Telegram Web Link
Արցախի ԱԺ-ը հայտարարություն է ընդունել

Արցախի Հանրապետության հռչակման 34-ամյակի կապակցությամբ այսօր Արցախի ներկայացուցչության շենքում տեղի ունեցավ Արցախի Ազգային Ժողովի նիստը: Արտահայտելով արցախահայության կամքն ու դիրքորոշումը՝ որպես առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմին՝ Ազգային Ժողովը պահանջում է Հայաստանի Հանրապետության իշխանություններից և կոչ է անում միջազգային իրավասու կազմակերպություններին ու միջնորդ երկրներին հայ-ադրբեջանական բանակցություններում օրակարգային հարց դարձնել գերիների և պատանդների ազատումը, արցախահայության վերադարձը հայրենի բնօրրան և պատմական հայրենիքում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը։ Նիստի ավարտին, պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին հայտարարությանը:

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/mp4v0lOMRfM

#ԱրցախTV #Արցախ
👍143
Արցախի կանչը՝ Եռաբլուրից: Սեպտեմբերի 2. ցավի ու հպարտության օր

Սեպտեմբերի 2-ը տասնամյակներ շարունակ հայ ժողովրդի համար եղել է անսահման հպարտության և խոնարհումի օր։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը:

Արցախի Հանրապետության անկախության հռչակումից 34 տարի անց Արցախը կորսված է, բայց նրա ձայնը՝ ոչ: Արցախը լսելի է Եռաբլուրից, որտեղ ամփոփված են Արցախի ազատության ու անկախության համար զոհված հայորդիները: Նրանց և Արցախի հողում հավերժ մնացած մեր նահատակների հիշատակին է Եռաբլուրում կառուցվել «Արցախի կանչը» հուշակոթողը:

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/1GcdQCA8TNQ

#ԱրցախTV #Արցախ
18👍3
Արցախը չի կարող ընկրկել, Արցախը պարտավոր է շարունակել պայքարը. Աշոտ Դանիելյան

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի ելույթը սեպտեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Երևանում կայացած «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովին։

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/6MiBfo5GVqA

#Արցախ #ԱրցախTV
👍92
Վերադարձի իրավունքը չի կարող լինել ինքնորոշման իրավունքի հաշվին. Գեղամ Ստեփանյան

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ելույթը սեպտեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Երևանում կայացած «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովին։

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/Z3XQAYPdXR0

#Արցախ #ԱրցախTV
👍145
Արցախը թողնելու մեղքն ինձ տարավ ռազմաճակատ | Հայացքն Արցախին. Սամվել Բաղինյան

«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Սամվել Բաղինյանն է։ Ծնվել է 1955 թվականին՝ Իջևան քաղաքում։ 1980 թվականից աշխատել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան։ Երբ սկսվեց արցախյան առաջին պատերազմը, ընտանիքով տեղափոխվեցին Հայաստան։ Հենց այդ «կիսատ» մնացած պատմությունն էր, որ 2020-ին նրան տարավ Արցախ՝ ռազմաճակատ։ Վստահ է՝ եթե երկրում և աշխարհում սոցիալական արդարություն լինի, հայ ժողովուրդը միավորվի, անպայման Արցախ վերադարձը կլինի։

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/goROj3ltNWU

#Հայացքն_Արցախին #ԱրցախTV #Արցախ
👍112
Մեր թամահան կտրե մեր սերությանը յիրա տինի | Մունք մենք ենք. Շուշիկ Գևորգյան

«Մունք մենք ենք» հաղորդաշարի հյուրը Շուշիկ Գևորգյանն է, ում շատերն են ճանաչում իր թխած ժենգյալով հացի անմահական համի շնորհիվ։ Ժենգյալով հաց թխելու տաղանդը նա ժառանգել է տատիկից։ Մաճկալաշեն գյուղի ավանդույթներն ու սովորույթները, կենցաղն ու կոլորիտը այսօր էլ Շուշիկի ընտանիքի առօրյայի կարևոր մասն են։ Տատիկի դաստիարակությունը օգնում է նրան ներկա դժվարություններին դիմանալ աշխատասիրությամբ, հայրենասիրությամբ ու անսպառ եռանդով։

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/yWDKh7R4E-Q

#Մունք_մենք_ենք #ԱրցախTV #Արցախ
12👍2
«Մnրթելու ենք սրանց». Հայկական Ճարտարի վերջին րոպեները | Վերապրում. Բելլա Հովսեփյան

Բելլա Հովսեփյանը ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Քերթ գյուղում։ Ամուսնությունից հետո տեղափոխվել է Ճարտար քաղաք։ Երեք երեխա է մեծացրել հայրենի հողում: Տարիներ շարունակ աշխատել է Երկրորդ, ապա Երրորդ պաշտպանական շրջաններում՝ զորամասերի ճաշարաններում՝ հոգ տանելով զինվորների մասին: 2023 թվականի սեպտեմբերի 28-ին Բելլան իր դստեր և թոռան հետ դեռ տանն էր, երբ ադրբեջանցի զինվորները մտան նրա տունը՝ սպառնալով մnրթել բոլորին: «Վերապրում» ծրագրի հերթական դրվագում Բելլա Հովսեփյանի ահասարսուռ վկայությունն է:

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/esX6ajhCnlc

#Վերապրում #ԱրցախTV #Արցախ
14👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արցախ TV-ն մեզ համար դիմադրության, պայքարի և հավատի խորհրդանիշ է. Հերմինե Ավագյան

📣Արցախ TV-ին ունի բոլորիդ աջակցության կարիքը։ Ձեր յուրաքանչյուր ներդրում կարևոր է

📌Աջակցել կարող եք reArmenia հարթակում՝ https://t.ly/oOi_C

📌Ինչպես նաև Patreon-ում՝ https://bit.ly/3xSiEUy
👍114🥰2
«Հաղթանակի ապրիլ»-ը իսկապես հաղթանակի մասին էր | Հայացքն Արցախին․ Հարություն Հարությունյան

«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը լրագրող, արձակագիր, հասարակական գործիչ, «5-րդ ալիք» հեռուստատեսության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն է։ Ծնվել է 1963 թվականին Երևանում։ Արցախն իր թուլությունն է համարում՝ գտնելով, որ այն իր հայրենիքի մի հատվածն է, որը ճանաչել սկսել է վաղ տարիքից։ Մի շարք ֆիլմերի հեղինակ է։ «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմը նկարահանվել է ապրիլյան պատերազմից հետո, որտեղ հեղինակը բացահայտում է մի շարք մանրամասներ։ Ըստ նրա այն կատարեց իր դերակատարությունը ազգային հիշողության ու ինքնության պահպանման գործում։

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/s_TsWDXmQkw

#Հայացքն_Արցախին #ԱրցախTV #Արցախ
👍93
Բաքվի բանտերում գտնվող հայերի կյանքը վտանգված է. հայ գերիները անպաշտպան են

Ադրբեջանում պահվող 23 հայ գերիների ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ: 2025 թվականի սեպտեմբերին 3-ին Ադրբեջանում փակվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակը: Սա նշանակում է, որ այլևս չկա ոչ մի միջազգային անկախ մարմին, որը կարող է այցելել գերիներին, ստուգել նրանց առողջական վիճակը կամ պաշտպանել նրանց իրավունքները: Հայ գերիները բացարձակ մեկուսացման մեջ են: Իրավապաշտպաններն ահազանգում են` Ադրբեջանից ստացվող տեղեկությունը և հրապարակվող լուսանկարները վկայում են, որ հայ գերիները ենթարկվում են ֆիզիկական և հոգեբանական ճնշումների։

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/D7S6TfZhRaI

#ԱրցախTV #Արցախ
10👍2😢1
Իմ անունը Ստեփանակերտ դրեցին. այն պիտի բոլորին հիշեցներ, որ ես հայ եմ | Փրկված հուշեր, 2019թ.

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/OAaJJk7_Bgg

#Փրկված_հուշեր #Արխիվ #ԱրցախTV #Արցախ
19🥰1
«Արցախը Տիգրանի աչքերով». Զինվոր, որը ընտրեց Արցախը՝ զոհելով կյանքը

«Արցախը Տիգրանի աչքերով» ցուցահանդեսը պատմում է 2023թ. սեպտեմբերի 19-ին թշնամու գնդակից զոհված 21-ամյա Տիգրան Ավետիսյանի տեսած Արցախի մասին: 65 լուսանկար, որոնց միջոցով տասնյակ մարդիկ մտքով վերադարձան Արցախ՝ Տիգրանի աչքերով տեսան Արցախի լեռները, արահետները, ծաղիկները։ Ցուցահանդեսը լուռ խոստում էր՝ տղաների կռիվը չի մոռացվելու։

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/dXLzirmsZ7w

#ԱրցախTV #Արցախ
15👍1
Չկար մեկը, որ դեմ լիներ միացման գաղափարին. Բորիս Դադամյան | Փրկված հուշեր, 1994թ.

1989-1991թթ. ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, ԼՂ Ազգային խորհրդի անդամ, քաղաքական և պետական գործիչ Բորիս Դադամյանը՝ 90-ականների քաղաքական գործընթացների մասին:

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/7xxQZRtnPW0

#Փրկված_հուշեր #Արխիվ #ԱրցախTV #Արցախ
8👍2
Սոսեցիներն առանձնահատուկ են Ամարասով | Հայացքն Արցախին․ Ժիրայր Դադասյան

«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանն է։ Ծնվել է Արցախի Սոս գյուղում։ Մեկ տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Երևան, սակայն երբեք չի կտրել կապն Արցախի հետ։ Մեծացել է ֆիզիկոսների և քիմիկոսների ընտանիքում, բայց որոշել է զբաղվել արվեստով։ 2013 թվականին Շուշիում բեմադրել է «Արծվաբերդ» օպերան, որի համար 2014 թվականին արժանացել է «Արտավազդ» մրցանակի որպես տարվա լավագույն թատերական ներկայացում։ Նրա խոսքով` երբեք չպետք է թույլ տալ, որ արցախյան արմատները մոռացվեն։ Վերադարձի մասին էլ հավատով է խոսում։

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/5y4A7tgrMAk

#Հայացքն_Արցախին #ԱրցախTV #Արցախ
👍104
Սառած ձեռքեր, տաք սրտեր. Երջանկության դառնությունը | Վերապրում․ Զարինե Բաբայան

Զարինե Բաբայանը ծնվել և մեծացել է Արցախի սրտում՝ Ստեփանակերտում։ Կոչումով արվեստագետը ամբողջ սրտով նվիրվել է երեխաների երաժշտական կրթությանն ու դաստիարակությանը՝ Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնից մինչև Կոմիտասի անվան երաժշտական դպրոց: Զարինեի որդին՝ Ռոբերտ Չիրկինը, ծառայում էր Արցախի Ազգային անվտանգության ծառայությունում։ 2023 թվականի օգոստոսին պաշարված Արցախում Զարինեն դժվարությամբ, բայց ամուսնացրեց որդուն։ Թվում էր՝ կյանքը նոր էջ է բացում։ Բայց այդ էջը կիսատ մնաց… Ռոբերտը ծանր վիրավորվեց 2023 թվականի սեպտեմբերի 25-ին ահեղ պայթյունի ժամանակ… Ընդհատվեց ևս մի կյանք, մի սեր, մի ընտանիքի ապագա… Այսօր հայրենիքից հեռու Զարինեն խոսում է իր մեծ ցավի ու մեծ երազանքի մասին՝ նորից տեսնել խաղաղությունը Արցախում, որտեղ մոր սիրտը չի կարծրանա որդու կորստից, և երջանկության մեղեդին կիսատ չի մնա:

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/zyMdQINET50

#Վերապրում #ԱրցախTV #Արցախ
👍83
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը օրենքում լրացում է կատարել

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից այսօր` սեպտեմբերի 19-ին, գումարված արտահերթ նիստում ներկա պատգամավորների միաձայն քվեարկությամբ «Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարվեց, համաձայն որի սեպտեմբերի 19-ը այսուհետ կնշվի որպես Արցախի Հանրապետության ժողովրդի բռնի տեղահանության և պահանջատիրության օր: Նիստի ընթացքում հնչած ելույթներում պատգամավորները կարևորեցին օրվա` որպես համախմբման, հարգանքի ու հիշատակի խորհուրդը։
16👍3
Ինչպե՞ս կարելի է մոռանալ, դա մոռանալու բան չէ․ ցավի ու կորստի 2 տարի

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր ոգեկոչել են 2023թ. սեպտեմբերյան պատերազմի հետևանքով Արցախում զոհվածների հիշատակը։ 9-ամսյա շրջափակումից հետո՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության դեմ՝ իր զինանոցի բոլոր միջոցներով՝ Արցախի բոլոր բնակավայրերի ուղղությամբ։ 24 ժամում Արցախում զոհվեց 214 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ։

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/aJBZ9M6WNTs

#ԱրցախTV #Արցախ
😢124
Արցախը որոշեց չհանձնվել: Արցախը տվեց իր արժանապատվության մարտը

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/uDEVTXbsAbQ

#ԱրցախTV #Արցախ
21👍3
ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվել է․ Արցախը դուրս է մնում կարգավորման գործընթացից

ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ստեղծվել էր 1992 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորման նպատակով, պաշտոնապես լուծարվել է 2025թ․ սեպտեմբերի 1-ին՝ 57 անդամ պետությունների կոնսենսուսային որոշմամբ։ Մինչև լուծարումը Մինսկի խումբը համարվում էր միակ միջազգային հարթակը, որտեղ քննարկվում էին հակամարտության քաղաքական կարգավորման սկզբունքները՝ ներառյալ ուժի չկիրառումը, ազգերի ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականությունը։ Խմբի համանախագահները պարբերաբար այցելել են տարածաշրջան, այդ թվում՝ Ստեփանակերտ, հանդիպումներ ունենալով Արցախի ղեկավարության հետ։ Հստակ թվով այցելությունները պաշտոնապես չեն փաստաթղթագրվել, բայց բաց աղբյուրների համաձայն՝ առնվազն մեկ տասնյակից ավելի այդպիսի հանդիպումներ տեղի են ունեցել։ Սակայն Ադրբեջանի պահանջով և Հայաստանի համաձայնությամբ՝ ձևաչափը լուծարվել է՝ առանց արցախյան կողմի կարծիքը հաշվի առնելու։

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/4cbZl9UoU5M

#ԱրցախTV #Արցախ
👎4😢4👍21
Արցախում բացահայտեցի իսկական Մերիին | Հայացքն Արցախին․ Մերի Ասատրյան

«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը Մերի Ասատրյանն է։ Ծնվել է Հայաստանում, սակայն ապրել է Մոսկվայում։ 2020-ի պատերազմից հետո Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների բարձրաձայնման և պաշտպանության գործում իր ներդրումն ունենալու վճռականությամբ Մերին հայրենադարձվել է Արցախ և աշխատանքի անցել Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում։ Արցախ տեղափոխվելն իր կյանքի ամենակարևոր ու ճիշտ որոշումն է համարում։ Հավատում է, որ արդարությունը մի օր վերականգնվելու է և մենք վերադառնալու ենք Արցախ։

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/XTezeEzh5TE

#Հայացքն_Արցախին #ԱրցախTV #Արցախ
👍73
2025/10/31 08:09:19
Back to Top
HTML Embed Code: