Forwarded from Ազգային ճակատ
🔷Դե-ֆակտո թուրքական իշխանությունների հորինած «անցանկալի անձանց» ապօրինի ցուցակը համալրվեց ևս մեկ անձով։ Փորձել եմ ժամանակագրական հաջորդականությամբ մտաբերել բոլորին՝ Մուրադ Ֆրանկ Փափազյան (ՀՅԴ), Մարգարիտա Սիմոնյան, Կոնստանտին Զատուլին, Նժդեհ Գարագավորյան (ՀՅԴ), Մասիս Աբրահամյան և դուստր Սյունե Աբրահամյան (ՀՅԴ), Անդրանիկ Միհրանյան և երեկվանից՝ Կարեն Իգիթյան։ Չեմ բացառում, որ տեղեկատվական աղմուկի մեջ այլ հայերի ևս բաց թողած լինեմ։
🔷Այս մարդկանց միավորում է մեկ էական բան՝ Հայաստանում հաստատված թուրքական կարգերը բացահայտելը և այդ կարգերի ոչնչացման օգտին գործելը։ Անգամ դպրոցականը կարող է համոզվել այս արգելքների ապօրինի լինելու մեջ՝ կարդալով օրենսդրորեն սահմանված այն դեպքերը, երբ անձը կարող է համարվել անցանկալի (ՀՀ Կառ․ 115-Ն որոշում՝ https://www.irtek.am/views/act.aspx?tid=184816&sc=p62)։ Օրենսդրորեն սահմանված այդ կետերից և ոչ մեկը չի վերաբերում խոսքի առարկա անձանց։
🔷Ավելին՝ Մուրադ Փափազյանի օրինակը, որ կարճ ժամանակում ի չիք դարձրեց ապօրինի արգելքը, լավագույնս ցույց է տալիս այս «գործերի» սնանկությունը։
🔷Այս հարցի և առհասարակ ազգային բոլոր տեսակի անարդարությունների վերջը կարող է տրվել միմիայն ազգային իշխանափոխությամբ և Հայաստանում ազգային պետության կառուցմամբ, որ կզբաղվի ոչ միայն հայաստանաբնակների, այլև աշխարհասփյուռ հայության իրավունքների պաշտպանությամբ։
քաղաքագետ
Էդգար Էլբակյան
@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💯20⚡3
SQUID GAME-Ը ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
• «Ապրե՛ք, երեխե՛ք, բայց մեզ պես չապրեք…»։
Ըստ էության, սա էր հարավկորեական լեգենդար «Կաղամարի խաղ» հեռուստասերիալի ասելիքը և ուղերձը։ Թումանյանական այդ մաղթանքն արդիական է դառնում հասարակական այնպիսի հեղաբեկումների ժամանակ, երբ Երկրի վրա ապրողներն իրենց դատապարտված ու անզոր են զգում՝ փոխելու քաղաքակրթության անիվի ընթացքը, և զուտ որպես մարդ էակ՝ շարունակում են իռացիոնալ հույս փայփայել, որ գոնե իրենց սերունդները կունենան ավելի լավ ապագա։ Ողբերգությունն այն է, սակայն, որ այդ ապագան կերտելու հնարավորություն ապրողները չունեն։ Հենց այս դիստոպիկ գաղափարն էր այն կարմիր թելը, որ անցնում էր ֆիլմի ամեն մի սերիայում, այդ թվում՝ վերջում։
• Կարող է հարց ծագել, թե մեզ ինչ, ինչ կապ ունի սա Հայաստանի և մեր խնդիրների հետ։ Բանն այն է, որ Հայաստանը ևս աշխարհի մաս է, և այս խնդիրը խիստ արդիական է նաև մեզ համար։ «Կաղամարի խաղի» հերոսների պես մեր քաղաքացիներն էլ «ժողովրդավարական ընտրություններով» ընտրում են իրենց դահիճներին։ Մենք ևս հաճախ անզորություն ենք զգում Հայաստանում հաստատված թուրքական կարգերի դեմ։ Եվ ամենակարևորը՝ մենք ևս չենք դադարում հուսալ, որ, այնուամենայնիվ, մեր երեխաներն ունենալու են ավելի լավ ապագա։
• Ապագայի հանդեպ վախն ու անորոշությունը ժամանակակից համաշխարհային քաղաքակրթության ԴՆԹ-ի մաս են։ Աշխարհով մեկ հաղթում են այն էլիտաները, որ կարողանում են գաղափարախոսության և նարատիվի մակարդակում մարդկանց տալ ապագայի ուրվագիծ՝ առավելագույնս ցրելով անորոշությունը։ Հայաստանում դե-ֆակտո թուրքական իշխանություններն են կարողացել անել դա՝ մարդկանց մատուցելով «ազատություն և ինքնություն՝ «լավ ապրելու» դիմաց» թեզը՝ հիմնված թուրանականության գաղափարախոսության վրա։
• Ժամանակն է, որ ազգային ճակատի ներսից հառնի իրական հայկական ապագայի տեսլականը։ Այն պիտի լինի իրատեսական, ըստ այդմ՝ թերևս պակաս «գրավիչ», բայց արձագանք կգտնի մարդկանց սրտերում՝ հիշեցնելով, որ ի վերջո մենք անասուն չենք, այլ ինքնություն և արժեքներ ունեցող մարդիկ։ Ի վերջո ծայրահեղ անհատապաշտական նիհիլիզմին հաջորդում է ինքնության և պատկանելության կարիքը։ Սրա մասին էր նաև «Կաղամարի խաղի» առանձին հերոսների վարքը, որ ծայրահեղ մորթապաշտության միջավայրում ընտրեցին մարդկային դիմագիծը պահելու ճամփան…
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

👏25⚡2
Ինչպես թուրքերն են հայերին համարում իրավազուրկ հպատակներ, այնպես էլ՝ ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի ներկայացուցիչները։ Այսօրվա նրանց պահվածքը՝ ևս մեկ ապացույց։
Քաղաքագիտական գրականության մեջ սա կոչվում է պրոքսի էլիտաներով կառավարում։ Հայաստանը կառավարվում է Անկարայից իրենց պրոքսի (դրածո) էլիտայի միջոցով։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Քաղաքագիտական գրականության մեջ սա կոչվում է պրոքսի էլիտաներով կառավարում։ Հայաստանը կառավարվում է Անկարայից իրենց պրոքսի (դրածո) էլիտայի միջոցով։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
💯27❤🔥2😢1
הבא להרגך השכם להרגו
«Եթե մեկը գալիս է՝ քեզ սպանելու, ինքդ ավելի շո՛ւտ սպանիր նրան»։
Թալմուդ, Սանհեդրին 72ա
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
«Եթե մեկը գալիս է՝ քեզ սպանելու, ինքդ ավելի շո՛ւտ սպանիր նրան»։
Թալմուդ, Սանհեդրին 72ա
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏16💯6⚡5
🚫 Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի անեծք-զգուշացումը՝ գրված հուլիսի 9-ի գիշերը՝ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ սպասվող ահաբեկչական գրոհից առաջ։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
❤🔥26👏10
✌️ «Նման բան չկա»,- ասել են քննչական կոմիտեից Մայր Աթոռում քննչական գործողություններ (կարդա՛՝ ահաբեկչական արշավանք) նախատեսելու վերաբերյալ մամուլում տարածվող տեղեկությունների վերաբերյալ։
Սա համարենք բոլորիս փոքրիկ, մարտավարական և, անշուշտ, ժամանակավոր հաղթանակը։ Այդպես եմ կարծում, որովհետև՝
1․ դե-ֆակտո իշխանությունների թուրքական բնույթն անփոփոխ է,
2․ նրանց դիմադրելու կոչված ընդդիմադիր ազգային դաշտը գերպառակտված ու թուլացած է։
Միայն երկրորդ խնդրի լուծումը կարող է բերել ազգային իշխանափոխության և մեր բոլոր խնդիրների լուծման։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Սա համարենք բոլորիս փոքրիկ, մարտավարական և, անշուշտ, ժամանակավոր հաղթանակը։ Այդպես եմ կարծում, որովհետև՝
1․ դե-ֆակտո իշխանությունների թուրքական բնույթն անփոփոխ է,
2․ նրանց դիմադրելու կոչված ընդդիմադիր ազգային դաշտը գերպառակտված ու թուլացած է։
Միայն երկրորդ խնդրի լուծումը կարող է բերել ազգային իշխանափոխության և մեր բոլոր խնդիրների լուծման։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
💯15❤🔥4👏2
Հովհաննես Իշխանյանը շատ դիպուկ է գրել։ Ես էլ իմ կողմից ավելացնեմ, որ ՀՅԴ հանդեպ այսչափ ատելություն և հալածանք մեկ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ է եղել, ում հրաժարականը Թուրքիայում շատ մեծ ափսոսանքով ընդունեցին։ Է՛լ ավելի մեծ ափսոսանք են ապրելու ապագայում, երբ իմանան, որ Հայաստանի ղեկավարն այլևս իրենց դրածոն չէ։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
👏19💯9
Բոլոր սթափ մտածող մարդկանց համար միշտ էլ պարզ է եղել, որ դե-ֆակտո թուրքական իշխանություններն ի սրտե կողմ են եղել թուրքերին միջանցք տալուն (ինչի մասին ռեժիմի պարագլուխը դեռ երազում ու գրում էր 2001 թ․-ին ՀԺ-ի էջերում), միայն թե ոչ ռուսական ներկայությամբ, որովհետև դրան դեմ են թուրքերը։
Հիմա արդեն բացահայտ խոստովանում են դրա մասին՝ տալով միջանցքը և անդամահատելով Հայաստանը։ Դեպքերի ողբերգականությունը, սակայն, չի կարող արդարացում լինել հուսահատության համար։ Իրավիճակի սթափ գնահատումը հուշում է, որ մեր ազգային բոլոր հարցերը կարող են լուծվել բացառապես Հայաստանում ազգային շահերին և օրակարգին ծառայող իշխանությունների առկայության պարագայում։
Իսկ դա անհնար է առանց ազգային ներհայեցողություն ունեցող բոլոր ուժերի կենտրոնացման և հետագա բյուրեղացման։ Անջատ-անջատ ջանքերով, էլ չասած՝ իրար մեջ թշնամացած, ամեն ինչ և ամենքս վարի ենք գնալու։
Հրեաները մեզնից լավը չեն, ուղղակի 1940-ականներին հրեաների պետությունն իրենց միջի լավագույն կադրերից բաղկացած թիմ է ստեղծել, ոչ թե միջակությունների խմբակ 😊 ։

👏15😢3💯1
Forwarded from Ազգային ճակատ
🔷Իսկ գաղափարը «փակել» հնարավոր չէ, հատկապես, որ այդ գաղափարի կրողների թիվը շատ-շատ ավելին է, քան ֆորմալ դաշնակցականների թիվը։
🔷Այդ գաղափարի անունն է հայկական ազգային և ընկերվարական իրավունքների պաշտպանություն, ներառյալ գերագույն՝ պետություն ունենալու իրավունքը։
Քաղաքագետ
Էդգար Էլբակյան
@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👏31🥰6💯6❤🔥3😁1
Մեկնաբանությունն իմն է, նկարը՝ չէ )))
«… Միջնաժամկետ և նույնիսկ կարճաժամկետ տեսանելի հեռանկարում այս կամ այն կերպ ներկայիս Սիրիան նույնպես կարող է որդեգրել հակահայկական, հակահայաստանյան քաղաքականություն։ Դա, առաջին հերթին, կդրսևորվի Սիրիայից հայության վերջին խմբերի, վերջին մարդկանց արտահոսքով և, ընդհանուր առմամբ, հակահայկական խոսույթին՝ նախևառաջ պրոադրբեջանական, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթին սատարելով»։
https://oragir.news/hy/material/2025/07/14/163030
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
«… Միջնաժամկետ և նույնիսկ կարճաժամկետ տեսանելի հեռանկարում այս կամ այն կերպ ներկայիս Սիրիան նույնպես կարող է որդեգրել հակահայկական, հակահայաստանյան քաղաքականություն։ Դա, առաջին հերթին, կդրսևորվի Սիրիայից հայության վերջին խմբերի, վերջին մարդկանց արտահոսքով և, ընդհանուր առմամբ, հակահայկական խոսույթին՝ նախևառաջ պրոադրբեջանական, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթին սատարելով»։
https://oragir.news/hy/material/2025/07/14/163030
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
oragir.news
Սիրիան կսատարի «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթին՝ արագացնելով սիրիահայերի արտագաղթը
Oragir.News-ի հետ զրույցեւմ քաղաքագետ Էդգար Էլբակյանը նշեց, որ այս պահին մենք գործ ունենք այլ Սիրիայի հետ
⚡2
Դե-ֆակտո թուրքական իշխանությունները ցանկանում են ԼՂՀ կառավարության հաշվեկշռից խլել Արցախի ներկայացուցչության շենքը։
Սա ամբողջությամբ տեղավորվում է Բաքվից և Անկարայից ուղղորդվող նրանց քաղաքականության մեջ, որ ուղղված է Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժմանը։
Բայց այստեղ կա նաև սիմվոլիկա։ Այս շենքը սովետական «ժողովուրդների բարեկամության» տարիներին Երևանի «ադրբեջանական թատրոնի» շենքն էր։ Այսօր Ադրբեջանում հռչակված «Արևմտյան Ադրբեջանի», այն է՝ Հայաստանի ոչնչացման պրոյեկտի շրջանակներում վստահաբար թշնամին աչք ունի նաև այս շենքի վրա։ Բայց մինչև ֆիզիկապես «տեղ հասնելը», հարցը լուծում են իրենց դրածոների միջոցով։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Սա ամբողջությամբ տեղավորվում է Բաքվից և Անկարայից ուղղորդվող նրանց քաղաքականության մեջ, որ ուղղված է Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժմանը։
Բայց այստեղ կա նաև սիմվոլիկա։ Այս շենքը սովետական «ժողովուրդների բարեկամության» տարիներին Երևանի «ադրբեջանական թատրոնի» շենքն էր։ Այսօր Ադրբեջանում հռչակված «Արևմտյան Ադրբեջանի», այն է՝ Հայաստանի ոչնչացման պրոյեկտի շրջանակներում վստահաբար թշնամին աչք ունի նաև այս շենքի վրա։ Բայց մինչև ֆիզիկապես «տեղ հասնելը», հարցը լուծում են իրենց դրածոների միջոցով։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
🤬11⚡3🤯1
Շատ լավ եթեր մեր Հայկական համալսարանի ունկնդիր Լուսինե Այրապետյանի հետ։
https://www.youtube.com/live/Vtip_fo0apw?si=bik5AuCrh20eTaRk
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
https://www.youtube.com/live/Vtip_fo0apw?si=bik5AuCrh20eTaRk
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
YouTube
Իրական ինքնիշխանությունը հանձնում են թուրքերին
Լուսինե Այրապետյանի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայկական նախագիծ» ՀԿ համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը
👏13❤🔥1
Կարճ ու կոնկրետ։
https://youtu.be/B0kUrg8Uef8?si=FomDsXAcoDPdoIdh
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
https://youtu.be/B0kUrg8Uef8?si=FomDsXAcoDPdoIdh
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
YouTube
Ճանապարհը հանձնվում է ոչ թե ԱՄՆ վերահսկողությանը, այլ` թուրքական․ Էդգար Էլբակյան
#politik #news #Armenia
Պաշտոնական Կայք - http://politik.am/
Facebook: https://www.facebook.com/politikyou/
Telegram: https://www.tg-me.com/politiknews

👏8❤🔥1
Մեր շարքերը տխուր առումով համալրվեցին ևս մեկ քաղբանտարկյալով։ Ռեժիմը թիրախավորել է քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանին։
Տեսանյութ։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Տեսանյութ։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
🤬18🤯3😐3
Երերույքում պատարագ է մատուցվել հաջակցություն թեմիս բարեխնամ առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի։
Մեր «Հայկական նախագիծը» ևս մասնակցել է պատարագին։
https://youtu.be/tyJ8XfSWqcI?si=j5GuonXv8p9ubuwV&t=11m12s
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Մեր «Հայկական նախագիծը» ևս մասնակցել է պատարագին։
https://youtu.be/tyJ8XfSWqcI?si=j5GuonXv8p9ubuwV&t=11m12s
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
YouTube
Երերույքի տաճարում պատարագ մատուցվեց՝ հաջակցություն քաղբանտարկյալ Միքայել Սրբազանի
Քրիստոսի տասներկու առաքյալների և տասներեքերորդի՝ Սուրբ Պողոս առաքյալի տոնի օրը՝ հուլիսի 19-ին, Երերույքի տաճարում մատուցվեց սուրբ պատարագ։
Մանրամասները՝ https://oragir.news/hy/material/2025/07/19/163706
Oragir.News-ին կարող եք հետևել նաև.
Telegram - …

🙏19👏2❤🔥1
Ի՞ՆՉՊԵՍ ՃԵՂՔԵԼ ՄԱՀԱՑՈՒ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ․ ԱՂԴԱՄԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 32-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
• Հայաստանյայց ժողովուրդը կրկին բախվել է 19-րդ դարավերջին արևմտահայությանը պատուհասած մահաբեր երկընտրանքին՝ չդիմադրել, պատրվակ չտալ մեծաքանակ թշնամուն հարձակվելու ԿԱՄ դիմադրել մեծաքանակ թշնամուն՝ լավ իմանալով, որ թշնամին այսպես թե այնպես հարձակվելու է։
• Ըստ որում՝ այս երկընտրանքը ներկայումս մեզ համար դրսևորվում է ոչ միայն արտաքին թշնամիների դեմ պայքարում, այլև ներքին։ Այսպես՝ ներքին թշնամու հետ պայքարում դրա դրսևորման տխուր օրինակ՝ գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պե՞տք է կամովին դուրս գար վեհարանի տարածքից՝ պատրվակ չտալով մեծաքանակ թշնամուն ոտնակոխ անելու նվիրական տարածքը, թե՞ պետք է դիմադրեր՝ լավ իմանալով, որ այսպես թե այնպես մեծաքանակ թշնամին չի հրաժարվելու իր նպատակից։
• Արևմտահայության գողգոթան ցույց տվեց, որ այսպիսի երկընտրանքն ինքն իրեն չի լուծվում։ Այն լուծվում է նոր փոփոխականներ ներմուծելով երկընտրանքի ճեղքմամբ։ Նոր փոփոխականները թույլ են տալիս նվազեցնել մեծաքանակ թշնամու ուժերը։ Քանի դեռ այն մնում է «մեծաքանակ թշնամի», յուրային ուժերը դատապարտված են։
• Որպես ընդհանուր բանաձև՝ կարող ենք խոսել հետևյալի մասին՝
V=α·I+β·E+γ·R,
որտեղ V-ն՝ հաղթանակ, I-ն՝ ներքին ուժերի և միջոցների համախմբում, E-ն՝ արտաքին բարեկամների կառուցում, R-ն՝ տարածաշրջանային բարենպաստ իրադրություն։
• Այսպիսի բանաձևը, սակայն, կարող է կյանքի կոչվել, միայն եթե պայքարի վարիչ ուժը մեկն է կամ գոնե միասնական է։ Չեք գտնի օսմանյան կամ որևէ այլ բռնակալության լծից ազատագրված մի ժողովուրդ, որի ազատագրական պայքարի ղեկավար կազմակերպությունը մեկից ավելին է եղել։
• Այսպիսով՝ հայոց ազգային-ազատագրական պայքարի ներկայիս հանգրվանի թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ ազգային ընդդիմադիր ուժերի պառակտվածությունը և միմյանց հակոտնյա լինելը։
• Հ․Գ․ Երբ կա միասնականություն, մենք ազատագրում ենք Աղդամը․ այսօր դրա 32-րդ տարեդարձն է։

💯11❤🔥1😱1
📊 Երեկ սոցիոլոգիական հարցումների նոր տվյալներ են հրապարակվել։
Անշուշտ, մինչև 2026 թ․ հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները (որոնք դե-ֆակտո թուրքական իշխանությունները կանցկացնեն, անգամ եթե կես Հայաստան մնացած լինի) պատկերը կփոխվի, բայց այսօր արդեն հետաքրքիր է մի պահ կանգ առնել այս թվերի վրա և հաշվել, թե եթե հենց վաղը նույն անցողիկ կազմով և նույն մասնակցային ցուցանիշով (1281997 մարդ), ինչ 2021 թ․-ին, և այս սոցհարցման ձայներով ընտրություններ անցկացվեն, ինչ արդյունք կլինի։
Արդյունքը, ցավոք, տրագիկոմեդիայի ժանրից է։ Այսպես՝
• ՔՊ - 70 մանդատ (-1)
• «Հայաստան» դաշինք - 29 մանդատ (+0)
• «Պատիվ ունեմ» դաշինք - 8 մանդատ (+1)
Ըստ որում՝ այստեղ խնդիրը միայն ընդդիմության թուլության (իրականում՝ մասնատվածության) մեջ չէ, այլ սահմանադրության և ընտրական օրենսգրքի, որոնք վերջին ընտրություններին ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը 26.53% ձայներն ստացած ուժին 66.35%-անոց ներկայություն են տվել խորհրդարանում։ Այսինքն՝ «օդից» 2.5 անգամով մեծացել է ներկայացվածությունը՝ վերածվելով սահմանադրական մեծամասնության։
Այս գրառմանս նպատակը բնավ «ընտրություննե՞ր, թե՞ չընտրություններ» արհեստական բանավեճին իմ բաժին ներդրումը բերելը չէ։ Ինչպես ասացի, դե-ֆակտո իշխանություններն ընտրություններ անցկացնելու են՝ անկախ ամեն ինչից։
Ողջ հարցն այն է, որ իշխանափոխության ՑԱՆԿԱՑԱԾ տարբերակ հաղթանակի չնչին հավանականություն ունի, քանի դեռ
1․ ազգային ընդդիմադիր ուժերը չեն միավորվել,
2․ այդ միավորման շնորհիվ չեն կարողացել հաղթանակի հավատով խանդավառել քիչ թե շատ ոչ անտարբեր քաղաքացիներին (ընտրողներին)։
Առաջիկայում կփորձեմ խոսել միավորման գործնական հնարավորությունների մասին։

❤🔥3🤔3🎄1
Ո՞ՎՔԵՐ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ «ՔԵՖԸ ՀԱՐԱՄ ԱՆՈՂՆԵՐԸ»
• Երեկ անդրադարձել էի, որ եթե ԱԺ ընտրությունները կայանան այսօր և լինի նույն մասնակցային ցուցանիշը, ապա, ըստ սոցհարցումների արդյունքների, մանդատների տարբերություն գրեթե չի լինի։ Նշել էի նաև, որ խնդիրը միայն ընդդիմության մասնատվածությունը չէ, այլ մաթեմատիկորեն իշխանություններին «ֆորա» տվող իրավական համակարգը։
• Այդ համակարգը հատուկ «հարմարեցված է» հայկական հասարակական-քաղաքական դաշտի հատվածականությանը, և այստեղ կարևոր դեր են խաղում «քեֆը հարամ անողները»։ Դրանք, ինչպես հայտնի է, այն սուբյեկտներն են, որ «իրենք չեն վայելում ու չեն թողնում մյուսներին վայելել»։ Խոսքն ի սկզբանե չանցողիկ և ի վերջո չանցնող ուժերի մասին է։
• Առաջարկում եմ ևս մի մտավարժանք։ Եթե գումարենք 2021 թ․ ընտրություններին բոլոր չանցածների ձայները՝ ԲՀԿ-ի 50444 ձայնից մինչև «Ազգային օրակարգի» 719 ձայնը, կստանանք 251801 ձայն։ Եթե այս բոլոր ձայները ոչ թե բառիս բուն իմաստով փոշիանային, այլ գնային «Հայաստան» դաշինքին կամ գնային «Պատիվ ունեմ» դաշինքին, ապա հավաքական ընդդիմությունը կունենար ոչ թե 36 այլ 48 մանդատ, իսկ դե-ֆակտո իշխանությունները՝ ոչ թե 71, այլ 57 մանդատ՝ զրկվելով սահմանադրական մեծամասնությունից։
• Հասկանալի է, որ դե-ֆակտո իշխանություններն ունեն գրպանային «ընդդիմություն», արբանյակներ, որոնք հենց «քեֆը հարամ անելու» նպատակով էլ առաջադրվելու են։ Իշխանությունները, դեռ 4 տարի առաջ նվազեցնելով կուսակցությունների անցողիկ շեմը 5 տոկոսից 4 տոկոսի, ամեն ինչ արել են, որ նաև քիչ թե շատ իրական ընդդիմադիր ուժերի մոտ ստեղծեն գայթակղություն՝ առանձին առաջադրվելու։
• Բայց այստեղ արդեն լուրջ հարցեր են ծագելու, թե որքանով է այդ ուժն իրապես ընդդիմադիր, եթե աչքի առաջ ունենալով հաշվարկ-կանխատեսումներ և իմանալով ընտրական մաթեմատիկան, որոշի առանձին առաջադրվել՝ դառնալով պոտենցիալ «քեֆը հարամ անող»…

❤🔥6👏3💯1
ԽԱՆԱՍՈՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԻ 128-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
1897 թ․ այս օրը՝ հուլիսի 25-ին, «կարկուտ տեղաց Խանասորա դաշտումը»։ Դաշնակցական ֆիդայիները, այսօրվա բառերով ասած՝ երկու վաշտի կազմով, պարսկաօսմանյան սահմանին ռազմավարական պատժիչ գործողություն իրականացրին քրդական մազրիկ ցեղի դեմ։ Դրանից մեկ տարի առաջ այդ ցեղն ուխտադրժորեն հարձակվել էր Վանից խաղաղ կերպով դեպի Պարսկաստան նահանջող հայ ժողովրդի վրա և կոտորել մեծ մասին։
Մեկ ժամվա մեջ մազրիկ ցեղի գրեթե ամբողջ արական բնակչությունը ոչնչացվեց։ Ֆիդայիների շրջանում կորուստները փոքրաթիվ էին։ Արշավանքն այնքան տպավորիչ էր, որ ընդհանուր առմամբ պրոհայ, բայց հայության մասին անգլոթուրքական բացասական քարոզչության տպավորությունները կրող անգլիացի թղթակիցը Լոնդոն ուղարկած նյութի մեջ գրել էր, որ հայերին պետք է որ օգնած լինեն ռուսական բանակի մասնագետ սպաները։ Իսկ մեկ այլ՝ գերմանացի թղթակից, ֆիդայիների կարգապահությունը համեմատել էր պրուսական գնդերի կուռ շարքերի հետ։
Խանասորի պատժիչ արշավանքից հետո քրդերը որոշ չափով փոխեցին հայության հանդեպ վերաբերմունքը։ Նրանք սկսեցին հավատալ, որ ֆիդայիները հին հայկական «թոռունների» (իշխաններ) ժառանգներն են և ավելի զուսպ դարձան իրենց հակահայկական դրսևորումներում։ Նույնիսկ ոչնչացված ցեղի պետ Շարաֆ բեկը հետագայում փորձեց բարիդրացիական հարաբերություններ հաստատել ՀՅԴ և հայության հետ։
Խանասորի արշավանքն Արցախ աշխարհի ծնունդ, գիտնական և վրիժառու ֆիդայապետ Նիկոլ Դումանի մտքի ծնունդն էր։ Արշավանքի հրամանատարն էր նրա համագյուղացի Վարդանը, որ այդ օրվանից մինչ օրս կոչվեց Խանասորի Վարդան, իսկ փոխհրամանատարը՝ Դաշնակցության նահապետներից, Լոռվա իշխանական ծագում ունեցող Հովսեփ Արղությանը (Իշխան)։
Պատմական այս դեպքերն իրենց արտահայտությունն են գտել մի շարք երգերում, որոնցից առավել հայտնի են «Կարկուտ տեղաց», «Դաշնակցության վեհ քաջերը», «Մենք անկեղծ զինվոր ենք», «Ագուլիսցի քաջ պատանի», «Գարահիսար» ստեղծագործությունները։
Խանասորի արշավանքին նվիրված զույգ երգերը՝ ընդարձակ բնագրային ճշգրտությամբ, կարող եք լսել նվաստիս կատարմամբ։
https://www.youtube.com/watch?v=tfCTHKrpflE

Էդգար Էլբակյան (Աղդամ) – Խանասորի արշավանքի երգեր («Կարկուտ տեղաց», «Խանասորի հերոսները»)
Առաջին երգի խոսքերի հեղինակ՝ Գալուստ Ալոյան, եղանակի հեղինակ՝ Գևորգ Կառվարենց։
Դուդուկահար՝ Վաչե Փաշինյան
Դհոլահար՝ Քրիստինե Հովսեփյան
Հնչյունային ռեժիսոր և ձայնագրող՝ Հայկ Ղևոնդյան XP (HGH Records)
***
ԽԱՆԱՍՈՐԻ ԱՐՇԱՒԱՆՔԸ
Կարկուտ տեղաց Խանասորայ դաշտումը…

❤🔥16👏5🫡1