🌅☀️ Այսօր ու վաղը ցերեկային ժամերին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր․ հորդորում ենք 11:00-17:00 խուսափել արևի ուղիղ ճառագայթներից․ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»
🌡 Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը, 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
🌤☔️ Երևանում հունիսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վ։

📌 Կառավարության որոշմամբ ԱԺ-ն հուլիսի 1-ին արտահերթ նստաշրջան կգումարի․ օրակարգում է նաև «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
🗣 Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, այսօր անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման մասին հարցին, տեղեկացրել է, որ կառավարող խմբակցությունը օրենքի նախագծի փոփոխությունն արդեն շրջանառության մեջ է դրել, և առաջիկա օրերին ԱԺ արտահերթ նիստում մանրամասն կքննարկվի:

🇦🇲🇹🇷 Ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի կողմից։
📌 Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
🗣 «Գաղտնիք չէ, որ Թուրքիան ձգտում է դեպի Կենտրոնական Ասիա իր կապուղիներն ավելի բարելավել։ Իսկ Հայաստանի համար՝ որպես դեպի ծով ելք չունեցող պետություն, ուղղակի կենսական անհրաժեշտություն է ունենալ բաց սահմաններ։ Վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ պրակտիկորեն մեր 3, եթե ոչ 3.5 սահմանները փակ էին՝ կապված Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ»,-ընդգծել է Կոստանյանը։ |armenpress.am|

⚖️ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։
📌 Վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։
[ՀՀ գլխավոր դատախազություն]|1lurer.am|

🚘 Հուլիսի 1-ից «Էրեբունի պլազա»-ին հարակից՝ Հանրապետության հրապարակից դեպի Մհեր Մկրտչյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ:
🏙 Միաժամանակ Մհեր Մկրտչյան փողոցի վերջնամասում՝ Տիգրան Մեծ պողոտային հարող ճանապարհահատվածում երթևեկությունը նախկին երկու երթևեկելի ուղղության փոխարեն կկազմակերպվի միակողմ:
[Երևանի քաղաքապետարան]

🐟 Պաղեցված ձկնամթերքով բեռնված հայկական մեքենաները մնացել են Լարսի անցակետի վրացական սահմանին. մաքսային ծառայության աշխատակիցները թույլ չեն տալիս մեքենաներին հատել վրացական սահմանը:
📣 Ձկնարտադրող ընկերությունները «Հետք»-ին ահազանգել են, որ արդեն 6 օր է` վրացիներն արհեստականորեն ձգձգում են ձկնամթերքով բարձած իրենց մեքենաների ելքը Վրաստանից:
🗣 «Վարորդներն ում մոտենում են, ասում են` սպասեք: Բայց ձուկը ժամկետ ունի, 9 օրից պիտի A կետից B կետ հասնի, եթե չէ, հետ ենք բերելու` և՛ մենք ենք տուժելու և՛ արտահանողը, չգիտենք՝ ինչ ենք անելու: Հետաքրքիրն այն է, որ Կազբեկը բարձրացել, իջել են, որ մտնեն վրացու անցակետ, էնտեղից են հետ ուղարկում: Եթե պիտի Գեզի ուղարկեին, թող Սադախլոյից ուղարկեին, ինչի՞ են հասցրել Կազբեկ, հետո հետ ուղարկում: Մեքենաները վառելիք են ծախսել, կայանատեղիների գումարները վճարել են, հասել են Կազբեկ, էնտեղից հետ են դարձրել»,-պատմել է «Վանկա ռիթեյլ գրուպ» ընկերության բեռնափոխադրումն իրականացող «Դանովիչ» ՍՊԸ-ի սեփականատեր Կարապետ Մկրտչյանը։ |hetq.am|

🚙 Վաղը ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ.18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թումանյան փողոցների խաչմերուկը:
[Երևանի քաղաքապետարան]
[Երևանի քաղաքապետարան]
Infocom
⚖️ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվել է։ 🗣 Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Նա տեղեկացրել է, որ որոշումը բողոքարկելու են։
📣 «ՔՊ-ական պատգամավորները սուտ լուրեր են տարածում՝ իբր դատական նիստի ընթացքում հաստատել եմ չարիքի իշխանության տարածած ձայնագրությունների իսկությունը։ Ստի ու կեղծիքի իշխանությունը չի կարող այլ բան անել, քան սուտ ու կեղծիք տարածելը։ Բայց, ինչպես արդեն ասացի, ստի վերջը մոտ է»։
✉️ Այս մասին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշել է փաստաբանների միջոցով ՔԿՀ-ից փոխանցած նամակում։

💸 Իջևան համայնքը 275 մլն դրամի գնումներ է կատարել ավագանու անդամներին փոխկապակցված ընկերություններից
Իջևանի համայնքապետարանը 2022-2024 թվականներին ավելի քան 275 մլն դրամի 17 պայմանագիր է կնքել ավագանու անդամներին փոխկապակցված ընկերությունների հետ։
📌Նշված տարիներին համայնքապետարանը 193 մլն դրամի պայմանագիր է կնքել «Արտարս» ընկերության հետ, որի սեփականատերը և տնօրենը Արթուր Աթաբեկյանն է՝ համայնքում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանի հայրը։
📌2024 թվականի հուլիսին Իջևանի համայնքապետարանը ավելի քան 72 մլն դրամի պայմանագիր է կնքել «Խաչմիշշին» ընկերության հետ։ Ընկերությունը 2005 թվականին հիմնադրել է նույն խմբակցության ավագանու անդամ Խաչատուր Համզյանի հայրը՝ Միշա Համզյանը։ 2021 թվականից ընկերության տնօրենը Խաչատուր Համզյանն է։

🚒 Երևանի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով այրվել է վեց ավտոմեքենա, որից երկուսը՝ մասամբ։
📌 Շենքից տարհանվել է 350 բնակիչ։
🔸 Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին, մարվել՝ 08։36-ին։
[ՆԳՆ փրկարար ծառայություն]

🇮🇷🇦🇿 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել մանրակրկիտ հետաքննել տեղեկությունները, ըստ որոնց՝ իսրայելական ԱԹՍ-ները կարող էին Իրանի օդային տարածք մուտք գործել Ադրբեջանի տարածքով։
📌Ալիևը նշել է, որ հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը և թույլ չի տա՝ իր օդային տարածքն օգտագործվի Իրանի դեմ։
🔸 Փեզեշքիանը նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի կառավարությանը և ժողովրդին Իրանին ցուցաբերած աջակցության համար։ |civilnet.am|

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️Իրավապահներն այս պահին Շիրակի թեմի առաջնորդարանում են: Դուռը փակ է, դրսից ոստիկաններ են հսկում: Առաջնորդարանի մոտ նաև գյումրեցիներ են հավաքվել:
🗣 «Միքայել սրբազանը արձակուրդում է, Հայաստանից բացակայում է», - ինչպես հայտնում է «Ազատություն» լրատվամիջոցը՝ նշել է հոգևորականներից մեկը։
📌 Նշվում է, որ առաջնորդարանի մուտքը փակ է նաև աշխատակիցների համար, քանի որ ներսում իրականացվում են քննչական գործողություններ։
📹 Տեսանյութը՝ «Ազատության»։

❗️ Հունիսի 26-ին մի խումբ անձինք համացանցում տեղադրել են «Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականը ԱԱԾ ու Քննչական պետերին» վերտառությամբ արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ ձայնագրություն, որում ՀՀ Վարչապետն իբրև թե կոնկրետ քրեական վարույթով հանձնարարություններ է տալիս ՀՀ իրավապահ մարմինների ղեկավարներին։
📌 Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային կեղծիք կատարելը)։
🔸 Կատարվում է նախաքննություն։
[ՀՀ Քննչական կոմիտե]

❗️Իրավապահներն այս պահին Շիրակի թեմի առաջնորդարանում են: Դուռը փակ է, դրսից ոստիկաններ են հսկում: Առաջնորդարանի մոտ նաև գյումրեցիներ են հավաքվել: 🗣 «Միքայել սրբազանը արձակուրդում է, Հայաստանից բացակայում է», - ինչպես հայտնում է «Ազատություն» լրատվամիջոցը՝…
❗️Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։ Ինչպես հաղորդում է «ՍիվիլՆեթը»՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
📌 «Ազատություն» լրատվամիջոցի փոխանցմամբ էլ՝ Արտաշես սարկավագ Աջապահյանն ասել է՝ «ոստիկանությունը Էջմիածին՝ վեհարան է գնացել Միքայել սրբազանի հետևից»։

❗️ԱԱԾ-ն Էջմիածնում է, հայտնում է փաստաբան Միհրան Պողոսյանը, հավելելով, որ Մայր Աթոռի բակում կա մեքենա, որի մեջ դիմակավորված անձինք են։ Ավելի վաղ, փաստաբանը հայտնել էր, որ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը Էջմիածնում է. նա այսօրվա Քահանայից ժողովի նախագահողն է։
📌 Քիչ առաջ փաստաբան Արա Զոհրաբյանը Մայր Աթոռում ներկայացրեց Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի մանրամասները։
🗣 «Ներկայացվել է Քննչական կոմիտեի քննիչի որոշում, որի համաձայն պետք է քրեական վարույթով Միքայել Աջապահյանին ձերբակալեն՝ կալանավորման ներկայացնելու նպատակով»։
🔸 Հավաքված եկեղեցականները կոչ արեցին սրբազանին չգնալ․ «թող գան, բոլորիս զոռով տանեն», - նշեց նրանցից մեկը։

❗️ԱԱԾ-ն Էջմիածնում է, հայտնում է փաստաբան Միհրան Պողոսյանը, հավելելով, որ Մայր Աթոռի բակում կա մեքենա, որի մեջ դիմակավորված անձինք են։ Ավելի վաղ, փաստաբանը հայտնել էր, որ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը Էջմիածնում է. նա այսօրվա Քահանայից ժողովի նախագահողն…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️ Մայր Աթոռում իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց ոստիկանների հետ։
Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերից

❗️«Եկել են իմ հետևից, ես կգնամ»․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյան։
📌 Նա նշեց՝ ինչ-որ կատարվում է բացարձակ ապրօինություն է, և նա «չի ուզում թաքնվել իր եղբայրների թիկունքում»։