Infocom
❗️Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: 🔸 Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը: 📌 Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել սրբազանին: Դատարանի կողմից Սրբազանին ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք…
❗️✍️ Պաշտպանների խումբը նաև հրապարակել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գրավոր հայտարարությունը, որտեղ նա նշել է․ «Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում»:
Infocom
❗️«Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը: 🔈 «Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Միքայել Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակն ու առկա հանրային համախմբումը, ինչպես նաև…
❗️ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստ է ստորագրել անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի առաջադրմամբ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին՝ Վեհափառ Հայրապետի և թեկնածուի համաձայնության պարագայում։
🔸 Հակառակ դեպքում ակնկալում ենք, որ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ նախաձեռնությանը միացած պատգամավորները կմիանան արդեն իսկ մեկնարկած գործընթացին՝ ստորագրելով «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնության տակ։
📌 Երկու հնարավոր զարգացումների պարագայում էլ մեր դիմումը Ազգային Ժողով անհրաժեշտ է մուտք անել 54 պատգամավորների ստորագրության պարագայում։
[Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյան]

❗️«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 2024 թ․ ապրիլի 25-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված հանցագործության մասին հաղորդման գրությունը, որը կապված է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի «Օրագիր նյուզ» լրատվականին տված հարցազրույցի հետ։
📌 Ի պատասխան՝ դատախազությունից նշել են․ «[.․․] հաղորդման մեջ նկարագրված հանգամանքներով չի փաստվում այնպիսի դեպք, գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով տրված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։
📌 Ի պատասխան՝ դատախազությունից նշել են․ «[.․․] հաղորդման մեջ նկարագրված հանգամանքներով չի փաստվում այնպիսի դեպք, գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով տրված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։
Infocom
❗️Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: 🔸 Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը: 📌 Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել սրբազանին: Դատարանի կողմից Սրբազանին ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք…
👮♂️ Այս պահին ոստիկանական ուժեր են կենտրոնացված Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ պետք է քննվի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորելու՝ քննիչի միջնորդությունը։
🚶 Դատարանի դիմաց հավաքվել են նաև Աջապահյանի աջակիցները։
🚶 Դատարանի դիմաց հավաքվել են նաև Աջապահյանի աջակիցները։
Infocom
👮♂️ Այս պահին ոստիկանական ուժեր են կենտրոնացված Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ պետք է քննվի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորելու՝ քննիչի միջնորդությունը։ 🚶 Դատարանի դիմաց հավաքվել են նաև Աջապահյանի…
🗣️ «Միքայել արք. Աջապահյանի գործով նիստը նշանակված է ժամը 24:00-ին, կմիջնորդենք որոշ ժամանակով հետաձգել, քանի որ հենց նոր ենք ստացել միջնորդությունն ու նյութերը»։
📌 Այս մասին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
⚖️ Նա նշել է նաև, որ միջնորդությունը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին։

❗️Միքայել արք․ Աջապահյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել նաև 2025 թ․ հունիսի 21-ին, ԶԼՄ ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը։ Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։
🔸 «[...] Միքայել (Գևորգ) Աջապահյանի կողմից հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար, հետևողականորեն, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները։
📌 Այդ հայտարարությունները նոր լույսի ներքո են երևում «Սրբազան պայքար» անվանումով շարժման կողմից իշխանության առերևույթ զավթման և ահաբեկչության կատարման նախապատրաստությունների բացահայտման համատեքստում, ինչի վերաբերյալ ՀՀ իրավապահ մարմինները տևական ժամանակ իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ», - նշված է հայտարարությունում։
🔗 Կարդալ ավելին

❗️Երկու ամսով կալանավորել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
🗣 «Ընդ որում սահմանափակել են նաև շփումները, բացառությամբ մերձավոր ազգականների ու պաշտպանների»,- ինչպես հաղորդում է «Ազատություն» լրատվամիջոցը՝ հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
🔸 Որոշումը բողոքարկելու համար պաշտպանական թիմը տասն օր ժամանակ ունի. - «Երբ կտան որոշման ամբողջական տարբերակը, կբողոքարկենք»:
🔗 Ըստ փաստաբանի նախնական տեղեկության՝ սրբազանը կալանքը կկրի Նուբարաշենի բանտում:
📌 Փաստաբանները դատարանի որոշումը «բացահայտ ապօրինի» են որակում: Արա Զոհրաբյանն ասաց՝ սրբազանը «պատրաստ էր այդ որոշմանը»: |azatutyun.am|

Երեկ ձերբակալված անձանց թվում կան նաև անչափահասներ. ՄԻՊ
🗣 «Իրականացված արագ արձագանքման այցերի շրջանակում պարզվել է, որ մի շարք անձինք ձերբակալվել են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու անմիջական ծագած կասկածի հիմքով։
📌 [...] Ազատությունից զրկված անձինք ներկայացրել են իրենց անհամաձայնությունն իրականացված ձերբակալումների իրավաչափության, այդ թվում՝ ըստ իրենց` արդարադատության իրականացմանը որևէ ձևով միջամտելուն ուղղված գործողություններ չիրականացնելու պայմաններում՝ իրենց անհիմն ազատությունից զրկելու հարցերի վերաբերյալ», - նշված է հայտարարությունում։

🇺🇸 ԱՄՆ Սենատը, որը վերահսկվում է Հանրապետականների կողմից, ուրբաթ օրը մերժել է Դեմոկրատների առաջարկած բանաձևը, որ առաջարկում էր սահմանափակել նախագահի հնարավորությունները՝ Իրանի դեմ հետագա ռազմական ուժ կիրառելու հարցում։ Քվեարկությունից մի քանի ժամ առաջ Թրամփը հայտնել էր, որ կրկին կարող է հարված հասցնել Իրանին։
📌 «Պատերազմական լիազորությունների մասին» բանաձևը պահանջում է, որ Իրանի դեմ որևէ նոր ռազմական գործողություն իրականացնելու համար նախագահը ստանա Կոնգրեսի հաստատումը։ Սենատում այն մերժվել է 53 դեմ և 47 կողմ հարաբերակցությամբ։ |azatutyun.am|

❗️Մամուլում տարածված «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում» վերնագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։
[ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն]
[ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն]
🇨🇩🇷🇼 Կոնգոն և Ռուանդան ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղության համաձայնագիր են ստորագրել՝ ուղղված 30-ամյա հակամարտության ավարտին։
📌 Համաձայնագիրը հիմնված է ապրիլին երկու երկրների հաստատած սկզբունքների հռչակագրի վրա և ներառում է «տարածքային ամբողջականության հարգման և ռազմական գործողությունների դադարեցման» դրույթները՝ Կոնգոյի արևելքում, որտեղ վերջին ամիսներին Մ23 զինված խմբավորումը հարձակումներ էր իրականացնում։
🔸 Նշվում է նաև «Ռուանդայի Դեմոկրատական Ազատագրական Ուժերին և նրանց հետ կապված ապստամբ խմբերին պետական աջակցությունը վերջնական և վերահսկելի ձևով դադարեցնելու» պարտավորությունը։ Այս հակամարտությունը հանգեցրել է հարյուր հազարավոր մարդկանց տեղահանության և բազմաթիվ զոհերի։ |factor.am|

❗️Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է հունիսի 28-ին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ դատարանի կայացրած կալանավորման և ազատազրկման որոշումը, որն ուղղակի հետևանքն էր վարչապետի և իշխանության բարձրաստիճան մյուս պաշտոնյաների եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ թշնամանքի ու ատելության խոսքի։
📌 [...] Միքայել արքեպիսկոպոսի դեմ ձեռնարկված քայլերը ոչ այլ ինչ են, քան դասական իմաստով՝ քաղաքական հետապնդում և դրսևորում անձնական վրեժխնդրության իրեն քրիստոնյա և Հայ Եկեղեցու զավակ նկատող մի անձի, ով նախօրեին իրավապահ մարմինների ուժերին հրահանգեց պաշարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ պախարակելի, աննախադեպ ոտնձգություն կատարելով համայն հայության հոգևոր կենտրոնի, եկեղեցականների և հավատավոր ժողովրդի նկատմամբ։
🔸 Հորդորում ենք դատական համակարգին և պատկան մարմիններին գործել օրինականության դաշտում և անհապաղ ազատ արձակել Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին]

❗️Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան։ Ինչպես հաղորդում է NEWS.am-ը՝ տեղեկությունը հաստատել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։
🇦🇲🇹🇲 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։
📌 Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության հետագա զարգացմանն ուղղված աշխատանքները։
🔸 Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։
[ՀՀ ԱԳՆ]

🇷🇺🛩 Մոսկվայի մարզում թեթև շարժիչով Յակ-52 ինքնաթիռ է կործանվել։
📌 Նշվում է, որ նախնական տվյալով` զոհվել է 4 մարդ։
🔸 Յակ-52-ը կործանվել է Կոլոմնա քաղաքային շրջանի Պանովո գյուղում: Ինքնաթիռի ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել։ ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ վթարի վայրում ավերածություններ չկան, հրդեհը մարվել է: |factor.am|

🤼♀️🥇 68 կգ Արամ Սարգսյանը` ոսկե մեդալակիր
🏆 Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 68 կգ Արամ Սարգսյանը Մ 15 Եվրոպայի առաջնության եզրափակչում 9:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել ոսկե մեդալ։
📌 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ Նարեկ Ալեյանը և 62 կգ Պավել Նազարյանը դարձել են մրցաշարի փոխչեմպիոններ։
🔸 44 կգ Վարդան Սահակյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը նվաճել է բրոնզե մեդալ։
[Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա]

🇦🇲🇹🇷 Հունիսի 28-ին Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։
📌 Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններն ու երկրների միջև հնարավոր համագործակցության հեռանկարները։
[ՀՀ ՏԿԵ նախարարություն]

🇦🇲🇪🇺 Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:
🔸 Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: