Շատերն են փորձում Հայաստանը ներկայացնել որպես ոչ հարուստ երկիր եւ
մատնանշել նրա տնտեսության թերությունները։

Պետք է խոստովանել՝ կան բացեր եւ մենք ձգտելու եւ առաջ գնալու տեղ ունենք։
Բայց, մեր ազգի ուժն ու էներգիան ունակ են հաղթահարելու ցանկացած ճգնաժամ։

Դրա համար մեզ հարկավոր են, որ իշխանության մեջ լինեն իրական հայրենասերներ եւ պրոֆեսիոնալներ, որոնք հավատում են Հայաստանի հնարավորություններին, այն տեսնում են որպես իրենց տուն, որը երբեք չեն լքի եւ չեն դավաճանի։

Առաջնորդվելով վերոնշյալով՝ «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը միավորում է գործի մարդկանց, մասնավորապես նրանց, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել, ստեղծել նոր աշխատատեղեր և բարելավել մեր երկրի բարեկեցությունը։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Երբեք չեմ ափսոսում գործած սխալների համար, այլ չգործած արարքների համար եմ ափսոսում ։
____
Я никогда не сожалею о совершенных ошибках, но сожалею о том, что не сделал .
____
I never regret the mistakes I made, but I regret what I didn't do.
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ուժը Հայրենյացը» կողմ է.

– Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմին

– Կենսաթոշակների եռակի ավելացմանը

– Մարզերի զարգացմանը
Հունվարի 24-ին հայ ժողովուրդը նշում է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակը:

Իր ժողովրդի մեծ զավակը, ոգեշնչված իր ծնողների պատմությունից, ովքեր ստիպված են եղել լքել Արևմտյան Հայաստանը 1915 թվականի ցեղասպանության պատճառով և դաստիարակված լինելով մեկ այլ հրաշալի բանաստեղծ Ռուբեն Սևակի ստեղծագործությամբ, ում պատվին վերցրել է Սևակ կեղծանունը. միշտ ձգտել է աշխարհին ծանոթացնել հայ պոեզիայի և գրական խոսքի գեղեցկությունը:

Նրա ստեղծագործությունները ողբերգական, բայց գեղեցիկ մանիֆեստ են հայ ժողովրդի ճակատագրի մասին։

Մեր պարտքն է պահպանել նրա հիշատակը, ուսումնասիրել նրա ստեղծագործությունները և հանրահռչակել դրանք ամբողջ աշխարհում։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Երկիրը սկսվում է սահմանից։ Մենք պետք է լրջորեն մտածենք այդ մասին։
____
Страна начинается с границы. В первую очередь вы должны подумать об этом .
____
The country starts from the border. First of all, you should think about it.
Հայրենիքի հիմքը երջանիկ ընտանիքն է։

Մենք քաղաքականություն ենք եկել սոցիալական արդարություն հաստատելու համար, որն իր որակով ժամանակի ընթացքում կգերազանցի եվրոպականին: Դրա հիմքում, մեր կարծիքով, պետք է լինի պետության աջակցությունը երիտասարդ և բազմազավակ ընտանիքներին։

Մեր հայրենակիցները չպետք է անհանգստանան մանկապարտեզներում հերթերի, իրենց երեխաների մարզական և մշակութային զարգացման համար: Մենք պետք է հասնենք այդ խնդիրների լուծմանը պետական մակարդակով։
Սիրելի' հայ ժողովուրդ, շնորհավորում եմ Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ։

Ստեղծե'ք ընտանիքներ, զավակներ ունեցե'ք, հոգ տարե'ք ձեր սիրելիների մասին:

Ամուր ընտանիքը մեր երկրի մեծ ապագայի բանալին է:

—————

«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ` Տիգրան Արզաքանցյան։
«Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավարությունը շնորհավորում է բոլոր զինվորներին եւ սպաներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման օրվա կապակցությամբ։

Երկիրը հպարտ է ձեզնով։
Շարունակեք կատարել ձեր գործն ազնվորեն։
Ո՞վ պետք է մաքրի ձյունը

Երևանի քաղաքապետը ձնամաքրման վատ աշխատանքի մեջ մեղադրել է քաղաքային հասարակությանը եւ տնտեսվարողներին:

«Իհարկե, ամենաշատ ձյունը Ֆեյսբուքում է տեղացել։ Մեր խնդիրը բակերի մաքրումն է, իսկ մայթերի մաքրումը տնտեսվարող սուբյեկտների պարտականությունն է։ Բայց մասնավոր հատվածի կողմից մեծ ակտիվություն չեմ տեսել»,- երկուշաբթի օրը կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Եկեք նայենք ճշմարտության աչքերին. պատասխանատվությունն ուրիշի վրա գցելով` ձնակույտերը քաղաքի փողոցներից չեն վերանա: Հունվարյան ձյան տեղումների հետ կապված իրավիճակը հստակ ցույց է տալիս, որ քաղաքապետարանը չուներ եղանակային պայմանները արդյունավետ հաղթահարելու ծրագիր և համապատասխան ռեսուրսներ։

Սրա մասին պետք է խոսել, այլ ոչ թե տնտեսվարողներին ու քաղաքացիներին մեղադրել բոլոր մեղքերի մեջ:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ինչու «Ուժը հայրենյաց»։
____
Почему "Сила отечества"?
____
Why "The Power of the Fatherland"?
Սիրելի՜ հայրենակիցներ

«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը ողջունում է այն փաստը, որ պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը պղծող սրիկայի դեմ քրեական գործ է հարուցվել։ Նման արարքը վայել չէ հային։

Իրավապահ մարմինները պետք է օրինախախտին պատժեն օրենքի ողջ խստությամբ։

Հայ ժողովուրդը արիաբար կռվել է Հայրենական մեծ պատերազմում։ 500 հազար հայ կռվել է Կարմիր բանակի կազմում, 100 հազարը՝ դաշնակից ուժերի կազմում։ Մեր ժողովուրդը անգնահատելի ներդրում է ունեցել նացիզմի մարդատյաց գաղափարախոսության դեմ տարած հաղթանակում։ Մենք պետք է պահպանենք այս հիշողությունը և պայքարենք այն պղծել փորձողների դեմ։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Եթե քաղաքական ճգնաժամ չլիներ մեր երկրում , ես այլեւս չէի վերադառնա քաղաքական դաշտ։
____
Если бы в нашей стране не было политического кризиса, я бы больше не вернулся в политику.
____
If there had not been a political crisis in our country, I would not have returned to the political field.
Հայաստանի ապագան պետք է որոշի միայն հայ ժողովուրդը

  Կարծում եմ`  Հայաստանի Սահմանադրությունը չի կարող փոխվել, քանի դեռ մեր քաղաքացիներն իրենց կարծիքը չեն հայտնել այդ նախաձեռնության վերաբերյալ։ Հայ ժողովուրդը պետք է ասի իր «այո»-ն կամ «ոչ»-ը։
Ըստ տնտեսագետների՝ 2023 թվականին ազգային տնտեսության բոլոր ոլորտները շարունակել են կայուն աճել։ Այսպիսով` արդյունաբերությունն աճել է 4,1%-ով, իսկ շինարարությունը՝ 14,8%-ով։ Թեթևակի բացասական արժեք տեսնում ենք միայն գյուղատնտեսության ոլորտում` անկումը կազմել է 0,3 տոկոս։

Արդյոք կարիք կա՞ անհանգստության։
Անկասկած այո։ ՀՀ-ն 2024-25 թվականներին պետք է հատուկ ուշադրություն դարձնել գյուղատնտեսության զարգացման խնդրին։ Մեր երկրի գյուղատնտեսության և անասնաբուծության ոլորտների զարգացման նոր վեկտոր պետք է սահմանվի։

Կարծում եմ՝ այս հարցում բանաձևը պետք է հնարավորինս պարզ լինի. «Երկիրն ունի եկամուտների աճ արտաքին առևտրից և շինարարությունից, հետևաբար այդ ոլորտների հարկերից ստացված ավելցուկային շահույթը պետք է ծախսվի գյուղացիների համար էժան վարկերի և դրամաշնորհների վրա»։


Տիգրան Արզաքանցյան

«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ
Media is too big
VIEW IN TELEGRAM
Միմյանց վարկաբեկելու ժամանակն անցել է։
Պետք է համախմբվենք`զարգացնելով մեր տնտեսությունը , բանակաշինությունը եւ առաջ տանելով հայրենասիրական գաղափարախոսությունը։
____
Время дискредитировать друг друга прошло.
Мы должны объединиться, развивая нашу экономику , армейское строительство и продвигая патриотическую идеологию.
____
The time to discredit each other has passed.
We must unite by developing our economy, army construction and promoting patriotic ideology.
Մոսկվայի փորձը

Հայաստանում խոսում են 50-60-ականներին կառուցված շենքերի` այսպես կոչված «խրուշչովկաների», քանդման մասին։ Մասնագետները նշում են, որ դրանց ժամանակը լրացել է, իսկ սեյսմակայունությունը շատ ցածր է։ Այդ շենքերի փոխարեն անհրաժեշտ է կառուցել ոչ շատ բարձրահարկ շենքեր՝ դրանով իսկ զգալիորեն բարելավելով քաղաքացիների կենսապայմանները։

«Ուժը Հայրենյաց» կուսակցությունն ուշադիր հետևելու է ծրագրի իրականացմանը: Առաջին կարևոր կետն այն է, որ հին բնակարանների տերերն արժանի այլընտրանք ստանան։ Ոչ մեկի իրավունքները ոտնահարված չպետք է լինեն։ Բացի այդ, անհրաժեշտ է պահպանել Երևանի բոլոր կանաչ տարածքները։ Կարևոր է, որ դրանցից ոչ մեկի վրա շինարարությունը չազդի:
Ընտրություններ առանց ընտրության

Ազատության, որպես այդպիսին,
բացակայության պայմաններում, անտեսելով ժողովրդավարության և ողջախոհության սկզբունքները, Ադրբեջանում ընտրեցին նոր և հին առաջնորդ՝ Իլհամ Ալիև։ Այդ ընտրությունները լեգիտիմ կարող է համարել միայն խղճի բացակայություն ունեցող մարդը։

Բաքվի ռեժիմը հերթական քվեարկության ընթացակարգի պատրանք ստեղծեց` ներքաշելով այդ խայտառակ գործընթացի մեջ  Արցախի ժամանակավոր օկուպացված տարածքները։

«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը կոչ է անում  միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանում անցկացված ընտրությունները և ճանաչել դրանք ոչ լեգիտիմ։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այսօր շատ են մտահոգում Հայաստանով մեկ եւ սահմաններից դուրս  տարածում գտած հակահայկական տրամադրությունները։ Մենք պետք է մի կողմ դնենք բոլոր տարաձայնությունները, չխառնենք ներկա-անցյալ,այլ պատրաստվենք հակագրոհի։
Մենք պետք է տրամադրվենք ոչ թե խաղաղության թշնամու հետ,այլ զինվենք եւ պատրաստ լինենք պատերազմելու հանուն մեր ազգային,հոգեւոր, մշակութային արժեքների։
Պատասխանների ժամանակն է

Սոց. ցանցերում ինձ հաճախ են հարցեր տալիս ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ։ Պարտքս եմ համարում պատասխանել դրանցից մի քանիսին։

-Ինչպե՞ս եմ վերաբերվում Հայաստանի սահմանադրությունը փոխելու գաղափարին։

-Ես կտրականապես դեմ եմ դրան։ Սահմանադրությունը ժամանցային ամսագիր չէ, այլ հանրապետության հիմնական օրենսդրական ակտը։ Մենք պետք է հարգենք օրենքը, ոչ թե խախտենք այն։ Հայաստանի Սահմանադրությունն այս պատմական պահին պետք է մնա անփոփոխ։ Մենք չպետք է ագրեսորի ճնշման ներքո հրաժարվենք պատմական հիշողությունից և այն ամենից, ինչը մեզ համար իսկապես արժեքավոր է։

- Ինչպե՞ս խուսափել նոր պատերազմից:

- Նախ պետք է հրաժարվել այն պատրանքից, որ ինչ-որ մեկը մեր փոխարեն կպաշտպանի Հայաստանը։ Տարածաշրջանում խաղաղության բանալին լավ պատրաստված և զինված հայ զինվորն է.

- Ինչպե՞ս անել, որ երիտասարդները դադարեն լքել Հայաստանը:

- Անկեղծորեն պետք է խոստովանենք, որ երիտասարդները ձգտում են լքել հայրենիքը, քանի որ երկրի ներսում իրենց զարգացման հեռանկար չեն տեսնում։ Պետության, կրթական հաստատությունների և բիզնեսի խնդիրն է սա փոխել։ Մեզ անհրաժեշտ են երիտասարդ ձեռներեցներին խրախուսող ծրագրեր։ Այդ իսկ պատճառով այս տարվա գարնանը միջոցառումներ կանցկացնենք ողջ Հայաստանում, որի նպատակն է երիտասարդների շրջանում ստեղծել ապագայի տեսլական, որը կապված է Հայրենիքի հետ։
Հավատարմություն

Թուրքամետ քարոզչությունն ամեն օր պատրանք է ստեղծում, որ հայերը պարտվում են և պետք է նորից ու նորից զիջումների գնան։ Սա նենգ սուտ է։ Այժմ ձեւավորվում է հայ հայրենասերների նոր սերունդ։ Նրանք զորավար Անդրանիկի նման մարդիկ են, որոնք հաճախ ստիպված են եղել դիմակայել բարձրագույն ուժերին։ Ես հպարտ եմ Հայաստանի երիտասարդությամբ։ Ես հավատում եմ մեր ժողովրդի միասնության ուժին, որը կարող է փոխել իրավիճակը, որպեսզի մենք այլեւս ստիպված չլինենք փոխզիջումների գնալ մեր հակառակորդների հետ։
2024/04/28 13:46:49
Back to Top
HTML Embed Code: