Telegram Web Link
Infocom
📣 Քննչական կոմիտեն, ի լրումն տարածված հաղորդագրության, ներկայացրել է ««Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու» (չակերտները՝ խմբ.) դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի…
👮‍♂️ Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր․ Քննչական կոմիտե

📌 «Իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են հրազեն և ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթրուկներ, ծխարձակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ, բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ, հանցավոր խմբի կողմից իրականացվելիք ապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր և այլն։

🚨 Այս պահին քննիչի որոշումների հիման վրա ձերբակալվել է 14 անձ», - հայտնում են ՔԿ-ից:

Բոլոր լուսանկարները՝ այստեղ։
Infocom
Հրապարակվեց մայոր Հայկազ Գրիգորյանի գործով պաշտպանական եզրափակիչ ճառը 📌 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանին առնչվող գործի հիմնական դատալսումները մոտենում են ավարտին։ Երեկ Հակակոռուպցիոն…
Հայկազ Գրիգորյանը չի փոշմանում նահանջի հրաման տալու համար, ասում է՝ 80 հոգու կյանք է փրկել․ դատարանը հեռացել է վերդիկտ կայացնելու

⚖️ Հակակոռուպցիոն դատարանում 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանին առնչվող գործի հիմնական դատալսումների փուլի վերջին նիստն էր այսօր։ Դատարանը, նախագահությամբ Վարդգես Ստեփանյանի, լսելով մեղադրյալ Հայկազ Գրիգորյանի եզրափակիչ խոսքը, հեռացավ վերդիկտ կայացնելու։ Վերդիկտը մինչեւ դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի գրավոր հետեւությունն է։

🗣 Այսօր իր եզրափակիչ ելույթում Հայկազ Գրիգորյանը վերահաստատեց դատաքննական ցուցմունքում ասած իր պնդումը՝ չի փոշմանում, որ իր վաշտին նահանջի հրաման է տվել, քանի որ այդպիսով փրկել է 80 զինծառայողի կյանք։
🗣 Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

🔸 «Շուրջ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում, Հայաստանի ներկայիս իրավիճակի գնահատականից բացի, անդրադարձ է կատարվել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի կողմից սանձազերծված հաշվեհարդարին, ինչի առիթը Եկեղեցու դեմ իշխանությունների հայտարարած պատերազմի համատեքստում վերջինիս արած հետևյալ հայտարարությունն է. «Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»: Խոսք, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական քաղաքական հայտարարություն, ինչի իրավունքը, որպես Հայաստանի քաղաքացի, նա ունի:

🔸 Նախագահի գնահատմամբ՝ Փաշինյանը պարտության մարմնավորում է։ Նա խայտառակ կերպով պարտվեց արցախյան պատերազմում, հաստատաբար պարտվելու է նաև Հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում», - հայտնել է «Հայ ազգային կոնգրես»-ի խոսնակ Արման Մուսինյանը։
Infocom
‼️ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը բերման ենթարկվեց իր տան բակից:
⚖️ Բագրատ Գալստանյանին մեղադրանք է ներկայացվել՝ ահաբեկչության, զանգվածային անկարգության, իշխանության բռնազավթման հոդվածներով: Այս մասին հայտնեցին նրա փաստաբանները՝ նշելով, որ կալանավորելու միջնորդություն է ներկայացված, 24 ժամվա ընթացքում պետք է տանեն դատարան:

🗣 Փաստաբանները քաղաքական հետապնդում որակեցին գործողությունները՝ նշելով, որ «դրանք նպատակ ունեն թուլացնելու ընդդիմությանը, ձերբակալելու բոլոր ակտիվ գործիչներին»․ «Թե ինչ նպատակով, ժամանակը ցույց կտա, կարծում եմ նպատակներից մեկը կլինի եկեղեցու նկատմամբ ավելի ուժեղ ոտնձգումը»։

📌 Փաստաբաններից մեկը նշեց՝ այն փաստերը, որոնք հրապարակել է քննչական կոմիտեն, չեն համապատասխանում իրականությանը, հրապարակված ձայնագրությունների բովանդակությունը չի արտահայտում իրականությունը․ «Նույնիսկ ոչ մասնագետի համար ակնհայտ է, որ ձայնագրությունները ընդհատումներով են, և ակնհայտ մոնտաժված ձայնագրություններ են։ Արդյոք դրանք այլ եղանակներով մշակված, գեներացված են, քննությունը ցույց կտա»։
Infocom
👮‍♂️ Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր․ Քննչական կոմիտե 📌 «Իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել…
📣 Քննչական կոմիտեի՝ այսօր հրապարակված «ծրագրի» մեջ հստակ երևում է, որ «ծրագիրը» մեկ տարվա վաղեմություն ունի (նկար 2) և, իհարկե, չի իրագործվել․ Սրբազան պայքար

🗣 «Հատկանշական է, որ տպագրելով այդ «ծրագիրը», իշխանական քարոզչամեքենան երեկ թղթով ծածկել էր այդ «ծրագրի» իրագործման ժամանակը (նկար 1)։

🔸 Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական բռնաճշումներ իրականացնելու համար օգտագործել է անհայտ մարդկանց կողմից մեկ տարի առաջ պատրաստված, բայց այդպես էլ կյանքի չկոչված ինչ-որ թուղթ», - նշել են Սրբազան պայքարից։

📌 Նշենք, որ առաջին նկարը հրապարակել էր ՔՊ-ին պատկանող Civic.am կայքը, իսկ երկրորդը այսօր խուզարկություններից հետո քննչական կոմիտեն է հրապարակել։
📣 «Սրբազան պայքար» շարժումը հայտնում է այսօր ձերբակալված 14 անձանցից 12-ի անունները.

👥 Բագրատ Սրբազան, Կարո Օկումուշյան, Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյան, Իգոր Սարգսյան, Արա Ռոստոմյան, Արմեն Ալեքսանյան, Մովսես Շարբաթյան:
Օրվա կարեւորը՝ #միվոյսով
💬 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խոր մտահոգություն է արտահայտում Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և իր համախոհների նկատմամբ այսօր իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների և նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ։

❗️Վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ սկզբից ՀՀ վարչապետը և իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական նկատառումներով տարաբնույթ հրապարակումների միջոցով փորձում են ուղղորդել իրավապահ մարմիններին։

📢 Դատապարտելի է գործընթացը Եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու և Մայր Աթոռի անունը շահարկելու դիտավորությունը:

‼️ Մայր Աթոռը հորդորում է առաջնորդվել ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներով՝ հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը։

[Գերագույն հոգևոր խորհուրդ]
‼️ Այսօր՝ ժամը 21:35-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, 1․9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

📌 Երկրաշարժը զգացվել է Մարտունի քաղաքում, ինչպես նաև Լիճք և Երանոս գյուղերում 2 բալ ուժգնությամբ։

[ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]
‼️ Ժամը 22։12-ին ևս մեկ երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

🇦🇲 Երկրաշարժը զգացվել է Մարտունի քաղաքում, ինչպես նաև Լիճք, Երանոս, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն և Ծակքար գյուղերում 3 բալ ուժգնությամբ։ 

[ՆԳՆ Փրկարար ծառայություն]
Infocom
⚖️ Բագրատ Գալստանյանին և ձերբակալված մյուս անձանց Քննչական կոմիտեից տեղափոխեցին դատարան: 🪧 Նշենք, որ Քննչական կոմիտեի դիմաց քաղաքացիներ էին հավաքվել՝ հաջակցություն ձերբակալվածների։
⚖️ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվել է։

🗣 Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Նա տեղեկացրել է, որ որոշումը բողոքարկելու են։
Infocom
⚖️ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվել է։ 🗣 Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Նա տեղեկացրել է, որ որոշումը բողոքարկելու են։
⚖️ 2 ամսով կալանավորելու որոշում է կայացվել նաև ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի, պահեստազորի սպա Միհրան Մախսուդյանի, Բագրատ Գալստանյանի օգնական Մովսես Շարբաթյանի և ևս 4 անձի համար։

📌 Այս մասին հայտնում են «Սրբազան շարժում»-ից։
Infocom
👮‍♂️ Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր․ Քննչական կոմիտե 📌 «Իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել…
📣 Փաշինյանը առաջարկել է երեկվա գործողությունների ժամանակ «առավել արդյունավետ գործած իրավապահներին» ներկայացնել պարգևատրման։

🗣 Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, բացահայտվել է պետականության, ՀՀ կայունության և անվտանգության դեմ նախապատրաստվող հանցագործություն։

📌 Փաշինյանը նշեց, որ պարգևատրման հարցը քննարկել է նաև Հանրապետության նախագահի հետ։
🪖 Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ կանցկացվեն պահեստազորի վարժական հավաքներ՝ առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների մասնակցությամբ։
⚡️ Ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը և հետագա գործընթացների իրականացումը․ Նիկոլ Փաշինյան

🗣 Փաշինյանի խոսքով՝ պետական կառավարման ստանձնումից հետո կքննարկվեն հնարավոր սցենարները՝ ընկերության լիարժեք պետականացման, կառավարման բարեփոխումների և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Նա նշեց, որ կառավարության ռազմավարական նպատակն է ապագայում ապահովել նաև ՀԷՑ-ի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորություն․

📌 «Մենք պետք է ապահովենք այնպիսի երաշխիքներ, որ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց խնայողություններով բաժնետոմսեր ձեռք բերել։ Նման ռազմավարական նպատակ ունենք նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում»,-նշեց վարչապետը կառավարության հերթական նիստի ընթացքում։
2025/06/30 22:18:02
Back to Top
HTML Embed Code: