլիսի 4-ին,

🕖ժամը 18:00-ին

📍Հավաք Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում (Մալիբու), որտեղից կմեկնարկի երթ դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը:

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👏6🥰31
ՀՀ-ՈՒՄ «ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁԱՆՑ» ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄՎՈՒՄ Է ԱՆԿԱՐԱՅՈՒՄ

Դե-ֆակտո թուրքական իշխանությունների հորինած «անցանկալի անձանց» ապօրինի ցուցակը համալրվեց ևս մեկ անձով։ Փորձել եմ ժամանակագրական հաջորդականությամբ մտաբերել բոլորին՝ Մուրադ Ֆրանկ Փափազյան (ՀՅԴ), Մարգարիտա Սիմոնյան, Կոնստանտին Զատուլին, Նժդեհ Գարագավորյան (ՀՅԴ), Մասիս Աբրահամյան և դուստր Սյունե Աբրահամյան (ՀՅԴ), Անդրանիկ Միհրանյան և երեկվանից՝ Կարեն Իգիթյան։ Չեմ բացառում, որ տեղեկատվական աղմուկի մեջ այլ հայերի ևս բաց թողած լինեմ։

Այս մարդկանց միավորում է մեկ էական բան՝ Հայաստանում հաստատված թուրքական կարգերը բացահայտելը և այդ կարգերի ոչնչացման օգտին գործելը։ Անգամ դպրոցականը կարող է համոզվել այս արգելքների ապօրինի լինելու մեջ՝ կարդալով օրենսդրորեն սահմանված այն դեպքերը, երբ անձը կարող է համարվել անցանկալի (ՀՀ Կառ․ 115-Ն որոշում)։ Օրենսդրորեն սահմանված այդ կետերից և ոչ մեկը չի վերաբերում խոսքի առարկա անձանց։

Ավելին՝ Մուրադ Փափազյանի օրինակը, որ կարճ ժամանակում ի չիք դարձրեց ապօրինի արգելքը, լավագույնս ցույց է տալիս այս «գործերի» սնանկությունը։

Այս հարցի և առհասարակ ազգային բոլոր տեսակի անարդարությունների վերջը կարող է տրվել միմիայն ազգային իշխանափոխությամբ և Հայաստանում ազգային պետության կառուցմամբ, որ կզբաղվի ոչ միայն հայաստանաբնակների, այլև աշխարհասփյուռ հայության իրավունքների պաշտպանությամբ։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏16💯61
2025/10/19 05:53:20
Back to Top
HTML Embed Code: