Telegram Web Link
❗️🗣 «Սրբազանը հիմա գնալու է մեր փաստաբանի հետ։ Մենք կգնանք Վեհարան, այնտեղ կհամախմբվենք, մեր քննարկումները կունենանք և եզրահանգումը կանենք՝ մեր հետագա գործողությունների համար։ Միանշանակ է, որ մենք բոլորս ամենայն ջանք ենք գործի դնելու, որպեսզի արդարությունը գործի»։

[Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ]
Infocom
❗️ Մայր աթոռում իրավիճակը շարունակում է լարված մնալ։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կաթողիկոսն ու Աջապահյանը դուրս են գալիս դարպասներից, հրմշտոց է սկսվել ուժայինների հետ։
Infocom
Կաթողիկոսն ու Աջապահյանը դուրս են գալիս դարպասներից, հրմշտոց է սկսվել ուժայինների հետ։
❗️ Աջապահյանը հոգևորականների և քաղաքացիների ուղեկցությամբ այս պահին հետ եկավ Վեհարանի բակ։

❗️ Այս պահին բակում է նաև Կաթողիկոսը։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🗣 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների՝ «եկեղեցու և իշխանության հակամարտության», «Մայր Աթոռում իրավապահների գործողությունների վերաբերյալ» հարցերին՝ նշելով․ «Ասուլիս կանեմ կպատասխանեմ, էսօր չեմ պատասխանի»։

📌 ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը նույնպես չի մեկնաբանել գործողությունները․ «Իրավապահների գործողությունները չենք մեկնաբանում», - ասել է նա Factor.am-ի հետ զրուցում։
❗️Ուժեղացված հսկողություն Երևան-Էջմիածին ճանապարհին

📌 Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում Երևանից Էջմիածին քաղաք տանող մուտքի մոտ: Ոստիկաններն առանձին մեքենաներ են կանգնեցնում, բեռնախցիկներն են ստուգում, այնուհետև՝ թույլատրում երթը: |azatutyun.am|
Infocom
❗️ Աջապահյանը հոգևորականների և քաղաքացիների ուղեկցությամբ այս պահին հետ եկավ Վեհարանի բակ։ ❗️ Այս պահին բակում է նաև Կաթողիկոսը։
🗣 Միքայել Սրբազանը մոտեցավ ավտոմեքենային, բայց ժողովուրդը թույլ չտվեց նրան նստել մեքենան։

📌 Երկրորդ անգամ ևս փորձ արվեց, նորից չկարողացանք։ Այնպես որ որևէ մեկը չի պահմտվում, որևէ մեկը փախուստ չի տալիս չիրագործած հանցագործությունից։

[Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արք․ Հովհաննիսյան]
❗️Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին. ԱԱԾ

🗣 «Հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին: Որոշման իրագործումը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։

🔸 ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը», - նշված է ԱԱԾ հայտարարությունում։
❗️ Իրավիճակը կրկին լարվեց Մայր Աթոռի տարածքում․ ոստիկանական ուժերը հրմշտում են քաղաքացիներին, որոնք խոչընդոտում են անցնել Վեհարանի դարպասից ներս։
❗️ Իրավիճակը Մայր Աթոռում հանդարտվել է։

🚔 Տարածքից հեռացավ, ըստ քաղաքացիների, «ԱԱԾ-ի մեքենան»՝ առանց Աջապահյանի։ Մեքենայի հեռանալիս քաղաքացիները ծափահարում էին։
❗️ Այսօր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։

🔸 ՀՀ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում է կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։

🔸 ԱԱԾ-ն բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող ԱԱԾ օպերատիվ խմբին։

[ՀՀ ԱԱԾ]
❗️ Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե

🔸 «․․․ Միքայել արք․ Աջապահյանի ձերբակալման որոշման կատարումը օրենքով սահմանված կարգով հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին:

❗️ Նկատի ունենալով, որ վարույթի ընթացքում մի խումբ անձանց կողմից խոչընդոտվել է իրավապահ մարմինների օրինական գործունեությունը, ուստի այդ փաստով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ»:
📣 Էդմոն Մարուքյանը հայտարարում է, որ «պատրաստ է հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իր թեկնածությունը առաջադրելուց, իսկ Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում»:

🗣 «Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր և իշխող խմբակցության պատգամավորներին միանալ այդ նախաձեռնությանը։ Առաջարկում ենք հարցը բերել խորհրդարան և Սահմանադրական գործընթացով իշխանափոխություն իրականացնել», - գրել է Մարուքյանը։
⚖️ ՀՅԴ-ն հայտնում է, որ ժամեր առաջ բերման են ենթարկել ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեության ներկայացուցիչ Հայրո Զաքարյանին, քիչ առաջ Ոստիկանության Արարատի մարզային վարչություն է հրավիրվել ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը։
❗️ Միքայել արք․ Աջապահյանը և փաստաբանները հիմա մեկնում են քննչական կոմիտե։

[Փաստաբան Արա Զոհրաբյան]
Infocom
❗️ Միքայել արք․ Աջապահյանը և փաստաբանները հիմա մեկնում են քննչական կոմիտե։ [Փաստաբան Արա Զոհրաբյան]
❗️ Աջապահյանը նստեց մեքենան՝ Քննչական կոմիտե գնալու համար, քաղաքացիները, սակայն, շրջափակել էին մեքենան և փորձում էին թույլ չտալ, որ մեքենան շարժվի։

❗️ Աջապահյանը կրկին վերադարձավ Մայր Աթոռի տարածք։
⛪️ Մայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքների, պահպանել զգոնությունը և շարունակել իրենց սատարումը օրինական բոլոր միջոցներով․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

🗣 «Այսօր առավոտյան ՀՀ իրավապահ մարմինների ուժեր, մուտք գործելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհարանի տարածք, փորձել են ձերբակալել Միքայել արք․ Աջապահյանին, ով Մայր Աթոռ էր ժամանել քահանայից տարեկան ժողովի առիթով իբրև հավաքի համակարգող։

🔸 Չնայած այն հանգամանքին, որ Միքայել Սրբազանը պատրաստակամություն էր հայտնել մեկնել Քննչական կոմիտե և փորձում էր իրավապահ մարմնի ներկայացուցիչների հետ նստել մեքենա, քաղաքացիները և ներկա հոգևորականները բողոքի ձայն բարձրացրեցին՝ տեսնելով դիմակավորված ԱԱԾ և ոստիկանության ծառայողների մեծ հոսքը:

🔸Համայն հայության հոգևոր կենտրոնում իրավապահների կողմից դրսևորված պահվածքը, ուժի կիրառումը քաղաքացիների հանդեպ դատապարտելի է և անընդունելի։ Միքայել Սրբազանը, հակառակ որ պատշաճ կարգով չի ծանուցվել, կայացրել է որոշում և չխուսափելով ներկայացված պահանջից կմեկնի Երևան` ներկայանալու Քննչական կոմիտե»,- նշված է հայտարության մեջ։
Infocom
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🗣 «Չեք թողնում մեքենայով գնամ, ես գնում եմ ոտքով»։ Այս մասին ասաց Միքայել արք․ Աջապահյանը։

🚶 Քաղաքացիները փորձում էին նաև թույլ չտալ, որ Աջապահյանը քայլելով գնա դեպի Քննչական կոմիտե։
2025/06/29 19:00:35
Back to Top
HTML Embed Code: