Telegram Web Link
Infocom
🇺🇸 Իսրայելը չի պատրաստվում հարձակվել Իրանի վրա․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

🛫 «Բոլոր ինքնաթիռները կշրջվեն և կուղևորվեն տուն՝ միաժամանակ Իրանին բարեկամական «ինքնաթիռային ալիք» ուղղելով։ Ոչ ոք չի տուժի, հրադադարն ուժի մեջ է», - գրել է Թրամփը րոպեներ առաջ։

📌 Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հորդորել էր Իսրայելին «չնետել ռումբերը», ապա հայտարարել, որ երկու կողմերից էլ դժգոհ է հրադադարի պահպանման հարցում, մասնավորապես՝ Իսրայելից․ «Իրանն ու Իսրայելը այնքան երկար և այնքան կոշտ են կռվում, որ չգիտեն՝ ինչ են անում», - ասել էր Թրամփը։

❗️ Մեկ այլ գրառմամբ Թրամփը նշել է․ «Իրանը երբեք չի վերակառուցի իր միջուկային օբյեկտները»։
👩‍🏫🎒 Այս տարի առաջին դասարան են հաճախելու 2019 թվականին ծնված երեխաները․ այսօրվանից մեկնարկել է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։

🔗Կարդալ ավելին
Օրվա կարեւորը՝ #միվոյսով
❗️ ՀԷՑ-ի շուրջ ցանկացած որոշում կլինի օրենքի շրջանակում: Մեր գործողությունները՝ լինի դա կառավարության, թե որևէ այլ պետական մարմնի, լինելու են օրենքով և Սահմանադրությամբ սահմանված շրջանակներում։

💬 Էներգետիկայի մասին օրենքով սահմանված են և դեպքերը, և գործողությունները, որոնք այս կամ այն հանգամանքների դեպքում կառավարությունը կամ պետությունը կարող է իրականացնել

[ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Factor.am-ի հետ զրույցում] |civilnet.am|
💬 Այսօր կայացած հերթական շինծու դատական նիստի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր առարկություններն է հայտնել գործը քննող դատարանի կազմի նկատմամբ։

🗣 «Հունվար և փետրվար ամիսներին կայացած դատական նիստերի արձանագրությունները, և այն փաստը, որ այդ արձանագրություններում արտահայտված է իր վերաբերմունքը պաշտպանության կողմի միջնորդությունների նկատմամբ, կասկածի տակ է դնում գործով դատարանի կազմի օբյեկտիվությունն ու անաչառությունը, հետևաբար, առարկում է դատարանի կազմի դեմ»-, նշել է Ռուբեն Վարդանյանը:

❗️Բաքվի դատարանը որոշել է առարկությունը թողնել առանց քննարկման։ |factor.am|
❗️ Միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։

🔸 Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում

[ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան]
🇺🇸🇹🇷 ՆԱՏՕ-ի՝ Հաագայում ընթացող գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը:

🤝 Թուրքիայի նախագահի գրասենյակի փոխանցմամբ Էրդողանն ասել է, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացումը կօգնի հասնել թուրք-ամերիկյան 100 միլիարդ դոլար փոխադարձ առևտրի նպատակին, ինչպես նաև որ երկու երկրները մեծ ներուժ ունեն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի և ներդրումների։

🇮🇷🇮🇱 Էրդողանը նաև ողջունել է Իրանի և Իսրայելի միջև ԱՄՆ-ի ջանքերով ձեռք բերված հրադադարը և շեշտել երկխոսության կարևորությունը Գազայի մարդասիրական աղետին վերջ դնելու գործում։

ℹ️ Սպիտակ տունը հանդիպման վերաբերյալ տեղեկություն դեռևս չի հաղորդել: |azatutyun.am|
👮🔍 Իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։ Այս մասին հայտնում է Սրբազան պայքար շարժման թելեգրամյան ալիքը։

📌 Նշվում է, որ «վաղ առավոտյան նրանք խուզարկություններ են սկսել Սրբազան պայքարի աջակիցների տներում»:
Infocom
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🕊 Իսրայելի և Իրանի միջև հրադադարը շարունակում է պահպանվել:

🇺🇸💬 ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Վիտկոֆը Fox News-ին ասել է, որ ԱՄՆ-ն հույս ունի Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի հարցում։
Infocom
📌 Խուզարկություններ են իրականացվում նաև «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամների տներում:

📣 Այդ մասին հայտնում է ՀՀՄ կուսակցությունը:
Infocom
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
‼️ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը բերման ենթարկվեց իր տան բակից:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📣 Քննչական կոմիտեն, ի լրումն տարածված հաղորդագրության, ներկայացրել է ««Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու» (չակերտները՝ խմբ.) դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։

Մյուս ձայնագրությունները՝ այստեղ:
🔸 Բագրատ Արքեպիսկոպոսի հետ բերման են ենթարկվել նաև Հրայր Սարկավագը և նրա աջակիցներից մեկը:

🔸 «Սրբազան պայքար» շարժման տելեգրամյան ալիքը հայտնում է Արա Ռոստոմյանի, գնդապետ Միհրան Մախսուդյանի ձերբակալության մասին:

🔸 «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ ձերբակալվել է նաև գործարար Տիգրան Գալստյանը։ Նա նշել է, որ տասնյակ ձերբակալվածներ կան:
🇦🇲🇷🇺 Ռուսաստանը կապի մեջ է Հայաստանի հետ, այդ թվում՝ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակի վերաբերյալ, քանի որ վերջինս ՌԴ քաղաքացի է:

🗣 Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

‼️ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Հայաստանում հեղաշրջման փորձը կանխելու մասին, Պեսկովը նշել է, որ դա Երևանի ներքին գործն է։

💬 «Մոսկվան շահագրգռված է, որ Երևանում պահպանվի օրենքի գերակայությունը, որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ երկիր, որը բարեկամաբար է վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը։ [...] Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրացում չի լինի»,- ասել է Պեսկովը: |tass.ru|
🇺🇸🇮🇷🗞 Ամերիկյան ԶԼՄ-ները, հղում անելով իրենց աղբյուրներին, գրել են, թե ԱՄՆ հետախուզության նախնական զեկույցը պնդում է, որ ամերիկյան ավիահարվածները չեն ոչնչացրել Իրանի միջուկային կարողությունները՝ դրանց հասցնելով ընդամենը մի քանի ամսվա հետընթաց:

💬 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է այս պնդումները՝ նշելով, որ նման հրապարակումները «նվաստացնում են պատմության մեջ ամենահաջող ռազմական գործողություններից մեկը»։

🗣 «Իրանի միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ |azatutyun.am|
🔍 Խուզարկել են Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի բնակարանը։

📌 Արցախի պատգամավորներից Դավիթ Գալստյանին տեղափոխել են Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին (ավելի հայտնի իբրև ԱԱԾ քննչական)։

Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը:
2025/07/01 06:18:46
Back to Top
HTML Embed Code: